Կայքի թարմացումը` 24-04-2014 space

PG

 

  • text-size Decrease font Middle font Enlarge font Extralarge font
 

1. Աշխատանքի և առանց սեռական խտրականության հավասար հնարավորությունների իրավունք

ՀՆԱՐԱՎՈՐ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՕՐԻՆԱԿՆԵՐ

  • Բժշկուհու պաշտոնի բարձրացման խնդրում մշտապես երկրորդական պլան է մղվում իր տղամարդ աշխատակիցների համեմատ՝ չնայած ավելի բարձր որակավորմանը և ավելի մեծ աշխատանքային փորձին:
  • Տարածքային վեճի պատճառով պետության քաղաքացիներին արգելվում է առողջապահության ոլորտում պաշտոններ զբաղեցնելը, ինչի արդյունքում վեճը փոխանցվում է Արդարադատության միջազգային դատարանին:
  • Կին աշխատողները հաճախ ենթարկվում են սեռական ոտնձգությունների անձնակազմի այլ անդամների կողմից` առանց ոտնձգությունը կանխելուն ուղղված որևէ գործողության:

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՍԽ 1-ին հոդվածի 2-րդ մաս. Աշխատանքի իրավունք

Նպատակ ունենալով ապահովելու աշխատանքի իրավունքի արդյունավետ կենսագործումը` Կողմերը պարտավորվում են արդյունավետորեն պաշտպանել աշխատողի իրավունքը վաստակելու իր ապրուստը ազատորեն ընտրված աշխատանքով:

  • Աշխատանքի իրավունքի արդյունավետ իրականացումը երաշխավորող ԵՍԽ 1-ին հոդվածի 2-րդ մասն անդրադառնում է երեք տարբեր խնդիրների.

    ա. աշխատանքում խտրականության բոլոր ձևերի արգելում (որը համընկնում է ստորև նշված առանց սեռական խտրականության հավասար հնարավորությունների իրավունքի հետ),

    բ. ցանկացած գործողության արգելում, որը կարող է խոչընդոտել աշխատողի իրավունքին վաստակելու իր ապրուստը ազատորեն ընտրված աշխատանքով [289],

    գ. հարկադրական կամ պարտադիր աշխատանքի արգելում

    1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված այս բաղադրիչներից առաջին երկուսը ստորև դիտարկված է խտրականության ձևակերպման և շրջանակների վրա շեշտադրմամբ: Ուրվագծված են նաև 1-ին հոդվածով նախատեսված աշխատանքի իրավունքը սահմանափակող խտրական գործողությունների դեմ պայքարող ընդունելի ներքին քաղաքականությունը:

    ա. բոլոր տեսակի աշխատանքային խտրականության արգելում

    • Խտրականությունը ԵՍԽ-ի կողմից սահմանվում է որպես համեմատելի իրավիճակներում տարբեր անձանց հանդեպ տարբեր վերաբերմունքի դրսևորում, որը չի հետապնդում օրինական նպատակներ, չունի օբյեկտիվ և հիմնավոր հիմքեր կամ համաչափ չէ հետապնդվող նպատակին [290]:

    • Վերաբերմունքի մեջ խտրականության` իրավական նպատակներ հետևելը և համաչափությունը գնահատվում է՝ հաշվի առնելով G հոդվածը [291]` ԵՍԽ-ի իրավասահմանափակող դրույթը [292]:

    • 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն` օրենսդրությունը պետք է արգելի, ի թիվս այլոց, սեռական, ռասայական, ազգային, կրոնական, հաշմանդամության, տարիքային, սեռական կողմնորոշման և քաղաքական դիրքորոշման հիմքի վրա ցանկացած աշխատանքային խտրականություն [293]: Այս դրույթն անքակտելիորեն կապված է ԵՍԽ մյուս դրույթների հետ: Մասնավորապես, 20-րդ հոդվածը (առանց սեռական հիմունքներով խտրականության՝ աշխատանքի ոլորտում հավասար հնարավորությունների և հավասար վերաբերմունքի իրավունք, տե՛ս ստորև) և 15-րդ հոդվածի 2-րդ մասը (հաշմանդամների աշխատանքային իրավունքը):

