Կայքի թարմացումը` 29-04-2015 space

PG

 

  • text-size Decrease font Middle font Enlarge font Extralarge font
 

Ձերբակալվել, ապա` կալանավորվել է բժիշկ-անեսթեզիոլոգը

դատում են անեսթեզիոլոգին

Աբովյանի ծննդատանը փետրվարի 25-ին ծննդաբերության ժամանակ 25-ամյա Ֆլորա Աբգարյանի եւ նրա երեխայի մահվան առթիվ նշանակված բոլոր փորձաքննությունների` դատաբժշկական, հանձնաժողովային եւ ալն, եզրակացությունները հայտնի են: 

Ըստ այդմ` բժիշկ- անեսթեզիոլոգ Վլադիմիր Մյագկովը ձերբակալվել, իսկ հուլիսի 13-ին կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Այդ հոդվածով սահմանվում է բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարել: Եւ եթե այն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում` պատժվում է ազատազրկմամբ` 2-6 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա:

Իսկ «Աբովյանի ծննդատուն» ՓԲԸ-ի տնօրեն Լարիսա Մադոյանը ասաց, որ դեպքի հաջորդ օրվանից բժիշկն իրենց մոտ չէր աշխատում:

Նա նշեց, որ Վլադիմիր Մյագկովն աշխատել է տարբեր հիվանդանոցներում, նա «Մալաթիա» բժշկական կենտրոնի բժիշկներից էր, որտեղի աշխատանքը համատեղում էր «Աբովյանի ծննդատան» աշխատանքի հետ: Նրա խոսքով` վիրաբույժները միշտ հոգ են եղել նրա աշխատանքից: Բժիշկը ամուսնացած է, կինը եւս բժշկուհի է, ունեն երկու որդի:

«Խնդիրը անեսթեզիոլոգիական էր, այսինքն` մինչեւ վիրահատությունն ամեն ինչ նորմալ էր, նարկոզից հետո էր առաջացել սպազմը: Բայց սկզբից մեղադրել անեսթեզիլոգին, ճիշտ չէր լինի, պետք էր փորձաքննության պատասխանները լինեին: Ըստ փորձաքննության եզրակացության` մահը վրա է հասել մեխնիկական շնչահեղձության արդյունքում, ինչը նշանակում է, որ ինկուբացիայի ընթացքում վնասվել է կոկորդը, լեզվարմատը, որից արյունահոսություն է եղել դեպի շնչափող եւ դրանից շնչահեղձ է եղել կինը»,- նշեց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ֆլորա Աբգարյանը գտնվում էր նախածննդյան հսկողության ներքո, պետք է վիրահատվեր փետրվարի 27-ին, սակայն փետրվարի 25-ի առավոտյան կնոջ մոտ ցավեր են սկսվել եւ ժամը 11.40-ի սահմաններում դիմել է ծննդատուն: Կարճ ժամանակահատվածում արվել են անհրաժեշտ հետազոտությունները, որովհետեւ հիմնական հետազոտություններն արվել էին նախածննդյան հսկողության ժամանակ «Աբովյանի ծննդատուն» ՓԲԸ-ի տնօրեն Լարիսա Մադոյանը NEWS.am-ի թղթակից հետ զրույցում պատմել էր, որ վիրահատությունն սկսելուց 10-12 րոպե հետո նարկոզային շրջանում նրա մոտ առաջացել է դժվար կառավարվող վիճակ, սրտի կանգ եւ բրոնխո սպազմ:

Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հրամանով դեպքի ուսումնասիրման նպատակով հանձնաժողով է ստեղծվել եւ հանձնախումբը` առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանի գլխավորությամբ տեղում ուսումնասիրություններ է իրականացրել կազմակերպչական խնդիրներ եւ այլ հանգամանքներ պարզելու համար:

Նյուզ.ամ

 

Նորություններ

Հայաստանում բժիշկներին հաջողվել է փրկել քաղցկեղով հիվանդ կնոջ և պտղի…

Վերջերս հայ բժիշկները եզակի հաջողություն են արձանագրել․ նրանք կարողացել են փրկել քաղցկեղով հիվանդ հղի կնոջը: Հաջողվել է փրկել նաև պտղի կյանքը:

29-ամյա կինը տրամադրված է եղել անգամ կյանքի գնով լույս աշխարհ բերել իր առաջնեկին: Ժամանակակից բժշկության մեջ կիրառվող նոր փորձին…

կարդալ

Բժշկական օգնություն և սպասարկում` Հայոց ցեղասպանությունը վերապրած Երևանի 8 բնակչի

Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ առողջապահության նախարարության համակարգող խորհուրդը բժշկական օգնություն և սպասարկում է տրամադրել Հայոց ցեղասպանությունը վերապրած Երևանի 8 բնակչի: Այս մասին տեղեկանում ենք ԱՆ լրատվական ծառայությունից:

կարդալ

Մանկապարտեզներում պետք է սահմանել վերահսկողություն անորակ խաղալիքների նկատմամբ

Երեխաների համար նախատեսված պլաստիկե խաղալիքներում պարունակվող թունավոր նյութերը կարող են հանգեցենել փոքրիկների վաղաժամ հասունացման: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց մանկաբույժ-ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանը՝ ընդգծեոլվ, որ երեխաների համար վաճառվող…

կարդալ



Իրադարձություններ

“Մարդու իրավունքները բուժօգնություն ստանալիս” թեմայով դասընթացի հրավեր

“Իրավունքի զարգացման կենտրոն” հասարակական կազմակերպությունը հրավիրում է իրավաբանների համար նախատեսված «Մարդու իրավունքները բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս» վերտառությամբ դասընթացին, որը կկայանա սույն թվականի հունիսի 9-ին, ժամը՝ 13:00-ին, ԵՊՀ իրավագիտության…

կարդալ

Քննարկում “Հասարակական կազմակերպությունների դատավարական իրավասուբյեկտությունը” թեմայով

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնը կազմակերպում է սեմինար-քննարկում <ՙ<Հասարակական կազմակերպությունների դատավարական իրավասուբյեկտությունը>> թեմայով:

Վեջինս տեղի կունենա սույն թվականի մարտի 6-ին, ժամը 12:00-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի…

կարդալ




 

Practitioner Guide
 

Իրավական ակտեր


Հայաստանի Հանրապետության Կառավարության 26.04 2007-ի N 502-Ն որոշումը սահմանում է փոխպատվաստման ենթակա օրգանների եւ (կամ) հյուսվածքների ցանկը:

Բառարան


Բաժինը ներառում է տվյալներ բժշկական հիմնարկների ցանցի, գործունեության և կադրերի, հիվանդությունների առանձին տեսակների, ինչպես
նաև սոցիալական ապահովվածության վերաբերյալ:…

Անցուդարձ


“Իրավունքի զարգացման կենտրոն” հասարակական կազմակերպությունը հրավիրում է իրավաբանների համար նախատեսված «Մարդու իրավունքները բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս» վերտառությամբ դասընթացին, որը…

Բաժանորդագրում

Մուգքագրեք Ձեր էլ. փոստի հասցեն

FAQ

ԵՊՀ  ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱ
-Անվճար իրավաբանական օգնություն - Խորհրդատվությունը երեքշաբթի-ուրբաթ օրերին, ժամը 9:30-14:30, Հասցե` Ալեք Մանուկյան 1, իրավագիտության ֆակուլտետ, Հեռ. 010578137