Սանիտարահիգիենիկ պայմանների խախտում
Հղիության ընդհատում՝ առանց ծնողների…
Առցանց օժանդակություն եւ հավաստի տեղեկություններ առողջապահության ոլորտում Ձեր իրավունքների մասին:
Մենք տրամադրում ենք օգտակար տեղեկություններ բժիշկների, պաշտոնյաների, իրավաբանների, հիվանդների եւ բոլոր այն մարդկանց համար, ովքեր հետաքրքրվում են առողջապահական իրավունքով եւ բիոէթիկայով:
Ողջույն,
Խնդրում եմ ասել, եթե հիվանդանոցում չկան սանիտարահիգիենիկ համապատասխան պայմաններ, ապա կարող եմ այդ մասին բողոքել: Եվ արդյոք դա իրավախախտում չէ:
Թ. Մարգարյան
Բարև Ձեզ,
Ձեր կայքում տեղադրված «Մարդու իրավունքները բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս» գործնական ուղեցույցում կան տեղեկություններ պացիենտի կանխարգելման իրավունքի մասին: Սակայն ես կուզենայի իմանալ, թե արդյոք այդ իրավունքի խախտում չէր վերջերս տեղի ունեցած դեպքը, երբ բազմաթիվ մարդկանց մոտ խմելու ջրից առաջացել էին աղիքային վարակներ:
Ս.Վարդանյան
ք. Վանաձոր
Ողջունում եմ Ձեզ,
Ես մասնագիտությամբ բժիշկ եմ և հաճախ լսում եմ միայն հիվանդների իրավունքների մասին: Իմ գործընկերները և ես յուրաքանչյուր օր հիշում ենք այդ մասին, սակայն կցանկանայի տեղեկանալ արդյոք մենք` բժիշկներս, ունե՞ նք իրավունքներ, թե մենք միայն պարտականություններ ունենք:
Վահան
Ինձ հետաքրքիր է, թե բացի Հայաստանի օրենսդրությունից կան այլ միջազգային փաստաթղթեր, որտեղ առողջության իրավունքը սահմանված է: Եվ դրանք որքանով են կիրառելի մեզ համար:
Հեղինե
Բարև Ձեզ,
Ես մասնագիտությամբ լրագրող եմ և որևէ նյութ գրելիս պետք է իրերն իրենց անուններով կոչեմ: Սակայն երբեմն մեզ` լրագրողներիս, մեղադրում են ճիշտը ներկայացնելու համար, այդ իսկ պատճառով կուզենայի իմանալ, թե արդյոք օրենսդրորեն որևէ խախտում կա՞, երբ արդեն հաշվառված թմրամոլին թերթում տպագրված հոդվածում կոչում ենք «թմրամոլ»:
Լուսինե
Ողջույն,
Ես բազմիցս հեռուստատեսությամբ լսել եմ, որ Հայաստանում նույնպես կան սուրոգատ մայրեր: Ես կուզենայի իմանալ արդյոք վերարտադրողական այդ ճանապարհն օրինական է և ովքեր ու ի՞նչ պայմաններում կարող են լինել սուրոգատ մայրեր:
Անանուն
Բարև Ձեզ,
Ես արդեն մի քանի տարի է, ինչ աշխատում եմ բժշկության ոլորտում և գիտեմ, որ ծայրահեղ դեպքերում, երբ անհրաժեշտ է մարդու կյանքը փրկել, բժկական միջամտությունը կարող է նաև առանց համաձայնության լինել, սակայն կուզենայի իմանալ օրեսդրորեն կարգավորվում է այս հարցը, թե ոչ:
Խնդրում եմ ասել, թե այլ կրոնական համոզմունք ունեցող անձին, ով հրաժարվում է համապատասխան բժշկական միջամտությունից, արդյոք բժիշկն իրավասու՞ է առանց վերջինիս համաձայնության բժշկական օգնություն ցուցաբել` միևնույն ժամանակ զերծ մնալով պատասխանատվությունից:
Ա. Սահակյան
Ք. Երևան
Բարև Ձեզ,
Ես թերթում կարդացել էի հայտարարություն բուսաբուժության մեթոդներով մաշկային հիվանդությունների լիարժեք բուժման մասին, որն այլ մեթոդներով հնարավոր չէ բուժել: Մի քանի այցելություններից հետո ալերգիկ ռեակցիայի պատճառով առավել վատթարացավ վիճակս և ստիպված մեկնեցի այլ երկիր` այդ հետևանքներից վերականգնման և բուժման նպատակով:
Խնդրում եմ ինձ ասեք, այդպիսի իրավունք կամ թույլտվություն կա՞ տպագրելու նմանատիպ տեղեկություններ թերթերում, որ մարդիկ որպես տեղեկատվության հավաստի աղբյուր վստահեն և դիմեն: Ինչպես նաև այդպիսի բուսաբուժության մեթոդները թույլատրվում են թե՞ ոչ:
Կարինե
Ք. Երևան
Բարև Ձեզ,
Մայրս 2-րդ կարգի հաշմանդամ է և տառապում է շաքարային դիաբետով:
Վերջերս նա հիվանդացել էր ծանր թոքաբորբով և բուժվում էր Երևանի հիավանդանոցներից մեկում, որի ընթացքում մենք ստիպված ենք եղել ամեն օր վճարել եւ բժշկին, եւ բուժքրոջը:
Առաջին երկու օրերին նկատեցինք, որ բուժանձնակազմը շատ անուշադիր վերաբերմունք է ցուցաբերում մեր, ու, ամենակարեւորը, մորս հանդեպ: Ի հակառակ մեզ, նույն բժիշկը եւ բուժքույրն «անչափ հոգատար էին» մորս պալատում պառկած մեկ այլ «ամեն օր մուծվող» հիվանդի նկատմամբ:
Այդ իսկ պատճառով ստիպված եղանք որոշակի գումար վճարել՝ բուժանձնակազմի «հարգանքը գնելու» համար:
Կարո՞ղ եք պատասխանել այն հարցին, թե բժիշկը նման վերաբերմունքի և հիվանդից գումար վերցնելու համար որևէ կերպ պատասխանատվություն չի՞ կրում:
Գայանե
ք. Երևան
Բարև Ձեզ,
Ես մասնագիտությամբ բժիշկ եմ և աշխատում եմ Հայաստանի մարզերից մեկում գտնվող պոլիկլինիկայում:
Խնդիրը նրանումն է, որ ես և իմ գործընկերն արդեն երկու տարի է ինչ չենք կարողանում արձակուրդ վերցնել: Բազմիցս փորձել ենք դիմել տնօրենին, սակայն որևէ դրական պատասխանի չենք արժանացել:
Քանի որ բժիշկները շատ ծանր և մարդու կյանքի համար պատասխանատու աշխատանք են կատարում, կարծում ենք, որ օրենքով մեզ պետք է հանգստի իրավունք տրվի:
Ինձ և իմ ընկերեներին հետաքրքիր է՝ արդյոք այս երևույթը բժիշկների իրավունքների խախտում չէ՞: Խնդրում ենք ուղղություն ցույց տալ և ասել, ո՞ր օրենքներով են կարգավորվում այսպիսի խնդիրները:
Ս. Վ
Խնդրում եմ ասեք, թե ով է համարվում զինծառայողի ընտանիքի անդամ: Կա որևէ սահմանափակում կամ նոր օրենք դրա վերաբերյալ: Խնդրում եմ պատասխանել հնարավորինս շուտ:
Անչափ շնորհակալ եմ:
Աննա
Բարև Ձեզ,
Ես Նարինեն եմ, իմ հարազատներից մեկն այժմ Երևան քաղաքի հիվանդանոցներից մեկում բուժվում է և նրան ասել են, որ վիրահատության անհրաժեշտություն կա:
Եթե կարելի է, ես չեմ ուզում հրապարակել հիվանդության հետ կապված մանրամասները, սակայն մի հարց է առաջացել, որի լուծման համար էլ դիմում եմ Ձեզ:
Իմ հարազատին բժիշկը տեղեկացրել է, որ այդ բժշկական ծառայության դիմաց պետք է կատարվի ինչ-որ նոր համակարգով համավճարի սկզբունքով վճարում, որը կազմում է 420 հզ դրամ: Քանի որ վերջերս նրանց ընտանիքի ֆինանսական դրությունը վատթարացել է, նրանք ի վիճակի չեն մուծել այդ գումարը, իսկ հիվանդանոցում տեղեկացրել են, որ դա պարտադիր է, այլապես օգնություն չեն ցուցաբերի:
Խնդրում եմ պատասխանել` կա՞ արդյոք որևէ այլընտրանք, քանի որ մենք ուզում էինք տեղափոխել մեկ այլ հիվանդանոց, սակայն վիրահատության արժեքը նույնն էր:
Նախապես շնորհակալություն, սպասում եմ Ձեր պատասխանին որքան հնարավոր է շուտ:
Բարև Ձեզ,
Ես մասնագիտությամբ հոգեբույժ եմ և ինձ մոտ առաջացել է մի խնդիր, որի լուծման համար ձեր օգնությանն եմ դիմում:
Իմ հիվանդներից մեկն արդեն կազդուրվել է և ենթակա է դուրս գրման, սակայն խնդիրը նրանումն է, որ նա չունի ապրելու վայր և անձը հաստատող եւ ոչ մի փաստաթուղթ:
Ինձ խորհուրդ տվեցին դիմել սոցապ նախարարություն, բայց այնտեղ ինձ մերժեցին` պատճառաբանելով, թե հոգեբուժարանից ոչ ոքի չեն ընդունում և օթևան չեն տրամադրում:
Խնդրում եմ պատասխանեք, արդյոք չկա՞ այս հարցերը կարգավորող որևէ օրենք կամ արդյոք չե՞ն կարող հիվանդին օթևան տրամադրել, փաստաթուղթ տալ, կամ, վերջապես ինչպե՞ս պետք է ես վարվեմ այս պացիենտի հետ:
Կ.Ս.
