Առցանց օժանդակություն եւ հավաստի տեղեկություններ առողջապահության ոլորտում Ձեր իրավունքների մասին:
Մենք տրամադրում ենք օգտակար տեղեկություններ բժիշկների, պաշտոնյաների, իրավաբանների, հիվանդների եւ բոլոր այն մարդկանց համար, ովքեր հետաքրքրվում են առողջապահական իրավունքով եւ բիոէթիկայով:
Նախատեսված միջոցառումներ
30.06.2012 - Այսօր «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» ֆեյսբուքյան նախաձեռնությունը կազմակերպել է մոմավառություն՝ ի հիշատակ Վահե Ավետյանի։
“Կյանք առանց ցավի” քարոզարշավի աջակցող խումբը Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի օժանդակությամբ հրավիրում է “Հիսուն միլիգրամ բավարար չէ” ֆիլմի ցուցադրությանը, որը պատմում է քաղցկեղով հիվանդ տղայի կյանքի մասին` հիմնվելով իրական փաստերի վրա:
Ֆիլմի ցուցադրությունը տեղի կունենա ս. թ. ապրիլի 13–ին, ժամը` 18:00-ին Նարեկացի արվեստի միությունում /Վարդանանց փող. 16 /1 /:
Դեկտեմբերի 1-ին`ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը, պարզ դարձավ «ՄԻԱՎ/ՁԻԱՀ խնրի ջատագով 2011» մրցանակակիրների անունները:
Հունիսի 14-ը Արյան դոնորի համաշխարհային օրն է:
2011թ. մայիսի 13-ին ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խմբի մամլո ասուլիս եւ միջոցառումներ ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի օրվա կապակցությամբ:
Դեկտեմբերի 14-ին, ժամը 12:00-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի Ակյան արվեստասրահում տեղի ունեցավ առաջին հակածխախոտային մրցանակաբաշխության արարողությունը` «Հայաստանն առանց ծխախոտի» հասարակական դաշինքի և Հայաստանի ամերիկյան համալսարանի Առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնի (ՀԱՀ/ԱԾՀԿ) նախաձեռնությամբ:
Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանը հրավիրում է Ձեզ մասնակցել «Մարդու իրավունքները բուժօգնություն ստանալիս. Գործնական ուղեցույց» գրքի շնորհանդեսին: Ուղեցուցը նախատեսված է բուժաշխատողների, փաստաբանների, պացիենտների և նրանց ընտանիքների համար:
Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը, Ինթերայթս-Լոնդոնը, Մարդու իրավունքների կառավարման դրամաշնորհների ծրագիրը և «Իրավունք և առողջապահություն» նախաձեռնությունը հրավիրում են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբանների/իրավաբանների` դիմելու և մասնակցելու պացիենտների իրավունքների ապահովման թեմայով 2010 թ. հուլիսի 6-10-ը Աղվերանում (Հայաստանի Հանրապետություն) անցկացվելիք եռօրյա վերապատրաստման դասընթացին, որի շրջանակներում առանձնակի ուշադրություն կդարձվի ներպետական վարույթներում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում և ՄԱԿ-ի պայմանագրերի կատարման նպատակով ստեղծված մարմիններում` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) և ՄԱԿ-ի պայմանագրերի կիրառության թեմային:
Ապրիլի 17-ը Հեմոֆիլիայի միջազգային օրն է: Արյան մակարդման ժառանգական հիվանդություններից 92- 95% կազմում են հեմոֆիլիաները` A, B, և Վիլլեբրանդի գործոնի անբավարարությունը:
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության եւ «Ակցիա Առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության նախաձեռնությամբ ս.թ. հոկտեմբերի 29-30-ը տեղի է ունենալու Կարդիոլոգիայի Եվրակովկասյան համաժողով:
«ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արդիական հարցերը» թեմայով միջազգային կոնֆերանսը՝ նվիրված ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հիմնադրման 20-ամյակին, տեղի կունենա 2009թ. դեկտեմբերի 8-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում:
05/08/2009 - Օգոստոսի 1-7-ը կրծքով սնուցման համաշխարհային շաբաթվա կապակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակն այսօր կոչ է արել կրկնապատկել ջանքերը` խթանելու կյանքի առաջին վեց ամսում նորածինների բացառապես կրծքով սնուցման:
