Կայքի թարմացումը` 30-04-2013 space

PG

 

  • text-size Decrease font Middle font Enlarge font Extralarge font
 

Օգոստոսի 1-7-Ը` կրծքով սնուցման համաշխարհային շաբաթ

05/08/2009 - Օգոստոսի 1-7-ը կրծքով սնուցման համաշխարհային շաբաթվա կապակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակն այսօր կոչ է արել կրկնապատկել ջանքերը` խթանելու կյանքի առաջին վեց ամսում նորածինների բացառապես կրծքով սնուցման: 

«Կրծքով սնուցման համաշխարհային շաբաթը բացառիկ հնարավորություն է մեզ` կրծքով սնուցումը ջատագովների համար, մեր ձայնը բարձրացնելու` ի օգուտ բացառապես կրծքով սնուցման և խրախուսելու մայրերին, որ շարունակեն կրծքով կերակրել իրենց երեխաներին` անկախ գտնվելու վայրից և անկախ հանգամանքներից»,-նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ տիկին Լեյլի Մոշիրին:

Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ բացառապես կրծքով չկերակրվող նորածնի համար 25 անգամ ավելի մեծ է հավանականությունը, որ նա կմահանա փորլուծությունից և 4 անգամ ավելի մեծ` թոքաբորբից, քան կրծքով սնուցված երեխայի համար: Բացառապես վեց ամսով կրծքով սնուցումը ամենաարդյունավետ միջոցներից մեկն է մանկական մահացությունը նվազեցնելու և երեխայի ֆիզիկական ու հուզական զարգացումն ապահովելու համար:

Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը նշանակալից առաջընթաց է ունեցել կրծքով սնուցման գործում` բարձրացնելով այս ցուցանիշը 0.7 %-ից (1993թ.) մինչև 45 % (2000թ)., վերջին 10 տարիների ընթացքում առնվազն մինչև 4 ամիս բացառապես կրծքի կաթով կերակրվող երեխաների ցուցանիշը նվազել է 45%-ից մինչև 33%: Վեց լիարժեք ամիս բացառապես կրծքով կերակրվող երեխաների ցուցանիշը ավելի ցածր է: Նման տվյալներ տրամադրել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի երևանյան գրասենյակի մամուլի ծառայությունից:

Բացի բացառապես կրծքով սնուցման կարևորության վերաբերյալ մայրերի և ընտանիքների շրջանում ցածր իրազեկվածությունից, ինչը պետք է խրախուսվի առողջապահական համակարգի հետ յուրաքանչյուր շփման դեպքում, կրծքի կաթի փոխարինիչների վաճառքը և տարածումը կարգավորող անհրաժեշտ օրենսդրության բացակայությունը զգալիորեն նպաստում է խնդրին: Անհրաժեշտ է ստեղծել աջակցող միջավայր, որտեղ մայրերը ընտանիքի, համայնքի և կառավարության աջակցությամբ կկարողանան հաջողությամբ երեխաներին կերակրել բացառապեես կրծքի կաթով:

«Չնայած Հայաստանը միացել է Կրծքի կաթի փոխարինիչների վաճառքի վերահսկման միջազգային կոդեքսին, որն ընդունվել է Համաշխարհային առողջապահության ասամբլեայի կողմից 1981թ.` կրծքով սնուցումը պաշտպանելու և խթանելու համար, ոչ մի ազգային օրենսդրություն, որը կապահովեր կոդեքսի իրականացման անհրաժեշտ վերահսկում, դեռևս չի ընդունվել»,-շեշտել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը` ավելացնելով, որ եթե առևտրային ընկերությունները շարունակեն զբաղվել ոչ էթիկական վաճառքով և գովազդեն կրծքի կաթի փոխարինողներ, սա կարող է վտանգի ենթարկել այս ոլորտում արդեն ձեռք բերված հաջողությունները:

Կրծքով սնուցման համաշխարհային շաբաթը առաջին անգամ տոնվել է 1992թ. : Այժմ այն նշվում է շուրջ 120 երկրներում` ՅՈՒՆԻՍԵՖ-ի և իր համագործակիցների նախաձեռնությամբ: Նպատակն է խթանել նորածիններին` կյանքի առաջին վեց ամիսներին, բացառապես կրծքով սնուցումը, ինչը հսկայական օգուտ է բերում երեխայի առողջությանը` ապահովելով ճգնաժամային իրավիճակների համար սնուցիչներ, պաշտպանություն մահացու հիվանդություններից, ինչպիսիք են թոքերի բորբոքումը: Այն անև խթանում է երեխայի աճին ու զարգացմանը:

Նշենք, որ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը Հայաստանում իր գործունեությունն սկսել է ծավալել 1994թ-ից.:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը լիազորված է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից` նպաստել երեխաների իրավունքների պաշտպանությանը, աջակցել երեխաների հիմնական կարիքների բավարարմանը և ընդլայնել հնարավորությունները` իրենց ներուժի լիարժեք զարգացման համար:

Աղբյուր` Panorama.am

 

Նորություններ

Պարզվել է Առատաշեն գյուղում նորածինների մահվան պատճառը

30.04.2013 - Առատաշեն գյուղում նորածիններ Մերի եւ Մարիամ Վարդանյանների մահվան պատճառը մանկական կերը չէր, ինչպես նախնական վարկածով նշվում էր, այլ վիրուսը:

կարդալ

Արմավիրի բժշկական կենտրոնի տնօրենը դատվեց

29.04.2013 - Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ ընթանում է «Արմավիր բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն, 63-ամյա Նշան Գևորգյանի գործի դատավարությունը:

կարդալ

Իր ոտքով մտավ Մասիսի հիվանդանոց, դուրս բերվեց դին

17.04.2013 - Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Մասիսի քննչական բաժանմունքում Սամվել Անդրեասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում Մասիս քաղաքի 3-րդ թաղամասի 14 շենքի բնակիչ, 27-ամյա Ցոլակ Մկրտչյանի մահվան փաստով։

կարդալ



Իրադարձություններ

01.12.2012

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր

Նախատեսված միջոցառումներ

կարդալ

30.06.2012, «Հարսնաքար», Ավան, Երեւան

«Հարսնաքարի» մոտ մոմավառություն կկազմակերպվի՝ ի հիշատակ Վահե Ավետյանի.

30.06.2012 - Այսօր «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» ֆեյսբուքյան նախաձեռնությունը կազմակերպել է մոմավառություն՝ ի հիշատակ Վահե Ավետյանի։

կարդալ




 

Practitioner Guide
 

Իրավական ակտեր


ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի սեպտեմբերի 4-ի թիվ 574 հրամանը հաստատում է դեղատներին եւ դեղատնային կրպակներին ներկայացվող N 2-III-2.2.7 սանիտարական…

Բառարան


06.04.13 - «Errare humanum еst»- «Մարդուն հատուկ է սխալվելը»

Անցուդարձ


02.04.2013 - Հայաստանում, ինչպես նաև աշխարհի մյուս երկրներում աուտիզմով հիվանդ երեխաների թվի աննախադեպ աճ է գրանցվում: Այս մասին այսօրվա ասուլիսի…

Բաժանորդագրում

Մուգքագրեք Ձեր էլ. փոստի հասցեն

FAQ

ԵՊՀ  ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱ
-Անվճար իրավաբանական օգնություն - Խորհրդատվությունը երեքշաբթի-ուրբաթ օրերին, ժամը 9:30-14:30, Հասցե` Ալեք Մանուկյան 1, իրավագիտության ֆակուլտետ, Հեռ. 010578137