Կայքի թարմացումը` 01-06-2015 space

PG

 

  • Decrease font Middle font Enlarge font Extralarge font
 

Արյան դոնորության ընթացակարգը

Բարև Ձեզ,

Իմ երեխան կարիք ունի արյան փոխներերկման, և ես գիտեմ, որ երեխաս իրավունք ունի նորմալ պայմաններում ստանալ արյուն, որը ստուգված կլինի: Ցավոք սրտի ինքս չեմ կարողանում արյուն տալ, քանի որ չի համապատասխանում, բայց կան ցանկացողներ հարազատներից, ընկերներից: Խնդրում եմ, ինձ պատասխանեք ինչ ընթակարգով կարող եմ արյուն ստանալ, որպեսզի երեխես այդ փոխներարկման պատճատով նոր հիվանդություններ ձեռք չբերի:
ք. Երևան, Լուսինե




Պատասխանում է Վ.Զոփունյանը

Հարգելի Լուսինե,

Դուք իրավացի եք, այն առումով, որ Ձեր երեխան իրավունք ունի պատշաճ որակի և համապատասխան պայմաններում ստանալ արյուն: ՀՀ օրենսդրությամբ բավականին մանրամասն կարգավորված է սույն ոլորտը: Մասնավորապես՝ «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության» մասին ՀՀ օրենքը կարգավորում է արյան և դրա բաղադրամասերի շրջանառության, դոնորության և ցուցաբերվող փոխներերկումային բժշկական օգնության որակի և անվտանգության հետ կապված հարաբերությունները:

Վերոնշյալ օրենքի 29-րդ հոդվածի համաձայն՝ ռեցիպիենտը(այսինքն՝ Ձեր երեխան) կամ նրա օրինական ներկայացուցիչն իրավունք ունի՝ մինչև արյան բաղադրամասերի փոխներարկման իրականացումը ստանալու լիարժեք և հավաստի տեղեկատվություն փոխներարկման գործընթացի և դրա հետ կապված հնարավոր բարդությունների, ինչպես նաև փոխներարկումից հրաժարվելու դեպքում` իր առողջական վիճակի վատացման աստիճանի վերաբերյալ: Ինչպես նաև պահանջելու իրեն մատուցված ծառայությունների և իր առողջական վիճակի վերաբերյալ տեղեկությունների գաղտնիության ապահովում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Ինչ վերաբերում է համապատասխան պայմաններին, ապա հարկ է նշել, որ ՀՀ առողջապահության նախարարի 08.02.2013թ.-ի թիվ 07-Ն «Արյան հավաքման դեպքում բժշկական կազմակերպոթյան կողմից անհրաժեշտ քանակությամբ արյան վերցման, պիտակավորման և հետազոտության ուղարկելու կարգը» հաստատելու մասին հրամանի համապատասխան հավելվածով նախատեսում է արյան հավաքման դեպքում բժշկական կազմակերպության կողմից անհրաժեշտ քանակությամբ արյան վերցման, պիտակավորման և հետազոտության ուղարկելու կարգը, ինչը պետք է ի նկատի ունենաք, այն դեպքերում, երբ Ձեզ կառաջարկեն արյան փոխներարկում հենց բուժհաստատությունից:

Իսկ մնացած դեպքերում անհրաժեշտ է հիշել, որ ՀՀ առողջապահության նախարարի մեկ այլ՝ 07.02.2013թ.-ի 06-Ն «Արյունը կամ դրա բաղադրամասերը վերցնելուց առաջ արյան դոնորի առողջության պահպանման նպատակով վերջինիս կողմից անվճար բժշկական հետազոտություն անցնելու կարգը և դոնորության համար հակացուցումների ցանկը հաստատելու մասին» հրամանով մանրամասնորեն սահմանված են նախապես կատարվող բժշկական հետազոտությունը և դոնորության համար հակացուցումների ցանկը:

 

Նորություններ

Հվ.Կորեայում MERS վիրուսի տարածմանը նպաստել են բժիշկները. ԱՀԿ

Կորեացի բժիշկները, որոնք ծանոթ չեն եղել MERS կորոնավիրուսին, նպաստել են հիվանդության տարածմանը: Բի-Բի-Սի-ի հաղորդմամբ, այս մասին ասված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցում:

Բացի այդ, Սեուլի հիվանդանոցների շատ հիվանդասենյակներ լեփլեցուն են եղել,…

կարդալ

Հայաստանում սրտանոթային հիվանդություններից մահացության ցուցանիշը բարձր է

Հայաստանում հիվանդացության ու մահացության հիմնական պատճառները սրտանոթային հիվանդությունները, քաղցկեղը և շաքարային դիաբետն են, որոնց հաղթահարման ուղղությամբ արդեն իսկ մշակվել և իրականացվում են ռազմավարական ծրագրեր։ Այս մասին նշել է Հայաստանում է գտնվում Առողջապահության…

կարդալ

Վերջին 15 տարիների ընթացքում անպտղությունը նվազել է 2-2,5 անգամ. Գայանե…

Վերարտադրողական բժշկությունն ամբողջ աշխարհում դիտվում է ոչ միայն որպես բժշկական, այլև ռազմավարական խնդիր, ուստի վերարտադրողական առողջության հիմնախնդիրները գտնվում են ՀՀ կառավարության և առողջապահության ուշադրության կենտրոնում:

Սրանով է պայմանավորված նաև ՀՀ կառավարության…

կարդալ



Իրադարձություններ

“Մարդու իրավունքները բուժօգնություն ստանալիս” թեմայով դասընթացի հրավեր

“Իրավունքի զարգացման կենտրոն” հասարակական կազմակերպությունը հրավիրում է իրավաբանների համար նախատեսված «Մարդու իրավունքները բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս» վերտառությամբ դասընթացին, որը կկայանա սույն թվականի հունիսի 9-ին, ժամը՝ 13:00-ին, ԵՊՀ իրավագիտության…

կարդալ

Քննարկում “Հասարակական կազմակերպությունների դատավարական իրավասուբյեկտությունը” թեմայով

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնը կազմակերպում է սեմինար-քննարկում <ՙ<Հասարակական կազմակերպությունների դատավարական իրավասուբյեկտությունը>> թեմայով:

Վեջինս տեղի կունենա սույն թվականի մարտի 6-ին, ժամը 12:00-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի…

կարդալ




 

Practitioner Guide
 

Իրավական ակտեր


Սույն օրենքը կարգավորում է մարդու հիմնարար անձնական բարիք համարվող հոգեկան առողջության, հոգեկան խանգարումներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հետ կապված հարաբերությունները,…

Բառարան


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ստրասբուրգում հիմնված միջազգային դատարան է։ Դատավորների թիվը համապատասխանում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական…

Անցուդարձ


“Իրավունքի զարգացման կենտրոն” հասարակական կազմակերպությունը հրավիրում է իրավաբանների համար նախատեսված «Մարդու իրավունքները բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս» վերտառությամբ դասընթացին, որը…

Բաժանորդագրում

Մուգքագրեք Ձեր էլ. փոստի հասցեն

FAQ

ԵՊՀ  ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱ
-Անվճար իրավաբանական օգնություն - Խորհրդատվությունը երեքշաբթի-ուրբաթ օրերին, ժամը 9:30-14:30, Հասցե` Ալեք Մանուկյան 1, իրավագիտության ֆակուլտետ, Հեռ. 010578137