Կայքի թարմացումը` 04-09-2014 space

PG

 

  • text-size Decrease font Middle font Enlarge font Extralarge font
 

Ի՞նչ է խոզի գրիպը

Խոզի գրիպը խոզերի շնչուղիների հիվանդություն է, որը հարուցվում է գրիպի Ա տիպի վիրուսով, որը պարբերաբար առաջացնում է խոզերի շրջանում գրիպի բռնկումներ: 

Խոզի գրիպի վիրուսները կարող են շրջանառել խոզերի շրջանում ամբողջ տարվա ընթացքում: Խոզի գրիպի դասական վիրուսը (գրիպի A H1N1) առաջին անգամ խոզերից անջատվել է 1930 թվականին: Խոզի գրիպի (A H1N1) վիրուսը ոչնչանում է հետևյալ ախտահանիչներով` 70% էթիլ սպիրտ, 5 % լիզոլ և 10% քլոր պարունակող ախտահանիչ:

Խոզի գրիպի վիրուսի քանի՞ տեսակ կա

Գրիպի բոլոր վիրուսների նման, խոզի գրիպի վիրուսը մշտապես փոփոխվում է: Խոզերը կարող են վարակվել թռչնագրիպի և մարդու գրիպի վիրուսներով: Երբ խոզերը վարակվում են տարբեր աղբյուրներից (թռչնագրիպի և մարդու գրիպի վիրուսներով), վիրուսները կարող են միաձուլվել և նոր` խառը, վիրուսներ ի հայտ գալ: Տարիների ընթացքում խոզի գրիպի տարբեր փոփոխված տարատեսակներ են երևան եկել: Առ այսօր խոզերի շրջանում անջատվել է 4 ենթատիպ` H1N1, H1N2, H3N2 և H3N1: Ներկայումս խոզերից վերջին անջատված ենթատիպը H1N1-ն է:

ԽՈԶԻ ԳՐԻՊԸ ՄԱՐԴԿԱՆՑ ՇՐՋԱՆՈՒՄ

Կարո՞ղ են մարդիկ վարակվել խոզի գրիպով

Սովորաբար խոզի գրիպի վիրուսներով մարդիկ չեն վարակվում: Սակայն խոզի գրիպով վարակված մարդկանց եզակի դեպքեր են արձանագրվել: Գերազանցապես այսպիսի դեպքերն ի հայտ են գալիս այն մարդկանց մոտ, ովքեր ենթարկվել են վարակված խոզի անմիջական ազդեցությանը (օրինակ` խոզաբուծարաններում աշխատողների կամ տնային տնտեսություններում երեխաները): Ի լրուն նշվածի փաստագրված է , որ մարդուց մարդուն խոզի գրիպի փոխանցման դեպքեր են արձանագրվել: Օրինակ 1988 թվականին խոզի գրիպի բռնկումը հանգեցրեց մարդկանց շրջանում բազմաթիվ դեպքերի արձանագրման, մասնավորապես հիվանդից բուժաշխատողին վարակի փոխանցման միջոցով:

Ինչքանո՞վ է բնորոշ խոզի գրիպի վարակը մարդկանց շրջանում

Անցյալում ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոններում գրանցվել է մարդկանց շրջանում խոզի գրիպի մեկական դեպք` յուրաքանչյուր 1-2 տարվա ընթացքում, սակայն միայն 2005-2009թթ. ընթացքում արձանագրվել է մարդկանց շրջանում խոզի գրիպի 12 դեպք:

Որո՞նք են մարդկանց շրջանում խոզի գրիպի ախտանշանները

Մարդկանց մոտ խոզի գրիպի ախտանշանները նույն են ինչ որ սեզոնային գրիպինը` ջերմություն, ընդհանուր թուլություն, ախորժակի բացակայություն և հազի առկայություն: Որոշ հիվանդների մոտ առկա են քթահոսություն, կոկորդի ցավ, սրտխառնոց, փսխում և լուծ:

Կարո՞ղ են մարդիկ վարակվել ուտելով խոզի միս

Ճիշտ ձևով մշակված և եփված խոզի միսը և մսամթերքն անվտանգ են:

Ինչպե՞ս կարող է ախտորոշվել մարդկանց մոտ խոզի գրիպը

Մարդկանց մոտ խոզի գրիպի ախտորոշման համար կատարվում է շնչուղիներից նմուշառում հիվանդության առաջին 4-5 օրվա ընթացքում (երբ վարակված անձը առավել հավանական է, որ կարտազատի վիրուս): Որոշ հիվանդներ, հատկապես երեխաները կարող են արտազատել վիրուսներ 10 օր կամ ավելի երկար:

Ի՞նչ դեղամիջոցներ են առկա մարդկանց մոտ խոզի գրիպը բուժելու համար

Առկա են 4 հիմնական հակավիրուսային դեղամիջոցներ` ամանտադին, ռիմանտադին, օզելտամիվիր և զանամիվիր: Խոզի գրիպի ներկայիս վիրուսները կայունություն են ցուցաբերում ամանտադինի և ռիմանտադին նկատմամբ: Առավել նպատակային է օզելտամիվիրի և զանամիվիրի կիրառումը ինչպես բուժման այնպես էլ կանխարգելման համար:

Խոզի գրիպի A(H1N1) վիրուսից առաջացրած վարակիչ հիվանդության ժամանակավոր ձեռնարկ

Վարակելիության հավանական ժամանակամիջոցը

Խոզի գրիպի A(H1N1) վիրուսով հիվանդների վարակելության ժամանակաժրջանը տևում է 7 օր` հիվանդության ախտանշանների ի հայտ գալուց անմիջապես հետո:
Անձիք, ովքեր շարունակում են պահպանել հիվանդության ախտանշանները հիվանդության սկզբից 7 օր և ավելի համարվում են վարակիչ մինչև ախտանշանների լրիվ անհայտանալը:
Երեխաները, հիմնականում` փոքրահասակները, կարող են վարակիչ լինել ավելի երկար ժամանակահատվածում: Վարեկելիության տևողությունը կախված է A(H1N1) վիրուսի շճատիպից:
Խոզի գրիպի A(H1N1) վիրուսով հաստատված կամ կասկածելի չհոսպիտալացված հիվանդներին ենթարկում են ինքնակամ ժամանակավոր տնային մեկուսացման` հիվանդության առաջին 7 օրերի ընթացքում:

Դեպքի սահմանում

Խոզի գրիպի A(H1N1) վիրուսով հիվանդության հաստատված դեպք համարվում է լաբորատոր հաստատված սուր շնչառական հիվանդությունը, որն առաջացել է խոզի գրիպի A(H1N1) վիրուսից:
Կասկածելի դեպք երբ կա սուր տենդով ընթացող շնչառական հիվանդություն, որը առաջացել է խոզի գրիպի A(H1N1) վիրուսով լաբորատոր հաստատված հիվանդի հետ ունեցած սերտ շփումից 7 օր հետո:

Սերտ շփում համարվում խոզի գրիպի A(H1N1) վիրուսով լաբորատոր հաստատված հիվանդից 2 մետր հեռավորության վրա գտնվելը:

Սուր շնչական հիվանդություն սուր ընթացքով ընթացող շնչառական հիվանդություն է, որը ընթանում է ստորև նշված ախտանշաններից երկուսով` քթարտադրություն, անգինա, հազ (տենդ կամ առանց տենդի):

ԽՈԶԻ ԳՐԻՊԻ ԱՌՈՒՄՈՎ ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

2009թ. մարտի վերջից մինչև ապրիլի կեսերը ընկած ժամանակահատվածում խոզի գրիպի A(H1N1) վիրուսից առաջացրած վարակիչ հիվանդության դեպքեր արձանագրվել են ԱՄՆ-ում` Կալիֆորնիա, Տեխաս և Հյուսիսայնի Ամերիկայում` Մեքսիկա: Վարակիչ հիվանդության հիմնական ախտանշաններն են. գլխացավ, մկանային ցավ, բարձր ջերմություն, հազ, անգինա, ռինիտ, որոշների մոտ նկատվել է նաև սրտթափոց և դիարեա:

Բացի այդ Մեքսիկայում գրանցվել են շնչուղիների ծանր ախտահարումով հիվանդություններ, ներառյալ մահվան դեպքերով:

Խոզի գրիպի A(H1N1) վիրուսի տիպը, որն անջատվել է ԱՄՆ-ում և Մեքսիկայում արձանագրված հիվանդներից հանդիսանում է գրիպի A տիպի վիրուսի նոր տիպը, որը նախկինում չի հանդիպել Հյուսիսային Ամերիկայում:

2009թ ապրիլի 26-ի դրությամբ ԱՄՆ-ում արձանագրվել է խոզի գրիպի A(H1N1) վիրուսով հարուցված հիվանդության 20 դեպք` 7 դեպք Կալիֆորնիա, 2 դեպք Տեխաս, 8-ը` Նյու-Յորք, Օհայո 1 դեպք, Կանզաս` 2: Հաստատված բոլոր 20 հիվանդների մոտ եղել է գրիպանման կլինիկա, որը ընթացել է թեթև ձևով, միայն մեկ հիվանդ է ենթարկվել կարճատև հոսպիտալացման: Մահվան դեպքեր չեն արձանագրվել:

Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում գրիպանման հիվանդության արձանագրման վերաբերյալ սկսել են տվյալներ հավաքագրվել սկսած ս/թ մարտի 18-ից: Ապրիլից սկսած դեպքերի թիվը կտրուկ սկսել է բարձրանալ և ապրիլի 26-ի դրությամբ մայրաքաղաքում արձանագրվել է 900 գրիպանման հիվանդության դեպք, որից 68-ը եղել է մահացու ելքով:Մեքսիկայում արձանագրված դեպքերից 18-ը լաբորատոր հաստատվել են Կանադայում: Մեքսիկայի հաստատված 18 դեպքից 12-ի մոտ Խոզի գրիպի A(H1N1) վիրուսը գենետիկորեն եղել է նույնականացված Կալիֆորնիայում արձանագրված դեպքերի վիրուսի հետ:

Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) մշտական հաղորդակցության մեջ է ԱՄՆ-ի, Մեքսիկայի և Կանադայի առողջապահական կազմակերպությունների հետ, իրադարձությունների ամբողջական պատկերի վերաբերյալ մշտապես տեղեկատվություն ստանալու, ռիսկի աստիճանի գնահատման նպաակով: ԱՀԿ-ն փորձագետներ է ուղարկել Մեքսիկա համատեղ հակահամաճարակային միջոցառումների իրականացման նպատակով:

Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շրջանում խոզի գրիպի առումով համաճարակային իրավիճակը հանգիստ է: Հաշվի առնելով հանրապետության լայն սոցիալական, տնտեսական կապերը և բնակչության ակտիվ տեղաշարժը երկրների հետ, որտեղ արձանագրվել են մարդկանց շրջանում խոզի գրիպի դեպքեր, Հայաստանի Հանրապետություն վարակի ներբերման և տարածման կանխարգելման նպատակով ուժեղացվել է հսկողությունը Զվարթնոց” օդանավակայանում, մասնավորապես սահմանվել է բժշկական հսկողություն անապահով երկրներից ժամանող ուղևորների նկատմամբ` ջերմողների և մյուս բնորոշ ախտանիշներով հիվանդ ուղևորների վաղաժամ հայնաբերման նպատակով: Ախտանիշների առկայության դեպքում կիրականացվեն համալիր հակահամաճարակային միջոցառումներ: ՀՀ առողջապահության նախաարությունը ապահովված է համապատասխան հակավիրուսային դեղամիջոցներով:

Աղբյուր՝ ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջ:

 

Նորություններ

«Պետք է բացառվեն այլ կառույցների հետ ընկերային կամ բարեկամական հարաբերությունները»

«ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Առողջապահական պետական տեսչության աշխատանքը պետք է բարձրացնի հանրության վստահությունը համակարգի հանդեպ»,-տեսչության ստորաբաժանումների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում այս շեշտադրումն է կատարել ՀՀ առողջապահության նախարար…

կարդալ

Այցելություն Ուռուցքաբանության ազգային կենտրոն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր այցելեցին ՀՀ առողջապահության նախարարության Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, հանդիպեցին բուժանձնակազմին:

Կենտրոնի տնօրեն, ԳԱԱ թղթակից անդամ, բժշկական գիտությունների…

կարդալ

Նուռնուսում արձագանքում են բնակիչների դժգոհությանը

Կոտայքի մարզի Նուռնուս համայնքի մի խումբ բնակիչներից` ամառանոցային տարածքի Հարոյան փողոցին կից «Առողջ սունկ» ՍՊԸ-ի սնկի աճեցման համար կոմպոստի արտադրամասի աշխատանքի արդյունքում առաջացող տհաճ հոտի և հակասանիտարական վիճակի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարությունում…

կարդալ



Իրադարձություններ

“Մարդու իրավունքները բուժօգնություն ստանալիս” թեմայով դասընթացի հրավեր

“Իրավունքի զարգացման կենտրոն” հասարակական կազմակերպությունը հրավիրում է իրավաբանների համար նախատեսված «Մարդու իրավունքները բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս» վերտառությամբ դասընթացին, որը կկայանա սույն թվականի հունիսի 9-ին, ժամը՝ 13:00-ին, ԵՊՀ իրավագիտության…

կարդալ

Քննարկում “Հասարակական կազմակերպությունների դատավարական իրավասուբյեկտությունը” թեմայով

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնը կազմակերպում է սեմինար-քննարկում <ՙ<Հասարակական կազմակերպությունների դատավարական իրավասուբյեկտությունը>> թեմայով:

Վեջինս տեղի կունենա սույն թվականի մարտի 6-ին, ժամը 12:00-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի…

կարդալ




 

Practitioner Guide
 

Իրավական ակտեր


ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 1895-Ա հրամանը հաստատում է համավճարի սկզբունքի կիրառմամբ գործող բժշկական կազմակերպությունների ցանկը: 

Բառարան


17.04.12 - Հայաստանում պայքարում են մարդկանց կյանքի վերջին ժամանակաշրջանը նվազ ցավոտ դարձնելու համար:

Անցուդարձ


“Իրավունքի զարգացման կենտրոն” հասարակական կազմակերպությունը հրավիրում է իրավաբանների համար նախատեսված «Մարդու իրավունքները բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս» վերտառությամբ դասընթացին, որը…

Բաժանորդագրում

Մուգքագրեք Ձեր էլ. փոստի հասցեն

FAQ

ԵՊՀ  ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱ
-Անվճար իրավաբանական օգնություն - Խորհրդատվությունը երեքշաբթի-ուրբաթ օրերին, ժամը 9:30-14:30, Հասցե` Ալեք Մանուկյան 1, իրավագիտության ֆակուլտետ, Հեռ. 010578137