Կայքի թարմացումը` 30-05-2013 space

PG

 

  • text-size Decrease font Middle font Enlarge font Extralarge font
 

Հիվանդի մահվան պատճառ դարձած բժիշկներին ձերբակալել են

բժշկական սխալ

30.05.12 - Լոռիի մարզի դատախազի ցուցումով ձերբակալվել են Վանաձորի թիվ 1 հիվանդանոցի մասնագիտացված բաժանմունքի վարիչ, կրծքային վիրաբույժ Գ. Իլոյանը եւ նույն հիվանդանոցի ռենտգենաբան Վ. Մխիթարյանը: Նրանք կասկածվում են մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեջ:

Նշենք, որ ՀՀ ոստիկանության Լոռիի մարզի քննչական բաժնում 2012թ. մարտի 23-ի հարուցվել է քրեական գործ` հիվանդանոցի վիրաբույժի ու ռենտգենաբանի կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքի առթիվ:

Նախաքննությամբ պարզվել է, որ 2011թ. հոկտեմբերի 12-ին` ժամը 22:00-ի սահմաններում, շտապ բուժօգնության ուղեկցությամբ ողնաշարի գոտկային շրջանի եւ կրծքավանդակի սալջարդ ախտորոշմամբ Վանաձորի թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի բնակիչ Վ. Մարկոսյանը, ով կարճ ժամանակ անց հիվանդանոցում մահացել է:

Ըստ քրեական գործի նյութերի` 2011թ. հոկտեմբերի 11-ին Վ. Մարկոսյանն իր բնակարանի շքամուտքում անզգուշաբար ընկել է` ստանալով մարմնական վնասվածքներ:  Հաջորդ օրը` ժամը 14:00-ի սահմաններում, ահազանգել է շտապ բուժօգնություն եւ տեղափոխվել Վանաձորի թիվ 1 հիվանդանոց, որտեղ ախտորոշվել է. «ձախից 9-րդ կողի մեկ կոտրվածք եւ թոքերի տուբերկուլյոզ»: Բժշկական կենտրոնում ախտորոշումից եւ ցավազրկող դեղամիջոցներ ներարկելուց հետո Վ. Մարկոսյանին առաջարկվել է դիմել մասնագիտացված բժշկի` թոքաբանի: Սակայն տուն վերադառնալով Վ. Մարկոսյանի վիճակը վատացել է եւ նույն օրը` ժամը 23:10-ին, կրկին հիվանդանոց տեղափոխվել, որտեղ եւ մահացել է:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` Վ. Մարկոսյանի մոտ կոտրված է եղել ոչ միայն մեկ` 9-րդ կողը, այլեւ` 5-րդ, 8-րդ, 9-րդ եւ 10-րդ կողերը: Հայտնաբերվել է նաեւ պլեւրայի պատռվածք, ներքին օրգանների արյունահոսություն, որն էլ Վ. Մարկոսյանի մահվան պատճառն է հանդիսացել:

Դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությամբ հիմնավորվել է հիվանդանոցում Վ. Մարկոսյանի ախտորոշման թերի լինելը: Մասնավորապես` ռենտգեն հետազոտությամբ նրա կողերի 4 կոտրվածքները բժիշկ-ռենտգենաբան Վ. Մխիթարյանի կողմից չի հայտնաբերվել, իսկ բուժող բժիշկ, վիրաբույժ Գ. Իլոյանի կողմից հիվանդը դինամիկ հսկողության տակ չի պահվել, կրծքավանդակի ռենտգենային լուսանցում թոքերի լսում, ընդհանուր հետազոտություններ չեն կատարվել, Վ. Մարկոսյանը համապատասխան բուժում չի ստացել, որի հետեւանքով վերոհիշյալ զարգացած բարդություններից էլ հիվանդը մահացել է:

Դեպքի առթիվ 2012թ. մարտի 23-ին Վանաձորի թիվ 1 հիվանդանոցի մասնագիտացված բաժանմունքի վարիչ, կրծքային վիրաբույժ Գ. Իլոյանի եւ նույն հիվանդանոցի ռենտգենաբան Վ. Մխիթարյանի կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու եւ դրա հետեւանքով Վ. Մարկոսյանին անզգուշությամբ մահ պատճառելու վերաբերյալ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննությունը շարունակվում է:

News.ամ

 

Նորություններ

Հղիների և ծննդաբերողների ուղեգրման նոր կարգ

18.05.2013 - Մայիսի 1-ից հանրապետությունում գործունեության մեջ է դրվել հղիների և ծննդաբերողների ուղեգրման նոր կարգ:

կարդալ

Համագործակցությունը կնպաստի դեղերի մատչելիությանը

16.05.2013 - ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի գերմանական հանրահայտ «ՇՏԱԴԱ» դեղագործական կազմակերպության ղեկավարության հետ կայացած հանդիպումը նպատակ ուներ նպաստելու Հայաստանում դեղերի մատչելիության բարձրացմանը։ Խնդիր, որը մշտապես նախարարության ուշադրության կենտրոնում…

կարդալ

Պարզվել է Առատաշեն գյուղում նորածինների մահվան պատճառը

30.04.2013 - Առատաշեն գյուղում նորածիններ Մերի եւ Մարիամ Վարդանյանների մահվան պատճառը մանկական կերը չէր, ինչպես նախնական վարկածով նշվում էր, այլ վիրուսը:

կարդալ



Իրադարձություններ

01.12.2012

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր

Նախատեսված միջոցառումներ

կարդալ

30.06.2012, «Հարսնաքար», Ավան, Երեւան

«Հարսնաքարի» մոտ մոմավառություն կկազմակերպվի՝ ի հիշատակ Վահե Ավետյանի.

30.06.2012 - Այսօր «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» ֆեյսբուքյան նախաձեռնությունը կազմակերպել է մոմավառություն՝ ի հիշատակ Վահե Ավետյանի։

կարդալ




 

Practitioner Guide
 

Իրավական ակտեր


Այստեղ մեջբերված են ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված այն զանցանքները, որոնք ուղղված են մարդու կյանքի եւ առողջության, ինչպես նաեւ…

Բառարան


06.04.13 - «Errare humanum еst»- «Մարդուն հատուկ է սխալվելը»

Անցուդարձ


29.05.2013 - «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Միքայել Դանիելյանը և փաստաբան Անի Թորոսյանն այսօր հանդիպել են Երևանի Կոմիտաս 56 հասցեի…

Բաժանորդագրում

Մուգքագրեք Ձեր էլ. փոստի հասցեն

FAQ

ԵՊՀ  ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱ
-Անվճար իրավաբանական օգնություն - Խորհրդատվությունը երեքշաբթի-ուրբաթ օրերին, ժամը 9:30-14:30, Հասցե` Ալեք Մանուկյան 1, իրավագիտության ֆակուլտետ, Հեռ. 010578137