Կայքի թարմացումը` 30-04-2013 space

PG

 

  • Decrease font Middle font Enlarge font Extralarge font
 

Ո՞ր դատարան ներկայացնել առողջությանը պատճառված վնասի հատուցման վերաբերյալ հայցը

Իմ անունը Վաղինակ Մարգարյան է և բնակվում եմ Երևանի Շենգավիթ համայնքում:

Իմ առողջությանը պատճառված վնասի արդյունքում կրած ծախսերը հատուցելու համար ցանկանում եմ հայց հարուցել դատարան ինձ վնաս պատճառողի դեմ, սակայն չգիտեմ, թե որ դատարանն է իրավասու լուծել այս խնդիրը:

Խնդրում եմ հայտնել` ո՞ր դատարան կարող եմ հայցս ներկայացնել:




Պատասխանում է Ա.Թաթոյանը

Հարգելի Վաղինակ,

Ներկա պահին ՀՀ գործող օրենսդրության համաձայն` քաղաքացիական բոլոր գործերն ընդդատյա են ընդհանուր իրավասության դատարաններին, բացառությամբ քաղաքացիական մասնագիտացված դատարանների քննությանը ընդդատյա գործերի, որին մասնավորապես ընդդատյա են նաև նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը գերազանցող հայցագին ունեցող քաղաքացիական գործերը: Միմյանց հետ կապված մի քանի պահանջներով վեճերը, եթե այդ պահանջներն ընդդատյա են տարբեր դատարանների, ապա բոլոր պահանջներն ընդդատյա են քաղաքացիական դատարանին:

Հայցը հարուցվում է որպես կանոն, պատասխանողի բնակության (գտնվելու) վայրի դատարան:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը նախատեսում է ընդդատությունը հայցվորի ընտրությամբ: Մասնավորապես, տարբեր մարզերի տարածքներում բնակվող (գտնվող) պատասխանողների դեմ հայցը, հայցվորի ընտրությամբ կարող է հարուցվել պատաuխանողներից մեկի բնակվելու (գտնվելու) վայրի դատարան:

Պատասխանողի դեմ, որի գտնվելու վայրն անհայտ է, հայց կարող է հարուցվել նրա գույքի գտնվելու վայրի կամ նրա բնակության (գտնվելու) վերջին հայտնի վայրի դատարան:

Առողջությանը, ինչպես նաեւ կերակրողի մահվամբ պատճառված վնասի հատուցման վերաբերյալ հայցը կարող է հարուցվել հայցվորի բնակության վայրի կամ վնասի պատճառման վայրի դատարան:

Իրավաբանական անձի, այսինքն` որևէ կազմակերպության դեմ` նրա ներկայացուցչության կամ մասնաճյուղի գործունեությունից բխող հայցը կարող է հարուցվել համապատաuխան ներկայացուցչության կամ մասնաճյուղի գտնվելու վայրի դատարան:

 

Նորություններ

Պարզվել է Առատաշեն գյուղում նորածինների մահվան պատճառը

30.04.2013 - Առատաշեն գյուղում նորածիններ Մերի եւ Մարիամ Վարդանյանների մահվան պատճառը մանկական կերը չէր, ինչպես նախնական վարկածով նշվում էր, այլ վիրուսը:

կարդալ

Արմավիրի բժշկական կենտրոնի տնօրենը դատվեց

29.04.2013 - Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ ընթանում է «Արմավիր բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն, 63-ամյա Նշան Գևորգյանի գործի դատավարությունը:

կարդալ

Իր ոտքով մտավ Մասիսի հիվանդանոց, դուրս բերվեց դին

17.04.2013 - Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Մասիսի քննչական բաժանմունքում Սամվել Անդրեասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում Մասիս քաղաքի 3-րդ թաղամասի 14 շենքի բնակիչ, 27-ամյա Ցոլակ Մկրտչյանի մահվան փաստով։

կարդալ



Իրադարձություններ

01.12.2012

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր

Նախատեսված միջոցառումներ

կարդալ

30.06.2012, «Հարսնաքար», Ավան, Երեւան

«Հարսնաքարի» մոտ մոմավառություն կկազմակերպվի՝ ի հիշատակ Վահե Ավետյանի.

30.06.2012 - Այսօր «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» ֆեյսբուքյան նախաձեռնությունը կազմակերպել է մոմավառություն՝ ի հիշատակ Վահե Ավետյանի։

կարդալ




 

Practitioner Guide
 

Իրավական ակտեր


Հայաստանի Հանրապետության Կառավարության 26.04 2007-ի N 497-Ն որոշումը սահմանում է ընտանեկան բժիշկների անհատական եւ խմբային անկախ պրակտիկաների իրականացման կարգը:

Բառարան


Երեւանի քաղաքապետարանի ենթակայության առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունները 20-ն են: Դրանց ամբողջական ցանկը, հասցեները, տնօրենների տվյալները եւ հեռախոսահամարները մատչելի են…

Անցուդարձ


02.04.2013 - Հայաստանում, ինչպես նաև աշխարհի մյուս երկրներում աուտիզմով հիվանդ երեխաների թվի աննախադեպ աճ է գրանցվում: Այս մասին այսօրվա ասուլիսի…

Բաժանորդագրում

Մուգքագրեք Ձեր էլ. փոստի հասցեն

FAQ

ԵՊՀ  ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱ
-Անվճար իրավաբանական օգնություն - Խորհրդատվությունը երեքշաբթի-ուրբաթ օրերին, ժամը 9:30-14:30, Հասցե` Ալեք Մանուկյան 1, իրավագիտության ֆակուլտետ, Հեռ. 010578137