Կայքի թարմացումը` 20-08-2014 space

PG

 

  • Decrease font Middle font Enlarge font Extralarge font
 

Անաշխատունակության նպաստ

Խնդրում ենք պատասխանել. 136 օր անաշխատականության թերթիկ ներկայացնելու դեպքում վճարումը կատարվում է ամբողջությա՞մբ, թե՞ միայն 3 ամսվա համար, եւ պարզաբանելով ստորեւ հոդվածի վերջին պարբերությունը տևական հիվանդության համար:

Հոդված 8. Վարձու աշխատողին տրվող հիվանդության նպաստը

Վարձու աշխատողին հիվանդության նպաստ տրվում է հիվանդության (վնասվածքի) ամբողջ ժամանակաշրջանի համար` աշխատունակությունը կորցնելու օրվանից մինչև դրա վերականգնումը կամ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամության խմբի սահմանումը կամ հաշմանդամության խմբի վերանայումը:
Տևական հիվանդության դեպքում հիվանդները բժշկասոցիալական փորձաքննության են ուղեգրվում անաշխատունակությունը սկսելու օրից 3 ամսից ոչ ուշ: Եթե բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշման համաձայն վարձու աշխատողը հաշմանդամ չի ճանաչվում, բայց շարունակում է դեռևս մնալ անաշխատունակ, ապա հիվանդության նպաստ ստանալու նրա իրավունքը կարող է շարունակվել, բայց ոչ ավելի, քան մինչև 3 ամիս ժամկետով կամ մինչև օրենքով սահմանված կարգով աշխատանքից ազատվելը:

Անուշ




Պատասխանում է Վ.Զոփունյանը

Հարգելի Անուշ,

Համաձայն վերոգրյալ «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի, Դուք իրավունք ունեք ստանալ վճարումը 3 ամիսների համար: Ինչ վերաբերում է 136 օր անաշխատունակության թերթիկ ներկայացնելու դեպքում ամբողջական վճարմանը, ապա «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին ՀՀ կառավարության որոշման 20 և 21-րդ կետերը սահմանում են, որ բուժող բժիշկը հիվանդին բժշկասոցիալական փորձաքննության է ուղեգրում այն ժամկետում, երբ մինչև սահմանված 3 ամիսը լրանալը մնացել է 10 օր: Ընդ որում, հիվանդի բժշկակսոցիալական փորձաքննությունն իրականացվում է եռամսյա ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը: Եթե ըստ բժշկակսոցիալական փորձաքննության եզրակացության, հիմք չկա հիվանդին հաշմանդամ ճանաչելու համար, և նա շարունակում է մնալ ժամանակավորապես անաշխատունակ, ապա անաշխատունակության թերթիկում նշված ժամկետը կարող է երկարաձգվել տվյալ տարածքն սպասարկող բժշկափորձագիտական հանձնաժողովի կողմից` առավելագույնը ևս 3 ամիս ժամկետով:

Սա նշանակում է, որ Դուք կարող եք ստանալ նաև մյուս վճարումը, այսինքն` 136 օր անաշխատականության թերթիկ ներկայացնելու ամբողջական վճարումը:

 

Նորություններ

Հայաստանը լուրջ ձեռքբերումներ է արձանագրել տուբերկուլոզի դեմ պայքարի գործում

Հուլիսի 17-24-ը Հայաստանում էր Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի կողմից տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի համապարփակ գնահատման առաքելությունը: Տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից: 

ԱՀԿ…

կարդալ

Երեւանում 3 օրում ծնվել է 230 երեխա

Երեւանում 3 օրվա ընթացքում ծնվել է 230 երեխա ՝ 118 տղա եւ 112 աղջիկ:

Երեկ, օգոստոսի 18-ին ծնվել է 42 երեխա ՝ 24 տղա եւ 18 աղջիկ:

Նախորդ երկու օրվա ընթացքում, օգոստոսսի 16-ին եւ 17-ին, մայրաքաղաքում ծնունդների թիվը կազմել է 188՝ 94 տղա եւ 94 աղջիկ։

կարդալ

ՀՀ Առողջապահության նախարարն այցելել է նախարարության մի շարք կազմակերպություններ

Արմեն Մուրադյանն այսօր այցելեց բժշկական մի շաք հաստատություններ։ ՀՀ առողջապահության նախարարության Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտում նախարարը շրջեց բոլոր հարկերում, զրուցեց աշխատակիցների հետ, հետաքրքրվեց նրանց կողմից իրականացվող ծրագրերով, ծանոթացավ…

կարդալ



Իրադարձություններ

“Մարդու իրավունքները բուժօգնություն ստանալիս” թեմայով դասընթացի հրավեր

“Իրավունքի զարգացման կենտրոն” հասարակական կազմակերպությունը հրավիրում է իրավաբանների համար նախատեսված «Մարդու իրավունքները բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս» վերտառությամբ դասընթացին, որը կկայանա սույն թվականի հունիսի 9-ին, ժամը՝ 13:00-ին, ԵՊՀ իրավագիտության…

կարդալ

Քննարկում “Հասարակական կազմակերպությունների դատավարական իրավասուբյեկտությունը” թեմայով

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնը կազմակերպում է սեմինար-քննարկում <ՙ<Հասարակական կազմակերպությունների դատավարական իրավասուբյեկտությունը>> թեմայով:

Վեջինս տեղի կունենա սույն թվականի մարտի 6-ին, ժամը 12:00-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի…

կարդալ




 

Practitioner Guide
 

Իրավական ակտեր


«Գովազդի մասին» ՀՀ օրենքը սահմանում է հանրապետության տարածքում գովազդի ստեղծման եւ տարածման իրավական հիմքերը: 

Բառարան


Այս Կոնվենցիայի նպատակն անդրազգային կազմակերպված հանցավորության առավել արդյունավետ կանխարգելմանը և դրա դեմ պայքարի գործում համագործակցությանն աջակցելն է:

Անցուդարձ


“Իրավունքի զարգացման կենտրոն” հասարակական կազմակերպությունը հրավիրում է իրավաբանների համար նախատեսված «Մարդու իրավունքները բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս» վերտառությամբ դասընթացին, որը…

Բաժանորդագրում

Մուգքագրեք Ձեր էլ. փոստի հասցեն

FAQ

ԵՊՀ  ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱ
-Անվճար իրավաբանական օգնություն - Խորհրդատվությունը երեքշաբթի-ուրբաթ օրերին, ժամը 9:30-14:30, Հասցե` Ալեք Մանուկյան 1, իրավագիտության ֆակուլտետ, Հեռ. 010578137