Կայքի թարմացումը` 17-05-2012 space

PG

 

  • text-size Decrease font Middle font Enlarge font Extralarge font
 

Մարդու իրավունքները բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալիս. գործնական ուղեցույց

Թարմացվել է՝ նոյեմբերի 28, 2010

Սույն ուղեցույցը մաս է այն շարքի, որը տպագրվել է Բաց հասարակության ինստիտուտի (ԲՀԻ) հանրային առողջապահության ծրագրի իրավունքի և առողջապահության նախաձեռնության, ԲՀԻ մարդու իրավունքների և կառավարման հարցերի գրանտային ծրագրի, ԲՀԻ ռուսաստանյանի ծրագրի, ինչպես նաև Հայաստանի, Վրաստանի, Ղազաստանի, Ղրղստանի, Մակեդոնիայի, Մոլդովայի և Ուկրաինայի Սորոսի հիմնադրամների հետ համագործակցությամբ: Որպես գործնական, «ինչպես գործել» սկզբունքով իրավաբանների համար կազմված ուղեցույց, այն նպատակ ունի պատկերացում տալ առողջապահական ծառայությունների տրամադրման ոլորտում հիմնական իրավունքների պաշտպանությանն առնչվող իրավական կառուցակարգերի օգտագործման վերաբերյալ: Ուղեցույցում պարբերաբար անդրադարձ է կատարվում սահմանադրական տարբեր դրույթների, օրենքների, կանոնակարգերի և հրամանների, որոնք վերաբերում են պացիենտներին ու առողջության խնամք տրամադրողներին, և դրանք դասակարգվում են ըստ իրավունքի կամ պատասխանատվության: Բացի այդ, դրանում ներկայացվում են օրինակներ և իրական դեպքեր, որոնցով նախկինում զբաղվել են իրավաբանները:

Ուղեցույցի նպատակն է բարձրացնել իրազեկման աստիճանը գործող իրավական կառուցակարգերի վերաբերյալ, որոնք կարող են օգտագործվել` պացիենտի բուժօգնություն ստանալու հետ կապված չարաշահումները վերացնելու համար: Պատշաճ կիրառում ստանալու դեպքում գործող օրենքները կարող են ուղղվել իրավունքների տարածված խախտումների դեմ` շնորհիվ իրազեկված համաձայնության, գաղտնիության և խտրականության բացառման: Քանի որ դա հնարավոր է իրականացնել ինչպես ձևական, այնպես էլ ոչ ձևական կառուցակարգերի միջոցով, սույն ուղեցույցն անդրադառնում է վեճերի լուծման դատական և այլընտրանքային եղանակների, ինչպիսիք են` օմբուդսմենները և էթիկայի վերանայման կոմիտեները:Հույս է հայտնվում, որ սույն ձեռնարկը օգտակար կլինի իրավաբանների և այլ մասնագետների համար արագ փոփոխվող հետխորհրդային իրավական դաշտում:

Սույն Ուղեցույցում օգտագործվում է «մարդու իրավունքները բուժօգնություն ստանալիս» հայեցակարգը, որը միասին ներկայացնում է և՛ պացիենտի, և՛ առողջության խնամք տրամադրողների իրավունքները: Մարդու իրավունքները պացիենտի խնամքի ոլորտում հայեցակարգը վերաբերում է մարդու ընդհանուր իրավունքների սկզբունքների կիրառմանը առողջության խնամք տրամադրող բոլոր շահագրգիռ կողմերի համար: Մարդու այս ընդհանուր իրավուքների սկզբունքներն առկա են այնպիսի միջազգային և տարածաշրջանային պայմանագրերում, ինչպիսիք են Քաղաքացիական և քաղաքական իրավունքերի մասին միջազգային դաշնագիրը, Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագիրը, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան և Եվրոպական սոցիալական խարտիան: Այս իրավունքները համընդհանուր են և կարող են կիրառվել առողջապահական ծառայություն տրամադրողների նկատմամբ, ինչպես նաև այլ իրավիճակներում:

