Առցանց օժանդակություն եւ հավաստի տեղեկություններ առողջապահության ոլորտում Ձեր իրավունքների մասին:
Մենք տրամադրում ենք օգտակար տեղեկություններ բժիշկների, պաշտոնյաների, իրավաբանների, հիվանդների եւ բոլոր այն մարդկանց համար, ովքեր հետաքրքրվում են առողջապահական իրավունքով եւ բիոէթիկայով:
Դուք այս էջում եք՝ HealthRights.am > Գործնական ուղեցույց - - ԳԼՈՒԽ 7. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ - Ծառայություն մատուցողների պարտականությունները
Այս պարտականությունը սերտորեն կապված է պացիենտի հետևյալ իրավունքների հետ` 7. Ժամանակին բուժում ստանալու իրավունք, 8. Որակական չափանիշների պահպանման իրավունք, 9. Ապահովության իրավունք, 10. Նորույթների իրավունք, 11 Ոչ անհրաժեշտ տանջանքի և ցավի չենթարկվելու իրավունք, 12. Անհատականացված բուժ.օգնության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածը երաշխավորում է օրենքով սահմանված եղանակներով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու յուրաքանչյուրի իրավունքը, ինչպես նաև անվճար հիմնական բժշկական օգնություն և ծառայություններ ստանալու յուրաքանչյուրի իրավունքը:
Առողջապահական մասնագետների` վերը նշված պարտականությունը մանրամասն կանոնակարգման է ենթարկվել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածում: Յուրաքանչյուր անհատ իրավունք ունի բժկական օգնության, ներառյալ ախտորոշման, հասանելիության իրավունք` միջազգային չափանիշներին համապատասան և անկախ տնտեսական և ֆինանսական խնդիրներից: Առողջապահական խնամք ցուցաբերողները պարտավոր են աջակցել կենսաբժշկական քննությանը` բավարար ուշադրություն դարձնելով նաև հազվադեպ պատահող դեպքերին:
Գործնականում դա նշանակում է, որ բժշկական օգնություն տրամադրելիս առողջապահական խնամք ցուցաբերողը պարտավոր է երաշխավորել, որ որակական և քանակական չափանիշները, որոնք սահմանված են պետության կողմից և հավանության արժանացած բժշկագիտության կողմից, պահպանվում են: Ցուցաբերողը չի կարող կրճատել կամ լրացնել այն քանակական չափանիշները կամ փոփոխել բուժման այն որակական կողմերը, որոնք դիտարկվում են որպես պարտադիր: Օրինակ` բուժ. աշխատողը իրավունք չունի սեփական հայեցողությամբ նվազեցնելու հատուկ բուժման նվազագույն հաճախականությունը, եթե այն նախասահմանված է բուժման չափանիշներով: Նմանապես, եթե բուժումը պահանջում է մի քանի բուժամիջոցների և մոտեցումների պարտադիր համակցում, նա իրավունք չունի դրանցից մեկը կամ մի քանիսը սեփական նախաձեռնությամբ հանել:
Իրավական ակտերով հաստատված բժշկական չափորոշիչներ կամ նորմատիվներ ներկայում գոյություն չունեն: Այդուհանդերձ, Կառավարության որոշմամբ սահմանված է ժամանակացույց, որի համաձայն` պետք է հաստատվեն նշված չափորոշիչները: Բացի դրանից` հաստատված են սանիտարական կանոններ և հիգիենիկ նորմեր, որոնք վերաբերում են պացիենտների և բժիշկների անվտանգությանը ներկայացվող պահանջներին:
Թեև Հայաստանի Հանրապետությունը չի ընդունել Էթիկայի Կանոնագիրք, Համաշխարհային բժշկական ընկերակցության (ՀԲԸ) կողմից ընդունված` էթիկային վերաբերող փաստաթղթերը պարունակում են բժիշկներին ուղղված ուղեցույցներ (տե՛ս վերը` պարտականություն թիվ 1):
ՀԲԸ Բժշկական էթիկայի միջազգային կանոնագիրքը սահմանում է, որ բժիշկը պետք է ամբողջապես նվիրված լինի իր պացիենտին և օգտագործի իրեն հասանելի բոլոր գիտական ռեսուրսները: Եթե հետազոտությունը կամ բուժումը բժշկի ունակություններից դուրս է, նա պետք է խորհրդակցի կամ դիմի ուրիշ բժշկի, ով ունի անհրաժեշտ ունակություն` այդպիսով հարգանք ցուցաբերելով, այլ բաների հետ մեկտեղ, նաև պացիենտի ժամանակի նկատմամբ:
ՀԲԸ Պացիենտի իրավունքների հռչակագրի 1-ին սկզբունքը սահմանում է, որ պացիենտի բուժումը մշտապես պետք է համապատասխանի նրա առավելագույն շահերին: Կիրառվող բուժումը պետք է համապատասխանի ընդհանրապես ընդունված բժշկական սկզբունքներին: Որակի ապահովումը մշտապես պետք է լինի առողջապահական խնամքի մասը: Մասնավորապես, բժիշկները պետք է կրեն բժշկական սպասարկման որակի երաշխավորման պատասխանատվությունը: Բացի այդ, պացիենտն ունի առողջապահական խնամքի շարունակականության իրավունք: Բժիշկները պարտավոր են համագործակցել պացիենտին բուժող առողջապահական խնամք մյուս տրամադրողների հետ` նրան ցուցաբերվող բշկական օգնության համակարգման նպատակով: Քանի դեռ հետագա բուժումն անհրաժեշտ է, բժիշկը չի կարող դադարեցնել պացիենտի բուժումը` առանց պացիենտին ողջամիտ օժանդակություն ցուցաբերելու և նրան բավարար հնարավորություն տալու միջոցներ ձեռնարկել այլընտրանքային խնամք ստանալու համար:
Բացի այդ, ՀԲԸ Բժշկական էթիկայի միջազգային կանոնագիրքը սահմանում է, որ բժշկական օգնություն ցուցաբերելիս բժիշկները մշտապես պետք է նկատի ունենան մարդկային կյանքը հարգելու և պացիենտի առավելագույն շահերին համապատասխան գործելու պարտականությունը:
Ավելին, ՀԲԸ Պացիենտի իրավունքների հռչակագրի 10-րդ սկզբունքի «բ» կետը պացիենտների համար նախատեսում է տանջանքներից ազատվելու իրավունք` գիտելիքի ժամանակակից վիճակին համապատասխան:
Նույն հռչակագրի 10-րդ սկզբունքի «բ» կետը սահմանում է, որ պացիենտն իրավունքն ունի, որ իր մահամերձ խնամքը լինի մարդկային, և նա պետք է ապահովվի բոլոր տեսակի օժանդակությամբ, որպեսզի իր մահացումը լինի հնարավորինս արժանապատիվ և հարմարավետ: Ի լրումն, Բժշկական էթիկայի ձեռնարկը (էջ 59) սահմանում է, որ ցավազրկող խնամքը կարող է համապատասխան լինել ամեն տարիքի պացիենտների համար` քաղցկեղ ունեցող երեխայից մինչև մահամերձ մեծահասակը: Ցավազրկող խնամքի կողմերից մեկը, որին պետք է ուշադրություն դարձնել բոլոր պացիենտների պարագայում, ցավի վերահսկումն է: Բոլոր բուժ. աշխատողները, որոնք խնամում են մահացող պացիենտի, պետք է հավաստիացնեն, որ այս ոլորտում ունեն համապատասխան գիտելիքներ, ինչպես նաև, հնարավորության դեպքում, կարող են դիմել ցավազրկող խնամքի մասնագետների խորհրդատվական օգնությանը: Ամենից առաջ, բժիշկները չպետք է լքեն մահացող պացիենտներին, այ պետք է շարունակեն գթասիրտ խնամք իրականացնել, անգամ երբ ապաքինումն այլևս անհնարին է:
Վերջապես, ՀԲԸ Պացիենտի իրավունքների հռչակագրի 1-ին սկզբունքի «բ» կետը սահմանում է, որ պացիենտի բուժումը մշտապես պետք է իրականացվի իր առավելագույն շահերից ելնելով: Կիրառվող բուժումը պետք է համապատասխան լինի ընդհանրապես ընդունված բժշկական սկզբունքներին:
Դիտարկի՛ր 3-րդ գործը, տե՛ս ստորև` Իրական գործերում:
Թոշակառու, 2-րդ խմբի հաշմանդամ Հ-ն իր առողջության վերաբերյալ գանգատներով դիմել է բժիշկին: Նա բուժումն ստանում է անվճար` պետպատվերի շրջանակներում: Բուժումը նշանակելիս բժիշկը ղեկավարվում է ոչ թե այն փաստով, թե որ դեղամիջոցը առավել արդյունավետ կլինի այս դեպքում, այլ թե որը կլինի ամենաէժանը, բայց արդյունավետ չէ, որի պատճառով Հ-ի վիճակն ավելի է բարդանում (հայտնվել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից):
Քաղաքացի Մ-ն դիմել է այն բժշկական կենտրոնին, որտեղ նա բուժում էր ստանում` պահանջելով վերադարձնել բուժման համար իր վճարած գումարները: Նրա բողոքի համաձայն` բժկական սպասարկում ստանալու մասին բժշկական կենտրոնի հետ պայմանագիր կնքելուց հետո իր մոտ ախտորոշվել է մաշկային հիվանդություն: Մաշկաբանն իրականացրել է բուժում, ներառյալ` համապատասխան դեղորայքի նշանակումը:
Այնուհանդերձ, երրորդ ներերակային ներարկումից հետո ինքը հայտարարել է, որ ստացել է «ափի այրվածք» և ստիպված է դադարեցնել բուժումը:
Արդյունքում նա պահանջել է իր վճարների լրիվ փոխհատուցում` հաշվի առնելով այն վնասը, որ պատճառվել է իր առողջությանը, ինչպես նաև իր բուժման եղանակի և դրա բարդացումների մասին իրեն չիրազեկելը: Եթե իր պահանջը 10 օրվա ընթացքում չբավարարվի, ինքը կունենա դատարան բողոք ներկայացնելու իրավունք:
Ի պատասխան Բժշկական կենտրոնը հակադարձել է.
• Մ-ն ենթարկվել է բոլոր լաբորատոր հետազոտությունների, որոնք նշված են եղել պայմանագրում, հիվանդությունն ախտորոշված է և նշանակվել է ճիշտ բուժում:
• Բուժման ընթացքում պացիենտի վիճակի բարելավում է նկատվել, իսկ բուժումը դադարեցվել է իր պահանջով: Ներերակային ներարկման ընթացքում ասեղը դուրս է եկել` պատճառելով ներմաշկային արյունահոսություն, ինչը հանգոցրել է բորբոքմքն: Դրանից պացիենտը ստացել է անվճար բուժում:
• Կենտրոնը վերադարձրել է բուժման այն հատվածի համար գումարը, որը չի իրականացվել Մ-ի կողմից բուժումը դադարեցնելու հետևանքով:
• Բացի այդ, պայմանագիրը կնքելիս Մ-ին տրամադրվել է կենտրոնի մասին ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը, նրան ցույց են տվել բժիշկներին և լիցենզիան: Բուժման մեթոդները և հնարավոր բարդացումները պացիենտին բացատրվել են նախքան բուժումը սկսելը, և Մ-ն տվել է իր համաձայնությունը: Ներերակային ներարկման բարդացումներից մեկը միջմկանային արյունահոսությունն է, որը կարող է հանգեցնել արյունազեղման: Դա պետք է դիտարկել որպես բուժման արդյունքում բարդացում, որն ամբողջովին կախված չէ առողջապահական անձնակազմի վարքագծից:
• Կենտրոնը պնդում էր, որ որևէ խախտում թույլ չի տվել` ելնելով այն հանգամանքից, որ պացիենտը հետ է ստացել բուժման այն հատվածի համար գումարը, որը դադարեցվել է կամ չի իրականացվել պացիենտի որոշման արդյունքում: Այս գործով որևէ հետագա գործողություն չի ձեռնարկվել (հայտնվել է ՀՀ Առողջապահության նախարարության կողմից):
• Իրավաբանները պետք է նկատի ունենան, որ միշտ կարիք կա ստանալու փորձագետի եզրակացություն (հաճախ` մեկից ավելի) այն մասին, թե արդյոք տվյալ դեպքում բուժումը համապատասխան է եղել:
[ + Մեկնաբանել + ]
Մեկնաբանություններ դեռ չեն ստացվել: [ + + + ]
Ձեր մեկնաբանությունը կերեւա խմբագրի կողմից հաստատվելուց հետո:
Գլուխ 1. Ներածություն
Գլուխ 2. Պացիենտների խնամքի հարցում մարդու իրավունքների միջազգային ոլորտը
Գլուխ 3. Պացիենտների խնամքի հարցում մարդու իրավունքների տարածաշրջանային ոլորտը
Գլուխ 4. Միջազգային և տարածաշրջանային ընթացակարգեր
Գլուխ 5. Հայաստանին վերաբերող առանձնահատուկ նկատառումներ
Գլուխ 6. Պացիենտի իրավունքները Հայաստանում
Գլուխ 7. Ազգային ծառայություններ մատուցողների իրավունքները և պարտականությունները
Գլուխ 8. Ազգային ծառայություններ մատուցողների իրավունքները եւ պարտականությունները
Մուգքագրեք Ձեր էլ. փոստի հասցեն