Առցանց օժանդակություն եւ հավաստի տեղեկություններ առողջապահության ոլորտում Ձեր իրավունքների մասին:
Մենք տրամադրում ենք օգտակար տեղեկություններ բժիշկների, պաշտոնյաների, իրավաբանների, հիվանդների եւ բոլոր այն մարդկանց համար, ովքեր հետաքրքրվում են առողջապահական իրավունքով եւ բիոէթիկայով:
Ողջունում եմ Ձեզ եւ Ձեր նախաձեռնությունը,
Ես բնակվում եմ Երևանում և մեր հարևանությամբ ապրում է 26-ամյա մի երիտասարդ, ով չի կարողանում տիրապետել իրեն և տեղի թե անտեղի հարձակվում է բնակիչների վրա: Մի քանի անգամ դիմել ենք ոստիկանություն, բայց ապարդյուն: Ծնողներին նույնպես դիմել ենք, որ համապատասխան վայրում պահեն իրենց որդուն, սակայն վերջիններս չեն էլ խոստավանում, որ իրենց որդին տարօրինակ է: Խնդրում եմ օգնել և պատասխանել մեր հարցին, առանց իր կամքի հնարավո՞ր է արդյոք նրան հոգեբուժարան տանել:
Հասմիկ
Մուգքագրեք Ձեր էլ. փոստի հասցեն
Պատասխանում է Վիոլետա Զոփունյանը
Հարգելի Հասմիկ,
Ինչպես կարելի է հասկանալ Ձեր կողմից ներկայացված իրավիճակից, տվյալ անձնավորությունը վտանգ է ներկայացնում Ձեր և այլ բնակիչների համար: Հետևաբար անհրաժեշտ է համապատասխան միջոցներ ձեռնարկել հասարակության պաշտպանությունից ելնելով: Եվ չնայած նրան, որ անձը հոսպիտալացվում է իր կամ իր օրինական ներկայացուցչի համաձայնությամբ, այդուհանդերձ կան որոշ բացառություններ:
«Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքի բոլորովին վերջերս փոփոխության ենթարկված հոդված 22-ի համաձայն` հոգեկան խանգարումներով տառապող անձն առանց իր կամ օրինական ներկայացուցչի համաձայնության կարող է հոսպիտալացվել հոգեբուժական հանձնաժողովի կողմից պարտադիր հետազոտվելուց հետո, եթե`
1) նա վտանգ է ներկայացնում իր կամ այլ անձանց համար, կամ
2) բուժում չիրականացնելը կամ բուժումը դադարեցնելը կարող է վատթարացնել հիվանդի առողջական վիճակը:
Վերոնշյալ նախատեսված դեպքերում հոգեբուժական հանձնաժողովի կողմից հոսպիտալացման մասնագիտական հիմնավորվածությունը հաստատելու դեպքում համապատասխան հոգեբուժական կազմակերպության տնօրենը հոգեկան խանգարումներով տառապող անձի կողմից բուժումից հրաժարվելու կամ բուժումը դադարեցնելու պահանջ ներկայացնելուց հետո` 72 ժամվա ընթացքում դիմում է դատարան` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 30-րդ գլխով սահմանված կարգով անձին հոգեբուժական հիվանդանոցային ոչ հոժարակամ (հարկադիր) բուժման ենթարկելու համար: