Կայքի թարմացումը` 01-09-2010 space

Աշխատելով ուրիշների երջանկության համար, մենք գտնում ենք մեր սեփականը

«Թմրամոլները, հիմնականում, 35-40 տարեկան են»

08.04.2010 - «Թմրամոլները պրակտիկորեն չեն դիմում առողջապահական համակարգ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Նարկոլոգիական կենտրոնի տնօրեն Պետրոս Սեմերջյանը:

Նա տեղեկացրեց, որ թմրանյութերից կախվածության բուժումը Հայաստանում անվճար է. պետությունը յուրաքանչյուր հիվանդի համար վճարում է 144 հազար դրամ` 24 օրվա բուժման համար, իսկ օտարերկրյա քաղաքացիների համար նույն ծառայությունները վճարովի են:

Բանախոսը տեղեկացրեց, որ այսօր Հայաստանի Նարկոլոգիական կենտրոնում բուժվում են Վրաստանի, Ռուսաստանի Դաշնության, հիմնականում ազգությամբ հայ քաղաքացիներ. թմրամոլությունից բուժվելու համար, անհատը կամովի դիմում է Նարկոլոգիական կենտրոն, գրում է դիմում` առանց որևէ կողմնակի պարտադրանքի:

Բժիշկը հավաստեց, որ 24-օրյա բուժումը լիովին բավարար է թմրամոլին կախվածությունից ազատելու համար:

«100 տոկոսը ազատվում է կախյալությունից, կրկնությունը լինում է այլ` սոցիալական պատճառներով. նույն ընկերները, նույն ժամանցը»,- ընդգծեց Պետրոս Սեմերջյանը:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք բուժումից հետո մարդիկ մնում են մասնագետների ուշադրության կենտրոնում, Պ. Սեմերջյանը պատասխանեց, որ այն հիվանդները, ովքեր ցանկանում են բուժումից հետո կապ պաշտպանել բժշկի հետ, մնում են կլինիկայի աշխատակիցների տեսադաշտում:

Մասնագետը հայտնեց նաև, որ առողջապահական համակարգ դիմած թմրամոլների մոտ անչափահաս տարիքից թմրանյութերի օգտագործման տոկոսը` 30-40 է:

«Թմրամոլները, հիմնականում, 35-40 տարեկան են… թեպետ պատահում են ավելի երիտասարդ և ավելի մեծահասակ թմրամոլներ»,- հավելեց նա:

Այսօր

 

Նորություններ

Սննդային թունավորում «Գեղամա» ռեստորանում

19.08.10թ.  - ՀՀ առողջապահության նախարարություն ահազանգ է ստացվել այն մասին, որ ժամը 21:00 սահմաններում Երևան քաղաքի տարբեր բուժկանխարգելիչ կազմակերպություններ են հոսպիտալացվել «Գեղամա» ռեստորանում կատարվող հարսանյաց հանդեսին մասնակցող թվով 41 մարդ` աղիքային երևույթներով, նախնական…

կարդալ

Օրենքը գործեր՝ միջադեպը չէր լինի

03.08.2010 - Հուլիսի 28-ին Ղարաբաղի Մարտունու զորամասերից մեկում տեղի ունեցած ողբերգական միջադեպի առնչությամբ շրջանառվող վարկածի համաձայն, ժամկետային զինծառայող, 20-ամյա երեւանցի Կարո Այվազյանն է, որ իրեն ամրակցված զենքից գնդակահարել է 5 զինծառայողի եւ ինքնասպան եղել: 

կարդալ



Իրադարձություններ

2010 թ. հուլիսի 6-10, Աղվերան

Դասընթաց «Պացիենտների իրավունքների դատական պաշտպանությունը»

Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը, Ինթերայթս-Լոնդոնը, Մարդու իրավունքների կառավարման դրամաշնորհների ծրագիրը և «Իրավունք և առողջապահություն» նախաձեռնությունը հրավիրում են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող…

կարդալ

Հեմոֆիլիայի միջազգային օր

Ապրիլի 17-ը Հեմոֆիլիայի միջազգային օրն է: Արյան մակարդման ժառանգական հիվանդություններից 92- 95% կազմում են հեմոֆիլիաները` A, B, և Վիլլեբրանդի գործոնի անբավարարությունը:

կարդալ

2009 թ., հոկտեմբերի 29-30, Երեւան

Կարդիոլոգիայի եվրակովկասյան համաժողով

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության եւ «Ակցիա Առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության նախաձեռնությամբ ս.թ. հոկտեմբերի 29-30-ը տեղի է ունենալու Կարդիոլոգիայի Եվրակովկասյան համաժողով:

կարդալ




 
Practitioner Guide
 

Իրավական ակտեր


Սույն օրենքը կարգավորում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց իրենց ընդունակություններին եւ կարողություններին համապատասխան կրթություն ստանալու իրավական, կազմակերպական եւ…

Բառարան


Այստեղ դուք կարող եք ծանոթանալ 2007 թվականին ընդունված ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներին:

Վարբեռնել կայքի սերվերից…

Անցուդարձ


19.08.10թ.  - ՀՀ առողջապահության նախարարություն ահազանգ է ստացվել այն մասին, որ ժամը 21:00 սահմաններում Երևան քաղաքի տարբեր բուժկանխարգելիչ կազմակերպություններ են…

Բաժանորդագրում

Մուգքագրեք Ձեր էլ. փոստի հասցեն

FAQ