Կայքի թարմացումը` 28-07-2010 space

Աշխատելով ուրիշների երջանկության համար, մենք գտնում ենք մեր սեփականը

Դասընթաց «Հանրային պաշտպանների կարողությունների զարգացում»

{title}

2010 թ-ի մարտի 6-7-ը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից Լոռու, Շիրակի, Տավուշի մարզերի և Երևանի հանրային պաշտպանների համար Վանաձորում կազմակերպվել էր երկօրյա դասընթաց: 

«Հանրային պաշտպանների կարողությունների զարգացում` թմրամիջոց գործածող անձանց իրավունքների պաշտպանության բնագավառում» թեմայով դասընթացի նպատակն էր զարգացնել նշված մարզերի հանրային պաշտպանների կարողությունները` թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցանքների կատարման մեջ մեղադրվող անձանց իրավունքների պաշտպանության բնագավառում:

Դասընթացին մասնակցում էին Երևանից 5, Լոռու մարզից 3, Շիրակի մարզից 2, Տավուշի մարզից 1 հանրային պաշտպաններ:
Դասընթացը վարում էր Երևանի պետական համալսարանի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու Արման Թաթոյանը:

Դասընթացի ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին արդար դատաքննության իրավունքի էությունն ու բաղադրատարրերը` ըստ եվրոպական չափանիշների, անձի կալանավորման հիմքերը, ողջամիտ ժամկետի որոշման հարցում Եվրոպական դատարանի 4 հիմնական չափանիշները, ինչպես նաև «անկախ, անկողմնակալ դատարան» հասկացությունը:

Ներկայացվեցին նաև կողմերի հավասարության և մրցակցության, ապացույցների թույլատրելիության հարցերը` որպես արդար դատաքննության իրավունքի բաղադրատարրեր, ինչպես նաև պաշտպանության իրավունքի ապահովման երաշխիքները ՀՀ քրեական դատավարությունում:

Քննարկվեցին թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցանքների կատարման մեջ մեղադրվող անձանց նկատմամբ իրավապահ մարմինների կողմից թույլ տրվող խախտումները, ինչպիսիք են արարքը ոչ ճիշտ որակելը, թմրասովի մեջ գտնվող անձին կեղծ ցուցմունք տալուն հարկադրելը, ընդամենը մեկ վկայի ցուցմունքով անձին դատապարտելը, անձին հարկադիր բուժման ուղարկելու հետ կապված խնդիրները և այլն:

Մասնակիցները հնարավորություն ունեցան ներկայացնել իրենց վարույթում առկա գործերին առնչվող անհասկանալի հարցերը, որոնք քննարկվեցին և ստացան սպառիչ պատասխաններ:

Դասընթացի ավարտին հանրային պաշտպանների հետ ձեռքբերվեց պայմանավորվածություն` թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ մեղադրվող անձանց քրեական գործերի մինչդատական փուլերի մոնիթորինգ իրականացնելու հարցում:

Մոնիթորինգն իրականացվելու է Լոռու, Շիրակի, Տավուշի մարզերում և Երևանում` առաջիկա վեց ամիսների ընթացքում` ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից մշակված գործիքի:

Դասընթացը կազմակերպվել էր Բաց Հասարակության ինստիտուտի Օժանդակության հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղի ֆինանսավորմամբ իրականացվող «Իրավական աջակցություն Լոռու, Շիրակի, Տավուշի մարզերի եւ Երևանի թմրամիջոց գործածողներին» ծրագրի շրջանակներում:

Աղբյուր

 

Նորություններ

Անորեքսիան ու բուլեմիան Հայաստանում

26.07.2010 - Հայաստանում անորեքսիա ու բուլեմիա հիվանդություններով տառապող մարդիկ հազվադեպ են դիմում բժիշկների օգնությունը: 

կարդալ

Մահացել է ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանը

21.07.10 - Կարճատև, ծանր հիվանդությունից հետո 2010 թվականի հուլիսի 20-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում վախճանվել է Հայաստանի Հանրապետության հանրային խորհրդի անդամ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախկին փոխնախագահ, միջազգային բազմաթիվ ակադեմիաների անդամ, ազգային և միջազգային…

կարդալ



Իրադարձություններ

2010 թ. հուլիսի 6-10, Աղվերան

Դասընթաց «Պացիենտների իրավունքների դատական պաշտպանությունը»

Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը, Ինթերայթս-Լոնդոնը, Մարդու իրավունքների կառավարման դրամաշնորհների ծրագիրը և «Իրավունք և առողջապահություն» նախաձեռնությունը հրավիրում են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող…

կարդալ

Հեմոֆիլիայի միջազգային օր

Ապրիլի 17-ը Հեմոֆիլիայի միջազգային օրն է: Արյան մակարդման ժառանգական հիվանդություններից 92- 95% կազմում են հեմոֆիլիաները` A, B, և Վիլլեբրանդի գործոնի անբավարարությունը:

կարդալ

2009 թ., հոկտեմբերի 29-30, Երեւան

Կարդիոլոգիայի եվրակովկասյան համաժողով

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության եւ «Ակցիա Առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության նախաձեռնությամբ ս.թ. հոկտեմբերի 29-30-ը տեղի է ունենալու Կարդիոլոգիայի Եվրակովկասյան համաժողով:

կարդալ




 
Practitioner Guide
 

Իրավական ակտեր


Սույն օրենքը սահմանում է երեխայի իրավունքները, պետության, համապատասխան մարմինների եւ քաղաքացիների պարտականությունները, ինչպես նաեւ երեխայի իրավունքների պաշտպանության բնագավառում պետական քաղաքականության…

Բառարան


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ստրասբուրգում հիմնված միջազգային դատարան է։ Դատավորների թիվը համապատասխանում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական…

Անցուդարձ


09.07.2010 - ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի հետ աշխատանքային այցով եղել է Գավառի բժշկական կենտրոնում:

Բաժանորդագրում

Մուգքագրեք Ձեր էլ. փոստի հասցեն

FAQ