Կայքի թարմացումը` 30-04-2013 space

PG

 

  • text-size Decrease font Middle font Enlarge font Extralarge font
 

H1N1 վիրուսի համաճարակը առ 25.05.09

influenza

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած տեղեկատվության աշխարհում H1N1 վիրուսով հարուցված գրիպի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված` համաճարակային գործընթացում ընդգրկելով նոր տարածքներ:

2009թ. մայիսի 25-ի ժամը` 06:00 դրությամբ 46 երկիր պաշտոնական հաղորդագրություն են ներկայացրել մարդկանց շրջանում H1N1 վիրուսով հարուցված գրիպի 12.515 դեպքի մասին, 91 մահվան դեպքով: Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը մայիսի 25-ի դրությամբ հաղորդել է մարդկանց շրջանում 6552 լաբորատոր հաստատված դեպքի վերաբերյալ` 9 մահվան դեպքով, ընդորում` համաճարակային գործընթացում ընդգրկվել է 48 նահանգ, իսկ Մեքսիկան` 4174, լաբորատոր հաստատված դեպքի մասին` ներառյալ 80 մահվան դեպք: Լաբորատոր հաստատված դեպքեր են արձանագրվել Կանադայում` 805, այդ թվում` 1 մահվան դեպք, Կոստա Ռիկայում` 28 դեպք, այդ թվում 1 մահվան դեպք, Արգենտինայում` 2, Ավստրալիայում` 16, Ավստրիայում` 3, Բելգիայում` 7, Բրազիլիայում` 9, Չինաստանում` 15, Կոլոմբիայում` 13, Կուբայում` 4, Դանիայում` 1, Էկվադորում` 10, Էլ Սալվադորում` 6, Ֆինլանդիայում` 2, Ֆրանսիայում` 16, Գերմանիայում` 17, Գուատեմալայում` 4,, Հնդկաստանում` 1, Իռլանդիայում` 1, Իսրայելում` 8, Իտալիայում` 19, Ճապոնիայում` 345, Մալազիայում` 2, Նիդերլանդներում` 3, Նոր Զելանդիայում` 9, Նորվեգիայում` 4, Պանամայում` 76, Պերուում` 25, Լեհաստանում` 3, Պորտուգալիայում` 1, Կորեայի Հանրապետությունում` 3, Իսպանիայում` 133, Շվեդիայում` 3, Շվեյցարիայում` 3, Թայլանդում` 2, Թուրքիայում` 2 և Մեծ Բրիտանիայում` 122, Չիլիում` 44, Հունաստանում` 1, Ֆիլիպիններում` 1, Ռուսաստանի Դաշնությունում` 1, Հոնդուրասում`1, Քուվեյթում` 18, Իսլանդիայում` 1: ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման կենտրոնների պաշտոնական ինտերնետային կայքի համաձայն ԱՄՆ-ում մայիսի 25-ի դրությամբ 48 նահանգում արձանագրվել է 6764 դեպք (10 մահացու ելք), ընդորում` առավել շատ դեպքեր արձանագրվել են Վիսկոնսինում` 766, Իլինոիսում` 896, Տեխասում` 900, 3 մահվան դեպքով, Կալիֆորնիայում` 553, Նյու Յորքում` 343, 1 մահվան դեպքով, Արիզոնայում` 531, 3 մահվան դեպքով, Վաշինգտոնում` 517, 1 մահվան դեպքով, Միչիգանում` 176, Մասաչուսեթսում` 238, Ուտահում` 127, 1 մահվան դեպք և այլն (Միսսուրիում` 1 մահվան դեպք):

Հիշեցնենք, որ մարդկանց մոտ H1N1 վիրուսով հարուցված գրիպի հիմնական ախտանշաններն են` բարձր ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, հազ, անգինա, ռինիտ, որոշների մոտ նկատվել է նաև փսխում և դիարեա: Հիվանդության գաղտնի շրջանը 7 օր է: Հարուցիչը շրջակա միջավայրի առարկաների վրա պահպանվում է մոտ 2 ժամ: Առողջապահության համաշխարհային կազմակերպութունը չի առաջարկում սահմանափակել ճանապարհորդությունները կամ փակել սահմանները: Մարդկանց խորհուրդ է տրվում հաճախակի լվանալ ձեռքերը` օճառով, և գրիպանման հիվանդության ախտանիշների դրսևորման դեպքում դիմել բժշկական օգնության:

Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շրջանում H1N1 վիրուսով հարուցված գրիպի առումով համաճարակային իրավիճակը հանգիստ է: Հանրապետությունում շարունակվում է վարակի ներբերման և տարածման կանխարգելմանն ուղված հակահամաճարակային միջոցառումների իրականացումը: Շարունակվում է ուղևորների առողջության նկատմամբ մոնիթորինգի իրականացումը:

ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայք

 

Նորություններ

Պարզվել է Առատաշեն գյուղում նորածինների մահվան պատճառը

30.04.2013 - Առատաշեն գյուղում նորածիններ Մերի եւ Մարիամ Վարդանյանների մահվան պատճառը մանկական կերը չէր, ինչպես նախնական վարկածով նշվում էր, այլ վիրուսը:

կարդալ

Արմավիրի բժշկական կենտրոնի տնօրենը դատվեց

29.04.2013 - Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ ընթանում է «Արմավիր բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն, 63-ամյա Նշան Գևորգյանի գործի դատավարությունը:

կարդալ

Իր ոտքով մտավ Մասիսի հիվանդանոց, դուրս բերվեց դին

17.04.2013 - Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Մասիսի քննչական բաժանմունքում Սամվել Անդրեասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում Մասիս քաղաքի 3-րդ թաղամասի 14 շենքի բնակիչ, 27-ամյա Ցոլակ Մկրտչյանի մահվան փաստով։

կարդալ



Իրադարձություններ

01.12.2012

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր

Նախատեսված միջոցառումներ

կարդալ

30.06.2012, «Հարսնաքար», Ավան, Երեւան

«Հարսնաքարի» մոտ մոմավառություն կկազմակերպվի՝ ի հիշատակ Վահե Ավետյանի.

30.06.2012 - Այսօր «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» ֆեյսբուքյան նախաձեռնությունը կազմակերպել է մոմավառություն՝ ի հիշատակ Վահե Ավետյանի։

կարդալ




 

Practitioner Guide
 

Իրավական ակտեր


ՀՀ կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 1506-Ն որոշմամբ սահմանվում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց տնային ուսուցման իրավունք…

Բառարան


Սույն զեկույցը Հայաստանում ԱՀԳԳ առաջին փորձի արդյունքների համառոտ ամփոփումն է: Այն պարզաբանող առանցքային օրինակներ է ներկայացնում, թե ինչպես ԱՀԳԳ ինդիկատորները…

Անցուդարձ


02.04.2013 - Հայաստանում, ինչպես նաև աշխարհի մյուս երկրներում աուտիզմով հիվանդ երեխաների թվի աննախադեպ աճ է գրանցվում: Այս մասին այսօրվա ասուլիսի…

Բաժանորդագրում

Մուգքագրեք Ձեր էլ. փոստի հասցեն

FAQ

ԵՊՀ  ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱ
-Անվճար իրավաբանական օգնություն - Խորհրդատվությունը երեքշաբթի-ուրբաթ օրերին, ժամը 9:30-14:30, Հասցե` Ալեք Մանուկյան 1, իրավագիտության ֆակուլտետ, Հեռ. 010578137