    • Օրենսդրությունը պետք է արգելի և՛ ուղղակի, և՛ անուղղակի խտրականությունը [294]:

    • Անուղղակի խտրականությունն ի հայտ է գալիս, երբ բոլորի համար նույնանման որևէ միջոց կամ պրակտիկա առանց օրինական նպատակի անհամաչափորեն է կիրառվում այն անձանց նկատմամբ, որոնք ունեն որոշակի կրոն կամ դավանանք, հաշմանդամություն, տարիք, սեռական կողմնորոշում, քաղաքական հայացքներ և էթնիկական ծագում և այլն [295]:

    • Խտրականությունը կարող է ի հայտ գալ նաև բոլոր վերաբերելի տարբերությունները դրականորեն հաշվի առնելուց հրաժարվելու հետևանքով կամ բոլորի համար բաց իրավունքներին ու կոլեկտիվ արտոնություններին բոլորի կամար մատչելիությունը երաշխավորելու ուղղությամբ պատշաճ քայլեր ձեռնարկելու հարցում անհաջողության հետևանքով [296]:

    • Այս դրույթով արգելվող խտրական իրավական ակտերն ու դրույթները կարող են ի հայտ գալ աշխատանքի ընդունման կամ ընդհանուր աշխատանքային պայմանների հետ կապված: Հատկապես կարևոր են պարգևատրումը, կադրերի պատրաստումը, պաշտոնի բարձրացումը, տեղափոխումը և աշխատանքից ազատումը կամ այլ բացասական գործողությունները. [297]:

    • Խտրականության արգելումն արդյունավետ դարձնելու համար ներքին օրենսդրությունը պետք է ապահովի առնվազն ստորև բերված պահանջները.

    - կոլեկտիվ աշխատանքային պայմանագրերում, աշխատանքային պայմանագրերում և ընկերության սեփական կանոնադրության մեջ հանդիպող հավասար վերաբերմունքի սկզբունքին հակասող ցանկացած դրույթի կասեցման, վերացման, արգելման կամ փոփոխման լիազորություն` այն պարագայում, եթե դրանք հակասում են հավասար վերաբերմունքի սկզբունքին [298],

    - պաշտպանություն գործատուի կողմից աշխատողին աշխատանքից ազատելուց կամ այլ գործողությունից` ի պատասխան աշխատողի բողոքի ներկայացման կամ հայցի հարուցման [299],

    - իրավական պաշտպանության համաչափ և արդյունավետ միջոցների կիրառում խտրականության մասին դիմումի ստացման դեպքում. Խտրականության զոհերի համար նախատեսված իրավական պաշտպանությունը պետք է լինի համաչափ և արդյունավետ: Փոխհատուցման առավելագույն չափերը 1-ին հոդվածի 2-րդ մասում սահմանված չեն [300]:

    • Ներպետական իրավունքը պետք է նաև խտրականության գործերով հայցվորների համար նվազեցնի անհրաժեշտ ապացույցների շրջանակը [301]:

    • Ստորև բերված միջոցառումները նույնպես նպաստում են ԵՍԽ 1-ին հոդվածի 2-րդ մասին համապատասխան խտրականության դեմ պայքարին.

    - արհմիությունների կողմից աշխատանքային խտրականության դեպքում պատասխան քայլեր իրականացնելու իրավունքի ճանաչումը` ներառյալ ի շահ անհատների հայց ներկայացնելը [302],

    - խտրականության արգելման հարցում վճիռ ստանալու հարցում շահագրգիռ խմբերին կոլեկտիվ հայցադիմումներ հարուցելու իրավունքի տրամադրումը,

    - առանձին անկախ մարմնի հիմնումը, որը կզբաղվի հավասար վերաբերմունքը խրախուսելով, մասնավորապես` խտրականության զոհերին դատավարության համար անհրաժեշտ օգնության տրամադրմամբ:

    • ԵՍԽ մասնակից պետությունները կարող են իրենց տարածքում օտարերկրացի աշխատողների համար աշխատանքի թույլտվություն սահմանել, սակայն նրանք չեն կարող ընդհանրապես արգելել օտարերկրացիներին աշխատանքի ընդունվելուց այլ պատճառներով, քան G հոդվածով սահմանված հիմքերը: Օտարերկրացիների համար կարող են արգելվել միայն այն աշխատանքները, որոնք անմիջականորեն կապված են հասարակական շահերի պաշտպանության կամ ազգային անվտանգության հետ կամ ներառում են պետական իշխանության իրականացում [303]:

    • Արգելված է նախկինում քաղաքական գործունեության համար անձանց որոշակի գործառույթների մեջ ներգրավելուց հրաժարվելը, լինի դա աշխատանքի ընդունելուց հրաժարվելու կամ աշխատանքից ազատելու տեսքով, եթե աշխատանքը չի վերաբերում իրավակարգին և ազգային անվտանգությանը կամ չի ներառում այդպիսի պարտականություններով գործառույթներ [304]:

    բ. Ցանկացած գործողության արգելում, որը կխոչընդոտի աշխատողի իրավունքը` վաստակելու իր ապրուստը ազատորեն ընտրված աշխատանքով:

    - ՍԻԵԿ-ը առաջարկել է այս չափանիշի սահմանափակ մեկնաբանություն: Այս չափանիշը խախտող գործողությունները ներառում են [305].

    - կես դրույքով աշխատանքի հետ կապված խտրականության դեմ համաչափ իրավական պաշտպանության բացակայություն: Մասնավորապես, պետք է առկա լինեն օրենքներ, որոնք կկանխեն չգրանցված հավելյալ աշխատանքը և կապահովեն բոլոր առումներով հավասար վարձատրումը կես և լրիվ դրույքներով աշխատողների համար, ոչ օրինաչափ միջամտությունը աշխատողի մասնավոր կամ անձնական կյանքին` կապված նրանց աշխատանքային դիրքի հետ, մասնավորապես ժամանակակից էլեկտրոնային հաղորդակցության և տվյալների հավաքման միջոցներով [306]:

ԵՍԽ 20-րդ հոդված. Առանց սեռական խտրականության հավասար հնարավորություններ

Բոլոր աշխատողներն ունեն աշխատանքի և մասնագիտական հարցերում առանց սեռական խտրականության հավասար հնարավորությունների և հավասար վերաբերմունքի իրավունք:

Առանց սեռական խտրականության` աշխատանքի և մասնագիտական հարցերում հավասար հնարավորությունների և հավասար վերաբերմունքի իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են ճանաչել այդ իրավունքը և համապատասխան միջոցներ ձեռնարկել` ապահովելու կամ խթանելու դրա կիրառումը հետևյալ ոլորտներում` ա) աշխատանքի մատչելիությունը, աշխատանքի ազատումից և մասնագիտական վերամիավորումից պաշտպանվածությունը, բ) մասնագիտական ուղղվածությունը, ուսուցումը, վերուսուցումը և վերականգնումը, գ) զբաղվածության և աշխատանքային պայմանները` ներառյալ վարձատրությունը, դ) աշխատանքային զարգացումը` ներառյալ պաշտոնեական առաջխաղացումը:

...


