Կայքի թարմացումը` 16-12-2014 space

PG

 

  • text-size Decrease font Middle font Enlarge font Extralarge font
 

Մեր գործընկերները

«Իրավունք եւ առողջապահություն նախաձեռնությունը» Հայաստանում հպարտորեն ներկայացնում է իր տեղային, տարածաշրջանային եւ միջազգային գործընկերներին:

Մենք մեր աշխատանքներն իրականացնում ենք Երեւանում՝ Հայաստանի մայրաքաղաքում, սակայն սերտորեն փոխկապված ենք գտնվում ինչպես Հայաստանի, այնպես էլ հանրապետությունից դուրս գործող կառավարական եւ ոչ կառավարական կազմակերպությունների հետ:

 
partners
 

ԲՀԻ «Իրավունք եւ առողջապահություն» նախաձեռնություն

Բաց հասարակության ինստիտուտի «Իրավունք եւ առողջապահություն» նախաձեռնությունը (LAHI) կազմակվորվել է 2005-ին: Այն նպատակ ունի օժանդակել հանրային առողջապահական մոտեցումների գործնական կիրառությանը ամբողջ աշխարհում: Գործընկերներն են՝ Սորոսի հիմնադրամների ցանցը, ԲՀԻ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, վնասի նվազեցման, պալիատիվ խնամքի, սեռական առողջության եւ այլ ծրագրեր: Նախաձեռնության առանձնակի նպատակն է խոցելի բնակչության առողջության նկատմամբ իրավունքների պաշտպանությունը:

Կոնտակտային տվյալներ.
«Իրավունք եւ առողջապահություն» նախաձեռնություն
Բաց հասարակության ինստիտուտ
400 West 59th Street
New York, NY 10019
Հեռ./ֆաքս՝ +1-212-548-0353
Էլ. փոստ՝
Կայքը՝ www.soros.org
 

ԲՀԻ օժանդակության հիմնադրամ Հայաստանում

Բաց հասարակության հիմնադրամի օժանդակության հիմնադրամը Հայաստանում (ԲՀԻՕՀՀ) հիմնադրվել է 1997-ին՝ նպաստելու հանրապետությունում ժողովրդավարական բարեփոխումներին, քարոզելու բաց հասարակության արժեքները՝ օրենքի գերակայությունը, ժողովրդավար ընտրությունները, փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը եւ ուժեղ քաղաքացիական հասարակությունը: ԲՀԻՕՀՀ-ը հանրապետությունում իրականացրել է եւ իրականացնում է բազմաթիվ ծրագրեր, այդ թվում՝ հանրային առողջապահության, կնոջ իրավունքների պաշտպանության եւ այլ ոլորտներում:

Կոնտակտային տվյալներ.
Անաիդա Պապիկյան,
Հանրային առողջապահական ծրագրերի համակարգող
ԲՀԻ օժանդակության հիմնադրամ Հայաստանում
Թումանյանի փ. 2-րդ նրբանցք, 7/1
Երեւան 0002, Հայաստան
Հեռ./ֆաքս՝ (+374 10) 533862, 536758
Էլ. փոստ՝
Կայքը՝ www.osi.am
 

Հայկական բժշկական ցանց

Armenian Medical NetworkՀայկական բժշկական ցանցը (ՀԲՑ) կազմավորվել է 1998-ին՝ աշխարհի հանրային առողջապահական կարեւոր նորությունները լուսաբանելու նպատակով: Այն տեղեկատվական էլեկտրոնային գերհսկա շտեմարան է, որը պարունակում է օգտակար հոդվածներ ինչպես քաղաքականություն կերտողների եւ լրագրողների, այնպես էլ բժշկագիտական մասնագետների, եւ, իհարկե, ամբողջ հանրության համար:
Health.am-ը ներկայացնում է ինչպես բնօրինակներ, այնպես էլ լրահոս եւ մեկնաբանություններ՝ աշխարհի տարբեր շրջանների հանրային առողջապահական եւ կլինիկական ամսագրերից եւ այլ աղբյուրներից:

Health.am-ում տեղադրված տեղեկատվությունը հավաքվել կամ պատրաստվել է ՀԲՑ-ի կողմից՝ որպես իր այցելուներին տրամադրվող ծառայություն:


Կոնտակտային տվյալներ.
Դավիթ Դավթյան,
Հայկական բժշկական ցանց,
Նախագահ
Թումանյանի փ.,
Երեւան 0002, Հայաստան
Հեռ./ֆաքս՝ (+374 10) 570808
Էլ. փոստ՝
Կայքը՝ www.Health.am
 

Հայկական բժշկական ասոցիացիա

ArMAՀայկական Բժշկական Ասոցիացիան (ՀԲԱ) հիմնադրվել է 2002թ. և հանդիսանում է բժշկական և կենսաբժշկական կրթություն ունեցող, ինչպես նաև հանրային առողջության մասնագետ բժիշկների միություն Հայաստանում: ՀԲԱ նպատակներից է աջակցել հետդիպլոմային շարունակական կրթությանը Հայաստանում, կազմակերպել բժշկական և բժշկա-կենսաբանական գիտական հետազոտություններ, նպաստել նորագույն բժշկական տեխնոլոգիաների, մոտեցումների ներդրմանը Հայաստանում, պաշտպանել բժիշկների ու պացիենտների իրավունքներն ու շահերը:


Կոնտակտային տվյալներ.
Պարունակ Զելվեյան,
Հայկական բժշկական ասոցիացիա,
նախագահ
Աբովյանի փ.,
Երեւան, Հայաստան
Հեռ./ֆաքս՝ (+374 10) 546735
Էլ. փոստ՝
Կայքը՝ www.armeda.am
 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

