Կայքի թարմացումը` 30-04-2013 space

PG

 

  • text-size Decrease font Middle font Enlarge font Extralarge font
 

Պացիենտը զրկված է առանց ցավի ապրելու իրավունքից

ցավամոքիչ դեղահաբ

2012 թ. հունիսի 11-ին պացիենտի իրավունքի պաշտպանության համար Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ է դիմել մի քաղաքացի: 

Քաղաքացու մայրը, ով տառապում է քաղցկեղով, ցավամոքիչ դեղահաբերի՝ մասնավորապես մեթադոնի, խիստ կարիք ունի, սակայն Վանաձորի թիվ 1 հիվանդանոցը այն չի տրամադրում:

Քաղաքացու մայրը արդեն 2 ամիս ընդգրկված է պալիատիվ բուժօգնության պիլոտային ծրագրում, որն իրականացվում է Վանաձորի թիվ 1 հիվանդանոցում: Ծրագրի շրջանակներում պացիենտը անվճար ստացել է անհրաժեշտ դեղորայքը, սակայն երբ պացիենտի հիվանդությունը սրվել է և բժշկի կողմից նշանակվել է հոգեմետ նյութ պարունակող դեղամիջոց, մասնավորապես՝ դեղահաբերով մեթադոն, վերջինս նրան չի տրամադրվել: Վերոնշյալ մեթադոնը պացիենտին նշանակված է արդեն մեկ շաբաթ, ներկա պահին նա ստանում է Տրամադոլ, որը ըստ քաղաքացու, իր մոր ցավերը չի մեղմացնում, իսկ ներարկային միջոցով դեղորայքի ընդունումը հակացուցված է:

Քաղաքացին մոր իրավունքների պաշտպանության համար դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն, Լոռու մարզպետարան՝ խնդրելով հարցին լուծում տալ: Վերջինիս պատասխանել են, որ խնդիրը կարող է կարգավորել միայն Վանաձորի թիվ 1 հիվանդանոցը: Ըստ պացիենտի հարազատի՝ հիվանդանոցը, սակայն, չի տրամադրում նշված դեղամիջոցը, առանց որևէ պատճառաբանության:

Քաղաքացու խնդրի հիման վրա ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցը զանգահարել է ՀՀ առողջապահության նախարարություն, որտեղից պատասխանել են, որ նշված դեղամիջոցը առկա է նախարարությունում, սակայն Վանաձորի թիվ 1 հիվանդանոցից չեն եկել այն ստանալու:

Կազմակերպության աշխատակիցը փորձել է կապ հաստատել հիվանդանոցի գլխավոր բժշկի և դեղերի գծով փոխտնօրենի հետ, սակայն նրանք չեն պատասխանել հեռախոսազանգերին, իսկ հիվանդանոցի ընդունարանից հայտնել են, որ չեն կարող փոխանցել նրանց:

Հիշեցնենք, որ պիլոտային ծրագիրն իրականցվում է Գլոբալ ֆոնդի ֆինանսական օժանդակությամբ, իսկ դեղամիջոցները դուրս են գրվում ՀՀ առողջապահության նախարարության կողմից՝ ըստ անհրաժեշտության:

Lragir

 

Նորություններ

Պարզվել է Առատաշեն գյուղում նորածինների մահվան պատճառը

30.04.2013 - Առատաշեն գյուղում նորածիններ Մերի եւ Մարիամ Վարդանյանների մահվան պատճառը մանկական կերը չէր, ինչպես նախնական վարկածով նշվում էր, այլ վիրուսը:

կարդալ

Արմավիրի բժշկական կենտրոնի տնօրենը դատվեց

29.04.2013 - Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ ընթանում է «Արմավիր բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն, 63-ամյա Նշան Գևորգյանի գործի դատավարությունը:

կարդալ

Իր ոտքով մտավ Մասիսի հիվանդանոց, դուրս բերվեց դին

17.04.2013 - Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Մասիսի քննչական բաժանմունքում Սամվել Անդրեասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում Մասիս քաղաքի 3-րդ թաղամասի 14 շենքի բնակիչ, 27-ամյա Ցոլակ Մկրտչյանի մահվան փաստով։

կարդալ



Իրադարձություններ

01.12.2012

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր

Նախատեսված միջոցառումներ

կարդալ

30.06.2012, «Հարսնաքար», Ավան, Երեւան

«Հարսնաքարի» մոտ մոմավառություն կկազմակերպվի՝ ի հիշատակ Վահե Ավետյանի.

30.06.2012 - Այսօր «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» ֆեյսբուքյան նախաձեռնությունը կազմակերպել է մոմավառություն՝ ի հիշատակ Վահե Ավետյանի։

կարդալ




 

Practitioner Guide
 

Իրավական ակտեր


ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 9-ի N 1646-Ն որոշումը լրացումներ է կատարում ՀՀ կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N 1129-Ն…

Բառարան


Սա իրենից ներկայացնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ծխախոտի դեմ պայքարի վերջին ռազմավարական փաստաթուղթը, որին Հայաստանի Հանրապետությունը միացել է 2004թ.…

Անցուդարձ


02.04.2013 - Հայաստանում, ինչպես նաև աշխարհի մյուս երկրներում աուտիզմով հիվանդ երեխաների թվի աննախադեպ աճ է գրանցվում: Այս մասին այսօրվա ասուլիսի…

Բաժանորդագրում

Մուգքագրեք Ձեր էլ. փոստի հասցեն

FAQ

ԵՊՀ  ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱ
-Անվճար իրավաբանական օգնություն - Խորհրդատվությունը երեքշաբթի-ուրբաթ օրերին, ժամը 9:30-14:30, Հասցե` Ալեք Մանուկյան 1, իրավագիտության ֆակուլտետ, Հեռ. 010578137