Կայքի թարմացումը` 01-06-2015 space

PG

 

ՀՀ Սահմանադրություն

ԳԼՈՒԽ 9
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 115. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունները, բացառությամբ 55-րդ հոդվածի 9-րդ կետի առաջին նախադասության` վերահսկիչ պալատի նախագահին եւ գլխավոր դատախազին վերաբերող դրույթների, 63-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին նախադասությամբ սահմանված դրույթի, 74.1-րդ հոդվածի առաջին մասի, 83.4-րդ հոդվածի, 85-րդ հոդվածի վեցերորդ մասի առաջին նախադասությամբ սահմանված դրույթի, 86-րդ հոդվածի, 88.1-րդ հոդվածի առաջին մասի, 101-րդ հոդվածի 6-րդ կետի, 107-րդ հոդվածի առաջին մասում նշված ժամկետի, ուժի մեջ են մտնում «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» հրապարակվելու հաջորդ օրվանից:

Հոդված 116. Սահմանադրության փոփոխությունների 55-րդ հոդվածի 9-րդ կետի առաջին նախադասության` վերահսկիչ պալատի նախագահին եւ գլխավոր դատախազին վերաբերող դրույթները, 74.1-րդ հոդվածի առաջին մասը, 83.4-րդ հոդվածով սահմանված դրույթը, 86-րդ հոդվածը, 88.1-րդ հոդվածի առաջին մասն ուժի մեջ են մտնում Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից:

63-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին նախադասությամբ սահմանված դրույթը կիրառվում է Ազգային ժողովի հաջորդ գումարումների համար:

85-րդ հոդվածի վեցերորդ մասի առաջին նախադասությամբ սահմանված դրույթն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հուլիսի 1-ից:

101-րդ հոդվածի 6-րդ կետն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հուլիսի 1-ից:

107-րդ հոդվածի առաջին մասում նշված ժամկետն ուժի մեջ է մտնում Սահմանադրության փոփոխությունների ընդունումից հետո ընտրված տեղական ինքնակառավարման մարմինների համար:

Հոդված 117. Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո`

1) Ազգային ժողովը երկու տարվա ընթացքում համապատասխանեցնում է գործող օրենքները Սահմանադրության փոփոխություններին.

2) Ազգային ժողովը մեկ տարվա ընթացքում օրենքով սահմանում է Հայաստանի Հանրապետության օրհներգը: Մինչ այդ գործում է մինչեւ Սահմանադրության փոփոխությունների ուժի մեջ մտնելը գործող օրհներգը.

3) Սահմանադրությամբ սահմանված սոցիալական իրավունքները գործում են համապատասխան օրենքներով սահմանված ծավալով.

4) մինչեւ Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը Հանրապետության Նախագահը կարող է`

ա) Ազգային ժողովի նախագահի եւ վարչապետի հետ խորհրդակցելուց հետո արձակել Ազգային ժողովը եւ նշանակել արտահերթ ընտրություն,

բ) ազատել վարչապետին.

5) մինչեւ Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը կառավարության նիuտերը հրավիրում եւ վարում է Հանրապետության Նախագահը կամ նրա հանձնարարությամբ` վարչապետը: Կառավարության որոշումներն uտորագրում է վարչապետը, վավերացնում` Հանրապետության Նախագահը.

6) մինչեւ արտակարգ դրության իրավական ռեժիմի սահմանումն օրենքով սահմանադրական կարգին uպառնացող անմիջական վտանգի դեպքում Հանրապետության Նախագահը, խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի եւ վարչապետի հետ, իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ եւ այդ մաuին ուղերձով դիմում ժողովրդին.

7) կենտրոնական բանկի նախագահը պաշտոնավարում է մինչեւ գործող օրենքով սահմանված ժամկետի ավարտը.

8) վերահսկիչ պալատի նախագահը նշանակվում է Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից հետո` հինգ ամսվա ընթացքում: Մինչ այդ վերահսկիչ պալատը շարունակում է մինչեւ Սահմանադրության փոփոխությունների ուժի մեջ մտնելը սահմանված լիազորությունների իրականացումը.

9) գլխավոր դատախազը շարունակում է պաշտոնավարել ոչ ավելի, քան հինգ ամիս Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից հետո` մինչեւ Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով սահմանված կարգով գլխավոր դատախազի նշանակումը.

10) արդարադատության խորհրդի գործող դատավոր եւ իրավաբան-գիտնական անդամները շարունակում են պաշտոնավարել մինչեւ իրենց լիազորությունների ժամկետի ավարտը: Ազգային ժողովը երեք ամսվա ընթացքում ընտրում է արդարադատության խորհրդի երկու իրավաբան-գիտնական անդամներին.

