Կայքի թարմացումը` 01-06-2015 space

PG

 

  • text-size Decrease font Middle font Enlarge font Extralarge font
 

Վերջին 15 տարիների ընթացքում անպտղությունը նվազել է 2-2,5 անգամ. Գայանե Ավագյան

Վերարտադրողական բժշկությունն ամբողջ աշխարհում դիտվում է ոչ միայն որպես բժշկական, այլև ռազմավարական խնդիր, ուստի վերարտադրողական առողջության հիմնախնդիրները գտնվում են ՀՀ կառավարության և առողջապահության ուշադրության կենտրոնում:

Սրանով է պայմանավորված նաև ՀՀ կառավարության կողմից «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» նախագծի ընդունումը:

ՀՀ առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ներկայացրեց ծնելիությունը խթանելու նպատակով ընդունված նախագծի կարևորությունը, ինչպես նաև խոսեց Հայաստանում վերարտադրողական առողջության խնդիրների և հաջողությունների մասին:

Նրա խոսքերով՝ առողջապահության նախարարությունն իրականացնում է ծնելիության բարձրացմանն ուղղված մի շարք ծրագրեր, որոնց շնորհիվ վերջին 15 տարիների ընթացքում անպտղությունը նվազել է 2-2,5 անգամ:

«Անպտղության տարածվածության ցուցանիշը, եթե 2000թ. կատարված հետազոտությունների արդյունքներով բավական մտահոգիչ էր և հասնում էր 31, 9 տոկոսի, որից առաջնային անպտղության տարածվածությունը 3,4 տոկոս էր, երկրորդային անպտղությունը՝ 28,5 տոկոս, ապա վերջին տարիներին իրականացված ծրագրերի արդյունքում պատկերը բավականաչափ փոխվել է: 2014թ-ին կատարված հետազոտությունների արդյունքում այդ ցուցանիշը կազմում է 14.9 տոկոս»,- ասաց Գ.Ավագյանը:

Ըստ նրա՝ անպտղության ցուցանիշի նվազմանը հասել են մի շարք ծրագրերի, այդ թվում՝ սեռավարակների կանխարգելման, արհեստական ընդհատումների նվազեցման շնորհիվ: Բացի այդ, Հայաստանում իրականացվում է 15 տարեկան աղջիկների և տղաների համալիր հետազոտություն ու վերարտադրողական համակարգի խնդիրների վաղ հայտնաբերում ու շտկում: Առողջապահական համակարգում ներդրվել են նաև անպտղության ախտորոշման և բուժման ժամանակակից մեթոդներ՝ ինչպիսիք են էնդոսկոպիան, լապարասկոպիան, հորմոնային միջոցները, բուժման ժամանակակից մեթոդները և այլն։

Նշվեց նաև, որ վերջին հետազոտության ժամանակ կատարվել է նաև անպտղության պատճառների ուսումնասիրություն և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիների պահանջարկի գնահատում: Արդյունքում պարզվել է, որ Հայաստանում անպտուղ զույգերի 60 տոկոսը ժամանակակից մեթոդներով բուժման կարիք ունի, իսկ 35-40 տոկոսը՝ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման անհրաժեշտության:

Ահա այս ամենը հաշվի առնելով շրջանառության մեջ է դրվել անապահով ընտանիքներին՝ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու մասին որոշման նախագիծը, որի համաձայն՝ 30 և ավելի անապահովության միավոր ունեցող ընտանիքներն այսուհետ կկարողանան լուծել անպտղության խնդիրը:

Գ.Ավագյանը նշեց, որ անպտղության լուծումը երկու ուղղությամբ է կատարվելու: Առաջինը՝ ժամանակակից հետազոտման և բուժման մեթոդների օգտագործմամբ անպտղության բուժումն է; Այսինքն՝ կնոջ հղիանալու ունակության վերականգնումը: Դա կոչվում է բուժում, ինչի արդյունքում և երկրորդ, երրորդ հղիությունը կինը կարող է ինքնուրույն ունենալ:

Երկրորդ ուղղությունը անպտղության հաղթահարումն է. վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառումը՝ ամուսնու կամ դոնորական սերմով արհեստական սերմնավորման մեթոդով:

«Անպտղության բուժումը, վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառումը թանկ արժե և անապահովության համակարգում նեգրավված ամուսնական զույգերի համար հասանելի չէ: Հիմա կառավարությունն այս որոշմամբ փորձում է փոխել իրավիճակը և օգնել սոցիալապես անապահով զույգերին»,- ասաց Գ.Ավագյանը:

Ովքե՞ր են շահառուները

Ըստ հաստատված նախագծի, պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեն անապահովության գնահատման համակարգում ընդգրկված 30 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառու կանայք ու նրանց ամուսինները։

«Այս զույգերին փաթեթը կտրամադրվի անվճար»,- շեշտեց Գ.Ավագյանը:

Իսկ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեն անապահովության գնահատման համակարգում ընդգրկված 10-ից մինչև 30 անապահովության միավոր ունեցող նպաստառու կանայք ու նրանց ամուսինները։ Նրանք ծառայությունները կստանան համավճարի եղանակով: Ի դեպ, կառավարության որոշման համաձայն, շահառուները պետք է միաժամանակ բավարարեն հետևյալ հիմնական պահանջներին. այն է՝ ամուսինները կամ ամուսիններից մեկը ՀՀ քաղաքացի պետք է լինի, և ամուսնությունը պետք է գրանցված լինի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

