Կայքի թարմացումը` 30-04-2013 space

PG

 

  • text-size Decrease font Middle font Enlarge font Extralarge font
 

Կայքից օգտվելու պայմաններ

Թարմացվել է՝ դեկտեմբեր 1, 2008

Ստորեւ թվարկված պայմանները վերաբերում են HealthRights.am-ի բոլոր էջերից օգտվելուն:

Այս վեբ-կայքից օգտվելիս ("HealthRights.am"), դուք հաստատում եք, որ համաձայն եք մեր պայմաններին: Հակառակ դեպքում, խնդրում ենք չօգտվել HealthRights.am-ից: Մենք մեզ իրավունք ենք վերապահում, մեր իսկ որոշմամբ, ցանկացած պահի փոփոխել, ձեւափոխել այս կայքից օգտվելու պայմանները, ինչպես նաեւ կատարել լրացումներ կամ հեռացնել որոշ բաժիններ: Խնդրում ենք վերադառնալ այս էջին ժամանակ առ ժամանակ՝ ծանոթանալու հնարավոր փոփոխություններին: Պայմանները փոփոխվելուց հետո HealthRights.am-ից Ձեր օգտվելու շարունակությունն ինքնին կնշանակի, որ դուք համաձայնվել եք կատարված փոփոխությունների հետ:

ԲԱՑԱՌՈՒՄՆԵՐ

HealthRights.am-ը տրամադրում է կրթական-տեղեկատվական նյութեր՝ հիմնականում օժանդակելու առողջապահական ծառայություններից օգտվող անձանց հասկանալու իրենց իրավունքները եւ պատասխանատվությունները: HealthRights.am-ը հանդիսանում է օրենքների եւ օրենսդրական ակտերի ոչ պաշտոնական հրատարակություն: Օրենքները եւ նորմատիվ ակտերը ժամանակ առ ժամանակ փոփոխվում են եւ իրենց պետք է ընկալել եւ մեկնաբանել տվյալ պարագայի իմաստով: HealthRights.am-ը հույս ունի, որ դուք այս կայքը կհամարեք օգտակար եւ հեշտ օգտագործելի: Այնուամենայնիվ, HealthRights.am կայքում տեղադրված նյութերը չեն կարող փոխարինել մասնագիտական խորհրդավությանը, քանի որ դեպքերը կամ իրավիճակները կարող են լինել խիստ փոփոխական յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, այդ թվում՝ Ձեր դեպքում: Բոլոր դեպքերում, HealthRights.am-ը որեւէ պատասխանատվություն կամ երաշխավորություն չի կարող կրել իր էջերում տեղադրված նյութերի գործնական կիրառության արդյունքների կամ հետեւանքների համար: HealthRights.am-ի կողմից տեղեկատվությունը տրամադրվում է՝ ելնելով այն սկզբունքից, որ HealthRights.am-ը չի փոխարինում որեւէ իրավական կամ առողջապահական ծառայությանը: Կայքից օգտվողները չպետք է որեւէ գործողություն իրականացնելիս միայն հիմնվեն վերջինիս էջերում տեղադրված նյութերի վրա եւ չփոխարինեն ստացած գիտելիքները կամ տեղեկությունները որակյալ մասնագետների կողմից մատուցվող անհրաժեշտ բժշկական կամ իրավական խորհրդատվության հետ:

ՆՅՈՒԹԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ.

Որեւէ հատուկ նշում չլինելու դեպքում, բոլոր նյութերը, այդ թվում՝ նկարները, պատկերները, էջերի ձեւավորումները, լուսանկարները, տեսահոլովակները, ինչպես նաեւ գրառումները եւ հրապարակումները հանդիսանում են HealthRights.am-ի անբաժանելի մասը եւ տնօրինվում են Հակաթմրամոլային քաղաքացիական դաշինքի կողմից: Բոլոր իրավունքները պաշտպանված են: HealthRights.am-ի նյութերը չի կարելի պատճենահանել, վերարտադրել, վերահրատարակվել, մեջբերել եւ բաշխել ոչ մի ձեւով եւ ոչ մի էլեկտրոնային կամ մեխանիկական միջոցներով, ներառյալ ֆոտոպատճենահանումը, ֆաքսի միջոցով փոխանցումը, ձայնագրումը, տպումը կամ այլ կերպ՝ առանց Հակաթմրամոլային քաղաքացիական դաշինքի գրավոր թույլատվությանը: Դուք կարող եք օգտվել կայքի նյութերի միայն մեկ օրինակից՝ Ձեր սեփական համակարգչում, միայն ոչ առեւտրային օգտագործման համար: Վերջին դեպքում դուք պետք է պահպանեք բնօրինակի աղբյուրի մասին հղումը:

Խստիվ արգելվում որեւէ սփայդերի, ավտոմատ համակարգի կամ անմիջականորեն որեւէ անձի կողմից վեբկայքի էջերի եւ դրանց պարունակության արտատպումը:

HealthRights.am-ում տեղադրված նյութերի ձեւափոխումը իրենից ներկայացնում է անթույլատրելի խախտում:

Մինչեւ 13 տարեկան անձանց կողմից կայքի օգտագործումը. HealthRights.am-ը որեւէ կերպ չի կարող սահմանափակել դեռահասների կողմից կայքի այցելելը: Մենք հիմնվում ենք ծնողների կամ դայակների կողմից վերոնշյալ սահմանափակումը հսկելուն:

ՀԱՐՑ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆ ԵՎ ԱՅԼ ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՇՓՈՒՄՆԵՐ

HealthRights.am-ը պարունակում է Հարց ու պատասխան (ՀուՊ), էլ. բաժանորդագրում եւ նման այլ ինտերակտիվ ծառայություններ: Դուք իրավունք չունեք օգտվել այս ծառայություններից՝ վերբեռնելու կամ տարածելու բռնություն, պոռնոգրաֆիա պարունակող, անհատական տվյալների գաղտնիությունը լուսաբանող եւ նմանատիպ տեղեկություններ: Նման նյութերի տարածումը նախատեսում է պատասխանատվության առաջացում՝ համապատասխան ՀՀ գործող օրենքների:

ՀուՊ-ը եւ այլ ինտերակտիվ մեթոդները կոչված են զուտ կրթական-տեղեկատվական նպատակների համար եւ չեն կարող օգտագործվել որպես գովազդի միջոց:

Մենք հարգում ենք մեր բոլոր այցելուների իրավունքները: HealthRights.am-ի անձնակազմը չի հսկի, հետեւի, խմբագրի կամ բացահայտի իր այցելուների էլ. փոստի հասցները եւ անձնական այլ տվյալներ: Կայքի միջոցով հաղորդագրությունների բովանդակության համար պատասխանատու են միայն դրանց հեղինակները:

ՈՉ ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ

HealthRights.am-ը չի կարող ունենալ իրավական ուժ՝ մեր մասնագետների կողմից տրված առաջարկությունների եւ խորհրդատվության մասով: Մենք կփորձենք տալ տարատեսակ խորհրդատվություններ՝ կապված առողջապահական իրավունքի հետ, որը, սակայն, չի կարող հանդիսանալ իրավական հիմք՝ Ձեր հետագա գործողությունների համար:

ՀՂՈՒՄՆԵՐ ԱՅԼ ԿԱՅՔԵՐԻՆ

HealthRights.am-ը պարունակում է հղումներ այլ կայքերին, որոնցում տեղադրված նյութերի համար մենք չենք կարող կրել որեւէ տեսակի պատասխանատվություն: Մենք չենք կարող երաշխավորել, որ այդ կայքերը չեն լինի համակարգչային վիրուսներով վնասված և այլ նմանատիպ տարրերով վարակված: Մենք չենք երաշխավորում այդ կայքերի տրամադրած տեղեկությունների հավաստիությունը:

ԳՈՎԱԶԴ ԵՎ ՍՊՈՆՍՈՐՈՒԹՅՈՒՆ

HealthRights.am-ը չի ընդունում որեւէ տեսակի գովազդ, քան "Ads by Google”-ը: Այս դեպքում, առկա գովազդային դաշտը հստակորեն կառանձնացվի էջի հիմնական բովանդակությունից ձեւավորման հատուկ տարրերի միջոցով:

 
{title}
 

Նորություններ

Պարզվել է Առատաշեն գյուղում նորածինների մահվան պատճառը

30.04.2013 - Առատաշեն գյուղում նորածիններ Մերի եւ Մարիամ Վարդանյանների մահվան պատճառը մանկական կերը չէր, ինչպես նախնական վարկածով նշվում էր, այլ վիրուսը:

կարդալ

Արմավիրի բժշկական կենտրոնի տնօրենը դատվեց

29.04.2013 - Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ ընթանում է «Արմավիր բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն, 63-ամյա Նշան Գևորգյանի գործի դատավարությունը:

կարդալ

Իր ոտքով մտավ Մասիսի հիվանդանոց, դուրս բերվեց դին

17.04.2013 - Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Մասիսի քննչական բաժանմունքում Սամվել Անդրեասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում Մասիս քաղաքի 3-րդ թաղամասի 14 շենքի բնակիչ, 27-ամյա Ցոլակ Մկրտչյանի մահվան փաստով։

կարդալ



Իրադարձություններ

01.12.2012

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր

Նախատեսված միջոցառումներ

կարդալ

30.06.2012, «Հարսնաքար», Ավան, Երեւան

«Հարսնաքարի» մոտ մոմավառություն կկազմակերպվի՝ ի հիշատակ Վահե Ավետյանի.

30.06.2012 - Այսօր «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» ֆեյսբուքյան նախաձեռնությունը կազմակերպել է մոմավառություն՝ ի հիշատակ Վահե Ավետյանի։

կարդալ




 

Practitioner Guide
 

Իրավական ակտեր


ՀՀ Կառավարության 15 հունվարի 2004 թվականի N 46-Ն Որոշումը սահամանում է զինծառայողների հիվանդությունների, վնասվածքների և խեղումների պատճառը զինծառայության հետ կապելու…

Բառարան


29.01.11 - «Հայաստանում սեռավարկների տոկոսը գնալով մեծանում է»,- ասում է բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը: Սեռավարակների մասին խոսելիս շատերն ամոթխածությամբ լռում են,…

Անցուդարձ


02.04.2013 - Հայաստանում, ինչպես նաև աշխարհի մյուս երկրներում աուտիզմով հիվանդ երեխաների թվի աննախադեպ աճ է գրանցվում: Այս մասին այսօրվա ասուլիսի…

Բաժանորդագրում

Մուգքագրեք Ձեր էլ. փոստի հասցեն

FAQ

ԵՊՀ  ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱ
-Անվճար իրավաբանական օգնություն - Խորհրդատվությունը երեքշաբթի-ուրբաթ օրերին, ժամը 9:30-14:30, Հասցե` Ալեք Մանուկյան 1, իրավագիտության ֆակուլտետ, Հեռ. 010578137