Կայքի թարմացումը` 24-07-2014 space

PG

 

  • text-size Decrease font Middle font Enlarge font Extralarge font
 

3.8 Առողջության առավելագույնս հասանելի մակարդակի իրավունք

ՀՆԱՐԱՎՈՐ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՕՐԻՆԱԿՆԵՐ

  • Պետությունը չի ձեռնարկում հետևողական քայլեր` ապահովելու համար մորից մանկանը ՄԻԱՎ-ի փոխանցումը կանխարգելելուն ուղղված հակառետրովիրուսային դեղամիջոցների մատչելիություւնը:
  • Որոշ աղքատ թաղամասերի մոտակայքում բժիշկներ և բուժհաստատություններ գոյություն չունեն:
  • Պետությունն իր բուժանձնակազմին չի տրամադրում որևէ ուսուցում պալիատիվ խնամքի վերաբերյալ:
  • Սոցիալական խնամքի տանը պահվող երեխան գամվում է անկողնում` թերսնուցման պատճառով:
  • Հիվանդանոցը չի կարող տրամադրել պատշաճ մանկաբուժական ծառայություններ այն երեխաներին, ովքեր ստիպված են բուժվել չափահաս պացիենտների հետ:
  • Հոգեկան խանգարում ունեցող կանանց վերաբերվում են որպես անսեռ էակների և նրանց մերժում են վերարտադրողական ծառայությունների տրամադրումը:
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՍԽ 11-րդ հոդված.

Առողջության պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումը ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են, ուղղակիորեն կամ պետական կամ մասնավոր կազմակերպությունների հետ համագործակցելով, ձեռնարկել համապատասխան միջոցներ, որոնք, մասնավորապես, ուղղված կլինեն` 1) վատառողջության պատճառները հնարավորին չափ վերացնելուն, 2) խորհրդատվական և կրթական հնարավորություններ ապահովելուն` առողջությունը խթանելու և առողջության հարցերում անհատի պատասխանատվությունը խրախուսելու նպատակով, 3) համաճարակային, տեղային (էնդեմիկ) և այլ հիվանդությունները, ինչպես նաև դժբախտ պատահարները հնարավորին չափ կանխելուն:

  • ՍԻԵԿ-ը նշել է, որ 11-րդ հոդվածը ներառում է ֆիզիկական և հոգեկան բարեկեցույթունը` ԱՀԿ Սահմանադրությունում ամրագրված առողջության սահմանմանը համապատասխան [239]:

    Պետությունները պետք է բնակչության համար ապահովեն առողջության առավելագույնս լավ մակարդակ` ըստ գոյություն ունեցող գիտելիքների, իսկ առողջապահության համակարգը պետք է համապատասխանաբար արձագանքի առողջության խուսափելի, այսինքն` մարդու գործողություններով վերահսկվող ռիսկերին [240]:

    Առողջապահական համակարգը պետք է մատչելի լինի բոլորի համար (տե՛ս խտրականության բացառմանը վերաբերող մասում): Մատչելիության ապահովման միջոցառումները չպետք է հանգեցնեն բուժօգնության անհարկի ուշացման: Բուժօգնության մատչելիությունը պետք է հիմնված լինի թափանցիկ չափանիշների վրա, համաձայնեցված լինի ազգային մակարդակով` հաշվի առնելով կլինիկական վիճակի կամ կյանքի որակի վատթարացումը [241]:

    Պետք է լինի համապատասխան աշխատակազմ, իսկ հաստատություններում հիվանդանոցային մահճակալների կուտակումը, ինչպես նաև հերթերը չպետք է շատ լինեն, հնարավոր խոչընդոտները պետք է վերացվեն` բարձրացնելով մատչելիությունը հնարավորինս մեծ թվով մարդկանց համար [242]:
  • Կապված խորհրդատվական և կրթական հաստատությունների հետ` ՍԻԵԿ-ը սահմանել է երկու առանցքային նպատակ` 1) իրազեկման քարոզարշավների միջոցով անհատական պատասխանատվության բարձրացումև 2) անվճար ու կանոնավոր բժշկական ստուգումներ, հատկապես, լուրջ հիվանդությունների դեպքում [243]:

Պացիենտների իրավունքների եվրոպական խարտիայի 8-10-րդ հոդվածներ.

վերաբերում են «որակի չափանիշներին հետևելու», «անվտանգության» և «նորարարության» իրավունքին:

«Եվրոպայում պացիենտների իրավունքների խթանման մասին» ԱՀԿ հռչակագրի 5-րդ հոդվածի 3-րդ կետ.

Պացիենտներն ունեն որակյալ բուժօգնություն ստանալու իրավունք, որն առանձնանում է ինչպես բարձր տեխնիկական չափանիշներով, այնպես էլ պացիենտի և բուժաշխատողի միջև մարդկային հարաբերություններով:

«Հիմնարար իրավունքների մասին» ԵՄ խարտիայի 35-րդ հոդված.

Յուրաքանչյուր ոք ունի կանխարգելիչ բուժօգնության մատչելիության և բուժօգնությունից օգտվելու իրավունք` ազգային օրենսդրությամբ և փորձով հաստատված պայմաններին համապատասխան: Մարդու առողջության պաշտպանության բարձր մակարդակը պետք է ապահովվի սահմանման և Միության ողջ քաղաքականության ու աշխատանքների իրականացման մեջ:

Նշում. ՄԻԵԿ-ը և կալանավորված անձի առողջության իրավունքը

ՄԻԵԴ-ը նշել է, որ պետությունները պարտավոր են պաշտպանել կալանավորված անձանց առողջությունը, և բուժման բացակայությունը կարող է հավասարեցվել խոշտանգումները, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժն արգելող 3-րդ հոդվածի խախտման (տե՛ս ստորև) [244]:

...


239. Տե՛ս, Եզրահանգումներ XVII-2 և եզրահանգումներ 2005թ., 11-րդ հոդվածի մեկնաբանության ձևակերպումը:
240. Տե՛ս, Եզրահանգումներ XV-2, Դանիա, 126-129 էջեր:
241. Տե՛ս, Եզրահանգումներ XV-2, Միացյալ Թագավորություն, էջ 559:
242. Տե՛ս, Եզրահանգումներ XV-2, Դանիա, էջ 128:
243. Տե՛ս, http://www.coe.int/t/e/human_rights/esc/7_resources/Digest_en.pdf էջ 93:
244. Տե՛ս, Հուրտադոն ընդդեմ Շվեյցարիայի (Series A No 280-A, 28/01/94), Իլհանն ընդդեմ Թուրքիայի (2002թ.) 34 EHRR 36:

...



Ձեր մեկնաբանությունը

[ + Մեկնաբանել + ]

Մեկնաբանություններ դեռ չեն ստացվել: [ + + + ]


Ձեր մեկնաբանությունը կերեւա խմբագրի կողմից հաստատվելուց հետո:

Գործիքներ


ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Գլուխ 1. Ներածություն

 

Գլուխ 2. Պացիենտների խնամքի հարցում մարդու իրավունքների միջազգային ոլորտը

 

Գլուխ 3. Պացիենտների խնամքի հարցում մարդու իրավունքների տարածաշրջանային ոլորտը

 

Գլուխ 4. Միջազգային և տարածաշրջանային ընթացակարգեր

 

Գլուխ 5. Հայաստանին վերաբերող առանձնահատուկ նկատառումներ

 

Գլուխ 6. Պացիենտի իրավունքները Հայաստանում

 

Գլուխ 7. Ազգային ծառայություններ մատուցողների իրավունքները և պարտականությունները

 

Գլուխ 8. Ազգային ծառայություններ մատուցողների իրավունքները եւ պարտականությունները

 

Բառարան

 

pdf Ներբեռնել գիրքը (2.6 մԲ)

 
 

Նորություններ

Աշխեն Մկրտչյանի մասին ֆիլմ

Ֆիլմը Աշխեն Մկրտչյանի մասին է,

կարդալ

Քննարկվեցին դեղերի գովազդի և կլինիկական հետազոտությունների նոր օրենքի նախագծով նախատեսվող…

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մասնակցությամբ շարունակվում են «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները։ Մասնագիտական խորհրդակցությունների առաջին օրն անդրադարձ կատարվեց դեղերի գովազդին, այնուհետև քննարկվեցին դեղերի կլինիկական հետազոտությունների վերաբերյալ…

կարդալ

Օգոստոսի 1-ից սայտոտեկը` միայն դեղատոմսով

Օգոստոսի 1-ից սայտոտեկը դեղատներից բաց կթողնվի միայն դեղատոմսով։ Այդ մասին նախարարությունը տեղեկացրել է դեղատնային գործունեությամբ զբաղվող բոլոր տնտեսվարողներին։

Նման որոշման առիթ են հանդիսացել հղիության ժամանակ դեղի օգտագործումից առաջացած բարդությունները` արյունահոսություններ,…

կարդալ



Իրադարձություններ

“Մարդու իրավունքները բուժօգնություն ստանալիս” թեմայով դասընթացի հրավեր

“Իրավունքի զարգացման կենտրոն” հասարակական կազմակերպությունը հրավիրում է իրավաբանների համար նախատեսված «Մարդու իրավունքները բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս» վերտառությամբ դասընթացին, որը կկայանա սույն թվականի հունիսի 9-ին, ժամը՝ 13:00-ին, ԵՊՀ իրավագիտության…

կարդալ

Քննարկում “Հասարակական կազմակերպությունների դատավարական իրավասուբյեկտությունը” թեմայով

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնը կազմակերպում է սեմինար-քննարկում <ՙ<Հասարակական կազմակերպությունների դատավարական իրավասուբյեկտությունը>> թեմայով:

Վեջինս տեղի կունենա սույն թվականի մարտի 6-ին, ժամը 12:00-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի…

կարդալ




 

Practitioner Guide
 

Իրավական ակտեր


Սույն օրենքը կարգավորում է ծխախոտի իրացման, սպառման, օգտագործման եւ արդյունաբերության բնագավառում ծագած իրավահարաբերությունները, կոչված է ներկա եւ ապագա սերունդներին պաշտպանելու…

Բառարան


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ստրասբուրգում հիմնված միջազգային դատարան է։ Դատավորների թիվը համապատասխանում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական…

Անցուդարձ


“Իրավունքի զարգացման կենտրոն” հասարակական կազմակերպությունը հրավիրում է իրավաբանների համար նախատեսված «Մարդու իրավունքները բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս» վերտառությամբ դասընթացին, որը…

Բաժանորդագրում

Մուգքագրեք Ձեր էլ. փոստի հասցեն

FAQ

ԵՊՀ  ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱ
-Անվճար իրավաբանական օգնություն - Խորհրդատվությունը երեքշաբթի-ուրբաթ օրերին, ժամը 9:30-14:30, Հասցե` Ալեք Մանուկյան 1, իրավագիտության ֆակուլտետ, Հեռ. 010578137