Առցանց օժանդակություն եւ հավաստի տեղեկություններ առողջապահության ոլորտում Ձեր իրավունքների մասին:
Մենք տրամադրում ենք օգտակար տեղեկություններ բժիշկների, պաշտոնյաների, իրավաբանների, հիվանդների եւ բոլոր այն մարդկանց համար, ովքեր հետաքրքրվում են առողջապահական իրավունքով եւ բիոէթիկայով:

Սույն օրենքը սահմանում է երեխայի իրավունքները, պետության, համապատասխան մարմինների եւ քաղաքացիների պարտականությունները, ինչպես նաեւ երեխայի իրավունքների պաշտպանության բնագավառում պետական քաղաքականության իրականացման ծրագրային հիմունքները եւ կարգավորում է դրանց հետ կապված հարաբերությունները:
(փոփ., լրաց. 19.03.2002 ՀՕ-316)
Պետությունը ելնում է հասարակության մեջ երեխային լիարժեք կյանքի նախապատրաստման, նրա մեջ հասարակական եւ ստեղծագործական ակտիվության զարգացման, բարձր բարոյական հատկանիշների, հայրենասիրության եւ որպես քաղաքացու դաստիարակման առաջնահերթության սկզբունքներից: Երեխան գտնվում է հասարակության եւ պետության հովանավորության ու պաշտպանության ներքո:
Երեխա է համարվում 18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք, բացառությամբ այն դեպքերի, երբ նա օրենքով սահմանված կարգով գործունակություն է ձեռք բերում կամ գործունակ է ճանաչվում ավելի վաղ:
(1-ին հոդվածը փոփ., լրաց. 19.03.2002 ՀՕ-316)
(1-ին հոդվածը փոփ., լրաց. 05.11.2003 ՀՕ-27)
Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության այլ նորմատիվ իրավական ակտերով: Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են երեխայի իրավունքները կարգավորող այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:
Երեխայի իրավունքների պաշտպանությունն իրականացնում են լիազորված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները: Պետությունը համապատասխան մարմինների միջոցով համագործակցում է երեխայի իրավունքների պաշտպանությանը նպաստող անձանց եւ հասարակական միավորումների հետ:
(3-րդ հոդվածը փոփ., լրաց. 19.03.2002 ՀՕ-316)
Երեխաներն ունեն հավասար իրավունքներ՝ անկախ իրենց եւ ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների ( որդեգրողների, խնամակալների կամ հոգաբարձուների) ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, կրթությունից, բնակության վայրից, երեխայի ծննդյան հանգամանքից, առողջական վիճակից կամ այլ հանգամանքից:
Յուրաքանչյուր երեխա ունի կյանքի իրավունք:
Պետությունը եւ նրա համապատասխան մարմինները ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի ապրելու եւ զարգանալու համար:
Յուրաքանչյուր երեխա ծննդյան պահից ունի անվան եւ քաղաքացիության իրավունք:
Երեխայի ծննդյան փաստն օրենքով սահմանված կարգով գրանցվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից:
Երեխան քաղաքացիություն է ձեռք բերում, նրա քաղաքացիությունը դադարում է « Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասինե Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Յուրաքանչյուր երեխա ունի առողջության պահպանման եւ ամրապնդման իրավունք:
Պետական համապատասխան մարմիններն ապահովում են առողջապահական ծառայություններից երեխայի անվճար օգտվելու հնարավորությունը՝ ամենամյա առողջապահական նպատակային ծրագրերի շրջանակներում:
(7-րդ հոդվածը փոփ., լրաց. 19.03.2002 ՀՕ-316)
Յուրաքանչյուր երեխա ունի ֆիզիկական, մտավոր եւ հոգեւոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների իրավունք:
Երեխայի զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման հարցում հիմնական պատասխանատվությունը կրում է ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները:
Ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների կողմից երեխայի համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման անկարողության կամ անհնարինության դեպքում պետությունը ցուցադրում է համապատասխան օգնություն:
Յուրաքանչյուր երեխա ունի ամեն տեսակ ( ֆիզիկական, հոգեկան եւ այլ ) բռնությունից պաշտպանության իրավունք:
Ցանկացած անձի, այդ թվում՝ ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին, արգելվում է երեխային ենթարկել բռնության կամ նրա արժանապատվությունը նվաստացնող պատժի կամ նմանօրինակ այլ վերաբերմունքի:
Երեխայի իրավունքների եւ օրինական շահերի ոտնահարման դեպքում խախտողը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Պետությունը եւ նրա համապատասխան մարմիններն իրականացնում են երեխայի պաշտպանությունը ցանկացած բռնությունից, շահագործումից, հանցավոր գործունեության մեջ ներգրավելուց, այդ թվում՝ թմրանյութերի օգտագործումից, դրանց արտադրության կամ առեւտրի մեջ ներգրավելուց, մուրացկանությունից, անառակությունից, մոլի խաղերից եւ նրա իրավունքների օրինական շահերի այլ ոտնահարումից:
Յուրաքանչյուր երեխա ունի մտքի , խղճի եւ դավանանքի ազատության իրավունք:
Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ազատորեն արտահայտելու իր կարծիքը, որոնելու, ստանալու եւ հաղորդելու գաղափարներ ու տեղեկատվություն հաղորդակցության ցանկացած միջոցով: Երեխայի տեղեկատվություն ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել օրենքով:
Դավանանքի, ազատության եւ համոզմունքների արտահայտման իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական կամ հասարակական անվտանգության, հասարակական կարգի, երեխայի առողջության, բարոյական նկարագրի կամ այլ անձանց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության համար:
Արգելվում է առանց ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնությամբ մինչեւ 16 տարեկան երեխայի մասնակցությունը կրոնական կազմակերպություններին:
(10-րդ հոդվածը փոփ., լրաց. 05.11.2003 ՀՕ-27)
Յուրաքանչյուր երեխա ունի կրթություն ստանալու եւ ուսումնական հաստատություն ընտրելու իրավունք:
Պետական համապատասխան մարմինները ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի անհատականության դրսեւորման, տաղանդի, մտավոր եւ ֆիզիկական ունակությունների զարգացման համար՝ հիմնելով հանրակրթական, մասնագիտական դպրոցներ, մարզական, տեխնիկական եւ մշակութային ստեղծագործական մանկական կենտրոններ եւ այլն:
Պետական համապատասխան մարմինները մշակում եւ իրականացնում են տաղանդավոր երեխաների հայտնաբերման, նրանց դաստիարակության եւ կրթության կազմակերպման համապատասխան ծրագրեր:
Միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է:
Յուրաքանչյուր երեխա ունի պետական ուսումնական հաստատություններում մրցութային հիմունքներով անվճար բարձրագույն եւ այլ մասնագիտական կրթություն ստանալու իրավունք:
Պետական համապատասխան մարմիններն ապահովում են երեխայի կրթության եւ մասնագիտական պատրաստության համար անհրաժեշտ տեղեկատվության եւ նյութերի տրամադրման մատչելիություն:
(11-րդ հոդվածը փոփ., լրաց. 19.03.2002 ՀՕ-316)
Յուրաքանչյուր երեխա ունի ծնողներին ճանաչելու եւ նրանց հետ համատեղ ապրելու իրավունք՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այն դեպքերի, երբ դատարանի որոշմամբ ծնողներից կամ ծնողից երեխայի բաժանումը համարվում է անհրաժեշտություն՝ ելնելով երեխայի շահերից:
Պետությունը եւ նրա համապատասխան մարմիննները նպաստում են ընտանիքի վերամիավորմանը:
Երեխայի խնամքը եւ դաստիարակությունն իրականացվում են հիմնականում ընտանիքում, որոնց պատասխանատվությունը կրում են ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները, ինչպես նաեւ պետության կողմից լիազորված պետական մարմինները: Նրանք ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի լիարժեք զարգացման, դաստիարակության, կրթության, առողջապահության պահպանման, ընտանիքում եւ հասարակության մեջ ինքնուրույն կյանքի նախապատրաստման համար:
Ընտանիքում երեխայի լիարժեք խնամքը եւ դատիարակությունն ապահովելու նպատակով պետությունը եւ նրա համապատասխան մարմիններն օգնություն են ցույց տալիս ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին՝ երեխայի բարեկեցությունն ապահովելու համար, խրախուսում են ընտանիքին աջակցող հոգեբանական, մանկավարժական խորհրդատվական ծառայությունների գործունեությունը:
Երեխայի իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը նրա ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների հիմնական պարտականություններից է:
Երեխայի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման դեպքում ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ծնողների ( ծնողի) հետ համատեղ չբնակվող երեխան ունի նրանց (նրա) հետ անձնական կանոնավոր փոխհարաբերությունների եւ ուղղակի կապերի պահպանման իրավունք՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության ամուսնության եւ ընտանիքի օրենսգրքով սահմանված դեպքերի:
Բնակելի տարածության վարձակալի կամ սեփականատիրոջ ընտանիքի անդամ հանդիսացող երեխան ունի այդ վարձակալի կամ սեփականատիրոջ զբաղեցրած բնակելի տարածությունում ապրելու իրավունք՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Յուրաքանչյուր երեխա ( ներառյալ որդեգրված) ծնողի մահվան , ինչպես նաեւ դատարանի վճռով ծնողին մեռած հայտարարելու դեպքում անկախ բնակության վայրից, ունի ժառանգություն ստանալու իրավունք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:
Յուրաքանչյուր երեխա ունի իր ժողովրդի պատմությանը, ավանդույթներին, հոգեւոր արժեքներին եւ համաշխարհային մշակույթին հաղորդակցվելու իրավունք:
Յուրաքանչյուր երեխա ունի գեղարվեստական, գիտական եւ տեխնիկական ստեղծագործության ազատության, մշակութային կյանքին մասնակցելու, իր ունակություններն ու հետաքրքրությունները դրսեւորելու իրավունք:
Երեխայի ստեղծագործական հնարավորությունների զարգացման նպատակով պետությունը խրախուսում է ֆիլմերի եւ տեսաֆիլմերի , հեռուստահաղորդումների թողարկումը, մանկական թերթերի, ամսագրերի, գրքերի հրապարակումը, ապահովում դրանց մատչելիությունը:
Բռնության եւ դաժանության պաշտամունքի, մարդկային արժանապատվությունը նսեմացնող, երեխայի վրա բացասական ազդեցություն ունեցող եւ իրավախախտումներին նպաստող զանգվածային տեղեկատվության եւ գրականության տարածումը հետապնդվում է օրենքով:
Յուրաքանչյուր երեխա ունի իր տարիքային հնարավորություններին, զարգացման առանձնահատկություններին եւ ունակություններին համապատաuխան մաuնագիտություն uտանալու, oրենքով չարգելված աշխատանքային գործունեություն ծավալելու իրավունք:
Երեխայի հետ աշխատանքային պայմանագիր կարող է կնքվել նրա 16 տարին լրանալուց հետո, բացառությամբ ժամկետային աշխատանքային պայմանագրերի:
Մինչեւ 16 տարեկան երեխաները կարող են ընդունվել ժամանակավոր աշխատանքի` ծնողներից մեկի (որդեգրողի) կամ հոգաբարձուի (խնամակալի) եւ խնամակալության եւ հոգաբարձության մարմնի գրավոր համաձայնությամբ, եթե դա չի խանգարում նրանց ուսուցման գործընթացին:
Երեխան ունի աշխատանքի արտոնյալ պայմանների իրավունք: Երեխայի աշխատանքի ընդունման առանձնահատկությունները, արտոնությունները եւ պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով:
Արգելվում է երեխային ներգրավել ալկոհոլային խմիչքների, թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի, ծխախոտի, էրոտիկա եւ uարuափ բովանդակող գրականության եւ տեuաերիզների արտադրության, oգտագործման կամ իրացման մեջ, ինչպեu նաեւ այնպիuի աշխատանքներում, որոնք կարող են վնաuել նրա առողջությանը, ֆիզիկական եւ մտավոր զարգացմանը, խոչընդոտել կրթություն uտանալուն:
(19-րդ հոդվածը փոփ., լրաց. 05.11.2003 ՀՕ-27)
(19-րդ հոդվածը փոփ., լրաց. 29.11.2006 ՀՕ-231)
Յուրաքանչյուր երեխա ունի հանգստի եւ ժամանացի, իր տարիքին համապատասխան խաղերին եւ միջոցառումներին ազատորեն մասնակցելու իրավունք:
Պետական համապատասխան մարմինները խրախուսում են երեխայի հանգստի եւ ժամանցի կազմակերպումը՝ ստեղծելով արտադպրոցական, մանկապատանեկան, մշակութային, մարզական, հանգստի եւ առողջության ամրապնդմանն ուղղված հաստատություններ:
Երեխայի հանգստի կազմակերպման համար նախատեսված նյութատեխնիկական բազայի կրճատմանն ուղղված գործողությունները ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպություների կողմից համաձայնեցվում են տեղական ինքնակառավարման մարմինների հետ:
Հոդված 21. Միավորումներին անդամակցելու երեխայի իրավունքը
Յուրաքանչյուր երեխա ունի քաղաքացիների միավորումներին, այդ թվում՝ հասարակական, մանկապատանեկան կազմակերպություններին անդամակցելու, խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունք:
Յուրաքանչյուր երեխա ունի պատվի եւ արժանապատվության պաշտպանության իրավունք:
Ոչ մի երեխա անձնական, ընտանեկան կյանքի, գրագրության եւ հեռախոսային խոսակցության գաղտնիության կամ բնակարանի անձեռնմխելիության իր իրավունքներն իրացնելիս չի կարող ենթարկվել կամայական, ապօրինի միջամտության կամ իր պատվի եւ արժանապատվության նկատմամբ ոտնձգությունների:
Ուսումնադաստիարակչական հաստություններում երեխայի ուսուցումը եւ դաստիարակությունն իրականացնող անձանց ու երեխայի փոխհարաբերություներն իրականացվում են փոխադարձ հարգանքի հիման վրա:
Երեխայի պատվի եւ արժանապատվության դեմ ոտնձգությու կատարած յուրաքանչյու անձ, ներառյալ ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները, երեխայի դաստիարակությունը եւ ուսուցումն իրականացնող այլ անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է երեխայի անվտանգությունը: Երեխայի անօրինական տեղաշարժը ( այդ թվում՝ այլ պետություններ), առեւանգումը, առուծախն առաջացնում է պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Մուգքագրեք Ձեր էլ. փոստի հասցեն