Արյան մակարդման ժառանգական հիվանդությունների 92- 97% կազմում են հեմոֆիլիաները` A, B, C և Վիլլեբրանդի հիվանդությունը:
«Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» ՀԿ-ն գործընկերների հետ միասին կազմակերպում է հանդիպում ՄԻԱՎ-ի կանխարգելմանն ուղղված աշխտանքներ կատարող կազմակերպությունների հետ` ուղղորդման եւ համագործակցության ցանցի ստեղծման նպատակով: Կարեւորում ենք ներգրավել ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզերում գործող կազմակերպություններին:
Ապրիլի 7-ը` Առողջապահության համաշխարհային օրը, այս տարի նշվում է հետեւյալ լոզունգով` «Փրկել կյանքեր»: Այն ենթադրում է` հիվանդանոցները դարձնել ապահով արտակարգ իրավիճակներում:
2009թ. ապրիլի 10-13-ը Երեւանում կկայանա «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2009» խորագրով 8-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը:
«Հայկական բժշկական ասոցիացիան» իր բոլոր գործընկերներին հրավիրում է «Ֆինանսական ճգնաժամի պայմաններում առողջապահության համակարգի մարտահրավերները և հաղթահարման հնարավոր ուղիները» թեմայով հերթական բաց քննարկմանը:
1882 թվականի մարտի 24-ին Ռոբերտ Կոխը հայտնաբերեց տուբերկուլոզի հարուցիչը: 100 տարի անց, 1982 թվականից ողջ աշխարհում յուրաքանչյուր տարի մարտի 24-ը նշվում է որպես Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր` որի հիմնական նպատակն է առավել համախմբված և արդյունավետ դարձնել տուբերկուլոզի դեմ պայքարը:
Հարգարժան գործընկերներ, կլինիկական օրդինատորներ, Տեղեկացում ենք ձեզ, որ Բրյուսելի Բաց համալսարանը (L’Université Libre de Bruxelles, Բելգիա), հայտարարում է մրցույթ տարբեր մասնագիտությունների ուղղությամբ, որն ընձեռում է որակավորման բարձրացման եւ մասնագիտական կատարելագործման հնարավորություն:
ՀՀ առողջապահության նախարարության եւ Կանադայի բրիտանական կոլումբիայի համալսարանի (University of British Columbia) «Բժշկական գիտությունները օնլայն» (Health Sciences Online http://www.hso.info -HSO) ծրագրի շրջանակներում իրականացվող համագործակցությունը նպատակ ունի Հայաստանում զարգացնել հիմնական եւ շարունակական բժշկական կրթության հնարավորութունները ինտերնետի միջոցով: Բժիշկներին եւ առողջապահության ոլորտի մյուս մասնագետներին տրվում է հնարավորություն անվճար օգտվել աշխարհում բարձր համարում ունեցող համալսարանների, մասնագիտական ասոցիացիաների, կառավարական կազմակերպությունների եւ այլ վստահելի աղբյուրների կողմից մշակված ավելի քան 50,000 բարձրորակ կրթական ռեսուրսներից:
Այսօր՝ 2008թ. դեկտեմբերի 10-ին լրանում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման 60 տարին: Ուղիղ 60 տարի առաջ, 1948 թվականի դեկտեմբերի 10-ին Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր Ասամբլեան ընդունեց եւ հռչակեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: ՄԱԿ-ը նաեւ պահանջեց, որ անդամ պետությունները հրապարակեն ռչակագրի տեքստը, թարգմանեն իրենց մայրենի լեզուներով, տարածեն, ցուցադրեն, ընթերցեն եւ խրախուսեն դպրոցներում եւ այլ կրթական հաստատություններում՝ պետությունների կամ տարածաշրջանների քաղաքական կարգավիճակից անկախ:
Դեկտեմբերի 1-ին ողջ աշխարհը, «Կանգնեցրեք ՁԻԱՀ-ը: Կատարեք խոստումը» կարգախոսով, նշում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը` պետությունների, համայն մարդկության ուշադրությունը հրավիրելով այս հույժ արդիական խնդրի վրա և պետական, հասարակական, միջազգային ու բարեգործական կազմակերպությունների ջանքերը միավորելով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի դեմ պայքարի գործում:
Մուգքագրեք Ձեր էլ. փոստի հասցեն