Կայքի թարմացումը` 19-07-2014 space

PG

 

ՄԱԿ-ի Կոնվենցիան «Խոշտանգումների եւ դաժան, անմարդկային … եւ պատժի տեսակների դեմ» (1984)



Հավելված
Կոնվենցիա խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձևերի դեմ

Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները,

հաշվի առնելով, որ Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությամբ հռչակված սկզբունքների համաձայն` մարդկության ընտանիքի բոլոր անդամների հավասար և անկապտելի իրավունքների ճանաչումն ազատության, արդարության և համընդհանուր խաղաղության հիմքն է,

ընդունելով, որ այդ իրավունքները բխում են մարդկային անհատականությանը բնորոշ արժանապատվությունից, հաշվի առնելով Կանոնադրությանը, մասնավորապես նրա 55-րդ հոդվածի համաձայն, պետությունների պարտավորվածությունը` աջակցել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների համընդհանուր հարգմանն ու պաշտպանությանը,

հաշվի առնելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի (58) 5-րդ և Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի (59) 7-րդ հոդվածները, որոնք երկուսն էլ նախատեսում են, որ ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձևերի,

հաշվի առնելով նաև 1975 թ. դեկտեմբերի 9-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Խոշտանգումներից և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից ու պատժի այլ ձևերից բոլոր անձանց պաշտպանելու մասին հռչակագիրը (60),

կամենալով բարձրացնել խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը ստորացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձևերի դեմ պայքարի արդյունավետությունն ամբողջ աշխարհում, համաձայնության եկան ներքոհիշյալի մասին.


« Նախորդ էջը  |   Էջ 2 / 3   |   Էջ 1 2 3   |  Հաջորդ էջը »

 

Նորություններ

Քննարկվեցին դեղերի գովազդի և կլինիկական հետազոտությունների նոր օրենքի նախագծով նախատեսվող…

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մասնակցությամբ շարունակվում են «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները։ Մասնագիտական խորհրդակցությունների առաջին օրն անդրադարձ կատարվեց դեղերի գովազդին, այնուհետև քննարկվեցին դեղերի կլինիկական հետազոտությունների վերաբերյալ…

կարդալ

Օգոստոսի 1-ից սայտոտեկը` միայն դեղատոմսով

Օգոստոսի 1-ից սայտոտեկը դեղատներից բաց կթողնվի միայն դեղատոմսով։ Այդ մասին նախարարությունը տեղեկացրել է դեղատնային գործունեությամբ զբաղվող բոլոր տնտեսվարողներին։

Նման որոշման առիթ են հանդիսացել հղիության ժամանակ դեղի օգտագործումից առաջացած բարդությունները` արյունահոսություններ,…

կարդալ

Հայաստանի հոգեբուժական կենտրոններում հսկողությունը խստացվելու է

«Ավան» հոգեկան առողջության կենտրոն, «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն, «Նորք» հոգեբուժական կենտրոն, «Սևանի հանրապետական հոգեբուժական հիվանդանոց» Փակ բաժնետիրական ընկերություններում դեղերի ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխանությունը պարզելու նպատակով…

կարդալ



Իրադարձություններ

“Մարդու իրավունքները բուժօգնություն ստանալիս” թեմայով դասընթացի հրավեր

“Իրավունքի զարգացման կենտրոն” հասարակական կազմակերպությունը հրավիրում է իրավաբանների համար նախատեսված «Մարդու իրավունքները բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս» վերտառությամբ դասընթացին, որը կկայանա սույն թվականի հունիսի 9-ին, ժամը՝ 13:00-ին, ԵՊՀ իրավագիտության…

կարդալ

Քննարկում “Հասարակական կազմակերպությունների դատավարական իրավասուբյեկտությունը” թեմայով

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնը կազմակերպում է սեմինար-քննարկում <ՙ<Հասարակական կազմակերպությունների դատավարական իրավասուբյեկտությունը>> թեմայով:

Վեջինս տեղի կունենա սույն թվականի մարտի 6-ին, ժամը 12:00-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի…

կարդալ




 

Practitioner Guide
 

Իրավական ակտեր


ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 1895-Ա հրամանը հաստատում է համավճարի սկզբունքի կիրառմամբ գործող բժշկական կազմակերպությունների ցանկը: 

Բառարան


Այս հռչակագիրը, որն աշխարհի տարբեր անկյուններում հաստատել են 24 ոչ կառավարական կազմակերպություններ եւ ցանցեր, հաստատում է, որ այժմ՝ ավելի, քան…

Անցուդարձ


“Իրավունքի զարգացման կենտրոն” հասարակական կազմակերպությունը հրավիրում է իրավաբանների համար նախատեսված «Մարդու իրավունքները բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս» վերտառությամբ դասընթացին, որը…

Բաժանորդագրում

Մուգքագրեք Ձեր էլ. փոստի հասցեն

FAQ

ԵՊՀ  ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱ
-Անվճար իրավաբանական օգնություն - Խորհրդատվությունը երեքշաբթի-ուրբաթ օրերին, ժամը 9:30-14:30, Հասցե` Ալեք Մանուկյան 1, իրավագիտության ֆակուլտետ, Հեռ. 010578137