Առցանց օժանդակություն եւ հավաստի տեղեկություններ առողջապահության ոլորտում Ձեր իրավունքների մասին:
Մենք տրամադրում ենք օգտակար տեղեկություններ բժիշկների, պաշտոնյաների, իրավաբանների, հիվանդների եւ բոլոր այն մարդկանց համար, ովքեր հետաքրքրվում են առողջապահական իրավունքով եւ բիոէթիկայով:
«Խոշտանգումների եւ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձեւերի դեմ (տանջանքների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի եւ պատժի տեսակների դեմ» կոնվենցիան ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 1984 թվականի դեկտեմբերի 10-ի 39/46 բանաձեւվով եւ բաց է ստորագրելու, վավերացնելու եւ միանալու համար: Ուժի մեջ է մտել 1987 թվականի հունիսի 26-ին` 27 (1) հոդվածի համաձայն:
վկայակոչելով Խոշտանգումներից և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից ու պատժի այլ ձևերից բոլոր անձանց պաշտպանության մասին հռչակագիրը, որը Գլխավոր ասամբլեան ընդունելու է 1975 թվականի դեկտեմբերի 9-ի իր 3452 (XXX) բանաձևով,
վկայակոչելով նաև 1977 թվականի դեկտեմբերի 8-ի իր 32/62 բանաձևը, որով նա Մարդու իրավունքների հանձնաժողովին առաջարկել էր խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող ու պատժի այլ ձևերի դեմ կոնվենցիայի նախագիծ կազմել Հռչակագրում մարմնավորված սկզբունքների լույսի ներքո,
այնուհետև վկայակոչելով այն, որ 1983 թվականի դեկտեմբերի 16-ի իր 38/119 բանաձևում Մարդու իրավունքների հանձնաժողովին խնդրել էր իր քառասուներորդ նստաշրջանում շտապ կարգով ավարտել նման կոնվենցիայի նախագծի մշակումը` նախագիծը, ներառյալ ապագա կոնվենցիայի արդյունավետ կատարման մասին կանոնադրությունը ներկայացնելու համար Գլխավոր ասամբլեային, նրա երեսունիններորդ նստաշրջանում,
գոհունակությամբ նշելով Մարդու իրավունքների հանձնաժողովի 1984 թվականի մարտի 6-ի 1984/21 բանաձևը, որով Հանձնաժողովը որոշել էր Գլխավոր ասամբլեայի քննարկմանն ուղարկել խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձևերի դեմ կոնվենցիայի նախագծի տեքստը, որը պարունակում է Աշխատանքային խմբի զեկուցագրի հավելվածը (57),
ձգտելով հասնել խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձևերի գոյություն ունեցող արգելքի (միջազգային և ազգային իրավունքի համաձայն) ավելի արդյունավետ իրականացման.
1. իր երախտագիտությունն է հայտնում Մարդու իրավունքների հանձնաժողովին խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձևերի դեմ կոնվենցիայի նախագծի նախապատրաստման աշխատանքի համար,
2. ընդունում է և ստորագրման, վավերացման ու միանալու համար բացում Խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձևերի դեմ կոնվենցիան, որ բովանդակում է սույն բանաձևի հավելվածը.
3. բոլոր կառավարություններին կոչ է անում առաջնահերթ կարգով քննարկել Կոնվենցիան ստորագրելու և վավերացնելու հարցը:
93-րդ լիագումար նիստ,
10 դեկտեմբերի 1984 թվական
Մուգքագրեք Ձեր էլ. փոստի հասցեն