Առցանց օժանդակություն եւ հավաստի տեղեկություններ առողջապահության ոլորտում Ձեր իրավունքների մասին:
Մենք տրամադրում ենք օգտակար տեղեկություններ բժիշկների, պաշտոնյաների, իրավաբանների, հիվանդների եւ բոլոր այն մարդկանց համար, ովքեր հետաքրքրվում են առողջապահական իրավունքով եւ բիոէթիկայով:
05.08.2011 - Ավելի քան հազար իսրայելցի բժիշկներ հրաժարական կներկայացնեն` ի նշան բողոքի ցածր աշխատավարձերի և վատ աշխատանքային պայմանների դեմ:
Ինչպես հաղորդում է «Մաարիվ» պարբերականը, բժիշկները հայտարարել են, որ իրենք սիրում են իրենց մասնագիտությունը, մինչդեռ չեն կարող աշխատել ստեղծված պայմաններում:
«Ձեռքս դողում էր, բայց մենք պետք է ստորագրեինք հրաժարականի դիմումը` հանուն բժիշկների հաջորդ սերնդի, որը կփոխարինի մեզ»,- հայտարարել է բուժաշխատողների պատվիրակներից մեկը:
«Իսրայելի հիվանդանոցներում 1000 աշխատատեղերի բացման մասին որոշումը ոչինչ չի նշանակում: Աշխատավարձերի չափը գրեթե չի փոխվել, իսկ եթե այդպես է, հապա ո՞վ պետք է զբաղեցնի աշխատանքից հրաժարված 1000 բուժաշխատողների տեղերը»,- նշել է մեկ այլ բժիշկ Նադավ Հաիմը:
Նշենք, որ հրաժարական ներկայացրած բժիշկների դիմումներն ուժի մեջ կմտնեն 30 օր հետո:
Աղբյուր` Panorama
Մուգքագրեք Ձեր էլ. փոստի հասցեն