Առցանց օժանդակություն եւ հավաստի տեղեկություններ առողջապահության ոլորտում Ձեր իրավունքների մասին:
Մենք տրամադրում ենք օգտակար տեղեկություններ բժիշկների, պաշտոնյաների, իրավաբանների, հիվանդների եւ բոլոր այն մարդկանց համար, ովքեր հետաքրքրվում են առողջապահական իրավունքով եւ բիոէթիկայով:
Այս հռչակագիրը, որն աշխարհի տարբեր անկյուններում հաստատել են 24 ոչ կառավարական կազմակերպություններ եւ ցանցեր, հաստատում է, որ այժմ՝ ավելի, քան երբեւէ, մարդու իրավունքները պետք է առանցքային դեր կատարեն ՄԻԱՎ-ի եւ ՁԻԱՀ-ի դեմ համաշխարհային պայքարում: Հռչակագիրը բերում է այս գաղափարը հաստատող 10 հիմնավորումներ:
Բեռնել HealthRights.am -ից
(9,7 մԲ)
Չափորոշիչը վերաբերում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպմանը (2010թ.):
Բեռնել ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայէջից
(17,8 մԲ)
Գրքույկը տեղեկություն է պարունակում այն անձանց հիմնական իրավունքների մասին, ովքեր այս կամ այն պատճառով պետք է շփվեն իրավապահ մարմինների հետ: Դրանք են` կասկածյալներ, մեղադրյալներ և վկաներ: Գրքույկը հրատարակվել է Քաղաքացիական հասարակության ինստիտուտ (ՔՀԻ) ՀԿ-ի կողմից: Հասցե` 0025, Երևան, Այգեստան 11 փ., 43 (csi[at]csi.am):
Վարբեռնել ՔՀԻ կայքի սերվերից
(101 կբ)
Այստեղ դուք կարող եք ծանոթանալ 2007 թվականին ընդունված ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներին:
Վարբեռնել կայքի սերվերից
(2.1 մբ)
Այստեղ դուք կարող եք ծանոթանալ 2006 թվականին ընդունված ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներին:
Վարբեռնել կայքի սերվերից
(1.4 մբ)
Սույն զեկույցը Հայաստանում ԱՀԳԳ առաջին փորձի արդյունքների համառոտ ամփոփումն է: Այն պարզաբանող առանցքային օրինակներ է ներկայացնում, թե ինչպես ԱՀԳԳ ինդիկատորները կարող են նկարագրել հնարավոր կապերը համակարգի ռազմավարությունների եւ Հայաստանի առողջապահական համակարգի գործունեության միջեւ:
Վարբեռնել ԱԱԻ սերվերից
(738 կբ)
Այս Կոնվենցիայի նպատակն անդրազգային կազմակերպված հանցավորության առավել արդյունավետ կանխարգելմանը և դրա դեմ պայքարի գործում համագործակցությանն աջակցելն է:
Բաժինը ներառում է տվյալներ բժշկական հիմնարկների ցանցի, գործունեության և կադրերի, հիվանդությունների առանձին տեսակների, ինչպես
նաև սոցիալական ապահովվածության վերաբերյալ:
Վարբեռնել ArmStat -ի սերվերից
(3.1 մբ)
Սա իրենից ներկայացնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ծխախոտի դեմ պայքարի վերջին ռազմավարական փաստաթուղթը, որին Հայաստանի Հանրապետությունը միացել է 2004թ. նոյեմբերի 29-ին եւ այս իմաստով դարձել առաջին ԱՊՀ երկիրը, որը ստորագրել է միջազգային կարեւորագույն այս համաձայնագրի ներքո:
Վարբեռնել HealthRights.am -ի սերվերից
(127 կբ):
«Հոգեբուժական օգնության մասին. ՀՀ օրենքի կիրառումը» աշխատությունը ստեղծվել է Հոգեկան առողջության հիմնադրամի փորձագիտական խմբի կողմից եւ ներկայացնում է հանրապետությունում հոգեկան առողջության ոլորտում տեղ գտած եւ առաջնահերթ ուղղման կարիք զգացող թերությունները եւ արձանագրում ոլորտում առկա հաջողությունները:
Վարբեռնել MentalHealth.am -ի սերվերից
(4.71 mb)
Երեւանի քաղաքապետարանի ենթակայության առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունները 20-ն են: Դրանց ամբողջական ցանկը, հասցեները, տնօրենների տվյալները եւ հեռախոսահամարները մատչելի են վերբեռնման համար:
Վարբեռնել առողջապահական հիմնարկների ցանկը Երեւանի քաղաքապետարանի կայքէջից
(32 կբ):
Մուգքագրեք Ձեր էլ. փոստի հասցեն