Առցանց օժանդակություն եւ հավաստի տեղեկություններ առողջապահության ոլորտում Ձեր իրավունքների մասին:
Մենք տրամադրում ենք օգտակար տեղեկություններ բժիշկների, պաշտոնյաների, իրավաբանների, հիվանդների եւ բոլոր այն մարդկանց համար, ովքեր հետաքրքրվում են առողջապահական իրավունքով եւ բիոէթիկայով:
Դուք այս էջում եք. HealthRights.am > Իրավական ակտեր - ՀՀ ներպետական իրավական ակտեր - ՀՀ կառավարության որոշումներ -
ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի թիվ 1608-Ն որոշումը սահմանում է դեղերի, բուժտեխնիկայի եւ բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգը եւ այդ գովազդին ներկայացվող պահանջները:
«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 7.4-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդին ներկայացվող պահանջները` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2006 թ. նոյեմբերի 16
Երևան
1. Սույն կարգով սահմանվում էՀայաստանի Հանրապետությունում դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության (այսուհետ` թույլտվություն) տրամադրման կարգը:
2. Հայաստանի Հանրապետությունում դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվությունները (ձև N 1) տրամադրում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը (այսուհետ` նախարարություն):
3. Թույլտվությունները տրամադրվում են սույն կարգով նախատեսված փաստաթղթերը նախարարություն մուտքագրվելուց 20 օրվա ընթացքում: Նշված ժամկետում գովազդի թույլտվության հայտը չմերժվելու դեպքում հայտը համարվում է բավարարված:
4. Գովազդի թույլտվություն ստանալու համար կարող է դիմել միայն գովազդատուն կամ վերջինիս կողմից լիազորված անձը: Դեղերի և բուժական մեթոդների գովազդատու կարող է հանդիսանալ միայն համապատասխանաբար դեղերի արտադրության, դեղերի առևտրի, դեղատնային գործունեության կամ բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող անձը, կամ վերջինիս լիազոր ներկայացուցիչը:
5. Թույլտվություն ստանալու համար գովազդատուն նախարարություն է ներկայացնում`
ա) սահմանված ձևի հայտ (ձև N 2)` նշելով գովազդատու իրավաբանական անձի անվանումն ու կազմակերպական-իրավական ձևը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, կազմակերպության գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը, գործունեության իրականացման վայրը, հեռախոuահամարը, գովազդի տեuակը, որի թույլտվության հայտ է ներկայացվում` նշելով դեղի, բուժտեխնիկայի կամ բուժական մեթոդի կոնկրետ անվանումը, նշում, թե ինչ տեղեկատվական միջոցի օգնությամբ է տարածվելու գովազդը, գովազդի տարածման ժամկետը.
բ) դեղերի կամ բուժական մեթոդների գովազդման դեպքում` համապատասխանաբար դեղերի արտադրության, դեղերի առևտրի, դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաների պատճենները.
գ) դեղի գովազդի դեպքում` տվյալ դեղի` Հայաստանի Հանրապետությունում գրանցման հավաստագրի պատճենը.
դ) դեղի, բուժտեխնիկայի, բուժական մեթոդի զանգվածային տեղեկատվության տպագիր միջոցներով կամ արտաքին գովազդի դեպքում` գովազդի նախատեսվող էսքիզը.
ե) դեղի, բուժտեխնիկայի, բուժական մեթոդի` զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով գովազդի դեպքում` գովազդի բովանդակության մանրամասն նկարագրությունը.
զ) գովազդատու իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի պատճենը.
է) լիազոր ներկայացուցչի կողմից գովազդի թույլտվության հայտ ներկայացվելու դեպքում` վերջինիս տրամադրված լիազորագիրը:
6. Հայտը և կից փաստաթղթերը նախարարություն կարող են հանձնվել առձեռն կամ փոստով: Գովազդի թույլտվության հայտի (և կից փաստաթղթերի) ընդունումը մերժելու մասին նախարարությունը որոշում է ընդունում այն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում: Նշված ժամկետում որոշում չընդունելու դեպքում հայտը համարվում է ընդունված:
7. Փաստաթղթերն առձեռն հանձնելու դեպքում գովազդատուի ցանկությամբ վերջինիս կարող է տրամադրվել փաստաթղթերի հանձնման վերաբերյալ կտրոն:
8. Նախարարությունում ներկայացված փաստաթղթերն ուսումնասիրվում են, որի հիման վրա ընդունվում է գովազդի թույլտվություն տրամադրելու կամ գովազդի թույլտվության տրամադրումը մերժելու վերաբերյալ հրաման:
9. Նախարարությունը կարող է գովազդատուից պահանջել գովազդի բովանդակությանը վերաբերող լրացուցիչ տեղեկատվություն, որը գովազդատուն պարտավոր է ներկայացնել 5 օրվա ընթացքում:
10. Գովազդի թույլտվության մասին հայտը կարող է մերժվել, եթե`
ա) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի պահանջներին.
բ) ներկայացված գովազդի բովանդակությունը չի համապատասխանում «Գովազդի մասին» և «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին.