11) 83.2-րդ հոդվածով նախատեսված անկախ մարմնի գործող անդամները շարունակում են պաշտոնավարել մինչեւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրենց լիազորությունների ժամկետի ավարտը: Նրանց պաշտոնավարության ժամկետը լրանալու կամ լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքերում թափուր տեղերը լրացվում են հաջորդաբար Ազգային ժողովի եւ Հանրապետության Նախագահի կողմից.

12) Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինները կազմավորվում են համապատասխան օրենքի ընդունումից հետո ոչ ուշ, քան երկու տարվա ընթացքում: Մինչ այդ Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարումը եւ տարածքային կառավարումը իրականացվում են գործող օրենսդրությամբ սահմանված կարգով.

13) սահմանադրական դատարանի գործող անդամները շարունակում են պաշտոնավարել մինչեւ իրենց 70 տարին լրանալը: 


« Նախորդ էջը  |   Էջ 9 / 9   |   Էջ « First 7 8 9

 

Նորություններ

Հվ.Կորեայում MERS վիրուսի տարածմանը նպաստել են բժիշկները. ԱՀԿ

Կորեացի բժիշկները, որոնք ծանոթ չեն եղել MERS կորոնավիրուսին, նպաստել են հիվանդության տարածմանը: Բի-Բի-Սի-ի հաղորդմամբ, այս մասին ասված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցում:

Բացի այդ, Սեուլի հիվանդանոցների շատ հիվանդասենյակներ լեփլեցուն են եղել,…

կարդալ

Հայաստանում սրտանոթային հիվանդություններից մահացության ցուցանիշը բարձր է

Հայաստանում հիվանդացության ու մահացության հիմնական պատճառները սրտանոթային հիվանդությունները, քաղցկեղը և շաքարային դիաբետն են, որոնց հաղթահարման ուղղությամբ արդեն իսկ մշակվել և իրականացվում են ռազմավարական ծրագրեր։ Այս մասին նշել է Հայաստանում է գտնվում Առողջապահության…

կարդալ

Վերջին 15 տարիների ընթացքում անպտղությունը նվազել է 2-2,5 անգամ. Գայանե…

Վերարտադրողական բժշկությունն ամբողջ աշխարհում դիտվում է ոչ միայն որպես բժշկական, այլև ռազմավարական խնդիր, ուստի վերարտադրողական առողջության հիմնախնդիրները գտնվում են ՀՀ կառավարության և առողջապահության ուշադրության կենտրոնում:

Սրանով է պայմանավորված նաև ՀՀ կառավարության…

կարդալ



Իրադարձություններ

“Մարդու իրավունքները բուժօգնություն ստանալիս” թեմայով դասընթացի հրավեր

“Իրավունքի զարգացման կենտրոն” հասարակական կազմակերպությունը հրավիրում է իրավաբանների համար նախատեսված «Մարդու իրավունքները բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս» վերտառությամբ դասընթացին, որը կկայանա սույն թվականի հունիսի 9-ին, ժամը՝ 13:00-ին, ԵՊՀ իրավագիտության…

կարդալ

Քննարկում “Հասարակական կազմակերպությունների դատավարական իրավասուբյեկտությունը” թեմայով

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնը կազմակերպում է սեմինար-քննարկում <ՙ<Հասարակական կազմակերպությունների դատավարական իրավասուբյեկտությունը>> թեմայով:

Վեջինս տեղի կունենա սույն թվականի մարտի 6-ին, ժամը 12:00-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի…

կարդալ




 

Practitioner Guide
 

Իրավական ակտեր


Երևանի քաղաքապետի 27.04.2006թ/-ի N 640-Ն որոշումը հաստատում է Երևան քաղաքի տարածքում արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) համաքաղաքային կանոնները և Երևան քաղաքի…

Բառարան


29.01.11 - «Հայաստանում սեռավարկների տոկոսը գնալով մեծանում է»,- ասում է բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը: Սեռավարակների մասին խոսելիս շատերն ամոթխածությամբ լռում են,…

Անցուդարձ


“Իրավունքի զարգացման կենտրոն” հասարակական կազմակերպությունը հրավիրում է իրավաբանների համար նախատեսված «Մարդու իրավունքները բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս» վերտառությամբ դասընթացին, որը…

Բաժանորդագրում

Մուգքագրեք Ձեր էլ. փոստի հասցեն

FAQ

ԵՊՀ  ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱ
-Անվճար իրավաբանական օգնություն - Խորհրդատվությունը երեքշաբթի-ուրբաթ օրերին, ժամը 9:30-14:30, Հասցե` Ալեք Մանուկյան 1, իրավագիտության ֆակուլտետ, Հեռ. 010578137