HCAVՀՔԱ Վանաձորի գրասենյակը ոչ քաղաքական, ոչ կրոնական, շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է, որը միավորում է ժողովրդավարության, հանդուրժողության, բազմակարծության եւ մարդու իրավունքների գերակայության սկզբունքները արժեքավորող անհատների:



Կոնտակտային տվյալներ.
Արթուր Սակունց,
Համակարգող
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Տիգրան Մեծի փ. 59,
Վանաձոր, Հայաստան
Հեռ./ֆաքս՝ (+374 322) 42268
Էլ. փոստ՝
Կայքը՝ www.hcav.am
 

Քաղաքացիական հասարակության ինստիտուտ (ՔՀԻ)

HCAVՔաղաքացիական հասարակության ինստիտուտ հասարակական կազմակերպությունը հիմնվել է Երեւանում 1998 թվականին։ ՔՀԻ նպատակն է աջակցել Հայաստանում ազատ ժաղովրդավարական հասարակության կայացման գործընթացին: Կազմակերպության գործունեությունը ուղղված է առաջին հերթին հասարակական կազմակերպությունների եւ պետական մարմինների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, քաղաքացիական հասարակության ձեւավորմանը:

Հիմնադրման պահից ՔՀԻ–ն ծավալել է իր գործունեությունը հետեւյալ բնագավառներում՝ քաղաքացիական հասարակության զարգացում, քրեակատարողական համակարգի բարեփոխումներ, մարդու իրավունքներ եւ հանրային իրազեկություն, խաղաղաշինություն եւ կոնֆլիկտի հաղթահարում, շահերի պաշտպանություն եւ լոբբինգ, կամավորական հնարավորություններ երիտասարդության համար, միջնակարգ կրթության բարեփոխումներ, տեղեկատվության ազատություն եւ հակակոռուպցիոն գործընթացներ


Կոնտակտային տվյալներ.
Արման Դանիելյան,
Նախագահ
Քաղաքացիական հասարակության ինստիտուտ
Այգեստան 11 փողոց, 43 շենք,
Երեւան 0012, Հայաստան
Հեռ./ֆաքս՝ (+37410) 574317
Էլ. փոստ՝
Կայքը՝ www.csi.am

Նորություններ

«Պետք է բացառվեն այլ կառույցների հետ ընկերային կամ բարեկամական հարաբերությունները»

«ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Առողջապահական պետական տեսչության աշխատանքը պետք է բարձրացնի հանրության վստահությունը համակարգի հանդեպ»,-տեսչության ստորաբաժանումների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում այս շեշտադրումն է կատարել ՀՀ առողջապահության նախարար…

կարդալ

Այցելություն Ուռուցքաբանության ազգային կենտրոն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր այցելեցին ՀՀ առողջապահության նախարարության Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, հանդիպեցին բուժանձնակազմին:

Կենտրոնի տնօրեն, ԳԱԱ թղթակից անդամ, բժշկական գիտությունների…

կարդալ

Նուռնուսում արձագանքում են բնակիչների դժգոհությանը

Կոտայքի մարզի Նուռնուս համայնքի մի խումբ բնակիչներից` ամառանոցային տարածքի Հարոյան փողոցին կից «Առողջ սունկ» ՍՊԸ-ի սնկի աճեցման համար կոմպոստի արտադրամասի աշխատանքի արդյունքում առաջացող տհաճ հոտի և հակասանիտարական վիճակի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարությունում…

կարդալ



Իրադարձություններ

“Մարդու իրավունքները բուժօգնություն ստանալիս” թեմայով դասընթացի հրավեր

“Իրավունքի զարգացման կենտրոն” հասարակական կազմակերպությունը հրավիրում է իրավաբանների համար նախատեսված «Մարդու իրավունքները բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս» վերտառությամբ դասընթացին, որը կկայանա սույն թվականի հունիսի 9-ին, ժամը՝ 13:00-ին, ԵՊՀ իրավագիտության…

կարդալ

Քննարկում “Հասարակական կազմակերպությունների դատավարական իրավասուբյեկտությունը” թեմայով

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնը կազմակերպում է սեմինար-քննարկում <ՙ<Հասարակական կազմակերպությունների դատավարական իրավասուբյեկտությունը>> թեմայով:

Վեջինս տեղի կունենա սույն թվականի մարտի 6-ին, ժամը 12:00-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի…

կարդալ




 

Practitioner Guide
 

Իրավական ակտեր


Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում դեղերի շրջանառությունը, որն ընդգրկում է դրանց արտադրությունը, պատրաստումը, կշռաչափումը, փաթեթավորումը, գրանցումը, որակի հսկողությունը եւ…

Բառարան


Այս Կոնվենցիայի նպատակն անդրազգային կազմակերպված հանցավորության առավել արդյունավետ կանխարգելմանը և դրա դեմ պայքարի գործում համագործակցությանն աջակցելն է:

Անցուդարձ


“Իրավունքի զարգացման կենտրոն” հասարակական կազմակերպությունը հրավիրում է իրավաբանների համար նախատեսված «Մարդու իրավունքները բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս» վերտառությամբ դասընթացին, որը…

Բաժանորդագրում

Մուգքագրեք Ձեր էլ. փոստի հասցեն

FAQ

ԵՊՀ  ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱ
-Անվճար իրավաբանական օգնություն - Խորհրդատվությունը երեքշաբթի-ուրբաթ օրերին, ժամը 9:30-14:30, Հասցե` Ալեք Մանուկյան 1, իրավագիտության ֆակուլտետ, Հեռ. 010578137