Կայքի թարմացումը` 17-05-2012 space

PG

 

ՀՀ Սահմանադրություն

Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը եւ բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը:

Ընդունվել է 05.07.1995

(փոփոխություններով)

ԳԼՈՒԽ 1
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեսված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:

Իշխանության յուրացումը որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:

Հոդված 3. Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները եւ ազատությունները բարձրագույն արժեքներ են:

Պետությունն ապահովում է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը` միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան:

Պետությունը սահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով եւ ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք:

Հոդված 4.Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, ինչպես նաեւ հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ:

Հոդված 5. Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան` օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման հիման վրա:

Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Հոդված 6. Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, եւ նրա նորմերը գործում են անմիջականորեն:

Oրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը: Այլ իրավական ակտերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը եւ օրենքներին:

Օրենքներն ուժի մեջ են մտնում «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» հրապարակվելուց հետո: Այլ նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում օրենքով սահմանված կարգով հրապարակվելուց հետո:

Միջազգային պայմանագրերն ուժի մեջ են մտնում միայն վավերացվելուց կամ հաստատվելուց հետո: Միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը: Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել:

Նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով:

Հոդված 7. Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում են գաղափարախոսական բազմակարծությունը եւ բազմակուսակցությունը:

Կուսակցությունները կազմավորվում են ազատորեն, նպաստում ժողովրդի քաղաքական կամքի ձեւավորմանն ու արտահայտմանը: Նրանց գործունեությունը չի կարող հակասել Սահմանադրությանը եւ օրենքներին, իսկ գործելակերպը` ժողովրդավարության սկզբունքներին:

Կուսակցություններն ապահովում են իրենց ֆինանսական գործունեության հրապարակայնությունը:

Հոդված 8. Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում եւ պաշտպանվում է սեփականության իրավունքը:

Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են տնտեսական գործունեության ազատությունն ու ազատ տնտեսական մրցակցությունը:

Հոդված 8.1. Հայաստանի Հանրապետությունում եկեղեցին անջատ է պետությունից:

Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու` որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում:

Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է օրենքով սահմանված կարգով գործող բոլոր կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը:

Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով:

Հոդված 8.2. Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը եւ տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը: Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն եւ գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո:

Հոդված 9. Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն իրականացվում է միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին համապատասխան` բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակով:

Հոդված 10. Պետությունն ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունը եւ վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը:

Հոդված 11. Պատմության եւ մշակույթի հուշարձանները, մշակութային այլ արժեքները գտնվում են պետության հոգածության եւ պաշտպանության ներքո:

Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի շրջանակներում նպաստում է հայկական սփյուռքի հետ կապերի ամրապնդմանը, այլ պետություններում գտնվող հայկական պատմական եւ մշակութային արժեքների պահպանմանը, հայ կրթական եւ մշակութային կյանքի զարգացմանը:

Հոդված 11.1. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներն են մարզերը եւ համայնքները:

Հոդված 11.2. Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տեղական ինքնակառավարումը:

Հոդված 11.3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության տարածքում եւ նրա սահմաններից դուրս գտնվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո:

Ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն են ձեռք բերում պարզեցված կարգով:

Հոդված 12. Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է:

Հոդված 13. Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է` կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով:

Հայաստանի Հանրապետության զինանշանն է. կենտրոնում` վահանի վրա, պատկերված են Արարատ լեռը` Նոյյան տապանով, եւ պատմական Հայաստանի չորս թագավորությունների զինանշանները: Վահանը պահում են արծիվը եւ առյուծը, իսկ վահանից ներքեւ պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա եւ ժապավեն:

Դրոշի եւ զինանշանի մանրամասն նկարագրությունը սահմանվում է օրենքով:

Հայաստանի Հանրապետության օրհներգը սահմանվում է օրենքով:

Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը Երեւանն է:


Էջ 1 / 9   |   Էջ 1 2 3 Last »   |  Հաջորդ էջը »

 

Նորություններ

Մորֆինը կյանքը կդարձնի առանց ցավի

17.05.12 - «Կյանք առանց ցավի» նախաձեռնությունը պնդում է՝ մարդը չպետք է տառապի ցավից, նա պետք է հնարավորություն ունենա ստանալ ցավազրկող համապատասխան միջոցներ։

կարդալ

Գյումրիում դատել են հիվանդանոցի տնօրենին

15.05.12 - Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մարտին Սարոյանի նախագահությամբ, երկու տարվա ազատազրկման է դատապարտել Գյումրիի Էնրիկո Մատտեի անվան իտալական կլինիկայի տնօրեն Տաթեւիկ Փանոսյանին:

կարդալ

Մահամերձ հիվանդից էլ են փող կորզում

04.05.12 - Փաստաբան Հակոբ Ճարոյանի եղբոր կինը՝ 52-ամյա Լաուրա Ճարոյանը, նախօրեին մահացել է «Արմենիա» հիվանդանոցում:

կարդալ



Իրադարձություններ

13.04.12 - Հիսուն միլիգրամ բավարար չէ - ֆիլմի ցուցադրություն

50 միլիգրամ բավարար չէ

“Կյանք առանց ցավի” քարոզարշավի աջակցող խումբը Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի օժանդակությամբ հրավիրում է “Հիսուն միլիգրամ բավարար չէ” ֆիլմի ցուցադրությանը, որը պատմում է քաղցկեղով հիվանդ տղայի կյանքի մասին` հիմնվելով իրական փաստերի վրա:

Ֆիլմի…

կարդալ

01.12.2011, Երեւան

«ՄԻԱՎ/ՁԻԱՀ խնդրի ջատագով 2011» մրցանակաբաշխություն

Դեկտեմբերի 1-ին`ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը, պարզ դարձավ «ՄԻԱՎ/ՁԻԱՀ խնրի ջատագով 2011» մրցանակակիրների անունները: 

կարդալ




 

Practitioner Guide
 

Իրավական ակտեր


ՀՀ կառավարության 25 ապրիլի 2001 թվականի N 347 որոշումը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման կարգը և դեղերի պետական…

Բառարան


Ներկայում Հայաստանի Հանրապետությունը գտնվում է սոցիալական, իրավական բարեփոխումների ժամանակաշրջանում, որոնք օբյեկտիվորեն կրում են շարունակական բնույթ: Նման պայմաններում ավելի է աճում…

Անցուդարձ


02.09.11 - Հայաստանում, որպես արյան դոնոր, տարեկան հանդես է գալիս շուրջ 10 հազար մարդ, նրանց օգնությամբ տարեկան իրականացվում է մոտ…

Բաժանորդագրում

Մուգքագրեք Ձեր էլ. փոստի հասցեն

FAQ

ԵՊՀ  ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱ
-Անվճար իրավաբանական օգնություն - Խորհրդատվությունը երեքշաբթի-ուրբաթ օրերին, ժամը 9:30-14:30, Հասցե` Ալեք Մանուկյան 1, իրավագիտության ֆակուլտետ, Հեռ. 010578137