289. Տե՛ս, Եզրահանգումներ II, մեկնաբանություն հոդված 1§2-ի վերաբերյալ, էջ 4 և Եզրահանգումներ XVI-1, մեկնաբանություն հոդված 1§2-ի վերաբերյալ, էջ 9:
290. Տե՛ս, Տուրիզմի ոլորտում մասնագիտացած ազգային արհմիությունն ընդդեմ Ֆրանսիայի, գանգատ N 6/1999, 2000 թվականի հոկտեմբերի 10-ի վճիռ, 24-25 կետեր:
291. «Է» հոդվածը սահմանում է. «1. 1-ին Մասում շարադրված և արդյունավետ իրականացվող իրավունքները և սկզբունքները չպետք է ենթարկվեն որևէ սահմանափակման կամ սահմանափակության, որոնք նշված չեն այս Մասերում, բացառությամբ նրանց, որոնք սահմանված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հաuարակությունում այլոց իրավունքների և ազատությունների պաշտպանության և հասարակական շահերի, ազգային անվտանգության, հասարակության առողջության և բարոյականության պաշտպանության համար: 2. Սույն Խարտիայում շարադրված իրավունքների և պարտավորությունների նկատմամբ սույն Խարտիայով թույլատրելի սահմանափակումները չպետք է կիրառվեն նրանց համար չամրագրված որևէ նպատակի համար»:
292. Տե՛ս, Եզրահանգումներ XVI-1, Հունաստան, էջ 279:
293. Տե՛ս, Եզրահանգումներ XVIII-1, Իսլանդիա, 423-424 էջերը և Եզրահանգումներ 2006թ., Ալբանիա, էջ 28:
294. Տե՛ս, Եզրահանգումներ XVIII-I, Ավստրալիա, էջ 29:
295. Տե՛ս Հարրիս, Օ՛Բօյլև Վարբրիկ, Մարդու իրավուքների եվրոպական կոնվենցիայի իրավունք (2-րդ հրատարակություն, Օքսֆորդ 2009), էջ. 607:
296. Տե՛ս Միջազգային Աուտիզմ-Եվրոպա ընկերակցությունն (ՄԱԵԸ) ընդդեմ Ֆրանսիայի, գանգատ N 13/2002, 2003 թվականի նոյեմբերի 4-ի վճիռ, կետ 52:
297. Տե՛ս Եզրահանգումներ XVI-1, Ավստրիա, էջ 25:
298. Տե՛ս Եզրահանգումներ XVI-1, Իսլանդիա, էջ 313:
299. Տե՛ս Եզրահանգումներ XVI-1, Իսլանդիա, էջ 313:
300. Տե՛ս, Եզրահանգումներ, 2006թ., Ալբանի, էջ 29:
301. Տե՛ս, Եզրահանգումներ, 2002թ., Ֆրանսիա, էջ 24 և Հարավի աշխատանքների սոցիալական հարցերի արհմիութունն ընդդեմ Ֆրանսիայի, գանգատ N 24/2004, 2005 թվականի նոյեմբերի 16-ի վճիռ, կետ 33:
302. Տե՛ս, Եզրահանգումներ, Իսլանդիա, էջ 313:
303. Տե՛ս, Եզրահանգումներ, 2006թ., Ալբանիա, էջ 30:
304. Տե՛ս, Եզրահանգումներ, 2006թ., Լիտվա, էջ 488:
305. Տե՛ս, Եզրահանգումներ XVI-1, Ավստրիա, էջ 28:
306. Տե՛ս, Եզրահանգումներ, 2006թ., 1-ին հոդվածի 2-րդ մասի մեկնաբանություն, 11-12 էջերը:

...



Ձեր մեկնաբանությունը

[ + Մեկնաբանել + ]

Մեկնաբանություններ դեռ չեն ստացվել: [ + + + ]


Ձեր մեկնաբանությունը կերեւա խմբագրի կողմից հաստատվելուց հետո:

Գործիքներ


ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Գլուխ 1. Ներածություն

 

Գլուխ 2. Պացիենտների խնամքի հարցում մարդու իրավունքների միջազգային ոլորտը

 

Գլուխ 3. Պացիենտների խնամքի հարցում մարդու իրավունքների տարածաշրջանային ոլորտը

 

Գլուխ 4. Միջազգային և տարածաշրջանային ընթացակարգեր

 

Գլուխ 5. Հայաստանին վերաբերող առանձնահատուկ նկատառումներ

 

Գլուխ 6. Պացիենտի իրավունքները Հայաստանում

 

