Սանիտարահիգիենիկ պայմանների խախտում
Հղիության ընդհատում՝ առանց ծնողների…
Առցանց օժանդակություն եւ հավաստի տեղեկություններ առողջապահության ոլորտում Ձեր իրավունքների մասին:
Մենք տրամադրում ենք օգտակար տեղեկություններ բժիշկների, պաշտոնյաների, իրավաբանների, հիվանդների եւ բոլոր այն մարդկանց համար, ովքեր հետաքրքրվում են առողջապահական իրավունքով եւ բիոէթիկայով:
17.04.12 - Հայաստանում պայքարում են մարդկանց կյանքի վերջին ժամանակաշրջանը նվազ ցավոտ դարձնելու համար:
29.01.11 - «Հայաստանում սեռավարկների տոկոսը գնալով մեծանում է»,- ասում է բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը: Սեռավարակների մասին խոսելիս շատերն ամոթխածությամբ լռում են, մի մասն էլ նորմալ չի համարում ընտանիքում կամ շրջապատում այդ մասին բարձրաձայնելը:
Այս հռչակագիրը, որն աշխարհի տարբեր անկյուններում հաստատել են 24 ոչ կառավարական կազմակերպություններ եւ ցանցեր, հաստատում է, որ այժմ՝ ավելի, քան երբեւէ, մարդու իրավունքները պետք է առանցքային դեր կատարեն ՄԻԱՎ-ի եւ ՁԻԱՀ-ի դեմ համաշխարհային պայքարում: Հռչակագիրը բերում է այս գաղափարը հաստատող 10 հիմնավորումներ:
Բեռնել HealthRights.am -ից
(9,7 մԲ)
Չափորոշիչը վերաբերում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպմանը (2010թ.):
Բեռնել ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայէջից
(17,8 մԲ)
Գրքույկը տեղեկություն է պարունակում այն անձանց հիմնական իրավունքների մասին, ովքեր այս կամ այն պատճառով պետք է շփվեն իրավապահ մարմինների հետ: Դրանք են` կասկածյալներ, մեղադրյալներ և վկաներ: Գրքույկը հրատարակվել է Քաղաքացիական հասարակության ինստիտուտ (ՔՀԻ) ՀԿ-ի կողմից: Հասցե` 0025, Երևան, Այգեստան 11 փ., 43 (csi[at]csi.am):
Վարբեռնել ՔՀԻ կայքի սերվերից
(101 կբ)
Այստեղ դուք կարող եք ծանոթանալ 2007 թվականին ընդունված ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներին:
Վարբեռնել կայքի սերվերից
(2.1 մբ)
Այստեղ դուք կարող եք ծանոթանալ 2006 թվականին ընդունված ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներին:
Վարբեռնել կայքի սերվերից
(1.4 մբ)
Խոզի գրիպը խոզերի շնչուղիների հիվանդություն է, որը հարուցվում է գրիպի Ա տիպի վիրուսով, որը պարբերաբար առաջացնում է խոզերի շրջանում գրիպի բռնկումներ:
Սույն զեկույցը Հայաստանում ԱՀԳԳ առաջին փորձի արդյունքների համառոտ ամփոփումն է: Այն պարզաբանող առանցքային օրինակներ է ներկայացնում, թե ինչպես ԱՀԳԳ ինդիկատորները կարող են նկարագրել հնարավոր կապերը համակարգի ռազմավարությունների եւ Հայաստանի առողջապահական համակարգի գործունեության միջեւ:
Վարբեռնել ԱԱԻ սերվերից
(738 կբ)
Ներկայում Հայաստանի Հանրապետությունը գտնվում է սոցիալական, իրավական բարեփոխումների ժամանակաշրջանում, որոնք օբյեկտիվորեն կրում են շարունակական բնույթ: Նման պայմաններում ավելի է աճում մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանության երաշխիքների ամրապնդման անհրաժեշտությունը: Խնդիրն ավելի է արդիական դառնում՝ նկատի ունենալով, որ իրավունքների և ազատությունների խախտումների վերաբերյալ բողոքների և դիմումների լուծման առկա կառուցակարգերը հաճախ բավարար չեն լինում:
Այս Կոնվենցիայի նպատակն անդրազգային կազմակերպված հանցավորության առավել արդյունավետ կանխարգելմանը և դրա դեմ պայքարի գործում համագործակցությանն աջակցելն է:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ստրասբուրգում հիմնված միջազգային դատարան է։ Դատավորների թիվը համապատասխանում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիան վավերացրած Եվրոպայի խորհրդի անդամ Պետությունների թվին, այսինքն ներկայում՝ 45 դատավոր։ Դատարանի դատավորները գործում են որպես անհատ դատավոր և չեն ներկայացնում որևէ պետության շահերը։ Հայցադիմումների առնչությամբ Դատարանին աջակցում է Քարտուղարությունը, որը հիմնականում կազմված է իրավաբաններից բոլոր անդամ պետություններից (որոնք նաև հայտնի են որպես իրավական քարտուղարներ)։ Նրանք լիովին անկախ են իրենց ծագման պետությունից և չեն ներկայացնում ո՛չ հայցադիմողի և ո՛չ էլ պետությունների շահերը։
Բաժինը ներառում է տվյալներ բժշկական հիմնարկների ցանցի, գործունեության և կադրերի, հիվանդությունների առանձին տեսակների, ինչպես
նաև սոցիալական ապահովվածության վերաբերյալ:
Վարբեռնել ArmStat -ի սերվերից
(3.1 մբ)
Սա իրենից ներկայացնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ծխախոտի դեմ պայքարի վերջին ռազմավարական փաստաթուղթը, որին Հայաստանի Հանրապետությունը միացել է 2004թ. նոյեմբերի 29-ին եւ այս իմաստով դարձել առաջին ԱՊՀ երկիրը, որը ստորագրել է միջազգային կարեւորագույն այս համաձայնագրի ներքո:
Վարբեռնել HealthRights.am -ի սերվերից
(127 կբ):
«Հոգեբուժական օգնության մասին. ՀՀ օրենքի կիրառումը» աշխատությունը ստեղծվել է Հոգեկան առողջության հիմնադրամի փորձագիտական խմբի կողմից եւ ներկայացնում է հանրապետությունում հոգեկան առողջության ոլորտում տեղ գտած եւ առաջնահերթ ուղղման կարիք զգացող թերությունները եւ արձանագրում ոլորտում առկա հաջողությունները:
Վարբեռնել MentalHealth.am -ի սերվերից
(4.71 mb)
Հայկական բժշկական ասոցիացիան բոլոր գործընկերների ուշադրությանն է ներկայացրել իր անդամների կողմից մշակվող «Բժշկական էթիկայի կանոնագրքի» նախնական տարբերակը: Այն մեծապես կրկնում է Համաշխարհային բժշկական ասոցիացիայի կողմից տարիներ առաջ մշակած կանոնագիրքը, ուստի եւ կարիք ունի հարմարցեվելու մեր պայմաններին եւ պահանջներին:
Մուգքագրեք Ձեր էլ. փոստի հասցեն