Կայքի թարմացումը` 30-04-2013 space

PG

 

  • Decrease font Middle font Enlarge font Extralarge font
 

Հղիության ընդհատում՝ առանց ծնողների համաձայնության

Բարև Ձեզ,

Կարող եք ասել, եթե անձը չի ցանկանում իրականացնել հղիության արհեստական ընդհատում, իսկ բժիշկը ծննդկանի մոտ առկա հիվանդության պատճառով ստիպում է հրաժարվել իր երեխայից, ապա այս պարագայում բժիշկը ենթակա՞ է պատասխանատվության ապօրինի աբորտ կատարելու համար:
Ելենա
Ք. Վանաձոր




Պատասխանում է Վիոլետա Զոփունյանը

Հարգելի Ելենա,

ՀՀ օրենսդրությամբ կարգավորվում են մարդու վերարտադրողական իրավունքները, այդ թվում նաև հղիության արհեստական ընդհատման (աբորտի) հետ կապված հարցերը:

Այսպիսով, մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն`

1. Յուրաքանչյուր կին ունի հղիության արհեստական ընդհատման իրավունք:
2. Հղիության արհեստական ընդհատումը մինչև 12 շաբաթական հղիության ժամկետը կատարվում է կնոջ դիմումի համաձայն:
3. Հղիության արհեստական ընդհատումը մինչև 22 շաբաթական հղիության ժամկետը կարող է կատարվել բժշկասոցիալական ցուցումների դեպքում՝ կնոջ համաձայնությամբ:
…6. Հղիության արհեստական ընդհատման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Սույն հոդվածը նկարագրում է աբորտի իրականաացման իրավական հիմքերը և հետևապես ՀՀ Քրեական օրենսգրքով էլ սահմանում է ապօրինի աբորտ կատարելու համար քրեական պատասխանատվություն:

Մասնավորապես, 122-րդ հոդվածը սահմանում է, որ համապատասխան բշժշկական բարձրագույն կրթություն ունեցող անձի կողմից ապօրինի աբորտ կատարելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Ինչ վերաբերում է մոր մոտ առկա հիվանդությանը, ապա հարկ է նշել, որ ՀՀ կառավարության “Հղիության արհեստական ընդհատման կարգը և պայմանները հաստատելու մասին” 05.08.2004 թվականի N 1116-Ն որոշմամբ սահմանված են հղիության վիրահատական արհեստական ընդհատման բժշկական հակացուցումները, աբորտի բժշկական ցուցումները հղի կնոջ կողմից և ցուցումներ կապված պտղի և երեխաների ախտաբանական վիճակների հետ, ինչպես նաև հղիության արհեստական ընդհատման սոցիալական ցաւցումներ:

Եթե առկա է վերոնշյալ ցուցումների ցանկից որևէ հիվանդություն կամ վիճակ, ապա բժիշկը պարտավոր է այդ մասին տեղեկացնել մորը և ներկայացնել հղիության շարունակության դեպքում հնարավոր վտանգները: Միևնույն որոշման համաձայն` բժշկական ցուցումներով հղիության ընդհատման հարցը որոշվում է համապատասխան մասնագետների եզրակացության հիման վրա, հաշվի է առնվում և հղի կնոջ ցանկությունը:

Եթե կնոջ մոտ առկա է կյանքի համար վտանգ ներկայացնող հղիության ընդհատման բժշկական ցուցում, որը չի նախատեսվել տվյալ ցանկով, ապա հղիության ընդհատման հարցը լուծվում է հանձնաժողովային կարգով:

Այսպիսով, եթե բժիշկը գործել է վերոնշյալ դրույթներին համապատասխան, ապա ենթակա չէ պատասխանատվության:

 

Նորություններ

Պարզվել է Առատաշեն գյուղում նորածինների մահվան պատճառը

30.04.2013 - Առատաշեն գյուղում նորածիններ Մերի եւ Մարիամ Վարդանյանների մահվան պատճառը մանկական կերը չէր, ինչպես նախնական վարկածով նշվում էր, այլ վիրուսը:

կարդալ

Արմավիրի բժշկական կենտրոնի տնօրենը դատվեց

29.04.2013 - Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ ընթանում է «Արմավիր բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն, 63-ամյա Նշան Գևորգյանի գործի դատավարությունը:

կարդալ

Իր ոտքով մտավ Մասիսի հիվանդանոց, դուրս բերվեց դին

17.04.2013 - Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Մասիսի քննչական բաժանմունքում Սամվել Անդրեասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում Մասիս քաղաքի 3-րդ թաղամասի 14 շենքի բնակիչ, 27-ամյա Ցոլակ Մկրտչյանի մահվան փաստով։

կարդալ



Իրադարձություններ

01.12.2012

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր

Նախատեսված միջոցառումներ

կարդալ

30.06.2012, «Հարսնաքար», Ավան, Երեւան

«Հարսնաքարի» մոտ մոմավառություն կկազմակերպվի՝ ի հիշատակ Վահե Ավետյանի.

30.06.2012 - Այսօր «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» ֆեյսբուքյան նախաձեռնությունը կազմակերպել է մոմավառություն՝ ի հիշատակ Վահե Ավետյանի։

կարդալ




 

Practitioner Guide
 

Իրավական ակտեր


Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության դատարանների դատական ակտերի, ինչպես նաև արբիտրաժային տրիբունալների վճիռների և Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների հարկադիր…

Բառարան


Գրքույկը տեղեկություն է պարունակում այն անձանց հիմնական իրավունքների մասին, ովքեր այս կամ այն պատճառով պետք է շփվեն իրավապահ մարմինների հետ:…

Անցուդարձ


02.04.2013 - Հայաստանում, ինչպես նաև աշխարհի մյուս երկրներում աուտիզմով հիվանդ երեխաների թվի աննախադեպ աճ է գրանցվում: Այս մասին այսօրվա ասուլիսի…

Բաժանորդագրում

Մուգքագրեք Ձեր էլ. փոստի հասցեն

FAQ

ԵՊՀ  ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱ
-Անվճար իրավաբանական օգնություն - Խորհրդատվությունը երեքշաբթի-ուրբաթ օրերին, ժամը 9:30-14:30, Հասցե` Ալեք Մանուկյան 1, իրավագիտության ֆակուլտետ, Հեռ. 010578137