Առցանց օժանդակություն եւ հավաստի տեղեկություններ առողջապահության ոլորտում Ձեր իրավունքների մասին:
Մենք տրամադրում ենք օգտակար տեղեկություններ բժիշկների, պաշտոնյաների, իրավաբանների, հիվանդների եւ բոլոր այն մարդկանց համար, ովքեր հետաքրքրվում են առողջապահական իրավունքով եւ բիոէթիկայով:
Այս կոնվենցիան[196] սահմանում է պացիենտի հիմնական իրավունքների որոշակի սկզբունքներ` հիմնվելով այն հանգամանքի վրա, որ «անհրաժեշտ է հարգել մարդուն որպես անհատ և մարդկային տեսակի անդամ և ճանաչել մարդու արժանապատվությունն ապահովելու կարևորությունը»: Այն պարտադիր է վավերացնող պետությունների համար:
Հիմնական դրույթները ներառում են`
ՄԻԵԿ-ը մարդու իրավունքների տարածաշրջանային առաջատար փաստաթուղթ է և վավերացվել է Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր պետությունների կողմից: Այն կիրառվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից, որը կայացնում է պարտադիր կատարման ենթակա որոշումներ, որոնք հաճախ ներառում են զոհերին դրամական օգնության տրամադրում:
Համապատասխան դրույթները ներառում են`
1-ին հոդվածը նախատեսում է խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխման նպատակով Եվրոպական կոմիտեի ստեղծում, որը ազատությունից զրկման վայրեր պարբերական այցելությունների միջոցով պետք է վերահսկի պայմանագրի դրույթների պահպանումը: Պայմանագրի մյուս մասը կարգավորում է կոմիտեին անդամակցությունը և դրա գործունեության մեթոդները:
ԵՍԽ-ն տնտեսական և սոցիալական իրավունքներին վերաբերող տարածաշրջանային նշանակության առաջատար փաստաթուղթ է և վերահսկվում է Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեի (ՍԻԵԿ) կողմից` պետությունների պարբերական հաշվետվությունների և կոլեկտիվ բողոքների համակարգի միջոցով: ԵՍԽ-ի 1961թ. առաջին տարբերակը զգալի փոփոխությունների է ենթարկվել 1996թ., թեպետ որոշ պետություններ չեն վավերացրել վերջին տարբերակը և հնարավորություն ունեն որոշելու, թե որ դրույթներն են իրենց համար ընդունելի:
Հաշվի առնելով շատ դրույթների ընդհանուր բնույթը, ինչպես նաև ՍԻԵԿ-ի առաջադիմական, ազատական մոտեցումը` պացիենտների իրավունքները կարող են պաշտպանվել մի շարք դրույթներով` նույնիսկ, բուժօգնության որոշակի երաշխիքների բացակայության պայմաններում:
Համապատասխան դրույթները ներառում են`
ՍԻԵԿ-ը նշել է, որ ահմանել է առողջությանը վերաբերող, ԵՍԽ-ում սահմանված իրավունքները անբաժանելի կերպով կապված են ՄԻԵԿ-ի համապատասխան երաշխիքների հետ, քանի որ «մարդու արժանապատվությունը հիմնարար արժեք է և, անկասկած, մարդու իրավունքների վերաբերյալ եվրոպական իրավունքի հիմնական դրական հատկանիշը, իսկ առողջապահությունը մարդկային արժանապատվությունը պահպանման նախապայման է» [199]:
Այս պարտադիր պայմանագիրը երաշխավորում է հավասար վերաբերմունք ազգային և այլ փոքրամասնությունների համար:
Համապատասխան դրույթները ներառում են`
Թեև այս հանձնարարականը պարտադիր չէ, սակայն այն ունի քաղաքական և բարոյական մեծ ուժ: Այն կարևորում է առավելապես բազմազան և բազմամշակութային հասարակություններում այնպիսի խմբերի արդյունավետ մասնակցության ապահավման անհրաժեշտությունը, ինչպիսիք են ազգային փոքրամասնությունները, որոնք հաճախ լինում են մեկուսացած:
Ստորագրվել է Նիցցայում 2000թ. նոյեմբերի 7-ին: Խարտիան Եվրոպական Միության պատմության մեջ առաջին անգամ միասնական տեքստով սահմանում է Եվրոպայի քաղաքացիների և ԵՄ-ում բնակվող բոլոր անձանց քաղաքացիական, քաղաքական, տնտեսական և սոցիալական իրավունքների ողջ շրջանակը: Այն մշակվել է` որպես այն պայմանագրի երկրորդ մաս, որով 2004թ. հունիսի 18-ին ստեղծվել է սահմանադրություն Եվրոպայի համար: ԵՄ առաջարկած սահմանադրության մերժումից հետո պահպանվել է այս խարտիայի համապատասխանեցված տարբերակը և հաստատվել 2007թ. դեկտեմբերի 12-ին Ստրասբուրգում, Լիսաբոնի պայմանագրի ստորագրումից առաջ, որով այն դարձել է իրավաբանորեն պարտադիր:
Դրա ամբողջական ազդեցությունը ԵՄ անդամ պետությունների վրա շարունակում է մնալ ոչ հստակ, սակայն նույնիսկ ԵՄ անդամ չհանդիսացող պետությունների համար այն կարող է լինել կարևոր հիմք. հատկապես նրանց համար, որոնք գտնվում են ԵՄ-ին միանալու գործընթացում:
Հիմնական դրույթ`
Համապատասխան այլ դրույթները ներառում են`
Որոշ ուշացումներից հետո առաջարկված այս հանձնարարականը 2008թ. հուլիսի 2-ին հրապարակվել է ԵՄ հանձնաժողովի կողմից Անդամ պետությունների միջև այս ոլորտում համագործակցությունը բարելավելու մասին ծանուցման հետ միասին: Դրա նպատակն է հարցի առնչությամբ ստեղծել իրավական վստահություն` խուսափելով հնարավոր դատական գործերից, քանի որ ԵՄ պայմանագիրը մարդկանց իրավունք է տալիս բուժօգնություն ստանալ այլ անդամ պետություններում: Այս սկզբունքը հաստատվել է Արդարադատության եվրոպական դատարանի մի շարք հստակ որոշումներով:
Ըստ դրա հիմնական դրույթների`
Իր մամլո հաղորդագրությունում հանձնաժողովը նշել է, որ հանձնարարականը «ամուր հիմքեր է ստեղծում եվրոպական համագործակցության հսկայական հնարավորությունները բացահայտելու համար` ԵՄ առողջապահական համակարգի արդյունավետությունն ու օգտավետությունը բարձրացնելու նպատակով»:
Հանրային առողջության եվրոպական դաշինքը (ՀԱԵԴ) որոշակի մտահոգություններ է արտահայտել հանձնարարականի նախագծի վերաբերյալ, այդ թվում նաև պացիենտի իրավունքների վերաբերյալ. արդյոք այն իրականում կարող է լուծել առկա զգալի տարբերությունները` կապված անդամ պետությունների բուժօգնության մատչելիության և որակի հետ: ՀԱԵԴ-ն զգուշացնում է, որ հանձնարարականը կարող է միայն հանգեցնել փոքրաքանակ փոքրամասնության ֆինանսական խնայողությունների, որոնք արդեն իսկ կարող են իրենց թույլ տալ «բուժօգնության զբոսաշրջությունը», ի տարբերություն բոլորի համար հավասար մատչելիության:
«Որպես Եվրոպայի քաղաքացիներ, մենք չենք ընդունում, որ իրավունքները կարող են տեսականորեն հաստատվել, իսկ հետո, ֆինանսական սահմանափակումների պատճառով, ժխտվել գործնականում: Ֆինանսական սահմանափակումները, ինչպես էլ, որ հիմնավորված լինեն, չեն կարող օրինականացնել պացիենտների իրավունքների մերժումը կամ զիջումը: Մենք չենք ընդունում, որ այս իրավունքները կարող են ամրագրվել օրենքում, իսկ հետո չհարգվել, հաստատվել նախընտրական ծրագրերով, իսկ հետո մոռացվել նոր կառավարության իշխանության գալուց հետո» [205] :
2002 թվականին մշակված լինելով քաղաքացիների, սպառողների և պացիենտների կազմակերպությունների եվրոպական ցանցի` ակտիվ քաղաքացիության ցանցի կողմից` այս խարտիան սահմանում է պացիենտի իրավունքների հստակ, համապարփակ շրջանակ: Սա կազմում էր Եվրոպայի ակտիվ քաղաքացիական ցանցի մի մասը, որպեսզի պացիենտները ավելի ակտիվ դեր խաղան առողջապահական ծառայությունների մատուցման ձևավորման հարցում, ինչպես նաև փորձ էր բուժօգնության իրավունքի վերաբերյալ տարածաշրջանային փաստաթղթերը վերածել կոնկրետ դրույթների [206]:
Խարտիան սահմանում է պացիենտների տասնչորս կոնկրետ իրավունքներ, որոնք ներկայումս ռիսկի տակ են. կանխարգելիչ միջոցառումների, մատչելիության, տեղեկատվության, համաձայնության, ազատ ընտրության, անձնական կյանքի և գաղտնիության, պացիենտի ժամանակը հարգելու, որակյալ չափանիշների պահպանման, անվտանգության, նորարարության, ոչ անհրաժեշտ տառապանքներից և ցավից զերծ մնալու, բուժման անձնավորման, բողոքների ներկայացման և փոխհատուցման իրավունքներ:
Թեև խարտիան իրավաբանորեն պարտադիր չէ, սակայն Եվրոպայում պացիենտների իրավունքներով զբաղվող ուժեղ խմբերը հաջողությամբ ստիպել են իրենց կառավարություններին ճանաչել և ընդունել դրանում ամրագրված իրավունքները [207]: Խարտիան նաև օգտագործվել է որպես ելակետ` Եվրոպայի առողջապահական համակարգերի մոնիթորինգի և գնահատման համար:
«Այս փաստաթուղթը փորձում է իր կարգավորման շրջանակներում արտացոլել ու արտահայտել մարդկանց ձգտումը ոչ միայն իրենց տրամադրվող բուժօգնության բարելավման, այլ նաև որպես պացիենտներ` իրենց իրավունքների ամբողջական ճանաչման ուղղությամբ: Այս կերպ այն հաշվի է առնում ինչպես բուժօգնություն տրամադրողների, այնպես էլ պացիենտների տեսակետները: Սա վերաբերում է իրավունքների և պարտականությունների փոխլրացնող բնույթին. պացիենտները պարտականություն ունեն ինչպես իրենց նկատմամբ` իրենց սեփական խնամքի համար, այնպես էլ բուժօգնություն տրամադրողների նկատմամբ, իսկ բուժօգնություն տրամադրողներն ունեն նույն իրավունքները, ինչպես մնացած բոլոր մարդիկ: Տեքստում հիմնական ենթադրությունն այն է, որ պացիենտների իրավունքների ամրագրումն իր հերթին կօգնի, որպեսզի մարդիկ գիտակցեն իրենց պարտականությունները բուժօգնության դիմելիս և ստանալիս կամ ցուցաբերելիս և, որ սա կապահովի, որպեսզի պացիենտ-բժիշկ հարաբերություններում տիրի փոխադարձ աջակցություն և հարգանք» [209]:
Հռչակագիրը, որը պարտադիր ուժ չունի, հրապարակվել է ԱՀԿ-ի Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի կողմից 1994թ. և դարձել էապես կողմնորոշիչ:
Որպես հայեցակարգային հիմք ընդունելով իրավունքների միջազգային բիլլը, ՄԻԵԿ-ը և ԵՍԽ-ն` հռչակագիրը կարևորում է տեղեկություններ ստանալու, համաձայնության, գաղտնիության և անձնական կյանքի ու խնամքի և բուժման իրավունքները:
Այս խարտիան բովանդակում է մի շարք հիմնարար սկզբունքներ, որոնք ուղղված են նրան, որպեսզի «առողջապահությունը առաջնային կերպով հանգեցնի մարդկանց առողջության և կյանքի որակի բարելավման»: Մասնավորապես, այն առաջարկում է, որպեսզի առողջապահական համակարգերը լինեն մարդկակենտրոն և կոչ է անում պացիենտներին մասնակցել բարելավման աշխատանքներին (կետ 5.3):
...
[ + Մեկնաբանել + ]
Մեկնաբանություններ դեռ չեն ստացվել: [ + + + ]
Ձեր մեկնաբանությունը կերեւա խմբագրի կողմից հաստատվելուց հետո:
Գլուխ 1. Ներածություն
Գլուխ 2. Պացիենտների խնամքի հարցում մարդու իրավունքների միջազգային ոլորտը
Գլուխ 3. Պացիենտների խնամքի հարցում մարդու իրավունքների տարածաշրջանային ոլորտը
Գլուխ 4. Միջազգային և տարածաշրջանային ընթացակարգեր
Գլուխ 5. Հայաստանին վերաբերող առանձնահատուկ նկատառումներ
Գլուխ 6. Պացիենտի իրավունքները Հայաստանում
Գլուխ 7. Ազգային ծառայություններ մատուցողների իրավունքները և պարտականությունները
Գլուխ 8. Ազգային ծառայություններ մատուցողների իրավունքները եւ պարտականությունները
Մուգքագրեք Ձեր էլ. փոստի հասցեն