Կայքի թարմացումը` 09-04-2014 space

PG

 

  • text-size Decrease font Middle font Enlarge font Extralarge font
 

2. Արհմիությունները և գործադուլի իրավունքը

ՀՆԱՐԱՎՈՐ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՕՐԻՆԱԿՆԵՐ

  • Բուժքույրի առաջխաղացումը մերժվում է այն հիմքով, որ նա իր արհմիութենական գործունեությամբ ղեկավարության համար «ստեղծում է խնդիրներ»:
  • Առողջապահության ոլորտի բոլոր աշխատողների համար սահմանված է արտադրական որևէ գործունեություն իրականացնելու համընդհանուր արգելք:
  • Արհմիության և առողջապահական մարմնի ղեկավարության միջև կնքված կոլեկտիվ պայմանագիրը երաշխավորում է, որ թափուր պաշտոնների 30%-ը պահվելու է արհմիության անդամների համար:
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՍԽ հոդված 5. Կազմակերպելու իրավունք

Իրենց տնտեսական և սոցիալական շահերի պաշտպանության համար տեղական, ազգային կամ միջազգային կազմակերպություններ ստեղծելու և այդ կազմակերպություններին միանալու` աշխատողների և գործատուների ազատությունը երաշխավորելու կամ ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են, որ ազգային օրենսդրությունը չի խոչընդոտելու և չի կիրառվելու այնպես, որ խոչընդոտի այս ազատությանը: Սույն հոդվածում նախատեսված երաշխիքների` ոստիկանության նկատմամբ կիրառման չափը պետք է սահմանվի ազգային օրենքներով և կանոնակարգերով: Զինված ուժերի ծառայողների նկատմամբ այս երաշխիքների կիրառումը կարգավորող սկզբունքը և չափը, որով դրանք կկիրառվեն այս կատեգորիայի անձանց նկատմամբ, պետք է հավասարապես սահմանված լինեն ազգային օրենքներում կամ կանոնակարգերում:

  • ԵՍԽ 5-րդ հոդվածը վերաբերում է և՛ հանրային, և՛ մասնավոր ոլորտներին : Ներպետական իրավունքը պետք է երաշխավորի աշխատողների իրավունքն անդամակցելու արհմիություններին և ներառի արդյունավետ պատժամիջոցներ և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ այն դեպքերի համար, երբ այս իրավունքը չի հարգվում:
  • Համաձայն 5-րդ հոդվածի` աշխատողները պետք է ազատ լինեն արհմիություններին միանալու կամ չմիանալու հարցում [341]:  Արհմիություններին հարկադրաբար անդամակցելու` օրենքով սահմանված ցանկացած ձև հակասում է 5-րդ հոդվածին [342]:
  • Ներպետական իրավունքը պետք է հստակորեն արգելի բոլոր` անդամակցելուն նախորդող և դրան հաջորդող «փակ միավորման» մասին դրույթները, ինչպես նաև արհմիության ապահովման մասին դրույթները (աշխատավարձից մեխանիկական պահումներ) [343]:  Հետևաբար, այն կոլեկտիվ պայմանագրերի կամ իրավական ուժ ունեցող համաձայնությունների դրույթները, որոնց համաձայն աշխատատեղերը փաստացի պահվում են արհմիությունների անդամների համար, հանդիսանում են 5-րդ հոդվածի խախտում [344]:
  • Արհմիության անդամները պետք է պաշտպանված լինեն արհմիությանն անդամակցելու կամ դրա շրջանակներում գործելու համար անցանկալի հետևանքներից, որոնք կարող են ազդել նրանց աշխատանքի վրա, մասնավորապես` նրանք պետք է պաշտպանված լինեն աշխատանքի ընդունման, ազատման կամ պաշտոնի բարձրացման խնդրում հալածանքներից և խտրականությունից: Այսպիսի խտրականության ի հայտ գալու դեպքում ներպետական օրենսդրությունը պետք է փոխհատուցում նախատեսի, որը տեղին և համաչափ լինի զոհի կրած վնասներին [345]:
  • Արհմիությունների ու գործատուների կազմակերպությունները պետք է ազատ լինեն իրենց կառուցվածքի և արդյունավետ գործունեության հետ կապված չափազանց մեծ պետական միջամտությունից [346]: Օրինակ, արհմիությունները իրավասու են ընտրելու իրենց անդամներին և ներկայացուցիչներին, և չպետք է չափազանց մեծ սահմանափակումներ լինեն այն հիմքերի նկատմամբ, որոնցով արհմիությունը իրավասու է կարգապահական միջոցներ ձեռնարկել իր անդամների հանդեպ [347]: Բացի այդ, արհմիության պաշտոնյաները պետք է ազատ մուտքի հնարավորություն ունենան աշխատավայրում և միության անդամները պետք է գործատուի պահանջներին համապատասխան կարողանան հավաքներ անցկացնել աշխատավայրում [348]:
  • Արհմիությունները և գործատուների կազմակերպությունները պետք է ազատ լինեն կազմավորվելու առանց նախնական թույլտվության, իսկ հիմնադրման ընթացակարգը, ինչպես օրինակ գրանցման դիմումը և գրանցումը, պետք է պարզ և հեշտ կիրառելի լինեն: Եթե գրանցման կամ հիմնադրման համար տուրքեր են գանձվում, ապա դրանք պետք է ողջամիտ լինեն և նախատեսված լինեն միայն անհրաժեշտ վարչական ծախսերի համար [349]:
  • Գրանցման համար անդամների նվազագույն թիվ ունենալու պահանջը համապատասխանում է ԵՍԽ 5-րդ հոդվածին, եթե անդամների նվազագույն թիվը ողջամիտ է սահմանված և որևէ խոչընդոտ չի հարուցում կազմակերպության հիմնադրման համար [350]:
  • Ներպետական իրավունքը կարող է որոշակի խորհրդակցություններին և կոլեկտիվ բանակցային գործընթացներին մասնակցության հնարավորությունը վերապահել միայն ներկայացուցիչ-արհմիություններին, որոնք պետք է համապատասխանեն որոշակի չափանիշների [351]:
  • Գործադուլի իրավունքը կարող է արգելվել, եթե այդ սահմանափակումը համապատասխանում է G հոդվածում շարադրված պայմաններին, որում սահմանված են այն պայմանները, որոնք կարող են արդարացնել խարտիայով երաշխավորված իրավունքների սահմանափակումը: Ցանկացած սահմանափակում պետք է ծառայի իրավաչափ նպատակների և անհրաժեշտ լինի ժողովրդավարական հասարակությունում այլ անձանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու կամ հանրային շահերը, ազգային անվտանգությունը, հանրային առողջապահությունը և բարոյականությունը պաշտպանելու համար [352]:
  • Հանրության համար առանցքային ոլորտներում գործադուլների արգելումը կոչված է ծառայելու իրավաչափ նպատակների, քանի որ այդ ոլորտներում գործադուլները կարող են վտանգ հարուցել հանրային շահերի, ազգային անվտանգության և (կամ) հանրային առողջության համար: Այնուամենայնիվ, նույնիսկ առանցքային ոլորտներում գործադուլների պարզ արգելքը, մասնավորապես երբ այդ ոլորտները լայն են սահմանված, ինչպես օրինակ «էներգետիկան» կամ «առողջապահությունը», չի կարող համաչափ համարվել յուրաքանչյուր ոլորտի առանձնահատուկ պահանջների հաշվառմամբ: Այս ոլորտներում ծառայության առնվազն նվազագույն պահանջների ամրագրումը կարող է դիտարկվել որպես 6-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին համապատասխանող [353]:

ԵՍԽ 19-րդ հոդվածի 4-րդ մաս. Միգրանտ աշխատողների և նրանց ընտանիքների պաշտպանվածության և օգնություն ստանալու իրավունքը

Ցանկացած մյուս Կողմի տարածքում միգրանտ աշխատողների և նրանց ընտանիքների պաշտպանվածության և օգնություն ստանալու իրավունքի արդյունավետ կիրառումն ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են` 4. իրենց տարածքներում օրինականորեն գտնվող այսպիսի աշխատողների համար ապահովել ոչ պակաu բարենպաստ վերաբերմունք, քան իրենց քաղաքացիների նկատմամբ կիրառվող վերաբերմունքն է հետևյալ հարցերի կապակցությամբ` այնքանով, որքանով տվյալ հարցերը կարգավորվում են օրենքով կամ կանոնակարգերով կամ ենթակա են վարչական մարմինների վերահսկողությանը… բ. արհմիություններին անդամակցությունը և կոլեկտիվ գործարքներից ստացվող եկամուտներից օգտվելը,

