Առցանց օժանդակություն եւ հավաստի տեղեկություններ առողջապահության ոլորտում Ձեր իրավունքների մասին:
Մենք տրամադրում ենք օգտակար տեղեկություններ բժիշկների, պաշտոնյաների, իրավաբանների, հիվանդների եւ բոլոր այն մարդկանց համար, ովքեր հետաքրքրվում են առողջապահական իրավունքով եւ բիոէթիկայով:
“Կյանք առանց ցավի” քարոզարշավի աջակցող խումբը Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի օժանդակությամբ հրավիրում է “Հիսուն միլիգրամ բավարար չէ” ֆիլմի ցուցադրությանը, որը պատմում է քաղցկեղով հիվանդ տղայի կյանքի մասին` հիմնվելով իրական փաստերի վրա:
Ֆիլմի ցուցադրությունը տեղի կունենա ս. թ. ապրիլի 13–ին, ժամը` 18:00-ին Նարեկացի արվեստի միությունում /Վարդանանց փող. 16 /1 /:
“Կյանք առանց ցավի” քարոզարշավի աջակցող խումբը ներառում է տարբեր կազմակերպություններ, անհատներ, խնամակալներ, հիվանդներ և առողջապահական համակարգի մասնագետներ, ովքեր կհամախմբեն հայկական հասարակությունը` ցույց տալու Հայաստանում պալիատիվ խնամք իրականացնելու համար ցավազրկող դեղերի հասանելիության կարևորությունը:
2012 թվականի ապրլից հուլիս ամիսների ընթացքում նախատեսված է տարբեր միջոցառումներ իրականացնել` նպատակ ունենալով ներգրավել հասարակությանը, պետությանը և այլ շահագրգիռ կողմերի երկխոսության մեջ այս հարցի վերաբերյալ, ինչպես նաև իրազեկել բնակչությանը իրենց իրավունքների մասին:
Համաձայն այս խնդրի շուրջ Հայաստանում իրականացված կարիքների գնահատման տվյալների` թվով գրեթե 3600 հիվանդ ամեն օր պալիատիվ խնամքի կարիք ունի: Սակայն ցավամոքիչ մորֆինի սահմանափակ մատչելիության պատճառով քրոնիկական և կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններ ունեցողները ստիպված են տառապել ցավից:
Ցավը մեղմացնող ափիոնային խմբի դեղեր ստանալու հնարավորությունը կարևոր գործոն է որակյալ պալիատիվ խնամքի ծառայություն իրականացնելու համար: Այն կարող է արմատապես փոխել Հայաստանում մահացու հիվանդությամբ տառապող շատ մարդկանց կյանքը և ազատել նրանց ցավից:
Ֆիլմը ռուսերեն լեզվով է, անգլերեն լուսագրերով:
Կից ներկայացնում ենք նախնական օրակարգը և խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը` զանգահարելով 54 24 62 կամ 094 56 56 26 հեռախոսահամարներով կամ գրել - էլ. փոստի հասցեին` մինչև ս. թ. ապրիլի 12-ը:
Մուտքն ազատ է:
Շնորհակալություն համագործակցության համար:
Հարգանքով`
“Կյանք առանց ցավի” քարոզարշավի խմբի անդամներ
Մուգքագրեք Ձեր էլ. փոստի հասցեն