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Գլուխ 1. Ներածություն

 

Գլուխ 2. Պացիենտների խնամքի հարցում մարդու իրավունքների միջազգային ոլորտը

 

Գլուխ 3. Պացիենտների խնամքի հարցում մարդու իրավունքների տարածաշրջանային ոլորտը

 

Գլուխ 4. Միջազգային և տարածաշրջանային ընթացակարգեր

 

Գլուխ 5. Հայաստանին վերաբերող առանձնահատուկ նկատառումներ

 

Գլուխ 6. Պացիենտի իրավունքները Հայաստանում

 

Գլուխ 7. Ազգային ծառայություններ մատուցողների իրավունքները և պարտականությունները

 

Գլուխ 8. Ազգային ծառայություններ մատուցողների իրավունքները եւ պարտականությունները

 

Բառարան

 

pdf Ներբեռնել գիրքը (2.6 մԲ)

 
 

Նորություններ

Մորֆինը կյանքը կդարձնի առանց ցավի

17.05.12 - «Կյանք առանց ցավի» նախաձեռնությունը պնդում է՝ մարդը չպետք է տառապի ցավից, նա պետք է հնարավորություն ունենա ստանալ ցավազրկող համապատասխան միջոցներ։

կարդալ

Գյումրիում դատել են հիվանդանոցի տնօրենին

15.05.12 - Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մարտին Սարոյանի նախագահությամբ, երկու տարվա ազատազրկման է դատապարտել Գյումրիի Էնրիկո Մատտեի անվան իտալական կլինիկայի տնօրեն Տաթեւիկ Փանոսյանին:

կարդալ

Մահամերձ հիվանդից էլ են փող կորզում

04.05.12 - Փաստաբան Հակոբ Ճարոյանի եղբոր կինը՝ 52-ամյա Լաուրա Ճարոյանը, նախօրեին մահացել է «Արմենիա» հիվանդանոցում:

կարդալ



Իրադարձություններ

13.04.12 - Հիսուն միլիգրամ բավարար չէ - ֆիլմի ցուցադրություն

50 միլիգրամ բավարար չէ

“Կյանք առանց ցավի” քարոզարշավի աջակցող խումբը Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի օժանդակությամբ հրավիրում է “Հիսուն միլիգրամ բավարար չէ” ֆիլմի ցուցադրությանը, որը պատմում է քաղցկեղով հիվանդ տղայի կյանքի մասին` հիմնվելով իրական փաստերի վրա:

Ֆիլմի…

կարդալ

01.12.2011, Երեւան

«ՄԻԱՎ/ՁԻԱՀ խնդրի ջատագով 2011» մրցանակաբաշխություն

Դեկտեմբերի 1-ին`ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը, պարզ դարձավ «ՄԻԱՎ/ՁԻԱՀ խնրի ջատագով 2011» մրցանակակիրների անունները: 

կարդալ




 

Practitioner Guide
 

Իրավական ակտեր


Հայաստանի Հանրապետության Կառավարության 29.04 2010-ի N 643-Ն որոշումը փոփոխություններ է կատարում 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման մեջ:

Բառարան


Երեւանի քաղաքապետարանի ենթակայության առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունները 20-ն են: Դրանց ամբողջական ցանկը, հասցեները, տնօրենների տվյալները եւ հեռախոսահամարները մատչելի են…

Անցուդարձ


02.09.11 - Հայաստանում, որպես արյան դոնոր, տարեկան հանդես է գալիս շուրջ 10 հազար մարդ, նրանց օգնությամբ տարեկան իրականացվում է մոտ…

Բաժանորդագրում

Մուգքագրեք Ձեր էլ. փոստի հասցեն

FAQ

ԵՊՀ  ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱ
-Անվճար իրավաբանական օգնություն - Խորհրդատվությունը երեքշաբթի-ուրբաթ օրերին, ժամը 9:30-14:30, Հասցե` Ալեք Մանուկյան 1, իրավագիտության ֆակուլտետ, Հեռ. 010578137