Հոդված 6. Կոլեկտիվ գործարքների կնքման իրավունք իրավունք

Կոլեկտիվ գործարքների կնքման իրավունքի արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են` 1. նպաստել աշխատողների և գործատուների միջև համատեղ խորհրդակցությունների անցկացմանը, 2. անհրաժեշտության դեպքում խթանել կառուցակարգեր գործատուների կամ գործատուների կազմակերպությունների և աշխատողների կազմակերպությունների միջև կամավոր բանակցությունների համար` կոլեկտիվ համաձայնագրերի միջոցով աշխատանքի ժամկետները և պայմանները կարգավորելու նպատակով, 3. խթանել աշխատանքային վեճերի կարգավորման համար հաշտարար և կամավոր արբիտրաժի համապատասխան կառուցակարգի ստեղծումն ու օգտագործումը, և ճանաչում են` 4. շահերի բախման դեպքում աշխատողների և գործատուների համատեղ գործողությունների անցկացման իրավունքը` ներառյալ գործադուլների իրավունքը` այն պարտավորություններին ենթարկվելու պայմանով, որոնք կարող են ծագել նախօրոք կնքված կոլեկտիվ համաձայնագրերից:

  • Հանրային ծառայողները, ըստ 6-րդ հոդվածի 4-րդ մասի, ունեն գործադուլի իրավունք: Անթույլատրելի է բոլոր այդ ծառայողներին գործադուլի իրավունքից զրկելը: Այնուամենայնիվ, որոշակի խմբի պետական պաշտոնյաների համար գործադուլի իրավունքը կարող է արգելված լինել: Ըստ G հոդվածի` այս արգելքները պետք է սահմանափակվեն այն պետական պաշտոնյաների շրջանակով, որոնց պարտականություններն ու գործառույթները, հաշվի առնելով դրանց բնույթը կամ պատասխանատվության մակարդակը, ուղղակիորեն կապված են ազգային անվտանգության կամ ընդհանուր հանրային շահերի հետ [354]:
  • Գործադուլը չպետք է դիտարկվի որպես աշխատողների կողմից պայմանագրային պարտավորությունների խախտում, որը հանդիսանում է աշխատանքային պայմանագրի խախտում. գործադուլին մասնակցությունը պետք է ենթադրի աշխատանքից ազատվելու արգելք: Այնուամենայնիվ, եթե գործադուլավորները գործադուլի ավարտից հետո ամբողջապես վերադարձել են իրենց աշխատանքային պարտականություններին, և նախկինում նրանց ունեցած իրավունքները (օրինակ` կենսաթոշակները, հանգստյան օրերը և աշխատանքային ստաժը) փոփոխման չեն ենթարկվել, ապա ընթացակարգին համապատասխան աշխատանքային պայմանագրի լուծումը չի համարվում 6-րդ հոդվածի 4րդ մասի խախտում [355]: Աշխատողների վարձատրությունից ցանկացած պահում չպետք է գերազանցի գործադուլին մասնակցելու ժամանակահատվածում նրանց աշխատավարձի չափը [356]: Գործադուլի այն մասնակիցները, որոնք գործադուլ հայտարարած արհմիության անդամ չեն հանդիսանում, ունեն նույն իրավունքները, ինչ արհմիության անդամները [357]:

ԵՍԽ 21-րդ հոդված. Տեղեկատվության և խորհրդատվության իրավունք

Ձեռնարկության շրջանակներում աշխատողների տեղեկացված և խորհրդակցված լինելու իրավունքի արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են, ազգային օրենսդրության համաձայն և գործնականորեն, ընդունել կամ խրախուսել այնպիսի միջոցներ, որոնք հնարավորություն կտան աշխատողներին կամ նրանց ներկայացուցիչներին` ա) կանոնավոր կերպով կամ համապատասխան ժամանակ և հասկանալի ձևով տեղյակ լինել այն ձեռնարկության, որտեղ նրանք աշխատում են, տնտեսական և ֆինանսական վիճակին` հասկանալով, որ որոշակի տեղեկատվության տրամադրումը, որը կարող է վնասակար լինել ձեռնարկությանը, կարող է մերժվել, կամ այդ տեղեկատվությունը ենթակա է գաղտնիության պահանջին, բ) ժամանակին խորհրդակցություն ստանալ այն առաջարկվող որոշումների վերաբերյալ, որոնք կարող են էականորեն ազդել աշխատողների շահերի վրա, մասնավորապես, այն որոշումների վերաբերյալ, որոնք կարող են կարևոր ազդեցություն ունենալ ձեռնարկությունում աշխատանքային վիճակի վրա:

ԵՍԽ 22-րդ հոդված. Աշխատանքային պայմանների և աշխատանքային միջավայրի սահմանմանը և բարելավմանը մասնակցելու իրավունք

Աշխատողների` աշխատանքային պայմանների և աշխատանքային միջավայրի սահմանմանը և բարելավմանը մասնակցելու իրավունքի արդյունավետ կիրառումն ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են, ազգային օրենսդրության համաձայն և գործնականորեն, ընդունել կամ խրախուսել այնպիսի միջոցներ, որոնք հնարավորություն կտան աշխատողներին կամ նրանց ներկայացուցիչներին` աջակցելու. ա) աշխատանքային պայմանների, աշխատանքի կազմակերպման և աշխատանքային միջավայրի սահմանմանը և բարելավմանը, բ) ձեռնարկության շրջանակներում առողջության և անվտանգության պաշտպանությանը, գ) ձեռնարկության շրջանակներում սոցիալական և սոցիալ-մշակութային ծառայությունների և կառուցակարգերի կազմակերպմանը, դ) նշված հարցերի վերաբերյալ կանոնակարգերի պահպանման նկատմամբ վերահսկողությանը:

ՄԻԵԿ 11-րդ հոդված. Հավաքների և միավորվելու ազատություն

1. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների ազատության և այլոց հետ միավորվելու ազատության իրավունք` ներառյալ իր շահերի պաշտպանության համար արհմիություններ ստեղծելու և դրանց անդամակցելու իրավունքը:

  • Արհմիություններ ստեղծելու և անդամակցելու իրավունքը միավորվելու ազատության մի մասն է և 11-րդ հոդվածով սահմանված հատուկ ու ինքնուրույն իրավունք չէ [358]:
  • 11-րդ հոդվածն արհմիությունների հանդեպ հստակորեն որևէ հատուկ վերաբերմունք չի երաշխավորում. խոսքը վերաբերում է կառավարության հետ խորհրդակցելու կամ գործադուլի իրավունքին [359]: Այդուհանդերձ, արհմիությունները պետք է լսվեն և նրանց պետք է թույլատրվի իրականացնել իրենց անդամների մասնագիտական շահերի պաշտպանությանն ուղղված միջոցառումներ [360]:
  • Այս պաշտպանությունը կարող է ներառել գործադուլի իրավունքը, որը կարող է սահմանափակվել միայն որոշակի հանգամանքների առկայության դեպքում [361]:

...