Պահանջներից մեկն էլ այն է, որ եթե ամուսինները (կամ նրանցից մեկը) 2 և ավելի տարի տառապում են անպտղությամբ, ապա պետք է ունենան վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման բժշկական ցուցումներ՝ տրված վերարտադրողաբանական բժշկական օգնության և սպասարկման տեսակի իրականացման լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպության կողմից։ Նշենք նաև, որ կինը պետք է լինի 20-40 տարիքային խմբում:

Անվճարի կամ արտոնյալի պայմանները

Եթե արտամարմնային բեղմնավորման վերաբերյալ բժշկի գրավոր հիմնավորում կա, ապա վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներ կկիրառվեն՝ ամուսնու կամ դոնորական սերմով արհեստական սերմնավորման մեթոդով (առավելագույնը 6 փորձ): Բուժօգնության և սպասարկման ուղեգիրը միևնույն շահառուին տրամադրվում է միայն մեկ անգամ։ Ուղեգիրը կարող է ներկայացվել բժշկական կազմակերպություն տրման օրվանից` 60 օրացուցային օրվա ընթացքում։

Ուղեգրելու նպատակով առողջապահության նախարարությունում կստեղծվի հանձնաժողով։ Դիմումատուն փաստաթղթերը կներկայացնի և կուղեգրվի բժշկական կազմակերպություն։ Շահառուների դիմումները կքննարկվեն 7 աշխատանքային օրում, լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունեցող դիմումները կքննարկվեն 10 աշխատանքային օրում։

Գ.Ավագյանի խոսքերով՝ առաջնությունը տրվելու է առաջնային անպտղությամբ տառապող զույգերին. «Այս ծրագրի նպատակն է՝ դարձնել մատչելի անապահով զույգերի համար բուժօգնությունը, այդ թվում՝ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաները: Այս տարի ծրագրում ներառված է միայն արհեստական սերմնավորումը, հաջորդ տարիներին, ֆինանսական միջոցների առկայության դեպքում, հնարավոր է ծրագրում ներառվի նաև արտամարմնային բեղմնավորումը»:

«Կարծում եմ, որ ծնունդների թիվը այս ծրագրի ներդրումից հետո կավելանա, եթե 200-300 կնոջ օգնենք և նրանցից 70-80 տոկոսի մոտ բուժումն արդյունավետ լինի»,- ասաց Գ.Ավագյանը:

###
Աղբյուր` Panorama.am

 

Նորություններ

Հվ.Կորեայում MERS վիրուսի տարածմանը նպաստել են բժիշկները. ԱՀԿ

Կորեացի բժիշկները, որոնք ծանոթ չեն եղել MERS կորոնավիրուսին, նպաստել են հիվանդության տարածմանը: Բի-Բի-Սի-ի հաղորդմամբ, այս մասին ասված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցում:

Բացի այդ, Սեուլի հիվանդանոցների շատ հիվանդասենյակներ լեփլեցուն են եղել,…

կարդալ

Հայաստանում սրտանոթային հիվանդություններից մահացության ցուցանիշը բարձր է

Հայաստանում հիվանդացության ու մահացության հիմնական պատճառները սրտանոթային հիվանդությունները, քաղցկեղը և շաքարային դիաբետն են, որոնց հաղթահարման ուղղությամբ արդեն իսկ մշակվել և իրականացվում են ռազմավարական ծրագրեր։ Այս մասին նշել է Հայաստանում է գտնվում Առողջապահության…

կարդալ

Վերջին 15 տարիների ընթացքում անպտղությունը նվազել է 2-2,5 անգամ. Գայանե…

Վերարտադրողական բժշկությունն ամբողջ աշխարհում դիտվում է ոչ միայն որպես բժշկական, այլև ռազմավարական խնդիր, ուստի վերարտադրողական առողջության հիմնախնդիրները գտնվում են ՀՀ կառավարության և առողջապահության ուշադրության կենտրոնում:

Սրանով է պայմանավորված նաև ՀՀ կառավարության…

կարդալ



Իրադարձություններ

“Մարդու իրավունքները բուժօգնություն ստանալիս” թեմայով դասընթացի հրավեր

“Իրավունքի զարգացման կենտրոն” հասարակական կազմակերպությունը հրավիրում է իրավաբանների համար նախատեսված «Մարդու իրավունքները բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս» վերտառությամբ դասընթացին, որը կկայանա սույն թվականի հունիսի 9-ին, ժամը՝ 13:00-ին, ԵՊՀ իրավագիտության…

կարդալ

Քննարկում “Հասարակական կազմակերպությունների դատավարական իրավասուբյեկտությունը” թեմայով

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնը կազմակերպում է սեմինար-քննարկում <ՙ<Հասարակական կազմակերպությունների դատավարական իրավասուբյեկտությունը>> թեմայով:

Վեջինս տեղի կունենա սույն թվականի մարտի 6-ին, ժամը 12:00-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի…

կարդալ




 

Practitioner Guide
 

Իրավական ակտեր


Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակայ%

Բառարան


Այստեղ դուք կարող եք ծանոթանալ 2007 թվականին ընդունված ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներին:

Վարբեռնել կայքի սերվերից…

Անցուդարձ


“Իրավունքի զարգացման կենտրոն” հասարակական կազմակերպությունը հրավիրում է իրավաբանների համար նախատեսված «Մարդու իրավունքները բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս» վերտառությամբ դասընթացին, որը…

Բաժանորդագրում

Մուգքագրեք Ձեր էլ. փոստի հասցեն

FAQ

ԵՊՀ  ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱ
-Անվճար իրավաբանական օգնություն - Խորհրդատվությունը երեքշաբթի-ուրբաթ օրերին, ժամը 9:30-14:30, Հասցե` Ալեք Մանուկյան 1, իրավագիտության ֆակուլտետ, Հեռ. 010578137