Կայքի թարմացումը` 30-04-2013 space

PG

 

  • Decrease font Middle font Enlarge font Extralarge font
 

Բուժական մեթոդի գովազդ

Բարև Ձեզ,

Ես թերթում կարդացել էի հայտարարություն բուսաբուժության մեթոդներով մաշկային հիվանդությունների լիարժեք բուժման մասին, որն այլ մեթոդներով հնարավոր չէ բուժել: Մի քանի այցելություններից հետո ալերգիկ ռեակցիայի պատճառով առավել վատթարացավ վիճակս և ստիպված մեկնեցի այլ երկիր` այդ հետևանքներից վերականգնման և բուժման նպատակով:

Խնդրում եմ ինձ ասեք, այդպիսի իրավունք կամ թույլտվություն կա՞ տպագրելու նմանատիպ տեղեկություններ թերթերում, որ մարդիկ որպես տեղեկատվության հավաստի աղբյուր վստահեն և դիմեն: Ինչպես նաև այդպիսի բուսաբուժության մեթոդները թույլատրվում են թե՞ ոչ:

Կարինե
Ք. Երևան




Պատասխանում է Վ.Զոփունյանը

Հարգելի Կարինե,

Ձեր կողմից նշված և այլ նմանատիպ գործողությունների իրականացման թույլտվությունը, այլ կերպ ասած լիցենզիան` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով զբաղվելու իրավունքը հաստատող պաշտոնական թույլտվությունը, ինչպես նաև այդ իրավունքը հաստատող պաշտոնական փաստաթուղթը տրամադրվում է օրենքով սահմանված կարգով:

Քանի որ գործունեության առանձին տեսակների լիցենզավորումը նպատակ ունի անձանց կյանքին ու առողջությանն առնչվող ապրանքների և ծառայությունների որակի, ինչպես նաև սպառնացող վտանգի նկատմամբ հսկողություն իրականացնել, այդ իսկ պատճառով «Լիզենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացումը ընդգրկված է լիցենզավորման ենթակա գործունեութան տեսակների ցանկում:

Բացի այդ, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներն իրավունք ունեն ցուցաբերել համապատասխան բժշկական օգնություն և սպասարկում ընտրված տեսակների շրջանակներում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզիա ստանալու դեպքում:

Հետևաբար, որևէ բժշկական ծառայություններից օգտվելիս անհրաժեշտ է տեղեկանալ և համոզվել, թե արդյոք համապատասխան կրթություն, մասնագիտացում ստացած անձ կամ հաստատություն է և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական գործունեության որոշակի տեսակներով զբաղվելու լիցենզիա ունեն, թե ոչ:

Ինչ վերաբերում է ԶԼՄ-ներով նմանատիպ հայտարարությունների թույլտվությանը, ապա նշենք, որ «Գովազդի մասին» ՀՀ օրենքի հոդված 15 կետ 72-ի համաձայն բուժտեխնիկական ու բուժական մեթոդները զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային և տպագիր միջոցներով կամ արտաքին գովազդային վահանակների միջոցով գովազդելու դեպքում գովազդի վրա պետք է նշվեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թույլտվության համարն ու ամսաթիվը:

Հարկ է նշել նաև, որ ՀՀ կառավարության «Դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգը և այդ գովազդին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» 02.11.2006 թվականի թիվ 1608-Ն որոշման հավելված 1-ով սահմանված է, որ անբարեխիղճ գովազդի կամ թույլտվության պայմանների խախտմամբ գովազդի դեպքում նախարարությունը կարող է դիմել իրավասու մարմիններին` անբարեխիղճ գովազդ տարածող կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատե րերին օրենքով սահմանված վարչական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ, ինչպես նաև կարող է դիմել դատարան` անբարեխիղճ կամ թույլտվության պայմանների խախտմամբ գովազդի տարածումը դադարեցնելու հայցով:

Իսկ հավելված 2-ի համաձայն` բուժական մեթոդի գովազդատու կարող է լինել միայն բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող անձը, ինչպես նաև արգելվում է գովազդել այն բուժական մեթոդները, որոնց միջոցով առաջարկվում է հասնել բժշկագիտությամբ չհիմնավորված արդյունքների կամ ամբողջությամբ բուժել այնպիսի հիվանդություններ, որոնք բժշկագիտության տվյալների հիման վրա հնարավոր չէ ամբողջությամբ բուժել:

Ելնելով վերոգրյալից և Ձեզ հետ տեղի ունեցածից` խորհուրդ ենք տալիս նախքան այդպիսի հայտարարություններից տեղականալով բժշկական ծառայություններից օգտվելը, ուշադրություն դարձրեք լիցենզիայի համարի առկայությանը, որպեսզի համոզվեք արդյոք բշկական գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեն, թե ոչ:

Իսկ Ձեզ պատճառված վնասի փոխհատուցման համար կարող եք դիմել դատարան համապատասխան ծախսերի դիմաց փոխհատուցում ստանալու համար: 

 

Նորություններ

Պարզվել է Առատաշեն գյուղում նորածինների մահվան պատճառը

30.04.2013 - Առատաշեն գյուղում նորածիններ Մերի եւ Մարիամ Վարդանյանների մահվան պատճառը մանկական կերը չէր, ինչպես նախնական վարկածով նշվում էր, այլ վիրուսը:

կարդալ

Արմավիրի բժշկական կենտրոնի տնօրենը դատվեց

29.04.2013 - Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ ընթանում է «Արմավիր բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն, 63-ամյա Նշան Գևորգյանի գործի դատավարությունը:

կարդալ

Իր ոտքով մտավ Մասիսի հիվանդանոց, դուրս բերվեց դին

17.04.2013 - Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Մասիսի քննչական բաժանմունքում Սամվել Անդրեասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում Մասիս քաղաքի 3-րդ թաղամասի 14 շենքի բնակիչ, 27-ամյա Ցոլակ Մկրտչյանի մահվան փաստով։

կարդալ



Իրադարձություններ

01.12.2012

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր

Նախատեսված միջոցառումներ

կարդալ

30.06.2012, «Հարսնաքար», Ավան, Երեւան

«Հարսնաքարի» մոտ մոմավառություն կկազմակերպվի՝ ի հիշատակ Վահե Ավետյանի.

30.06.2012 - Այսօր «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» ֆեյսբուքյան նախաձեռնությունը կազմակերպել է մոմավառություն՝ ի հիշատակ Վահե Ավետյանի։

կարդալ




 

Practitioner Guide
 

Իրավական ակտեր


Հաստատված է ՀՀ ԱՆ 16. 02. 2010թ N 191-Ա հրամանով:

Բեռնել այստեղից (MS Word, 1.6…

Բառարան


«Հոգեբուժական օգնության մասին. ՀՀ օրենքի կիրառումը» աշխատությունը ստեղծվել է Հոգեկան առողջության հիմնադրամի փորձագիտական խմբի կողմից եւ ներկայացնում է հանրապետությունում հոգեկան…

Անցուդարձ


02.04.2013 - Հայաստանում, ինչպես նաև աշխարհի մյուս երկրներում աուտիզմով հիվանդ երեխաների թվի աննախադեպ աճ է գրանցվում: Այս մասին այսօրվա ասուլիսի…

Բաժանորդագրում

Մուգքագրեք Ձեր էլ. փոստի հասցեն

FAQ

ԵՊՀ  ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱ
-Անվճար իրավաբանական օգնություն - Խորհրդատվությունը երեքշաբթի-ուրբաթ օրերին, ժամը 9:30-14:30, Հասցե` Ալեք Մանուկյան 1, իրավագիտության ֆակուլտետ, Հեռ. 010578137