Կայքի թարմացումը` 30-04-2013 space

PG

 

  • text-size Decrease font Middle font Enlarge font Extralarge font
 

Պետական եւ հասարակական կառույցները քննարկում են հաշմանդամների խնդիրները

հաշմանդամներին հուզող խնդիրներ

29.06.12 - Հունիսի 29-ին մեկնարկած երկօրյա համաժողովի շրջանակներում պետական եւ հասարակական կառույցների ներկայացուցիչները քննարկում են հաշմանդամներին հուզող խնդիրները, դրանց հնարավոր լուծումները:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը, ներկայացնելով կառավարության ծրագիրը, նշեց, որ պետական քաղաքականության փոփոխությունները առաջին հերթին միտված են հաշմանդամների կրթությանը, զբաղվածությանը եւ տեղաշարժման մատչելիությանը:

«Կառավարությունը եւս մեկ անգամ այս հարցերը, դրանց իրականացման ուղիները հստակ դրել է», - ասաց Բաղդասարյանը:

Մինչդեռ «Փարոս» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Օհանյանը համոզված է, որ կառավարության ծրագրում հօգուտ հաշմանդամների ոչինչ չի փոխվել:

«Ոչ կառավարությունն է նոր, ոչ էլ ծրագիրը: Ունենք այն ինչ ունեցել ենք», - ասաց նա` պնդելով, որ ոլորտում անելիքները շատ են:

Օհանյանի խոսքով` այսօր հաշմանդամների հիմնական խնդիրը մատչելիությունն է, այսինքն դրա բացակայությունը բառի լայն իմաստով` կրթություն, աշխատանք, թեքահարթակներ, տրանսպորտ, մասնակցություն հասարակական-քաղաքական գործընթացներին, ընտրություններին, մշակութային իրադարձություններին: Ըստ նրա` պետությունը տարբեր մեխանիզմներ է մշակում, խնդիրները փորձում լուծել. արդեն մի քանի տարի է հաշմանդամին աշխատանքի վերցնող գործատուին պետությունը աշխատավարձի մասնակի փոխհատուցում է տրամադրում:

«Սա էլ բավարար չէ: Մենք քանի դեռ պայմաններ չենք ստեղծել, որ հաշմանդամը անարգել գնա աշխատանքի, որքան էլ փոխհատուցեն, միեւնույն է ոչ հաշմանդամը, ոչ էլ գործատուն չեն կարող համագործակցել», - կարծում է Օհանյանը:

Ռուդիկ Սարգսյանը մոտ 10 տարի առաջ աշխատանքի ժամանակ լուրջ վնասվածք է ստացել, ինչի պատճառով հենաշարժողական խնդիրներ ունի: Երիտասարդը բնակվում է Թալինում: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա ասաց, որ եթե Երեւանում որոշ չափով առաջընթաց կա, ապա մարզերում այն պարզապես բացակայում է:

«Գյուղական համայնքներում, քաղաքներում հնարավոր չէ սայլակով տեղաշարժվել, բացարձակապես ոչինչ հարմարեցված չէ: Ոչ Երեւանում, ոչ էլ մարզերում լուծված չէ տրանսպորտի խնդիրը: Ես անձնական մեքենայով եմ տեղաշարժվում, սակայն նրանք ովքեր չունեն մեքենա մեծ դժվարություններ են ունենում», - ասաց նա:

Անդրադառնալով հաշմանդամներին պետության կողմից տրվող նպաստին` «Փարոս»-ի նախագահը նշեց, որ այն չի բավարարում նույնիսկ նվազագույն խնդիրները լուծելու համար. - «Նպաստը ելք չէ, պետք է հնարավորություն տրվի աշխատելու»:

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան

 

Նորություններ

Պարզվել է Առատաշեն գյուղում նորածինների մահվան պատճառը

30.04.2013 - Առատաշեն գյուղում նորածիններ Մերի եւ Մարիամ Վարդանյանների մահվան պատճառը մանկական կերը չէր, ինչպես նախնական վարկածով նշվում էր, այլ վիրուսը:

կարդալ

Արմավիրի բժշկական կենտրոնի տնօրենը դատվեց

29.04.2013 - Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ ընթանում է «Արմավիր բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն, 63-ամյա Նշան Գևորգյանի գործի դատավարությունը:

կարդալ

Իր ոտքով մտավ Մասիսի հիվանդանոց, դուրս բերվեց դին

17.04.2013 - Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Մասիսի քննչական բաժանմունքում Սամվել Անդրեասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում Մասիս քաղաքի 3-րդ թաղամասի 14 շենքի բնակիչ, 27-ամյա Ցոլակ Մկրտչյանի մահվան փաստով։

կարդալ



Իրադարձություններ

01.12.2012

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր

Նախատեսված միջոցառումներ

կարդալ

30.06.2012, «Հարսնաքար», Ավան, Երեւան

«Հարսնաքարի» մոտ մոմավառություն կկազմակերպվի՝ ի հիշատակ Վահե Ավետյանի.

30.06.2012 - Այսօր «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» ֆեյսբուքյան նախաձեռնությունը կազմակերպել է մոմավառություն՝ ի հիշատակ Վահե Ավետյանի։

կարդալ




 

Practitioner Guide
 

Իրավական ակտեր


ՀՀ Կառավարության 1599-Ն առ 20.12.2007 որոշումը սահմանում է թմրամոլների նկատմամբ բժշկական դիտարկման և նրանց հաշվառման կարգը:

Բառարան


Սա իրենից ներկայացնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ծխախոտի դեմ պայքարի վերջին ռազմավարական փաստաթուղթը, որին Հայաստանի Հանրապետությունը միացել է 2004թ.…

Անցուդարձ


02.04.2013 - Հայաստանում, ինչպես նաև աշխարհի մյուս երկրներում աուտիզմով հիվանդ երեխաների թվի աննախադեպ աճ է գրանցվում: Այս մասին այսօրվա ասուլիսի…

Բաժանորդագրում

Մուգքագրեք Ձեր էլ. փոստի հասցեն

FAQ

ԵՊՀ  ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱ
-Անվճար իրավաբանական օգնություն - Խորհրդատվությունը երեքշաբթի-ուրբաթ օրերին, ժամը 9:30-14:30, Հասցե` Ալեք Մանուկյան 1, իրավագիտության ֆակուլտետ, Հեռ. 010578137