Գլուխ 7. Ազգային ծառայություններ մատուցողների իրավունքները և պարտականությունները

 

Գլուխ 8. Ազգային ծառայություններ մատուցողների իրավունքները եւ պարտականությունները

 

Բառարան

 

pdf Ներբեռնել գիրքը (2.6 մԲ)

 
 

Նորություններ

Հանրամատչելի գործնական ուղեցույց պալիատիվ օգնության կարիք ունեցող անձանց համար

“Մարդու իրավունքները բուժօգնություն ստանալիս” շարքի հերթական բրոշյուրը այժմ հասանելի է էլեկտրոնային տարբերակով:
Պալիատիվ օգնության կարիք ունեցող անձանց համար հանրամատչելի գործնական ուղեցույցը կարող եք ներբեռնել այստեղ

կարդալ

Դաունի համախտանիշի միջազգային օրն է

Աշխարհում ամեն տարի 3000-5000 երեխա ծնվում է Դաունի համախտանիշով: ՄԱԿ-ի նախաձեռնությամբ այս օրը նշվում է 2012 թվականից` Դաունի համախտանիշով ապրող մարդկանց խնդիրները բարձրաձայնելու, հասարակությունում նրանց դերը կարևորելու նպատակով:

Դաունի համախտանիշի միջազգային օրվա 2014 թվականի…

կարդալ

Հիվանդների մահվան պատճառ դարձած բժիշկ-տնօրենը խնդրում է իրեն արդարացնել

“Ժամանակ"-ը գրում է, որ վերաքննիչ քրեական դատարանում երեկ հետաձգվել է «Արմավիր» բժշկական կենտրոնի տնօրեն Նշան Գևորգյանի գործով վերաքննիչ բողոքների քննությունը:
Ըստ դատական ակտի՝ 2010թ. դեկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը Այգեվան գյուղի բնակիչ Վռամ Խ.-ն վատ է զգացել: «Արմավիր»…

կարդալ



Իրադարձություններ

Քննարկում “Հասարակական կազմակերպությունների դատավարական իրավասուբյեկտությունը” թեմայով

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնը կազմակերպում է սեմինար-քննարկում <ՙ<Հասարակական կազմակերպությունների դատավարական իրավասուբյեկտությունը>> թեմայով:

Վեջինս տեղի կունենա սույն թվականի մարտի 6-ին, ժամը 12:00-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի…

կարդալ

Պետական պատվե՞ր, թե՞ համակարգված ատկատ

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի և մի շարք այլ իրավական ակտերի համաձայն պետությունը իր վրա է վերցրել որոշակի պարտականություններ` հոգալու հանրապետության առողջապահական կարիքների մի մասը: Այդ կարիքների մեծ մասը, որի համար ի դեպ ծախսվում է պետական…

կարդալ




 

Practitioner Guide
 

Իրավական ակտեր


Այս Կոնվենցիայի նպատակն անդրազգային կազմակերպված հանցավորության առավել արդյունավետ կանխարգելմանը և դրա դեմ պայքարի գործում համագործակցությանն աջակցելն է:

Բառարան


Այս Կոնվենցիայի նպատակն անդրազգային կազմակերպված հանցավորության առավել արդյունավետ կանխարգելմանը և դրա դեմ պայքարի գործում համագործակցությանն աջակցելն է:

Անցուդարձ


“ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼԻՍ” շարքի հերթական գրքույկը այժմ հասանելի է էլեկտրոնային տարբերակով:

Ձերբակալված, կալանավորված և դատապարտված անձանց…

Բաժանորդագրում

Մուգքագրեք Ձեր էլ. փոստի հասցեն

FAQ

ԵՊՀ  ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱ
-Անվճար իրավաբանական օգնություն - Խորհրդատվությունը երեքշաբթի-ուրբաթ օրերին, ժամը 9:30-14:30, Հասցե` Ալեք Մանուկյան 1, իրավագիտության ֆակուլտետ, Հեռ. 010578137