Բարև Ձեզ,
Անունս Դավիթ է, 25 տարեկան զինակոչիկ եմ:
2008թ.-ից ի վեր ես տառապում եմ «համակարգային վասկուլիտ» հիվանդությամբ, որը, ցավոք, մեր օրերում դեռ անբուժելի է (բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն առկա են): Ես ծանոթ եմ ՀՀ ՊՆ 26.02.2010 N 175 հրամանին, համաձայն որի համակարգային վասկուլիտ հիվանդության առկայության պարագայում (շարակցական հյուսվածքների համակարգային հիվանդություններից մեկն է) զինակոչիկը պիտանի չէ ժամկետային զինծառայության և հանվում է հաշվառումից (հոդված 32 «ա»):
Իմ հաշվառման տարածքի Զինկոմիսարիատը (դեռևս չեմ ցանկանում նշել այն) «համակարգային վասկուլիտ» ախտորոշման համապատախան ակտով ինձ ուղեգրել է «Արմենիա» բժշկական կենտրոն հետազոտման, որտեղ, սակայն, չկա մասնագիտացված համապատասխան բաժանմունք համակարգային վասկուլիտ ախտորոշման հետազոտման համար, ուստի ես այդ բուժհաստատությունում ստացա պատասխան, որ Զինկոմիսարիատն ինձ սխալ հաստատություն է ուղեգրել:
Վերջինիս մասին ես, իհարկե, անհապաղ տեղեկացրել եմ Զիկոմիսարիատին ու ստացել պատասխան, որ իրենք կճշտեն, թե ինչ համապատասխան բուժհաստատություն ինձ կարող են ուղեգրել: Բազմիցս զանգահարել եմ նրանց իմանալու, թե ինչ է ճշտվել և թե որտեղ ես պիտի անցնեմ հետազոտում այն ակտով, որը հենց իրենց կողմից է գրված ու բացված, ու մինչ օրս էլ բաց է, թեպետ ակտի բացումից ու ինձ ուղեգրումից անցել է արդեն 3 շաբաթ:
Ես ունեմ նաև մեկ այլ ուղեգիր՝ «խրոնիկական պիելոնեֆրիտ» ախտորոշմամբ, որի հետազոտումն անցել եմ նույն «Արմենիա» բժշկական կենտրոնի նեֆրալոգիայի բաժանմունքում: Առկա է հետազոտման համապատասխան ակտը, որտեղ ախտորոշումը հաստատված է ու նաև ամրագրված է, որ քանի որ ինձ…
Մենք ապրում ենք հոգեկան հիվանդի հետ մի տանիքի տակ: Նա ամբողջ օրը հայհոյում, գոռգռում և ագրեսիվ է իրեն պահում: Կանչել ենք շտապ. օգնություն և միլիցիայություն ենք դիմել: Նրանք ոչինչ չեն արել` պատճառաբանելով որ իրավունք չունեն, առանց իր սեփական ստորագրության տանել բուժման: Եթե նա իրեն հիվանդ չի համարում, ինչպես իրեն կարող ենք տանել բուժելու: Մանրամասն խնդրում եմ գրել…
Աիդա
Հարգելի խմբագրություն,
օրեր առաջ Երեւանի հոգեբուժական կլինիկաներից մեկում ականատես եղա այսպիսի մի տեսարանի:
Տվյալ հոգեբուժարանում հիվանդանոցային բուժում ստացող հիվանդ կնոջ տղան եւ ամուսինը վիճում էին բժշկուհու հետ՝ վերջինիցս պահանջելով, որ իրենց հարազատի բուժումը դադարեցվի (ամուսնու խոսքերով՝ «Կնոջս ուզում եմ տուն տանել...»): Բժշկուհին (ամենայն հավանականությամբ՝ տվյալ հիվանդի բուժող հոգեբույժը) նրանց սկզբում փորձում էր բացատրել-ապացուցել, թե՝ տվյալ հիվանդը իր եւ իր շրջապատի համար կարող է վտանգ ներկայացնել, ուստի եւ այդ պահին հնարավոր չէ նրան դուրս գրել: Հիվանդ կնոջ հարազատներն իրենց էին պնդում, իսկ բժշկուհին «հուսալի պաշտպանվում էր»: Բանը հասավ նրան, որ հիվանդի ամուսինը «սրտնեղեց», թե՝ «Ես տենց եմ ուզում, ու վերջ...», իսկ բժշկուհին, թե՝ «Ես ձեր հիվանդին դուրս չեմ գրի, իսկ դուք ում ցանկանում եք, կարող եք բողոքել...»:
Ինձ մի հարց է հետաքրքրում՝ ո՞վ էր ճիշտ այս իրավիճակում:
Արթուր
Մուգքագրեք Ձեր էլ. փոստի հասցեն