Կայքի թարմացումը` 06-04-2015 space

PG

 

  • text-size Decrease font Middle font Enlarge font Extralarge font
 

Գյումրիում դատել են հիվանդանոցի տնօրենին

դատարան

15.05.12 - Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մարտին Սարոյանի նախագահությամբ, երկու տարվա ազատազրկման է դատապարտել Գյումրիի Էնրիկո Մատտեի անվան իտալական կլինիկայի տնօրեն Տաթեւիկ Փանոսյանին:

44-ամյա անոթաբանը մեղադրվում էր պաշտոնեական դիրքը չարաշահելու, խոշոր չափի հափշտակություններ կատարելու, կողմնակի հաստիքներ պահելու, պետական հարկերից ու պարտադիր վճարներից չարամտորեն խուսափելու ու խոշոր չափի կաշառք վերցնելու մեջ: Բժշկուհին կալանքը կրելու է «Աբովյան» ՔԿՀ-ում:

«Առավոտի» փոխանցմամբ, գործով 77 տուժած էր անցնում, որոնք դատարանում նշել են, թե տնօրենը 2008թ. ապրիլից մինչեւ 2010թ. սեպտեմբեր իրենց աշխատավարձից զգալի գումարներ է պահել պոլիկլինիկայի ջեռուցման ու պահպանման ծախսերը հոգալու պատճառաբանությամբ: Բժիշկներից մասնավորապես ամեն ամիս պահել է 5 հազարական դրամ, իսկ բուժքույրերից` 2 հազարական դրամ: Տաթեւիկ Փանոսյանը, ըստ քրեական գործի, այս նպատակի համար հավաքագրած 1 մլն 257 հազար դրամից միայն 604 650 դրամն է ծախսել պոլիկլինիկայի վրա, մնացածը գրպանել է: Բացի այդ, իր նախկին ամուսնուն` Արթուր Հարությունյանին, ով մասնագիտությամբ անոթաբան է, ձեւակերպել է որպես աշխատող, ու նրա աշխատավարձը եւս գրպանել է: Նմանապես որպես պահակ է ձեւակերպել է Կարապետ Բադալյանին ու յուրացրել նրա աշխատավարձը: Նա ամեն ամիս անաշխատունակության կեղծ «բյուլետեններ» էր ձեւակերպել իր աշխատակիցներին, նրանց հիվանդ է ձեւացրել` այսպիսով խուսափելով պետությանը 5 մլն 129 հազար 289 դրամի սոցիալական ապահովագրական վճար մուծելուց: Նա նաեւ իր կաբինետում խոշոր չափի կաշառք էր վերցրել բուժքույրերից մեկից` Զեմֆիրա Վարդանյանից` նրան աշխատանքից չազատելու ու հետագայում աշխատավարձը բարձրացնելու խոստումով, սակայն հետագայում նրան հրամանագրել է քույր վիճակագրի հաստիքով` 50 տոկոս վարձատրությամբ:

Դատարանը հաշվի է առել, որ նա կամովին վերականգնել է պետությանը պատճառած 10 մլն 498 հազար182 դրամի վնասն ամբողջությամբ, եւ վերջնական պատիժ է սահմանել երկու տարի ազատազրկումը:

Լուրեր Հայաստանից, նյուզ.ամ

 

Նորություններ

Բժշկական օգնություն և սպասարկում` Հայոց ցեղասպանությունը վերապրած Երևանի 8 բնակչի

Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ առողջապահության նախարարության համակարգող խորհուրդը բժշկական օգնություն և սպասարկում է տրամադրել Հայոց ցեղասպանությունը վերապրած Երևանի 8 բնակչի: Այս մասին տեղեկանում ենք ԱՆ լրատվական ծառայությունից:

կարդալ

Մանկապարտեզներում պետք է սահմանել վերահսկողություն անորակ խաղալիքների նկատմամբ

Երեխաների համար նախատեսված պլաստիկե խաղալիքներում պարունակվող թունավոր նյութերը կարող են հանգեցենել փոքրիկների վաղաժամ հասունացման: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց մանկաբույժ-ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանը՝ ընդգծեոլվ, որ երեխաների համար վաճառվող…

կարդալ

Բրուցելոզով հիվանդների վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության. ԱՆ

Կապանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում շարունակվում է բրուցելոզով 15 հիվանդի բուժումը (ընդամենը հայտնաբերվել է 17 հիվանդ, որից 2-ը դուրս են գրվել): Բոլոր հիվանդների վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության։ Նրանց բուժումը կազմակերպվում է պետական պատվերի շրջանակում,…

կարդալ



Իրադարձություններ

“Մարդու իրավունքները բուժօգնություն ստանալիս” թեմայով դասընթացի հրավեր

“Իրավունքի զարգացման կենտրոն” հասարակական կազմակերպությունը հրավիրում է իրավաբանների համար նախատեսված «Մարդու իրավունքները բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս» վերտառությամբ դասընթացին, որը կկայանա սույն թվականի հունիսի 9-ին, ժամը՝ 13:00-ին, ԵՊՀ իրավագիտության…

կարդալ

Քննարկում “Հասարակական կազմակերպությունների դատավարական իրավասուբյեկտությունը” թեմայով

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնը կազմակերպում է սեմինար-քննարկում <ՙ<Հասարակական կազմակերպությունների դատավարական իրավասուբյեկտությունը>> թեմայով:

Վեջինս տեղի կունենա սույն թվականի մարտի 6-ին, ժամը 12:00-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի…

կարդալ




 

Practitioner Guide
 

Իրավական ակտեր


ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 1895-Ա հրամանը հաստատում է համավճարի սկզբունքի կիրառմամբ գործող բժշկական կազմակերպությունների ցանկը: 

Բառարան


Խոզի գրիպը խոզերի շնչուղիների հիվանդություն է, որը հարուցվում է գրիպի Ա տիպի վիրուսով, որը պարբերաբար առաջացնում է խոզերի շրջանում գրիպի…

Անցուդարձ


“Իրավունքի զարգացման կենտրոն” հասարակական կազմակերպությունը հրավիրում է իրավաբանների համար նախատեսված «Մարդու իրավունքները բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս» վերտառությամբ դասընթացին, որը…

Բաժանորդագրում

Մուգքագրեք Ձեր էլ. փոստի հասցեն

FAQ

ԵՊՀ  ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱ
-Անվճար իրավաբանական օգնություն - Խորհրդատվությունը երեքշաբթի-ուրբաթ օրերին, ժամը 9:30-14:30, Հասցե` Ալեք Մանուկյան 1, իրավագիտության ֆակուլտետ, Հեռ. 010578137