Առցանց օժանդակություն եւ հավաստի տեղեկություններ առողջապահության ոլորտում Ձեր իրավունքների մասին:
Մենք տրամադրում ենք օգտակար տեղեկություններ բժիշկների, պաշտոնյաների, իրավաբանների, հիվանդների եւ բոլոր այն մարդկանց համար, ովքեր հետաքրքրվում են առողջապահական իրավունքով եւ բիոէթիկայով:
Դուք այս էջում եք՝ HealthRights.am > Գործնական ուղեցույց - - Գլուխ 6. ՊԱՑԻԵՆՏԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Յուրաքանչյուր ոք ունի բարձրորակ բժշկական ծառայություններ ստանալու իրավունք, որոնք հիմնված են չափանիշների և հստակ չափորոշիչների վրա»:
Այս իրավունքի առնչությամբ ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածը սահմանում է.
«Յուրաքանչյուր ոք ունի օրենքով սահմանված եղանակներով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք:
Յուրաքանչյուր ոք ունի անվճար հիմնական բժշկական ծառայություններ ստանալու իրավունք: Դրանց ցանկը և մատուցման կարգը սահմանվում են օրենքով»:
Պետության կողմից ձեռնարկված օրենսդրական միջոցներից մեկը, որն ուղղված է որակյալ բժշկական օգնության և ծառայությունների ապահովմանը, լիցենզավորումն է: Համաձայն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 18-րդ հոդվածի`
Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներն իրավունք ունեն ցուցաբերել համապատասխան բժշկական օգնություն և սպասարկում ընտրված տեսակների շրջանակներում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզիա ստանալու դեպքում:
• Լիցենզիայի ժամկետների և պահանջների պահպանումը մատուցվող բժշկական օգնության և խնամքի որակի ապահովման ցուցանիշներից է, և դրանց չպահպանումը կարող է հանգեցնել լիցենզիայից զրկման:
• Բժշկական գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետությունում համապատասխան կրթություն, մասնագիտացում ստացած, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական գործունեության որոշակի տեսակներով զբաղվելու լիցենզիա ստացած անձինք:
• Այլ պետություններում բժշկական կրթություն ստացած անձանց Հայաստանի Հանրապետությունում բժշկական գործունեություն իրականացնել թույլատրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության միջազգային ծրագրերի համաձայն:
Բացի այդ, բժշկական օգնության և սպասարկման որակն ապահովելու նպատակով Oրենքի 19-րդ հոդվածում նշված է`
- ապահովել ցուցաբերվող բժշկական օգնության և սպասարկման քանակական ու որակական բնութագրիչների համապատասխանությունը սահմանված չափանիշներին.
- յուրաքանչյուրին տեղյակ պահել իրեն տրամադրվելիք բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակի, մեթոդների, ծավալների, տրամադրման կարգի և պայմանների մասին.
- յուրաքանչյուր մարդու կամ բժշկական օգնության համար այլ վճարողների պահանջով տրամադրել անհրաժեշտ տվյալներ հիվանդին ցուցաբերված բժշկական օգնության և սպասարկման քանակական ու որակական բնութագրիչների և այդ նպատակով կատարված ծախսերի մասին:
Ներկայում Հայաստանի Հանրապետության նորմատիվ-իրավական ակտերով բժշկական չափորոշիչները և նորմերը սահմանված չեն: Մինչդեռ, չափորոշիչները պետք է հաստատվեն Առողջապահության նախարարի կողմից` համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման:
Դրա հետ միասին, բուժհաստատություններում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում կենտրոնացված կարգով բժշկական սարքավորումների, գործիքների և գործիքների ձեռքբերման ու բաշխման կարգը հաստատվել է ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշմամբ:
• Նման կարգը հավասար պայմաններ է ստեղծում բոլոր բուժհաստատությունների համար և նպատակ ունի բարձրացնելու բժշկական օգնության որակը: Կարգի 2-րդ կետով ամրագրված է, որ
«բժշկական սարքավորումների ձեռքբերումն իրականացվում է առողջապահական կազմակերպություններում լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների պատշաճ մակարդակով կազմակերպման և բժշկական օգնության որակի բարձրացման նպատակով»:
Նշվում է նաև, որ բժշկական սարքավորումների անվանացանկը որոշվում է բնակչության հիմնական բժշկասոցիալական պահանջների բավարարման սկզբունքով` սահմանափակ քանակով պարզ, մատչելի և համեմատաբար ոչ թանկարժեք բժշկական տեխնոլոգիաների միջոցով որակյալ բժշկական օգնություն ապահովելու նպատակով:
Թեև Հայաստանի Հանրապետությունը էթիակայի կանոնագիրք չի ընդունել, Համաշխարհային բժշկական ընկերակցության (ՀԲԸ)` էթիկային վերաբերող փաստաթղթերը սահմանում են երաշխիքներ բժիշկների համար (տե՛ս վերը նշված թիվ 1 իրավունքը, մաս «դ»): ՀԲԸ Պացիենտների իրավունքների մասին հռչակագրի 1-ին սկզբունքը սահմանում է, որ պացիենտի բուժումը միշտ պետք է իրականացվի նրա լավագույն շահերին համապատախան և ընդհանուր առմամբ հիմնված լինի հաստատված բժշկական սկզբունքների վրա:
Որակի ապահովումը միշտ պետք է կազմի բժշկական օգնության մասը: Բժիշկները հատկապես պետք է պատասխանատվություն կրեն` որպես բժշկական ծառայությունների որակի պահապաններ:
Բացի այդ, պացիենտն ունի շարունակական բժշկական օգնություն ստանալու իրավունք: Բժիշկը բժշկական օգնության հարցում պարտավոր է համագործակցել պացիենտին բուժող այլ առողջապահական խնամք մատուցողների հետ: Բժիշկը կարող է չշարունակել բուժումը, քանի դեռ այն բժշկական տեսանկյունից չի պահանջվում առանց պացիենտին ողջամիտ օգնություն և խնամքի համար այլընտրանքային միջոցների բավարար հնարավորություն տրամադրելու:
ՀՀ քաղաքացի Լ-ն դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն` բողոքով, որ տեղամասային պոլիկլինիկայում մերժել են պետական պատվերի շրջանակներում իրեն լիովին հետազոտել: Բողոքարկման արդյունքում պարզվել է Լ-ն անցել է անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, ստույգ ախտորոշվել է նրա հիվանդությունը, և նշանակվել է բուժում: Քանի որ որևէ խնդիր չի արձանագրվել, թանկարժեք հետազոտություն (համակարգչային տոմոգրաֆիա) անցկացնելու վերաբերյալ նրա խնդրանքը եղել է անհիմն և ախտորոշման համար ոչ անհրաժեշտ (հայտնվել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից):
Քաղաքացի Ս-ն ուժեղ գլխացավի գանգատով դիմել է տեղամասային պոլիկլինիկայի բժշկին` նշելով, որ նման գլխացավ երբեք չի ունեցել: Սակայն բժիշկը ուշադրություն չի դարձնում հիվանդի խոսքերին, չափում է միայն արյան ճնշումը, դուրս գրում ցավազրկող և տուն ուղարկում: Երկու ամիս Ս-ն տառապում է գլխացավերից, գնում պոլիկլինիկա, սակայն ոչ մի նոր հետազոտում և ախտորոշում չի ստանում: Վերջապես նա իր կամքով հետազոտվում է վճարովի ախտորոշման կենտրոնում, որտեղ և ախտորոշվում է գանգուղեղի նորագոյացություն: Բժշկի անգործության արդյունքում Ս-ն կորցնում է իր համար շատ կարևոր ժամանակը, 2 ամիս տառապում անտեղի ցավերից և ծանր վիճակում ստացիոնար բուժման համար տեղափոխվում հիվանդանոց (հիպոթետիկ գործ):
Քանի որ իրավունքի այս ոլորտը դեռ գտնվում է զարգացման փուլում, այս բաժնի համար իրական դեպքերի օրինակներ չկան: Ընթերցողները սույն ուղեցույցի հետագա խմբագրության նկատակով կարող են առաջարկել իրական դեպքերի օրինակներ` դրանք ուղարկելով հետևյալ հասցեով. info[at]healthrights.am:
• Իրավունքը սահմանված է հետևյալ կերպ. «առողջապահական ծառայությունների բարձր որակը` հիմնված կոնկրետ չափանիշների սահմանման և պահպանման վրա»: Դրա հաշվառմամբ հատկապես կարևոր է ձեռք բերել համապատասխան բնույթի և բուժման աստիճանի վերաբերյալ բժշկական փորձագիտական եզրակացություններ, որոնք պետք է լինեն մատչելի և համապատասխանեն մյուս եզրակացություններին ու ապացույցներին:
Պացիենտների իրավունքների եվրոպական խարտիա - Որակի չափանիշների պահպանման իրավունք
Մարդու իրավունքները պացիենտի խնամքի ոլորտում - Առողջության իրավունք, Կյանքի իրավունք
[ + Մեկնաբանել + ]
Մեկնաբանություններ դեռ չեն ստացվել: [ + + + ]
Ձեր մեկնաբանությունը կերեւա խմբագրի կողմից հաստատվելուց հետո:
Գլուխ 1. Ներածություն
Գլուխ 2. Պացիենտների խնամքի հարցում մարդու իրավունքների միջազգային ոլորտը
Գլուխ 3. Պացիենտների խնամքի հարցում մարդու իրավունքների տարածաշրջանային ոլորտը
Գլուխ 4. Միջազգային և տարածաշրջանային ընթացակարգեր
Գլուխ 5. Հայաստանին վերաբերող առանձնահատուկ նկատառումներ
Գլուխ 6. Պացիենտի իրավունքները Հայաստանում
Գլուխ 7. Ազգային ծառայություններ մատուցողների իրավունքները և պարտականությունները
Գլուխ 8. Ազգային ծառայություններ մատուցողների իրավունքները եւ պարտականությունները
Մուգքագրեք Ձեր էլ. փոստի հասցեն