Կայքի թարմացումը` 24-07-2014 space

PG

 

  • text-size Decrease font Middle font Enlarge font Extralarge font
 

6.13 Բողաքարկման իրավունք

ա) ՊԻԵԽ-ով սահմանված թիվ 13 իրավունքը

«Յուրաքանչյուր ոք վնաս կրելու դեպքում ունի բողոքարկման և դրան արձագանք կամ այլ պատասխան ստանալու իրավունք»:

բ) ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված իրավունքը

ՀՀ Սահմանադրություն

Այս իրավունքը տեղ է գտել ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածում, որի համաձայն`

«Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները և ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք:

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր իրավունքների ու ազատությունների պաշտպանության համար օրենքով սահմանված հիմքերով և կարգով ստանալու մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը:

Յուրաքանչյուր ոք, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, իրավունք ունի իր իրավունքների ու ազատությունների պաշտպանության խնդրով դիմելու մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններին»:

Բացի այդ, ՀՀ Սահմանադրության 27.1-րդ հոդվածը յուրաքանչյուր անձի համար երաշխավորում է իր անձնական կամ հասարակական շահերի պաշտպանության նկատառումներով իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին և պաշտոնատար անձանց դիմումներ կամ առաջարկություններ ներկայացնելու և ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունք:

ՀՀ օրենքը «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկելու կարգի մասին»

ՀՀ Սահմանադրությանը համապատասխան` 1999 թվականի նոյեմբերի 24-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել էր «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքը, որը կարգավորում էր պետական, հասարակական և մյուս մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, կազմակերպությունների կողմից քաղաքացիների և իրավաբանական անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց առաջարկությունները, դիմումները և բողոքները օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում քննարկելու, քաղաքացիների, իրավաբանական անձանց իրավունքների և օրենքով պաշտպանվող շահերի խախտման փաստերին արձագանքելու և այդ խախտումները վերացնելու ու կանխելու առնչությամբ ծագող հարաբերությունները:

ՀՀ օրենքը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»

Պետք է նշել, որ 2004 թվականից դեկտեմբերի 31-ից հետո` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի գործողությունը տարածվում է միայն մարդկանց նկատմամբ (քաղաքացիներ և ոչ քաղաքացիներ):

• Եթե պացիենտը գտնում է, որ խախտվել են Սահմանադրությամբ կամ այլ օրենքներով երաշխավորված իր իրավունքները, ապա նա իր հայեցողությամբ կարող է ձեռնարկել հետևյալ քայլերը.

- «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի համաձայն` դիմել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը, եթե ենթադրյալ խախտումը տեղի է ունեցել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից,

- նախաձեռնել վարչական վարույթ (եթե ենթադրյալ խախտումը տեղի է ունեցել վարչական մարմնի կողմից), այսինքն` ներկայացնել բողոք ենթադրյալ խախտումը կատարողի վերադաս մարմնին կամ պաշտոնատար անձին` համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի: Հաջողության չհասնելու դեպքում կարող է հետագա բողոք բերվել ՀՀ վարչական դատարան` համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի,

- հայց ներկայացնել առաջին ատյանի դատարան, եթե բողոքն ուղղված մասնավոր կազմակերպության դեմ` համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի,

- ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով բողոք ներկայացնել ՀՀ ոստիկանություն, եթե ենթադրյալ գործողությունը կամ անգործությունը պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված հանցագործության հատկանիշներ:

գ) Համապատասխան ենթաօրենսդրական ակտեր

Որևէ ենթաօրենսդրական ակտ այս համատեքստում կիրառելի չէ:

դ) Էթիկայի կանոնագրքի համապատախան դրույթներ

Էթիկայի կանոնագրքի որևէ դրույթ այս համատեքստում կիրառելի չէ:

ե) Գործնական օրինակներ

1. Համապատասխանության օրինակ(ներ)

Առողջապահության նախարարությունը քաղաքացի Ա-ից ստանում է պացիենտի իր իրավունքների խախտման մասին դիմում, որը վերաբերում է Տավուշի մարզպետարանի ենթակայությամբ գործող Իջևանի բժշկական կենտրոնի գործունեությանը: Առողջապահության նախարարությունը, ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով, եռօրյա ժամկետում այն վերահասցեագրում է իրավասու վարչական մարմնին` Տավուշի մարզպետին, դրա մասին ծանուցելով նաև դիմողին: Քննարկման արդյունքում բժիշկը ենթարկվում է պատասխանատվության, իսկ Ա-ի իրավունքները վերականգնվում են (հայտնվել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից):

2. Խախտման օրինակ(ներ)

Կոտայքի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող բժշկական հաստատությունում գործող բժիշկ Ա-ի գործողությունների նկատմամբ բողոքում շարադրված փաստերը վերլուծելով` հաստատության ղեկավարությունը եզրահանգում է, որ պացիենտի իրավունքների վերականգնումը կարող է իրականացվել միայն դատական կարգով և ենթակա չէ որևէ վարչական մարմնի լուծմանը: Այդ իսկ պատճառով նրանք բողոքի քննարկման արդյունքների մասին դիմողին չեն պատասխանում:

3. Իրական դեպքեր (գրանցված և չգրանցված)

Երևան քաղաքի բնակիչ, իրավաբան Ա-ն 2004 թվականի սեպտեմբերի 9-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանին գրավոր դիմում է ներկայացրել իր որդու` բակում խաղալիս աջ ոտքի ծնկի հատվածում ստացված վնասվածքի սխալ բուժման և վիրահատության համար մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և համապատասխան փոխհատուցում ստանալուն ուղղված իր ապարդյուն ջանքերի մասին:

Դիմողը իր որդուն հաշմանդամ դարձրած բժշկից բացատրություն է պահանջել ամբողջ տեղի ունեցածի կապակցությամբ և ստացել է պատասխան` «դուրդ չի գալիս, տար ուրիշ բժշկի մոտ»: Նման վերաբերմունքի արժանանալով` Ա-ն 2001 թվականին գրավոր դիմում է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազություն: Դատախազության կողմից նշանակված երկու դատաբժշկական փորձաքննությունների արդյունքները հաստատել են բժշկի մեղքով հաշմանդամության առաջացման փաստը: Վերջինս ընդունել է իր մեղքը, սակայն դատախազության որոշմամբ բժշկի կողմից ծանր մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ քրեական գործի հարուցումը մերժվել է համաներման ակտի ընդունման պատճառով: Որոշ ժամանակ անց Երևան քաղաքի դատախազը վերացրել է նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը, և նյութերն ուղղարկվել են նոր քննության: Հետագայում ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան մասնագիտական հանձնաժողովի կողմից անցկացված նոր դատաբժշկական փորձաքննության արդյունքում տված եզրակացությամբ` մեղքը հերքվել է: Արդյունքում դատախազի որոշմամբ քրեական գործի հարուցումը մերժվել է` համաձայնՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի:

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատը դատախազության ` որոշումը 2002 թվականի սեպտեմբերի 6-ին ճանաչել է անհիմն և գործն ուղարկել նոր քննության: Այս անգամ քրեական գործը հարուցվել է և նշանակվում է դատաբժշկական նոր փորձաքննություն: ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական փորձաքննությունների հանրապետական գիտագործնական կենտրոնի փորձագետների հինգերորդ եզրակացության համաձայն` ապացուցվում է, որ վիրահատությունի առաջ պատշաճ ֆիզիոթերապևտիկ բուժում չի իրականացվել ճիշտ ախտորոշում չի կատարվել: Բացի այդ, հետվիրահատական շրջանում բժշկի կողմից որևէ արդյունավետ բուժօգնություն ցուցաբերված չի եղել, քանի որ իր կատարած վիրահատության հետևանքով արդեն իսկ առաջացել է հոդի անշարժություն:

Սակայն Էրեբունու և Նուբարաշեն համայնքների դատախազության 2002 թվականի դեկտեմբերի 9-ի որոշմամբ` նկատի ունենալով այն, որ բժշկի գործողությունները հանցագործության հատկանիշներ չեն պարունակում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա քրեական գործով վարույթը կարճվում է հանցակազմի բացակայության պատճառով:

Արդյունքում Ա-ն որոշել է հարուցել քաղաքացիական հայց:

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը 2003 թվականի մարտի 19-ի վճռով բավարարել է հայցը և, որպես Ա-ի որդուն պատճառված վնասի հատուցում, Երևանի թիվ 1 մանկական կլինիկական հիվանդանոցի միջոցներից բռնագանձել 5.000 (հինգ հազար) ԱՄՆ դոլարինչպես նաև պատասխանող կազմակերպությունից բռնագանձել 100 ԱՄՆ դոլար պետական տուրք հօգուտ պետբյուջե:

զ) Գործնական նշումներ (գործնական խորհուրդներ իրավաբանների համար)

• Անհրաժեշտ է իմանալ` վարչական բողոքարկման ինչպիսի ընթացակարգեր գոյություն ունեն յուրաքանչյուր դեպքի համար, ինչպես նաև մինչև հաճախորդի օգտին որևէ իրավական քայլ ձեռնարկելը պետք է պարզել արդյոք դրանք սպառվել են:



Ձեր մեկնաբանությունը

[ + Մեկնաբանել + ]

Մեկնաբանություններ դեռ չեն ստացվել: [ + + + ]


Ձեր մեկնաբանությունը կերեւա խմբագրի կողմից հաստատվելուց հետո:

Գործիքներ


ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Գլուխ 1. Ներածություն

 

Գլուխ 2. Պացիենտների խնամքի հարցում մարդու իրավունքների միջազգային ոլորտը

 

Գլուխ 3. Պացիենտների խնամքի հարցում մարդու իրավունքների տարածաշրջանային ոլորտը

 

Գլուխ 4. Միջազգային և տարածաշրջանային ընթացակարգեր

 

Գլուխ 5. Հայաստանին վերաբերող առանձնահատուկ նկատառումներ

 

Գլուխ 6. Պացիենտի իրավունքները Հայաստանում

 

Գլուխ 7. Ազգային ծառայություններ մատուցողների իրավունքները և պարտականությունները

 

Գլուխ 8. Ազգային ծառայություններ մատուցողների իրավունքները եւ պարտականությունները

 

Բառարան

 

pdf Ներբեռնել գիրքը (2.6 մԲ)

 
 

Նորություններ

Աշխեն Մկրտչյանի մասին ֆիլմ

Ֆիլմը Աշխեն Մկրտչյանի մասին է,

կարդալ

Քննարկվեցին դեղերի գովազդի և կլինիկական հետազոտությունների նոր օրենքի նախագծով նախատեսվող…

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մասնակցությամբ շարունակվում են «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները։ Մասնագիտական խորհրդակցությունների առաջին օրն անդրադարձ կատարվեց դեղերի գովազդին, այնուհետև քննարկվեցին դեղերի կլինիկական հետազոտությունների վերաբերյալ…

կարդալ

Օգոստոսի 1-ից սայտոտեկը` միայն դեղատոմսով

Օգոստոսի 1-ից սայտոտեկը դեղատներից բաց կթողնվի միայն դեղատոմսով։ Այդ մասին նախարարությունը տեղեկացրել է դեղատնային գործունեությամբ զբաղվող բոլոր տնտեսվարողներին։

Նման որոշման առիթ են հանդիսացել հղիության ժամանակ դեղի օգտագործումից առաջացած բարդությունները` արյունահոսություններ,…

կարդալ



Իրադարձություններ

“Մարդու իրավունքները բուժօգնություն ստանալիս” թեմայով դասընթացի հրավեր

“Իրավունքի զարգացման կենտրոն” հասարակական կազմակերպությունը հրավիրում է իրավաբանների համար նախատեսված «Մարդու իրավունքները բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս» վերտառությամբ դասընթացին, որը կկայանա սույն թվականի հունիսի 9-ին, ժամը՝ 13:00-ին, ԵՊՀ իրավագիտության…

կարդալ

Քննարկում “Հասարակական կազմակերպությունների դատավարական իրավասուբյեկտությունը” թեմայով

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնը կազմակերպում է սեմինար-քննարկում <ՙ<Հասարակական կազմակերպությունների դատավարական իրավասուբյեկտությունը>> թեմայով:

Վեջինս տեղի կունենա սույն թվականի մարտի 6-ին, ժամը 12:00-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի…

կարդալ




 

Practitioner Guide
 

Իրավական ակտեր


ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 9-ի N 1646-Ն որոշումը լրացումներ է կատարում ՀՀ կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N 1129-Ն…

Բառարան


Գրքույկը տեղեկություն է պարունակում այն անձանց հիմնական իրավունքների մասին, ովքեր այս կամ այն պատճառով պետք է շփվեն իրավապահ մարմինների հետ:…

Անցուդարձ


“Իրավունքի զարգացման կենտրոն” հասարակական կազմակերպությունը հրավիրում է իրավաբանների համար նախատեսված «Մարդու իրավունքները բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս» վերտառությամբ դասընթացին, որը…

Բաժանորդագրում

Մուգքագրեք Ձեր էլ. փոստի հասցեն

FAQ

ԵՊՀ  ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱ
-Անվճար իրավաբանական օգնություն - Խորհրդատվությունը երեքշաբթի-ուրբաթ օրերին, ժամը 9:30-14:30, Հասցե` Ալեք Մանուկյան 1, իրավագիտության ֆակուլտետ, Հեռ. 010578137