Առցանց օժանդակություն եւ հավաստի տեղեկություններ առողջապահության ոլորտում Ձեր իրավունքների մասին:
Մենք տրամադրում ենք օգտակար տեղեկություններ բժիշկների, պաշտոնյաների, իրավաբանների, հիվանդների եւ բոլոր այն մարդկանց համար, ովքեր հետաքրքրվում են առողջապահական իրավունքով եւ բիոէթիկայով:
Դուք այս էջում եք՝ HealthRights.am > Գործնական ուղեցույց - - Գլուխ 3. ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՈԼՈՐՏԸ - Ծառայություն մատուցողների իրավունքներ
Առողջապահական ծառայություն մատուցողներն ունեն պատշաճ ընթացակարգի իրավունք, երբ իրենց վարքագծի վերաբերյալ բողոքները ներկայացվում են ընդդեմ իրենց: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից տրվել է ՄԻԵԿ 6-րդ հոդվածով երաշխավորված արդարացի դատաքննության իրավունքի լայն մեկնաբանություն: Պարզ է, որ այդ իրավունքը վերաբերում է այնպիսի դեպքերի, ինչպիսիք են լիցենզավորումն ու բժշկական անփութությանը վերաբերող հայցերն ընդդեմ հիվանդանոցի:
Վարչական ընթացակարգերը չպետք է անպայմանորեն համապատասխանեն 6-րդ հոդվածին` պայմանով, որ նախատեսված է հնարավորություն դրանք բողոքարկել դատական կարգով, որը պետք է համապատասխանի 6-րդ հոդվածի չափանիշներին: Նույն կերպ իրավական ընթացակարգերը կարիք չունեն յուրաքանչուր փուլում համապատասխանելու արդար դատաքննության չափանիշներին: Փոխարենը, դատարանը կսահմանի, թե արդյոք, ընդհանուր առմամբ վերցված, ընթացակարգերը կազմել են արդարացի վարույթ:
Այս բաժնում քննարկվում են պատշաճ ընթացակարգին և հարակից իրավունքներին առնչվող չորս հիմնական հարց` ՄԻԵԿ 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արդար դատաքննության իրավունքի մեկնաբանությունը, ՄԻԵԿ13-րդ հոդվածում հստակ ամրագրված իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի երաշխիքը, ՄԻԵԿ 8-րդ հոդվածով սահմանված անձնական կյանքի և հեղինակության պաշտպանությունը, ինչպես նաև ՄԻԵԿ 10-րդ հոդվածում ամրագրված արտահայտվելու և տեղեկատվության ազատության պաշտպանությունը:
Պետք է նշել, որ ՄԻԵԿ-ով տեղեկատվության ազատություն հստակ սահմանված չէ, և 10-րդ հոդվածը (արտահայտվելու ազատություն) նախատեսում է տեղեկատվությանը վերաբերող շատ սահմանափակ պաշտպանություն: Տեղեկատվության հրապարակման իրավունք նշված չէ, իսկ այն ստանալու իրավունքը ենթարկվել է նեղ մեկնաբանության:
8-րդ հոդվածի կիրառմամբ իրավունքների և այլոց հեղինակության պաշտպանության հետ կապված արտահայտվելու ազատությունը կարող է օրինական կերպով սահմանափակվել` որպես այն բանի արդյունք, որ, օրինակ, լրատվամիջոցները չունեն հանրային ծառայողների վերաբերյալ չստուգված քննադատություններ հրապարակելու իրավունք:
[ + Մեկնաբանել + ]
Մեկնաբանություններ դեռ չեն ստացվել: [ + + + ]
Ձեր մեկնաբանությունը կերեւա խմբագրի կողմից հաստատվելուց հետո:
Գլուխ 1. Ներածություն
Գլուխ 2. Պացիենտների խնամքի հարցում մարդու իրավունքների միջազգային ոլորտը
Գլուխ 3. Պացիենտների խնամքի հարցում մարդու իրավունքների տարածաշրջանային ոլորտը
Գլուխ 4. Միջազգային և տարածաշրջանային ընթացակարգեր
Գլուխ 5. Հայաստանին վերաբերող առանձնահատուկ նկատառումներ
Գլուխ 6. Պացիենտի իրավունքները Հայաստանում
Գլուխ 7. Ազգային ծառայություններ մատուցողների իրավունքները և պարտականությունները
Գլուխ 8. Ազգային ծառայություններ մատուցողների իրավունքները եւ պարտականությունները
Մուգքագրեք Ձեր էլ. փոստի հասցեն