Կայքի թարմացումը` 16-12-2014 space

PG

 

  • text-size Decrease font Middle font Enlarge font Extralarge font
 

Բնակչության անմիջական մասնակցությունը բժշկական օգնության և սպասարկման ֆինանսավորման գործում

09.08.2011 - Պաշտոնական վճարովի ծառայությունների համակարգը մեր երկրում 14-15 տարվա պատմություն ունի, երբ ներդրվել է Հիմնական ծառայությունների փաթեթի գաղափարը, և նշված փաթեթից դուրս մնացած խավերը և հիվանդություններով տառապող անձինք օրենքով սահմանված կարգով վճարում են իրենց բուժօգնության համար:

Հայաստանի Հանրապետության և նախկին խորհրդային երկրներում խնդիրը բարդ էր նրանով, որ տարիներ շարունակ գործել և արմատացել են ոչ պաշտոնական վճարումները և դրանք կանոնակարգելու համար ջանքերն էլ առավել պետք է լինեն:

Բնագավառի կանոնակարգման գործում, ի թիվս բազմաթիվ խնդիրների, առաջնահերթ էին անկատար կամ թերի նորմատիվային բազան, խորհրդային տարիներից ժառանգած ուռճացված, ոչ օպտիմալ և ծախսային տեսանկյունից անարդյունավետ առողջապահական համակարգը, բնակչության վճարունակ պահանջարկի հաշվարկման գործիքների բացակայությունը:

Այսպիսով, պետական պատվերում չընդգրկված անձինք իրենց բուժօգնության համար պետք է օգտվեին վճարովի ծառայություններից:

Վճարովի ծառայություններն առողջապահության ոլորտում կարող են լինել երկու տիպիª

1. Բժշկական օգնության և սպասարկման վճարովի ծառայություններ

2. Այլ վճարովի ծառայություններ, որոնք ուղղակիորեն կապված չեն բժշկական օգնության հետ (հիվանդանոցային կեցության պայմանների բարելավում և սպասարկում, ոչ բժշկական այլ ծառայությունների տրամադրում):

Առաջին դեպքում, համաձայն գործող օրենսդրության, բժշկական հաստատությունները, ունենալով ինքնուրույն կարգավիճակ, իրենք են որոշում իրենց վճարովի ծառայությունների գները` պետական բուժհաստատությունները դրանք համաձայնեցնում են հիմնադիրների հետ: Սակայն նորմատիվային բազայի բացակայությունը բերում էր վճարովի իրականացվող ծառայությունների անկառավարելիության և որպես հետևանքª անորոշ հիմնավորումներով բժշկական օգնության և սպասարկման գների ձևավորման:

Գնագոյացման խնդիրը լուծելու համար անհրաժեշտ էր մշակել և սահմանել բժշկագիտական և տնտեսագիտական չափանիշներ, ստանդարտներ, և միայն դրանց առկայության դեպքում փորձել օբյեկտիվորեն կարգավորել գնագոյացումն առողջապահության համակարգում և համակարգը դարձնել կառավարելի, քանի որ առողջապահությունը պետք է լինի կառավարելի շուկա, ինչը կբերի նաև բժշկական օգնության մատչելիության: Վճարովի ծառայությունների գների վրա ազդեցություն էր թողնում նաև պետական պատվերի շրջանակներում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման գների չհիմնավորված ցածր լինելը:

Վճարովի ծառայությունների զգալի մասը կարող է իրականացվել համավճարների տեսքով, որը լայնորեն կիրառվում է երկար տարիներ, սակայն կրում է ոչ պաշտոնական բնույթ և ֆինանսական հոսքերի զգալի և անվերահսկելի ծավալ է:

Առողջապահության համակարգի ֆինանավորման գործում որոշակի դեր պետք է առանձնացվի համավճարների մեխանիզմներին: Այն հանդիսանում է բուժօգնության պահանջարկի մակարդակի կարգավորման արդյունավետ գործիքներից մեկը: Համավճարն ընդհանուր ձևակերպմամբ բժշկական օգնություն և սպասարկում ստացողի կողմից իրականացված ուղղակի վճարումն է բժշկական ապրանքների կամ ծառայությունների այն արժեքի համար, որը ներառված չէ գնի մեջ: Առողջապահության ֆինանսավորման համակարգում համավճարները միշտ ձևավորվում են այն դեպքում, երբ բժշկական ծառայությունների կամ բուժման գները ավելի ցածր են, քան իրական ծախսերը: Այս պարագայում հնարավոր է երկու տիպի համավճար:

Ոչ պաշտոնական համավճար. այն գոյություն ունի երկար տարիներ, դեռևս խորհրդային ժամանակներից (այդ թվում և Հայաստանում) և որպես օրենք լրացրել է բուժաշխատողի աշխատավարձի թերավճարումը, դեղորայքի և բժշկական պարագաների ծախսերը:

Պաշտոնական համավճար. այն կիրառվում է աշխարհի շատ երկրներում, տարբեր մեխանիզմներով ու նպատակներով և կարող է իր դրական ազդեցությունն ունենալ նաև համընդհանուր բժշկական ապահովագրական համակարգի անցնելու ծամանակ:

Համավճարը ենթադրում է ուղղակի վճարում կամ վճարովի ծառայության մատուցում հասարակությանը:

Հայաստանի Հանրապետությունում ներկայումս համավճարներ են գործում անհետաձգելի և գինեկոլոգիական ծառայություններում, պեպատվեր իրականացնող բոլոր բուժհաստատություններում:

Այն վճարվում է հաստատագրված գումարի տեսքով, որը ենթակա կլինի փոփոխման, ելնելով պետության կողմից իրականացվող ֆինանսավորման մակարդակից (համավճարների նվազեցման կամ վերացման միտումով): Համավճարի չափը տարբերակվում է ըստ ախտորոշման խմբերիª կախված հիվանդության բարդության աստիճանից և տարանջատված ըստ մարզերի և Երևան քաղաքի:

Համավճարը, որպես պաշտոնական մեխանիզմի ներդրում, կնպաստի պետական նպատակային ծրագրերի փոխհատուցման բեռի թեթևացմանը, իսկ դրանից գոյացած միջոցները առաջնահերթ կուղղվեն բուժանձնակազմի աշխատավարձերի բարձրացմանը:

Մինչ համավճարի մեխանիզմի ներդրումը մեծածավալ աշխատանքներ են տարվել կապված գնագոյացման խնդիրների հետ: Մասնավորապես` միջազգային փորձագետների կողմից մշակվել է գնագոյացման նոր մեթոդաբանություն, հաշվարկվել են գներ բժշկական ավելի քան 500 ծառայություններրի համար, որոնք էլ հիմք են հանդիսացել համավճարի մեծության որոշման համար:

Հաշվի առնելով համավճարի` որպես առողջապահության ֆինանսավորման աղբյուրի, վերը նշված առավելությունները, 2010թ հուլիսի 1-ից ՀՀ կառավարության 10.06.2010թ. N727-Ն որոշմամբ Երևան քաղաքում ներդրվեց համավճարային մեխանիզմների փորձարարական ծրագիր <<Արաբկիր ԲՀ>> ԵԴԱԻ-ում, իսկ դեկտեմբերի 1-ից <<Նաիրի ԲԿ>> և <<Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն>> ՓԲԸ-ներում: Փորձարարական ծրագրի արդյունքները դրական էին, քանի որ նշված բուժհաստատություններում արձանագրվել են եկամուտների, ինչպես նաև աշխատավարձի աճ: Մասնավորապես` <<Արաբկիր ԲՀ>> ԵԴԱԻ-ում հուլիս-դեկտեմբեր ամիսների ընթացքում համավճարից գոյացած եկամուտները կազմել են 77,5 մլն դրամ, որը կազմել էր նույն ժամանակահատվածի ընդհանուր եկամտի 13%-ը: Վեց ամսվա ընթացքում համավճարից աշխատավարձին ուղղված միջոցները կազմել են 68,9 մլն դրամ: Բուժանձնակազմի 2010թ. հուլիս-դեկտեմբեր ամիսների միջին աշխատավարձը կազմել է` բժիշկներ` 236,5 հազար դրամ (աճը 75%), բուժքույրեր` 84.1 հազար դրամ (աճը 15.4%), կրտսեր բուժանձնակազմ` 72.3 հազար դրամ(աճը 9.7%): Պաշտոնական մուտքերի ավելացմանը զուգընթաց աճել էին նաև պետական բյուջեի հարկային մուտքերը` մասնավորապես 2010թ հուլիս-դեկտեմբեր ամիսներին <<Արաբկիր ԲՀ>> ԵԴԱԻ-ում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պարտադիր սոցիալական ապահովության գծով վճարումները աճել են 47.6%-ով, իսկ եկամտահարկի գծով վճարումները` 79.5%-ով:

Հիմնվելով փորձարարական ծրագրի դրական արդյունքների վրա` 2011թ. փետրվարի 1-ից հանրապետության բուժհաստատություններում, որոնք պետպատվերի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության հետ ունեն պայմանագրային փոխհարաբերություններ, անհետաձգելի և գինեկոլոգիական բժշկական օգնության ծառայություններ ծրագրերում ներդրվել է համավճարային մեխանիզմը:

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով` համաձայնեցված ՀՀ ֆինանսների նախարարի հետ, հաստատվել է համավճարի չափը` ըստ ծառայությունների, ըստ ծախսատարության` դիֆերենցված` ըստ Երևան քաղաքի և մարզերի: ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է նաև հիվանդանոցային ծառայություններ մատուցող բուժհաստատություններում աշխատավարձերի վճարման կարգը հաստատող չափորոշիչը:

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են հասարակության այն խմբերը, հիվանդություններն ու վիճակները, որոնք ազատվում են համավճարից:

Ըստ այդմ, 2011թ. առաջին կիսամյակում համավճարի մեխանիզմով սպասարկված դեպքերի թվաքանակը կազմել է 6120, որից համավճար են վճարել 4434-ը (72.4%) , դիմումով զեղչվել են 169-ը (2.8%), դիմումով ազատվել են 1517-ը (24.8%): Նույն ժամանակահատվածում ՀՀ կառավարության կողմից սահմանաված կարգին համաձայն` համավճարից ազատված դեպքերի թվաքանակը կազմել է 4079, որից ըստ սոցիալական խմբերի` 1842, իսկ ըստ հիվանդությունների և վիճակների` 2237:

Նշված ժամանակահատվածում համավճարի սկզբունքով աշխատող բուժհաստատությունների վճարովի ծառայություններից մուտքագրվել է 5071,5 մլն դրամ, կամ աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 47%, իսկ համավճարից գոյացած միջոցները կազմել են 358,2 մլն դրամ:

Համավճարի ներդրման, բժշկական ծառայությունների մասնակի կարգավորման, ինչպես նաև բուժհաստատություններում աշխատավարձերի վճարման կանոնակարգման արդյունքում հնարավոր եղավ էականորեն բարձրացնել բուժանձնակազմի աշխատավարձերը: Մասնավորապես` մարզերում բժիշկների միջին աշխատավարձը 2011թ. փետրվար-հունիս ամիսներին 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան 70 տոկոսով` կազմելով 148.7 հազար դրամ, Երևանում` 80 տոկոսով` կազմելով 193.3 հազար դրամ: Ըստ առանձին ծառայությունների` բժիշկների միջին աշխատավարձը 2010թ. առաջին կիսամյակի նույն ցուցանիշի համեմատ աճել է. շտապ բժշկական օգնություն իրականացնող բժիշկների աշխատավարձը մարզերում բարձրացել է շուրջ 107%-ով` կազմելով 98.9 հազար դրամ, իսկ Երևանում` 126%-ով` կազմելով 113.4 հազար դրամ: Մանկական ծառայությունում աշխատող բժիշկների միջին աշխատավարձը մարզերում աճել է շուրջ 265%-ով` կազմելով 220.7 հազար դրամ, իսկ Երևանում` 85%-ով` կազմելով 207.3 հազար դրամ: Վիրաբուժական օգնություն իրականացնող բժիշկների աշխատավարձը մարզերում աճել է շուրջ 116%-ով` կազմելով 167.6 հազար դրամ, իսկ Երևանում` 91%-ով` կազմելով 265.5 հազար դրամ: Թերապևտիկ բժշկական օգնություն իրականացնող բժիշկների աշխատավարձը մարզերում աճել է շուրջ 125%-ով` կազմելով 152.6 հազար դրամ, իսկ Երևանում` 65%-ով` կազմելով 114.1 հազար դրամ:

Մարզերում նույն ժամանակահատվածում բուժքույրերի միջին աշխատավարձն աճել է 37.5 տոկոսով` կազմելով 57.0 հազար դրամ, կրտսեր բուժանձնակազմինը` 24.1 տոկոսով` կազմելով 45.2 հազար դրամ, Երևանում քաղաքում համապատասխանաբար` 29.4 տոկոսով` կազմելով 78.6 հազար դրամ և 17.5 տոկոսով` կազմելով 66.5 հազար դրամ:

Միևնույն ժամանակ, տարբեր բուժհաստատություններում, կախված հիվանդների հաճախելիությունից, բուժանձնակազմի թվաքանակից, աշխատավարձերը էականորեն կարող են տատանվել միջին ցուցանիշներից:

Ամփոփելով վերը նշվածը` կարելի է եզրակացնել, որ համավճարը կոչված է լրացնելու պետության կողմից փոխհատուցվող գների և իրական ծախսերի միջև առաջացած բացը, որը շատ հաճախ լրացվել է հիվանդների կողմից կատարվող ոչ պաշտոնական վճարումների ձևով: Համավճարի մեխանիզմի ներդրմամբ հասարակության համար առավել կանխատեսելի են դառնում բժշկական տարբեր միջամտությունների համար անհրաժեշտ ծախսերը: Հիվանդների կողմից բուժօգնության հետ կապված լրացուցիչ այլ վճարումներ չպետք է կատարվեն: Բժիշկների համար հստակորեն սահմանված են յուրաքանչյուր դեպքից իրենց վարձատրմանն ուղղվող չափաքանակները, ինչը լրացուցիչ խթան է աշխատանքի արդյունավետության բարձրացման համար և ուղղակիորեն ազդում է մատուցվող ծառայության որակի վրա:

ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջ

 

Նորություններ

«Պետք է բացառվեն այլ կառույցների հետ ընկերային կամ բարեկամական հարաբերությունները»

«ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Առողջապահական պետական տեսչության աշխատանքը պետք է բարձրացնի հանրության վստահությունը համակարգի հանդեպ»,-տեսչության ստորաբաժանումների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում այս շեշտադրումն է կատարել ՀՀ առողջապահության նախարար…

կարդալ

Այցելություն Ուռուցքաբանության ազգային կենտրոն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր այցելեցին ՀՀ առողջապահության նախարարության Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, հանդիպեցին բուժանձնակազմին:

Կենտրոնի տնօրեն, ԳԱԱ թղթակից անդամ, բժշկական գիտությունների…

կարդալ

Նուռնուսում արձագանքում են բնակիչների դժգոհությանը

Կոտայքի մարզի Նուռնուս համայնքի մի խումբ բնակիչներից` ամառանոցային տարածքի Հարոյան փողոցին կից «Առողջ սունկ» ՍՊԸ-ի սնկի աճեցման համար կոմպոստի արտադրամասի աշխատանքի արդյունքում առաջացող տհաճ հոտի և հակասանիտարական վիճակի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարությունում…

կարդալ



Իրադարձություններ

“Մարդու իրավունքները բուժօգնություն ստանալիս” թեմայով դասընթացի հրավեր

“Իրավունքի զարգացման կենտրոն” հասարակական կազմակերպությունը հրավիրում է իրավաբանների համար նախատեսված «Մարդու իրավունքները բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս» վերտառությամբ դասընթացին, որը կկայանա սույն թվականի հունիսի 9-ին, ժամը՝ 13:00-ին, ԵՊՀ իրավագիտության…

կարդալ

Քննարկում “Հասարակական կազմակերպությունների դատավարական իրավասուբյեկտությունը” թեմայով

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնը կազմակերպում է սեմինար-քննարկում <ՙ<Հասարակական կազմակերպությունների դատավարական իրավասուբյեկտությունը>> թեմայով:

Վեջինս տեղի կունենա սույն թվականի մարտի 6-ին, ժամը 12:00-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի…

կարդալ




 

Practitioner Guide
 

Իրավական ակտեր


Այստեղ դուք կարող եք ծանոթանալ 2007 թվականին ընդունված ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներին:

Վարբեռնել կայքի սերվերից…

Բառարան


Երեւանի քաղաքապետարանի ենթակայության առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունները 20-ն են: Դրանց ամբողջական ցանկը, հասցեները, տնօրենների տվյալները եւ հեռախոսահամարները մատչելի են…

Անցուդարձ


“Իրավունքի զարգացման կենտրոն” հասարակական կազմակերպությունը հրավիրում է իրավաբանների համար նախատեսված «Մարդու իրավունքները բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս» վերտառությամբ դասընթացին, որը…

Բաժանորդագրում

Մուգքագրեք Ձեր էլ. փոստի հասցեն

FAQ

ԵՊՀ  ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱ
-Անվճար իրավաբանական օգնություն - Խորհրդատվությունը երեքշաբթի-ուրբաթ օրերին, ժամը 9:30-14:30, Հասցե` Ալեք Մանուկյան 1, իրավագիտության ֆակուլտետ, Հեռ. 010578137