Կայքի թարմացումը` 30-04-2013 space

PG

 

  • text-size Decrease font Middle font Enlarge font Extralarge font
 

ՄԻ եռամսյակային ամփոփում

Կարեն Անդրեասյան

13.07.12 - Պաշտպանը ոստիկանությունում և բանտերում խոշտանգումների ու դաժան վերաբերմունքի մասին եռամսյակային ամփոփում է ներկայացրել Վարչապետին:

Մեծարգո պարոն վարչապետ,

Հանդիսանալով խոշտանգումների կանխարգելման անկախ ազգային մեխանիզմ՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, մի շարք հասարակական կազմակերպությունների հետ համատեղ, մշտական դիտարկումներ են իրականացնում քրեակատարողական հիմնարկներում, զորամասերում, ոստիկանական հիմնարկներում և այլ անազատության կամ սահմանափակ ազատության վայրերում։ Սույն թվականի մարտ-ապրիլ ամիսներին ավելի քան 30 այցելություններ են իրականացվել նշված փակ և կիսափակ հաստատություններում։

Այցելությունների ընթացքում արձանագրվել են մի շարք խնդիրներ, որոնք կրում են շարունակական բնույթ և որոնց վերացման ուղղությամբ բավարար քայլեր չեն ձեռնարկվել համապատասխան մարմինների կողմից։ Այսպես, ոստիկանությունում հաճախ խախտվել են բերման ենթարկված, հրավիրված կամ ձերբակալված անձանց պահման ժամկետները: Գրանցվել են ոստիկանության աշխատակիցների կողմից վատ կամ անմարդկային վերաբերմունքի դրսևորման դեպքեր, մասնավորապես՝ հոգեբանական ճնշում, էլեկտրական շոկի կիրառում, դաժան ծեծ և այլ անմարդկային վերաբերմունք: Այս ամենի մասին մեր մշտադիտարկման խմբին հայտնել են ազատազրկվածները։ Առանձին դեպքերում ոստիկանության բաժանմունք բերման ենթարկված անձինք զրկված են եղել պաշտպան ունենալու իրավունքից: Բողոքներ են արձանագրվել ձերբակալված անձանց հարազատներին նրանց ձերբակալման մասին տեղեկացնելու օրենքով սահմանված ժամկետների խախտումների մասին:

Ազատազրկման վայրերում հաճախ չի անցկացվել պատշաճ բուժզննություն։ Արձանագրվել են դեպքեր, երբ բուժանձնակազմը չի գրանցել ազատազրկվածների մոտ հայտնաբերված մարմնական վնասվածքները: Բուժսպասարկման վիճակը շատ դեպքերում նույնպես բավարար չի եղել: Մասնավորապես, առկա են բուժանձնակազմի համալրվածության, համապատասխան բուժսարքավորումների և անհրաժեշտ դեղամիջոցների բացակայության, ինչպես նաև բժշկական փաստաթղթերի ոչ պատշաճ լրացման խնդիրներ: Գերբնակեցումը որոշ բանտերում հասնում է 50%-ի։ Խցերը գերծանրաբեռնված են։ Խցերում 15-16 հոգու համար նախատեսված է 12 մահճակալ, ազատազրկվածները քնում են հերթով։

Հոգեբուժարաններում ծայրահեղ վատ կենցաղային պայմաններ են: Անբավարար պայմաններ են արձանագրվել նաև որոշ զորամասերում։ Մանկատներում, հատուկ դպրոցներում, տուն-ինտերնատներում իրականացվում է ոչ կանոնակարգված բուժսպասարկում։

Խնդրում ենք Ձեր միջամտությունը վերոնշյալ խնդիրների լուծման կապակցությամբ ՀՀ ոստիկանությանը, ՀՀ արդարադատության նախարարությանը, ՀՀ առողջապահության նախարարությանը, ՀՀ պաշտպանության նախարարությանը և այլ իրավասու մարմիններին համապատասխան հանձնարարականներ տալու, ինչպես նաև այդ մարմինների կողմից Ձեր հանձնարարականների կատարման մասին հանրությանը ներկայացնելու առումով։

Այսուհետ ևս Ձեզ ամփոփ կներկայացվեն մեր մշտադիտարկումների արդյունքում ստացված տեղեկությունները եռամսյակային հաշվետվությունների միջոցով:

Կից ուղարկում ենք Ազգային կանխարգելման մեխանիզմի կողմից 2012թ. մարտ-ապրիլ ամիսներին կատարած այցելությունների վերաբերյալ տեղեկանքը։

Հարգանքով`

Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

Նորություններ

Պարզվել է Առատաշեն գյուղում նորածինների մահվան պատճառը

30.04.2013 - Առատաշեն գյուղում նորածիններ Մերի եւ Մարիամ Վարդանյանների մահվան պատճառը մանկական կերը չէր, ինչպես նախնական վարկածով նշվում էր, այլ վիրուսը:

կարդալ

Արմավիրի բժշկական կենտրոնի տնօրենը դատվեց

29.04.2013 - Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ ընթանում է «Արմավիր բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն, 63-ամյա Նշան Գևորգյանի գործի դատավարությունը:

կարդալ

Իր ոտքով մտավ Մասիսի հիվանդանոց, դուրս բերվեց դին

17.04.2013 - Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Մասիսի քննչական բաժանմունքում Սամվել Անդրեասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում Մասիս քաղաքի 3-րդ թաղամասի 14 շենքի բնակիչ, 27-ամյա Ցոլակ Մկրտչյանի մահվան փաստով։

կարդալ



Իրադարձություններ

01.12.2012

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր

Նախատեսված միջոցառումներ

կարդալ

30.06.2012, «Հարսնաքար», Ավան, Երեւան

«Հարսնաքարի» մոտ մոմավառություն կկազմակերպվի՝ ի հիշատակ Վահե Ավետյանի.

30.06.2012 - Այսօր «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» ֆեյսբուքյան նախաձեռնությունը կազմակերպել է մոմավառություն՝ ի հիշատակ Վահե Ավետյանի։

կարդալ




 

Practitioner Guide
 

Իրավական ակտեր


ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 1895-Ա հրամանը հաստատում է համավճարի սկզբունքի կիրառմամբ գործող բժշկական կազմակերպությունների ցանկը: 

Բառարան


Սույն զեկույցը Հայաստանում ԱՀԳԳ առաջին փորձի արդյունքների համառոտ ամփոփումն է: Այն պարզաբանող առանցքային օրինակներ է ներկայացնում, թե ինչպես ԱՀԳԳ ինդիկատորները…

Անցուդարձ


02.04.2013 - Հայաստանում, ինչպես նաև աշխարհի մյուս երկրներում աուտիզմով հիվանդ երեխաների թվի աննախադեպ աճ է գրանցվում: Այս մասին այսօրվա ասուլիսի…

Բաժանորդագրում

Մուգքագրեք Ձեր էլ. փոստի հասցեն

FAQ

ԵՊՀ  ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱ
-Անվճար իրավաբանական օգնություն - Խորհրդատվությունը երեքշաբթի-ուրբաթ օրերին, ժամը 9:30-14:30, Հասցե` Ալեք Մանուկյան 1, իրավագիտության ֆակուլտետ, Հեռ. 010578137