Կայքի թարմացումը` 30-05-2013 space

PG

 

  • Decrease font Middle font Enlarge font Extralarge font
 

Տարածքային սպասարկող բժշկից հրաժարում

Բարև Ձեզ,
Ես կուզենայի իմանալ, թե կարո՞ղ եմ հրաժարվել իմ տարածքում սպասարկող բժշկից և ընտրել մեկ ուրիշին:
Էմմա




Պատասխանում է Վիոլետա Զոփունյանը

Հարգելի Էմմա,

Համաձայն «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի` բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս Դուք իրավունք ունեք ընտրել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողին:

Սակայն այս իրավունքն իրականացնելիս կարող են առաջանալ մի շարք այլ հարցեր:

Նախ անհրաժեշտ է հաշվի առնել, որ ըստ վարչական տարածքների տեղաբաշխված բուժաշխատողները երբեմն ֆիզիկապես գուցե չկարողանան իրենց տարածքի պացիենտներից բացի սպասարկել նաև այլ պացիենտների: Մյուս կողմից պետք է հաշվի առնել այն, որ որոշ ոլորտներում նույնիսկ օրենսդրորեն այս իրավունքի իրականացման պարագայում անձը բժշկական օգնությունից և սպասարկումից օգտվում է սեփական միջոցների հաշվին:

Օրինակ` «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ կետի 14-րդ ենթակետի համաձայն` հոգեբուժական կազմակերպությունում բուժվող հոգեկան խանգարումներ ունեցող անձինք մասնավորապես իրավունք ունեն զննության ենթարկվելու իրենց նախընտրած բժշկի կողմից սեփական միջոցների հաշվին: 

 

Նորություններ

Հղիների և ծննդաբերողների ուղեգրման նոր կարգ

18.05.2013 - Մայիսի 1-ից հանրապետությունում գործունեության մեջ է դրվել հղիների և ծննդաբերողների ուղեգրման նոր կարգ:

կարդալ

Համագործակցությունը կնպաստի դեղերի մատչելիությանը

16.05.2013 - ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի գերմանական հանրահայտ «ՇՏԱԴԱ» դեղագործական կազմակերպության ղեկավարության հետ կայացած հանդիպումը նպատակ ուներ նպաստելու Հայաստանում դեղերի մատչելիության բարձրացմանը։ Խնդիր, որը մշտապես նախարարության ուշադրության կենտրոնում…

կարդալ

Պարզվել է Առատաշեն գյուղում նորածինների մահվան պատճառը

30.04.2013 - Առատաշեն գյուղում նորածիններ Մերի եւ Մարիամ Վարդանյանների մահվան պատճառը մանկական կերը չէր, ինչպես նախնական վարկածով նշվում էր, այլ վիրուսը:

կարդալ



Իրադարձություններ

01.12.2012

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր

Նախատեսված միջոցառումներ

կարդալ

30.06.2012, «Հարսնաքար», Ավան, Երեւան

«Հարսնաքարի» մոտ մոմավառություն կկազմակերպվի՝ ի հիշատակ Վահե Ավետյանի.

30.06.2012 - Այսօր «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» ֆեյսբուքյան նախաձեռնությունը կազմակերպել է մոմավառություն՝ ի հիշատակ Վահե Ավետյանի։

կարդալ




 

Practitioner Guide
 

Իրավական ակտեր


ՀՀ կառավարության 2010 թվականի փետրվարի 24-ի N 163-Ն որոշումը լրացումներ է կատարում ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն…

Բառարան


Այս Կոնվենցիայի նպատակն անդրազգային կազմակերպված հանցավորության առավել արդյունավետ կանխարգելմանը և դրա դեմ պայքարի գործում համագործակցությանն աջակցելն է:

Անցուդարձ


29.05.2013 - «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Միքայել Դանիելյանը և փաստաբան Անի Թորոսյանն այսօր հանդիպել են Երևանի Կոմիտաս 56 հասցեի…

Բաժանորդագրում

Մուգքագրեք Ձեր էլ. փոստի հասցեն

FAQ

ԵՊՀ  ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱ
-Անվճար իրավաբանական օգնություն - Խորհրդատվությունը երեքշաբթի-ուրբաթ օրերին, ժամը 9:30-14:30, Հասցե` Ալեք Մանուկյան 1, իրավագիտության ֆակուլտետ, Հեռ. 010578137