Կայքի թարմացումը` 30-04-2013 space

PG

 

  • Decrease font Middle font Enlarge font Extralarge font
 

Խնամքի նպաստ` վարձու աշխատողին

Ասացեք խնդրեմ. վարձու աշխատողին ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ կտրվի, եթե ընտանիքի հիվանդ անդամը նրա հայրն է, ով վիրահատվել է հիվանդանոցում, որին խնամել է տվյալ վարձու աշխատողը:

Մարինե




Պատասխանում է Վիոլետա Զոփունյանը

Հարգելի Մարինե,

Հայաստանի Հանրապետության օրենսդրությունն, անշուշտ, կարգավորում է վարձու աշխատողին տրվող ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստի տրամադրման կարգը: Այդ իսկ պատճառով էլ ՀՀ «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» օրենքը սահմանել է, որ վարձու աշխատողներին տրվում է ընտանիքի անդամի հիվանդության պատճառով առաջացած խնամքի անհրաժեշտության դեպքում տրվող նպաստ: Մասնավորապես հոդված 12-ի համաձայն` վարձու աշխատողին ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ է տրվում տնային (ամբուլատոր) պայմաններում ընտանիքի հիվանդ չափահաս անդամի խնամքի անհրաժեշտության դեպքում` 7 օրացույցային օրից ոչ ավելի: Սույն հոդվածի մյուս կետերով սահմանված են երեխայի և անչափասի խնամքի համար նպաստի տրմադրման կարգը, սակայն Ձեր հարցից բխում է, որ հիվանդը չափահաս անձ է, հետևաբար տվյալ վարձու աշխատողին ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ կտրվի 7 օրացույցային օրվա դիմաց:

Ի լրումն վերը բերվածի նշեմ նաև, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի հոդված 176-ի համաձայն` աշխատողի պահանջով չվճարվող արձակուրդ է տրամադրվում ընտանիքի հիվանդ անդամին խնամող աշխատողին` բժշկական եզրակացությամբ սահմանված ժամկետներում, սակայն ոչ ավելի, քան 30 օր տարվա ընթացքում: Ինչպես նաև միևնույն օրենսգրքի 141 հոդվածի համաձայն` ոչ լրիվ աշխատանքային օր կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթ է սահմանվում` ընտանիքի հիվանդ անդամի խնամքն իրականացնող աշխատողի պահանջով` բժշկական եզրակացության հիման վրա, սակայն ոչ ավելի, քան վեց ամիս ժամանակով, և յուրաքանչյուր օրվա համար ոչ ավելի, քան օրվա համար սահմանված աշխատաժամանակի կեսը:

Ուրախ կլինենք հետագա պարզաբանումների տրամադրման հարցում:

 

Նորություններ

Պարզվել է Առատաշեն գյուղում նորածինների մահվան պատճառը

30.04.2013 - Առատաշեն գյուղում նորածիններ Մերի եւ Մարիամ Վարդանյանների մահվան պատճառը մանկական կերը չէր, ինչպես նախնական վարկածով նշվում էր, այլ վիրուսը:

կարդալ

Արմավիրի բժշկական կենտրոնի տնօրենը դատվեց

29.04.2013 - Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ ընթանում է «Արմավիր բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն, 63-ամյա Նշան Գևորգյանի գործի դատավարությունը:

կարդալ

Իր ոտքով մտավ Մասիսի հիվանդանոց, դուրս բերվեց դին

17.04.2013 - Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Մասիսի քննչական բաժանմունքում Սամվել Անդրեասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում Մասիս քաղաքի 3-րդ թաղամասի 14 շենքի բնակիչ, 27-ամյա Ցոլակ Մկրտչյանի մահվան փաստով։

կարդալ



Իրադարձություններ

01.12.2012

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր

Նախատեսված միջոցառումներ

կարդալ

30.06.2012, «Հարսնաքար», Ավան, Երեւան

«Հարսնաքարի» մոտ մոմավառություն կկազմակերպվի՝ ի հիշատակ Վահե Ավետյանի.

30.06.2012 - Այսօր «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» ֆեյսբուքյան նախաձեռնությունը կազմակերպել է մոմավառություն՝ ի հիշատակ Վահե Ավետյանի։

կարդալ




 

Practitioner Guide
 

Իրավական ակտեր


ՀՀ ԱՆ 2010 թվականի մայիսի 3-ի թիվ 691-Ա հրամանը հաստատում է հոգեկան խանգարումներ ունեցող անձանց նկատմամբ ֆիզիկական զսպման կիրառման ուղեցույցը:

Բառարան


Ներկայում Հայաստանի Հանրապետությունը գտնվում է սոցիալական, իրավական բարեփոխումների ժամանակաշրջանում, որոնք օբյեկտիվորեն կրում են շարունակական բնույթ: Նման պայմաններում ավելի է աճում…

Անցուդարձ


02.04.2013 - Հայաստանում, ինչպես նաև աշխարհի մյուս երկրներում աուտիզմով հիվանդ երեխաների թվի աննախադեպ աճ է գրանցվում: Այս մասին այսօրվա ասուլիսի…

Բաժանորդագրում

Մուգքագրեք Ձեր էլ. փոստի հասցեն

FAQ

ԵՊՀ  ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱ
-Անվճար իրավաբանական օգնություն - Խորհրդատվությունը երեքշաբթի-ուրբաթ օրերին, ժամը 9:30-14:30, Հասցե` Ալեք Մանուկյան 1, իրավագիտության ֆակուլտետ, Հեռ. 010578137