Կայքի թարմացումը` 19-07-2014 space

PG

 

  • Decrease font Middle font Enlarge font Extralarge font
 

Հիվանդության նպաստը անաշխատունակության թերթիկ լինելու դեպքում

Բարև Ձեզ,

Ինձ հետաքրքրող հարցը հետևյալն է, եթե կարող եք խնդրում եմ պատասխանել:

Տվյալ աշխատակիցը մայիսի 25-ից մինչև հոկտեմբերի 30-ը հիվանդության պատճառով բացակայել է աշխատանքից և ներկայացրել է անաշխատունակության թերթիկ, որում որպես անաշխատունակության պատճառ նշված է հիվանդությունը:

Ես ցանկանում եմ իմանալ. տվյալ աշխատակիցը իրավունք ունի՞ այդ բոլոր օրերի համար հիվանդության նպաստ ստանալ, թե միայն 3 ամիս իրավունք ունի:

Ռիտա




Պատասխանում է Վիոլետա Զոփունյանը

Հարգելի Ռիտա,

Ձեր նշած խնդիրը կարգավորվում է «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» ՀՀ օրենքով, որի 8-րդ հոդվածում սահմանված է, որ վարձու աշխատողին հիվանդության նպաստ տրվում է հիվանդության (վնասվածքի) ամբողջ ժամանակաշրջանի համար` աշխատունակությունը կորցնելու օրվանից մինչև դրա վերականգնումը կամ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամության խմբի սահմանումը կամ հաշմանդամության խմբի վերանայումը:

Տևական հիվանդության դեպքում հիվանդները բժշկասոցիալական փորձաքննության են ուղեգրվում անաշխատունակությունը սկսելու օրից 3 ամսից ոչ ուշ: Եթե բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշման համաձայն վարձու աշխատողը հաշմանդամ չի ճանաչվում, բայց շարունակում է դեռևս մնալ անաշխատունակ, ապա հիվանդության նպաստ ստանալու նրա իրավունքը կարող է շարունակվել, բայց ոչ ավելի, քան մինչև 3 ամիս ժամկետով կամ մինչև օրենքով սահմանված կարգով աշխատանքից ազատվելը: Այստեղից հետևում է, որ վճարման են ենթակա վերը նշված 3 ամիսները:

Հարկ եմ համարում նշել նաև, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի համաձայն գործատուն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը, եթե աշխատողի երկարատև անաշխատունակության հետևանքով (եթե աշխատողը ժամանակավոր անաշխատունակության պատճառով աշխատանքի չի ներկայացել ավելի քան 120 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 140 օր, եթե օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված չէ, որ որոշակի հիվանդությունների դեպքում աշխատատեղը և պաշտոնը պահպանվում են ավելի երկար ժամանակով):

Ուրախ կլինենք օգնել Ձեզ հետագա խորհրդատվություններ տրամադրելու հարցում:

 

Նորություններ

Քննարկվեցին դեղերի գովազդի և կլինիկական հետազոտությունների նոր օրենքի նախագծով նախատեսվող…

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մասնակցությամբ շարունակվում են «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները։ Մասնագիտական խորհրդակցությունների առաջին օրն անդրադարձ կատարվեց դեղերի գովազդին, այնուհետև քննարկվեցին դեղերի կլինիկական հետազոտությունների վերաբերյալ…

կարդալ

Օգոստոսի 1-ից սայտոտեկը` միայն դեղատոմսով

Օգոստոսի 1-ից սայտոտեկը դեղատներից բաց կթողնվի միայն դեղատոմսով։ Այդ մասին նախարարությունը տեղեկացրել է դեղատնային գործունեությամբ զբաղվող բոլոր տնտեսվարողներին։

Նման որոշման առիթ են հանդիսացել հղիության ժամանակ դեղի օգտագործումից առաջացած բարդությունները` արյունահոսություններ,…

կարդալ

Հայաստանի հոգեբուժական կենտրոններում հսկողությունը խստացվելու է

«Ավան» հոգեկան առողջության կենտրոն, «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն, «Նորք» հոգեբուժական կենտրոն, «Սևանի հանրապետական հոգեբուժական հիվանդանոց» Փակ բաժնետիրական ընկերություններում դեղերի ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխանությունը պարզելու նպատակով…

կարդալ



Իրադարձություններ

“Մարդու իրավունքները բուժօգնություն ստանալիս” թեմայով դասընթացի հրավեր

“Իրավունքի զարգացման կենտրոն” հասարակական կազմակերպությունը հրավիրում է իրավաբանների համար նախատեսված «Մարդու իրավունքները բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս» վերտառությամբ դասընթացին, որը կկայանա սույն թվականի հունիսի 9-ին, ժամը՝ 13:00-ին, ԵՊՀ իրավագիտության…

կարդալ

Քննարկում “Հասարակական կազմակերպությունների դատավարական իրավասուբյեկտությունը” թեմայով

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնը կազմակերպում է սեմինար-քննարկում <ՙ<Հասարակական կազմակերպությունների դատավարական իրավասուբյեկտությունը>> թեմայով:

Վեջինս տեղի կունենա սույն թվականի մարտի 6-ին, ժամը 12:00-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի…

կարդալ




 

Practitioner Guide
 

Իրավական ակտեր


Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի թիվ 7 արձանագրությունը ընդունվել է 1984 թվականի նոյեմբերի 22-ին Ստրասբուրգում:

Բառարան


24.06.2013 - Վերջին շրջանում համացանցում ակտիվորեն քննարկվում է բրիտանացի դոկտոր Սայմոն Ալլենի սարքը, որը միտված է քրոնիկական հիվանդությունների բուժմանը: 

Անցուդարձ


“Իրավունքի զարգացման կենտրոն” հասարակական կազմակերպությունը հրավիրում է իրավաբանների համար նախատեսված «Մարդու իրավունքները բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս» վերտառությամբ դասընթացին, որը…

Բաժանորդագրում

Մուգքագրեք Ձեր էլ. փոստի հասցեն

FAQ

ԵՊՀ  ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱ
-Անվճար իրավաբանական օգնություն - Խորհրդատվությունը երեքշաբթի-ուրբաթ օրերին, ժամը 9:30-14:30, Հասցե` Ալեք Մանուկյան 1, իրավագիտության ֆակուլտետ, Հեռ. 010578137