Կայքի թարմացումը` 30-04-2013 space

PG

 

  • text-size Decrease font Middle font Enlarge font Extralarge font
 

Էվթանազիան հնարավոր կլինի… գնել

էվթանազիա

06.05.2011 - Մեծ Բրիտանիայում էվթանազիան օրինականացնելու դեպքում հնարավոր կլինի դեղատնից դեղատոմսով գնել… ինքնասպանության դեղորայք: 

Սա նշանակում է, որ երբ ՄԲ իշխանություններն էվթանազիան օրինականացնեն, բժիշկները իրավասու կլինեն անբուժելի հիվանդներին նշանակել մահաբեր դեղեր: Այս մասին տեղեկացվում է ՄԲ-ում բժշկության ոլորտի ազդեցիկ փորձագետներ լորդ Կարլայլոյի եւ բարոնեսա Ֆինլեյի վերջերս հրապարակած զեկույցում:

Իհարկե, նույնիսկ այսօր ցանկացած դեղատնից կարելի է ձեռք բերել դեղեր, որոնց գերդոզավորումը կարող է առաջացնել մահ: Սակայն, նման դեղերը վերջին հաշվով արտադրվում են մարդկանց բուժելու, այլ ոչ թե նրանց մահն արագացնելու համար: Եթե բրիտանական իշխանություններն այնուամենայնիվ հետեւեն Նիդերլանդների օրինակին, որտեղ էվթանազիան վաղուց օրինականացվել է, ապա դեղատները կսկսեն վաճառել բացառապես մահվան բերող դեղեր:

Զեկույցում նշվում է.

«Եթե էվթանազիայի մասին օրենքն ընդունվի, ապա որեւէ խանգարող պատճառ չի մնա, որպեսզի բժիշկները, բուժքույրերը կամ դեղագետները դուրս գրեն պացիենտի մահվան դեղեր: Հուսալքված պացիենտները կամ նրանց հարազատները նման իրավիճակում ուղղակի կգնան մահաբեր դեղատոմսի ետեւից»:

Ներկայումս ինքնասպանության նպատակով օգնության դիմելու համար (Բրիտանիայում հենց այդպես է անվանվում էվթանազիան) կարելի է ստանալ 14 տարվա բանտարկություն: Ահա թե ինչու 150 անբուժելի բրիտանացիներ արդեն իսկ դիմել են շվեցարական «Դիգնիտաս» կլինիկան, որը տրամադրում է նմանտիպ «օգնություն»:

Ի միջի այլոց, «Դիգնիտաս»-ը հաճախ ներկայացվում է որպես ինքնատիպ «մահվան ֆաբրիկա», որտեղ, պացիենտների առողջական վիճակից անկախ, սպանում են իրենց կյանքին վերջ դնելու ցանկությամբ անձանց: Իրականում, իր գործունեության ողջ ընթացքում, շվեցարական կլինիկան էվթանազիայի ծառայություն է մատուցել միայն մի քանի հարյուր հիվանդ անձանց, իսկ դիմած մի քանի հազարին բժիշկները համոզել են ետ կանգնել ինքնասպանության մտքից եւ ընտրել են ցավազրկողների ավելի արդյունավետ զուգակցություններ:

Թարգմանությունը՝ http://www.HealthRights.am
Աղբյուր՝ MedikForum

 

Նորություններ

Պարզվել է Առատաշեն գյուղում նորածինների մահվան պատճառը

30.04.2013 - Առատաշեն գյուղում նորածիններ Մերի եւ Մարիամ Վարդանյանների մահվան պատճառը մանկական կերը չէր, ինչպես նախնական վարկածով նշվում էր, այլ վիրուսը:

կարդալ

Արմավիրի բժշկական կենտրոնի տնօրենը դատվեց

29.04.2013 - Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ ընթանում է «Արմավիր բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն, 63-ամյա Նշան Գևորգյանի գործի դատավարությունը:

կարդալ

Իր ոտքով մտավ Մասիսի հիվանդանոց, դուրս բերվեց դին

17.04.2013 - Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Մասիսի քննչական բաժանմունքում Սամվել Անդրեասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում Մասիս քաղաքի 3-րդ թաղամասի 14 շենքի բնակիչ, 27-ամյա Ցոլակ Մկրտչյանի մահվան փաստով։

կարդալ



Իրադարձություններ

01.12.2012

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր

Նախատեսված միջոցառումներ

կարդալ

30.06.2012, «Հարսնաքար», Ավան, Երեւան

«Հարսնաքարի» մոտ մոմավառություն կկազմակերպվի՝ ի հիշատակ Վահե Ավետյանի.

30.06.2012 - Այսօր «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» ֆեյսբուքյան նախաձեռնությունը կազմակերպել է մոմավառություն՝ ի հիշատակ Վահե Ավետյանի։

կարդալ




 

Practitioner Guide
 

Իրավական ակտեր


Ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 1966 թվականի դեկտեմբերի 16-ի 2200 ա (XXI) բանաձևի համաձայն և բաց է ստորագրելու, վավերացնելու և…

Բառարան


29.01.11 - «Հայաստանում սեռավարկների տոկոսը գնալով մեծանում է»,- ասում է բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը: Սեռավարակների մասին խոսելիս շատերն ամոթխածությամբ լռում են,…

Անցուդարձ


02.04.2013 - Հայաստանում, ինչպես նաև աշխարհի մյուս երկրներում աուտիզմով հիվանդ երեխաների թվի աննախադեպ աճ է գրանցվում: Այս մասին այսօրվա ասուլիսի…

Բաժանորդագրում

Մուգքագրեք Ձեր էլ. փոստի հասցեն

FAQ

ԵՊՀ  ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱ
-Անվճար իրավաբանական օգնություն - Խորհրդատվությունը երեքշաբթի-ուրբաթ օրերին, ժամը 9:30-14:30, Հասցե` Ալեք Մանուկյան 1, իրավագիտության ֆակուլտետ, Հեռ. 010578137