Առցանց օժանդակություն եւ հավաստի տեղեկություններ առողջապահության ոլորտում Ձեր իրավունքների մասին:
Մենք տրամադրում ենք օգտակար տեղեկություններ բժիշկների, պաշտոնյաների, իրավաբանների, հիվանդների եւ բոլոր այն մարդկանց համար, ովքեր հետաքրքրվում են առողջապահական իրավունքով եւ բիոէթիկայով:
Հարգելի խմբագրություն,
օրեր առաջ Երեւանի հոգեբուժական կլինիկաներից մեկում ականատես եղա այսպիսի մի տեսարանի:
Տվյալ հոգեբուժարանում հիվանդանոցային բուժում ստացող հիվանդ կնոջ տղան եւ ամուսինը վիճում էին բժշկուհու հետ՝ վերջինիցս պահանջելով, որ իրենց հարազատի բուժումը դադարեցվի (ամուսնու խոսքերով՝ «Կնոջս ուզում եմ տուն տանել...»): Բժշկուհին (ամենայն հավանականությամբ՝ տվյալ հիվանդի բուժող հոգեբույժը) նրանց սկզբում փորձում էր բացատրել-ապացուցել, թե՝ տվյալ հիվանդը իր եւ իր շրջապատի համար կարող է վտանգ ներկայացնել, ուստի եւ այդ պահին հնարավոր չէ նրան դուրս գրել: Հիվանդ կնոջ հարազատներն իրենց էին պնդում, իսկ բժշկուհին «հուսալի պաշտպանվում էր»: Բանը հասավ նրան, որ հիվանդի ամուսինը «սրտնեղեց», թե՝ «Ես տենց եմ ուզում, ու վերջ...», իսկ բժշկուհին, թե՝ «Ես ձեր հիվանդին դուրս չեմ գրի, իսկ դուք ում ցանկանում եք, կարող եք բողոքել...»:
Ինձ մի հարց է հետաքրքրում՝ ո՞վ էր ճիշտ այս իրավիճակում:
Արթուր
Մուգքագրեք Ձեր էլ. փոստի հասցեն
Հարգելի Արթուր,
Ձեր նկարագրած կամ դրան մոտ իրավիճակը ոչ հազվադեպ հանդիպում է ոչ միայն հոգեբուժական ծառայություն մատուցող, այլ՝ ցանկացած տիպի բուժհիմնարկներում: Լինում են դեպքեր, երբ ծնողը հրաժարվում է իր մանկիկի բուժօգնությունից, կամ հասուն զավակները՝ իրենց զառամյալ ծնողների այս կամ այն վիրահատական միջամտությունից: Հոգեբուժության ոլորտը նման է բժշկության մյուս ոլորտներին, սակայն ունի իր առանձնահատկությունները:
Նախ, սկսենք նրանից, որ մեր հանրապետությունում հոգեկան առողջության եւ հոգեկան խանգարումներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքով, որի 16-րդ հոդվածը սահմանում է՝
Իսկ ահա նույն օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ՝
Այսպիսով, օրենքով նախատեսված է, որ առանց հիվանդի կամ նրա օրինական ներկայացուցչի (Ձեր բերած օրինակում՝ ամուսնու) համաձայնության բուժումը կարող է շարունակվել միայն հարկադիր միջոցների կիրառման կամ հարկադիր հոսպիտալացման դեպքերում: Տվյալ դեպքում անհայտ է ինչպես տվյալ հիվանդի ախտորոշումը, այնպես էլ այն, թե արդյոք խոսքը հոժարակա՞մ, թե՞ հարկադիր բուժման մասին է, առանց որոնց անհնար է տալ վերջնական պատասխան:
Այուհետեւ, հոգեբուժական հիվանդանոցից հիվանդի դուրս գրումը դարձյալ ստացել է օրենսդրական կարգավորում: Խնդրում ենք Ձեզ ուշադրությամբ ընթերցել օրենքի 21-րդ հոդվածի երկու մասերը, որոնք մեջբերված են ստորեւ՝
Սա նշանակում է, որ հոգեբույժը կարող է հիվանդին դուրս չգրել, եթե հիվանդը տվյալ պահին հասարակական վտանգ է ներկայացնում, սակայն, ինչպես պահանջում է օրենքը՝ միայն դատարանի որոշմամբ:
Այնուամենայնիվ, հարկ եմ համարում ընդգծել, որ դարձյալ նույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանվում է հոգեբուժական օգնություն և ծառայություններ իրականացնելու հետ կապված գործողությունների բողոքարկումը: Մասնավորապես, այդ հոդվածի 1-ին մասն ամրագրում է, որ հոգեբուժական օգնություն և ծառայություններ իրականացնող հոգեբույժի կամ այլ մասնագետի գործողությունները կարող են բողոքարկվել դատական կարգով, իսկ 2-րդ մասով՝ բողոքը ներկայացնում է հոգեկան խանգարում ունեցող անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը` օրենքով սահմանված կարգով: