Կայքի թարմացումը` 30-04-2013 space

PG

 

  • text-size Decrease font Middle font Enlarge font Extralarge font
 

ՄԱԿ-ի ԳՔ Բան Կի Մունի ուղերձը. «Խտրականությունը այլքի դեմ է»

{title}

10.12.2009 - «Ոչ մի երկիր խտրականությունից զերծ չէ: Մենք դրա ականատեսն ենք ամենուր, տարբեր կերպ` հին թե նոր, գաղտնի թե բացահայտ, հասարակական թե անձնական»,-ասված է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունի Մարդու իրավունքների օրվա առիթով ուղերձում:

Ըստ Գլխավոր քարտուղարի` այն կարող է հանդիպել որպես ինստիտուցիոնալ ռասայական խտրականություն, ազգային պայքար, անհանդուրժողականության և ժխտման դրվագներ, կամ էլ որպես պատմության պաշտոնական ազգային տարբերակ, որ ժխտում է մյուս ազգերի ինքնությունը:

«Խտրականությունն ուղղված է լինում այն անհատներին և խմբերին, որոնք ավելի խոցելի են` հաշմանդամները, կանայք և աղջիկները, աղքատները, վերաբնակիչները, փոքրամասնությունները և բոլոր նրանք, ովքեր դիտվում են որպես այլք:

Այս խոցելի մարդիկ հաճախ դուրս են մնում իրենց համայնքների տնտեսական, քաղաքական, մշակութային և սոցիալական կյանքից: Մոլեռանդությունը, որն անարգում և բացառում է նրանց, գործադրվում է ծայրահեղականների կողմից: Որոշ երկրներում մենք օտարատյացության նոր քաղաքականության սկզբնավորման ականատեսն ենք լինում:

Բայց խտրականության այս զոհերը միայնակ չեն: Միավորված ազգերի կազմակերպությունը նրանց հետ է` պարտավորված լինելով պաշտպանել բոլորի իրավունքները և հատկապես ամենախոցելիներինը: Սա է մեր կոչումն ու առաքելությունը:

Մարդու իրավունքների միջազգային համայնքը շարունակում է առճակատել կողմնապահության ու ատելության դեմ: Հանրային իրազեկվածությունը սկիզբ է դրել համընդհանուր փաստաթղթերի, որոնք առաջարկում են իրավական պաշտպանություն խտրականությունից և անհավասար վերաբերմունքից:

Բայց վերացական հանձնառությունները բավական չեն: Մենք պետք է շարունակենք դիմակայել անհավասարությանն ու անհանդուրժողականությանը, որտեղ էլ դրանք հանդիպեն:

Մարդու իրավունքների օրը ես հրավիրում եմ բոլոր մարդկանց ամենուր, բոլոր մակարդակներում` խտրականության դեմ պայքարում միանալ Միավորված ազգերի կազմակերպության և մարդու իրավունքների պաշտպաններին»,- ասված է ուղերձում: 

 

Նորություններ

Պարզվել է Առատաշեն գյուղում նորածինների մահվան պատճառը

30.04.2013 - Առատաշեն գյուղում նորածիններ Մերի եւ Մարիամ Վարդանյանների մահվան պատճառը մանկական կերը չէր, ինչպես նախնական վարկածով նշվում էր, այլ վիրուսը:

կարդալ

Արմավիրի բժշկական կենտրոնի տնօրենը դատվեց

29.04.2013 - Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ ընթանում է «Արմավիր բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն, 63-ամյա Նշան Գևորգյանի գործի դատավարությունը:

կարդալ

Իր ոտքով մտավ Մասիսի հիվանդանոց, դուրս բերվեց դին

17.04.2013 - Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Մասիսի քննչական բաժանմունքում Սամվել Անդրեասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում Մասիս քաղաքի 3-րդ թաղամասի 14 շենքի բնակիչ, 27-ամյա Ցոլակ Մկրտչյանի մահվան փաստով։

կարդալ



Իրադարձություններ

01.12.2012

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր

Նախատեսված միջոցառումներ

կարդալ

30.06.2012, «Հարսնաքար», Ավան, Երեւան

«Հարսնաքարի» մոտ մոմավառություն կկազմակերպվի՝ ի հիշատակ Վահե Ավետյանի.

30.06.2012 - Այսօր «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» ֆեյսբուքյան նախաձեռնությունը կազմակերպել է մոմավառություն՝ ի հիշատակ Վահե Ավետյանի։

կարդալ




 

Practitioner Guide
 

Իրավական ակտեր


Հայաստանի Հանրապետության կառավարության 20 ապրիլի 2006 թվականի N 581-Ն որոշումը սահմանում է վարորդական իրավունքի վկայական ունեցող, ինչպես նաև վարորդի թեկնածու…

Բառարան


Այս Կոնվենցիայի նպատակն անդրազգային կազմակերպված հանցավորության առավել արդյունավետ կանխարգելմանը և դրա դեմ պայքարի գործում համագործակցությանն աջակցելն է:

Անցուդարձ


02.04.2013 - Հայաստանում, ինչպես նաև աշխարհի մյուս երկրներում աուտիզմով հիվանդ երեխաների թվի աննախադեպ աճ է գրանցվում: Այս մասին այսօրվա ասուլիսի…

Բաժանորդագրում

Մուգքագրեք Ձեր էլ. փոստի հասցեն

FAQ

ԵՊՀ  ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱ
-Անվճար իրավաբանական օգնություն - Խորհրդատվությունը երեքշաբթի-ուրբաթ օրերին, ժամը 9:30-14:30, Հասցե` Ալեք Մանուկյան 1, իրավագիտության ֆակուլտետ, Հեռ. 010578137