340. Տե՛ս, ՏՍՄԻԿ եզրահանգումներ I, 5-րդ հոդվածի մեկնաբանություն, էջ 31:
341. Տե՛ս, ՏՍՄԻԿ եզրահանգումներ I, 5-րդ հոդվածի մեկնաբանություն, էջ 31:
342. Տե՛ս, ՏՍՄԻԿ եզրահանգումներ III, 5-րդ հոդվածի մեկնաբանություն, էջ 30:
343. Տե՛ս, ՏՍՄԻԿ եզրահանգումներ VIII, 5-րդ հոդվածի մեկնաբանություն, էջ 77:
344. Տե՛ս, ՏՍՄԻԿ եզրահանգումներ XV-1, Դանիա, էջ 142:
345. Տե՛ս, ՏՍՄԻԿ եզրահանգումներ, 2004թ., Բուլղարիա, էջ 32:
346. Տե՛ս, ՏՍՄԻԿ եզրահանգումներ XII-2, Գերմանիա, էջ 98:
347. Տե՛ս, ՏՍՄԻԿ եզրահանգումներ XVII, Մեծ Բրիտանիա, էջ 510:
348. Տե՛ս, ՏՍՄԻԿ եզրահանգումներ XV-1, Ֆրանսիա, էջ 240:
349. Տե՛ս, ՏՍՄԻԿ եզրահանգումներ XV-1, Մեծ Բրիտանիա, 628 և 683 էջերը:
350. Տե՛ս, ՏՍՄԻԿ եզրահանգումներ XIII-5, Պորտուգալիա, էջ 172:
351. Տե՛ս, ՏՍՄԻԿ եզրահանգումներ XV-1, Բելգիա, էջ74 և ՏՍՄԻԿ եզրահանգումներ XV-1, Ֆրանսիա, էջ 240:
352. Տե՛ս, ՏՍՄԻԿ եզրահանգումներ X-I, Նորվեգիա, էջ 76: (կապված Խարտիայի 31-րդ հոդվածի հետ):
353. Տե՛ս, ՏՍՄԻԿ եզրահանգումներ I, 6-րդ հոդվածի 4-րդ մասի մեկնաբանություն, էջ 38. Բուլղարիայում անկախ արհմիությունների կոնֆեդերացիան (ԲԱԱԿ), աշխատանքային «Պոդկրեպա» կոնֆեդերացիան և եվրոպական արհմիությունների կոնֆեդերացիան (ԵԱԿ) ընդդեմ Բուլարիայի, գանգատ N 32/2005, 2006 թվականի հոկտեմբերի 16-ի վճիռ, կետ 24:
354. Տե՛ս, Եզրահանգումներ I, 6-րդ հոդվածի 4-րդ մասի մեկնաբանություն, 38-39 էջերը: Բուլղարիայում անկախ արհիմիությունների կոնֆեդերացիան (ԲԱԱԿ) ընդդեմ Բուլղարիայի, գանգատ N 32/2005, գործի հանգամանքների վերաբերյալ 2006 թվականի հոկտեմբերի 16-ի որոշում, կետ 46:
355. Տե՛ս, ՏՍՄԻԿ եզրահանգումներ I, 6-րդ հոդվածի 4-րդ մասի մեկնաբանություն, կետ 39:
356. Տե՛ս, ՏՍՄԻԿ եզրահանգումներ XIII-1, Ֆրանսիա, էջ 154: Ֆրանսիական կոնֆեդերացիայի ղեկավար կազմն ընդդեմ Ֆրանսիայի, գանգատ 16/2003, 2004 թվականի հոկտեմբերի 12-ի վճիռ, կետ 63:
357. Տե՛ս, ՏՍՄԻԿ եզրահանգումներ XVIII-1, Դանիա, էջ 273:
358. Տե՛ս, Բելգիական ոստիկանության ազգային միությունն ընդդեմ Բելգիայի (1979-80թթ.), կետ 38:
359. Տե՛ս, Շմիդտը և Դահլստրոմն ընդդեմ Շվեդիայի (1979-80թթ.):
360. Տե՛ս, Բելգիական ոստիկանության ազգային միությունն ընդդեմ Բելգիայի (1979-80թթ.):
361. Տե՛ս, Ուիլսոնը և Օրսն ընդդեմ Միացյալ Թագավորության (2002թ.). արձանագրվել է 11-րդ հոդվածի խախտում, քանի որ օրենքը գործատուներին թուլատրել է կոլեկտիվ բանակցությունների նպատակով հրաժարվել արհմիություններից և առաջարկել աշխատողներին հրաժարվել իրենց մի շարք արհմիութենական իրավունքներից:

...