գ) գովազդատուն սահմանված ժամկետում չի ներկայացրել նախարարության կողմից պահանջվող լրացուցիչ տեղեկատվությունը:
11. Գովազդի թույլտվության տրամադրման մասին հայտի բավարարումը կամ մերժումը ձևակերպվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի (այսուհետ` նախարար) հրամանով:
12. Գովազդի թույլտվության տրամադրման դեպքում գովազդի թույլտվության հետ միասին հայտատուին տրամադրվում է գովազդի համաձայնեցված բովանդակության կամ էսքիզի համաձայնեցված տարբերակը` ստորագրված և կնքված նախարարության կնիքով:
13. Գովազդի թույլտվության տրամադրումը մերժելու մասին նախարարի հրամանում պետք է հստակ նշվեն մերժման պատճառներն ու մերժման համար հիմք հանդիսացող իրավական հիմքերը: Գովազդի թույլտվության մերժման հրամանը պատշաճ ձևով տրամադրվում է գովազդատուին` եռօրյա ժամկետում:
14. Գովազդի թույլտվությունը չի կարող գովազդատուի կողմից փոխանցվել այլ անձի կամ օգտագործվել այլ անձի կողմից:
15. Գովազդատուն պարտավոր է գովազդը տեղադրել միայն թույլտվությամբ նախատեսված զանգվածային լրատվության միջոցում, թույլտվությամբ սահմանված պահանջների պահպանմամբ և գովազդի էսքիզին և (կամ) բովանդակությանը համապատասխան:
16. Գովազդատուի կողմից անբարեխիղճ գովազդ թույլ տալու դեպքում նախարարն իրավասու է ուժը կորցրած ճանաչելու գովազդի թույլտվությունը և դիմելու գովազդը տարածող (հեռարձակող) կամ գովազդի տեղադրման թույլտվություն տված անձին` գովազդի տարածումը դադարեցնելու պահանջով:
17. Անբարեխիղճ գովազդի կամ թույլտվության պայմանների խախտմամբ գովազդի դեպքում նախարարությունը կարող է դիմել իրավասու մարմիններին` անբարեխիղճ գովազդ տարածող կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին օրենքով սահմանված վարչական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ, ինչպես նաև կարող է դիմել դատարան` անբարեխիղճ կամ թույլտվության պայմանների խախտմամբ գովազդի տարածումը դադարեցնելու հայցով:
18. Գովազդատուն իրավասու է գովազդը տարածել թույլտվության մեջ նշված ժամկետում:
19. Գովազդատուներն իրավասու են դատական կարգով բողոքարկել գովազդի թույլտվության տրամադրումը մերժելու, գովազդի թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ նախարարի հրամանը:
20. Գովազդի համաձայնեցված էսքիզից կամ բովանդակությունից շեղումների դեպքում գովազդատուն պարտավոր է մինչև գովազդի նոր տեսքով տարածումն այն սույն կարգով սահմանված ընթացակարգով համաձայնեցնել նախարարության հետ:
Տրված_____ _______________ 200 թ.
Գովազդի տեuակը ___________________________________________________
(դեղի, բուժտեխնիկայի, բուժական մեթոդի անվանումները) |
Գովազդատու անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը և բնակության վայրը
կամ իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը և գտնվելու
վայրը____________________________________________________________
________________________________________________________________
Գործունեության իրականացման վայրը ________________________________________
________________________________________________________________
Զանգվածային լրատվության միջոցի տեսակն ու անվանումը __________________________
________________________________________________________________
Թույլտվության գործողության ժամկետը __ _____200 թ -ից մինչև __ ___200 թ -ը:
________________________ | |
(uտորագրությունը) |
Կ.Տ.
Ձև N 2
ՀՀ առողջապահության նախարար
___________________
(անունը, ազգանունը) |
Հ Ա Յ Տ
ԳՈՎԱԶԴԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ UՏԱՆԱԼՈՒ ՄԱUԻՆ
1. Իրավաբանական անձի (կազմակերպության) անվանումը և կազմակերպական- իրավական ձևը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը
________________________________________________________________
________________________________________________________________
2. Կազմակերպության գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը
________________________________________________________________
3. Գործունեության իրականացման վայրը, հեռախոuահամարը, կապի այլ միջոցներ
________________________________________________________________
4. Գովազդի տեuակը, որի թույլտվության հայտ է ներկայացվում
________________________________________________________________
(դեղի, բուժտեխնիկայի, բուժական մեթոդի` նշելով կոնկրետ անվանումները) |
(հեռուստատեսություն, ռադիո, ինտերնետ, արտաքին գովազդ, զանգվածային |
6. Գովազդի տարածման ժամկետը___________________________________________
Կից ներկայացվող փաuտաթղթերը`
1.
2.
3.
4.
Ներկայացված տեղեկությունների իuկությունը
հաuտատում եմ ______________________________________________________
(կազմակերպության տնoրենի uտորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը |
_________ _______________ 200 թ.
Կ.Տ.
Մուգքագրեք Ձեր էլ. փոստի հասցեն