Ձեր մեկնաբանությունը

[ + Մեկնաբանել + ]

Մեկնաբանություններ դեռ չեն ստացվել: [ + + + ]


Ձեր մեկնաբանությունը կերեւա խմբագրի կողմից հաստատվելուց հետո:

Գործիքներ


ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Գլուխ 1. Ներածություն

 

Գլուխ 2. Պացիենտների խնամքի հարցում մարդու իրավունքների միջազգային ոլորտը

 

Գլուխ 3. Պացիենտների խնամքի հարցում մարդու իրավունքների տարածաշրջանային ոլորտը

 

Գլուխ 4. Միջազգային և տարածաշրջանային ընթացակարգեր

 

Գլուխ 5. Հայաստանին վերաբերող առանձնահատուկ նկատառումներ

 

Գլուխ 6. Պացիենտի իրավունքները Հայաստանում

 

Գլուխ 7. Ազգային ծառայություններ մատուցողների իրավունքները և պարտականությունները

 

Գլուխ 8. Ազգային ծառայություններ մատուցողների իրավունքները եւ պարտականությունները

 

Բառարան

 

pdf Ներբեռնել գիրքը (2.6 մԲ)

 
 

Նորություններ

Հանրամատչելի գործնական ուղեցույց պալիատիվ օգնության կարիք ունեցող անձանց համար

“Մարդու իրավունքները բուժօգնություն ստանալիս” շարքի հերթական բրոշյուրը այժմ հասանելի է էլեկտրոնային տարբերակով:
Պալիատիվ օգնության կարիք ունեցող անձանց համար հանրամատչելի գործնական ուղեցույցը կարող եք ներբեռնել այստեղ

կարդալ

Դաունի համախտանիշի միջազգային օրն է

Աշխարհում ամեն տարի 3000-5000 երեխա ծնվում է Դաունի համախտանիշով: ՄԱԿ-ի նախաձեռնությամբ այս օրը նշվում է 2012 թվականից` Դաունի համախտանիշով ապրող մարդկանց խնդիրները բարձրաձայնելու, հասարակությունում նրանց դերը կարևորելու նպատակով:

Դաունի համախտանիշի միջազգային օրվա 2014 թվականի…

կարդալ

Հիվանդների մահվան պատճառ դարձած բժիշկ-տնօրենը խնդրում է իրեն արդարացնել

“Ժամանակ"-ը գրում է, որ վերաքննիչ քրեական դատարանում երեկ հետաձգվել է «Արմավիր» բժշկական կենտրոնի տնօրեն Նշան Գևորգյանի գործով վերաքննիչ բողոքների քննությունը:
Ըստ դատական ակտի՝ 2010թ. դեկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը Այգեվան գյուղի բնակիչ Վռամ Խ.-ն վատ է զգացել: «Արմավիր»…

կարդալ



Իրադարձություններ

Քննարկում “Հասարակական կազմակերպությունների դատավարական իրավասուբյեկտությունը” թեմայով

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնը կազմակերպում է սեմինար-քննարկում <ՙ<Հասարակական կազմակերպությունների դատավարական իրավասուբյեկտությունը>> թեմայով:

Վեջինս տեղի կունենա սույն թվականի մարտի 6-ին, ժամը 12:00-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի…

կարդալ

Պետական պատվե՞ր, թե՞ համակարգված ատկատ

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի և մի շարք այլ իրավական ակտերի համաձայն պետությունը իր վրա է վերցրել որոշակի պարտականություններ` հոգալու հանրապետության առողջապահական կարիքների մի մասը: Այդ կարիքների մեծ մասը, որի համար ի դեպ ծախսվում է պետական…

կարդալ




 

Practitioner Guide
 

Իրավական ակտեր


Հաստատված է ՀՀ ԱՆ 16. 02. 2010թ N 191-Ա հրամանով:

Բեռնել այստեղից (MS Word, 1.6…

Բառարան


Այս հռչակագիրը, որն աշխարհի տարբեր անկյուններում հաստատել են 24 ոչ կառավարական կազմակերպություններ եւ ցանցեր, հաստատում է, որ այժմ՝ ավելի, քան…

Անցուդարձ


“ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼԻՍ” շարքի հերթական գրքույկը այժմ հասանելի է էլեկտրոնային տարբերակով:

Ձերբակալված, կալանավորված և դատապարտված անձանց…

Բաժանորդագրում

Մուգքագրեք Ձեր էլ. փոստի հասցեն

FAQ

ԵՊՀ  ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱ
-Անվճար իրավաբանական օգնություն - Խորհրդատվությունը երեքշաբթի-ուրբաթ օրերին, ժամը 9:30-14:30, Հասցե` Ալեք Մանուկյան 1, իրավագիտության ֆակուլտետ, Հեռ. 010578137