Կայքի թարմացումը` 04-09-2014 space

PG

 

  • text-size Decrease font Middle font Enlarge font Extralarge font
 

Քաղաքացիական դատավարություն

Ինչպես արդեն նշվել է սույն ուղեցույցի 5-րդ բաժնում, ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով երաշխավորվող իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների, այդ թվում` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների գործողությունների և որոշումների դեմ բողոքարկման իրավունքի իրականացման կոնկրետ կառուցակարգերի և ընթացակարգի ընտրությունը պայմանավորված է անձի իրավունքների և ազատությունների հնարավոր ոչ օրինաչափ սահմանափակման կամ այլ կերպ խախտման հետևանքով ծագող իրավահարաբերությունների բնույթով (օրինակ` քաղաքացիական և քրեական պատասխանատվությունը) [414]:

Ո՞րոնք են պացիենտի իրավունքների պաշտպանության համար քաղաքացիական գործ հարուցելու հիմքերը

Դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցի կամ դիմումի հիման վրա (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդված):

Շահագրգիռ անձն իրավունք ունի Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դիմելու դատարան` ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար:

Քաղաքացիական դատավարության օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում այլ անձանց իրավունքների, ազատությունների ու օրինական շահերի պաշտպանության համար իրավունք ունեն դատարան դիմել այդպիսի պաշտպանությամբ հանդես գալու իրավասություն ունեցող անձինք:

Պացիենտի իրավունքների պաշտպանության համար ո՞ր դատարան է հնարավոր քաղաքացիական հայց հարուցել

Քաղաքացիական բոլոր գործերն ընդդատյա են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններին:

Հայցը, որպես կանոն, հարուցվում է պատասխանողի բնակության (գտնվելու) վայրի դատարան:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը նախատեսում է ընդդատությունը հայցվորի ընտրությամբ: Մասնավորապես, տարբեր մարզերի տարածքներում բնակվող (գտնվող) պատասխանողների դեմ հայցը հայցվորի ընտրությամբ կարող է հարուցվել պատասխանողներից մեկի բնակվելու (գտնվելու) վայրի դատարան:

Պատասխանողի դեմ, որի գտնվելու վայրն անհայտ է, հայց կարող է հարուցվել նրա գույքի գտնվելու վայրի կամ նրա բնակության (գտնվելու) վերջին հայտնի վայրի դատարան: Առողջությանը, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասի հատուցման վերաբերյալ հայցը կարող է հարուցվել հայցվորի բնակության վայրի կամ վնասի պատճառման վայրի դատարան:

Իրավաբանական անձի դեմ` նրա ներկայացուցչության կամ մասնաճյուղի գործունեությունից բխող հայցը կարող է հարուցվել համապատասխան ներկայացուցչության կամ մասնաճյուղի գտնվելու վայրի դատարան:

Որո՞նք են հայցադիմումին ներկայացվող օրենսդրական պահանջները

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածը սահմանում է հայցադիմումի ձևը և բովանդակությունը: Մասնավորապես, հայցադիմումը ներկայացվում է գրավոր:

Հայցադիմումում պետք է նշվեն`

1) դատարանի անվանումը, որին ներկայացվում է հայցադիմումը.
2) գործին մասնակցող անձանց անունը, ազգանունը, հայրանունը, իրավաբանական անձի անվանումը, նրանց բնակության (գտնվելու վայրի) հասցեները, այդ թվում` հայցվոր քաղաքացու անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը` դրա առկայության դեպքում, հայցվոր իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական գրանցման վկայականի համարը.
3) հայցագինը, եթե հայցը ենթակա է գնահատման.
4) հանգամանքները, որոնց վրա հիմնվում են հայցապահանջները.
5) հայցապահանջները հաստատող ապացույցները.
6) բռնագանձման ենթակա կամ վիճարկվող գումարի հաշվարկը.
7) հայցվորի պահանջները, իսկ մի քանի պատասխանողների դեմ հայց հարուցելիս, հայցվորի` նրանցից յուրաքանչյուրին ուղղված պահանջները.
8) հայցադիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

Հայցադիմումում կարող են նշվել նաև այլ տեղեկություններ, եթե դրանք անհրաժեշտ են վեճի ճիշտ լուծման համար, ինչպես նաև հայցվորի միջնորդությունները:

Հայցադիմումը ստորագրում է հայցվորը կամ նրա կողմից դրա համար լիազորված ներկայացուցիչը:

Հայցադիմումն ընդունելու հարցը դատավորը լուծում է միանձնյա և պարտավոր է վարույթ ընդունել սույն օրենսգրքով նախատեսված պահանջների պահպանմամբ ներկայացված հայցադիմումը:

Դատավորը, քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, հայցադիմումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում հայցադիմումի ընդունումը չմերժելու կամ դիմումը չվերադարձնելու դեպքում կայացնում է դա ընդունելու մասին որոշում, որում նշվում են նաև գործի քննության ժամանակը և վայրը:

Ինչպիսի՞ իրավունքներ և պարտականություններ ունի պացիենտը կամ նրա շահերի պաշտպանության համար հայց հարուցած այլ անձը

Ընդհանրապես, դատարանում գործին մասնակցող անձինք իրավունք ունեն ծանոթանալու գործի նյութերին, քաղվածքներ անելու, ստանալու դրանց պատճենները, հայտնելու բացարկներ, ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը, հարցեր տալու, միջնորդություններ անելու, բացատրություններ տալու դատարանին, գործի քննության ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց փաստարկները, առարկելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների, փաստարկների դեմ, բողոքարկելու դատական ակտերը, օգտվելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով իրենց վերապահված այլ դատավարական իրավունքներից:

Գործին մասնակցող անձինք կրում են օրենքով սահմանված դատավարական պարտականություններ: Նրանք պետք է իրենց դատավարական իրավունքներից օգտվեն և իրենց դատավարական պարտականությունները կատարեն բարեխղճորեն: Գործին մասնակցող անձինք սուտ բացատրություն կամ սուտ ցուցմունք տալու համար ենթակա են պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ինչպիսի՞ն է կողմերի միջև հաշտության համաձայնության գալու դատավարական ձևակերպման կարգը

Կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ: Այն ձևակերպվում է գրավոր:

Դատարանը նախքան հաշտության համաձայնությունը հաստատելը կողմերին պարզաբանում է դրա դատավարական հետևանքները: Դատարանը չի հաստատում հաշտության համաձայնությունը, եթե այն հակասում է օրենքին և այլ իրավական ակտերին կամ խախտում է այլ անձանց իրավունքները և օրինական շահերը: Այդ դեպքերում դատարանը վեճը քննում է ըստ էության:

Ինչպիսի՞ն են դատավարական գործողությունների կատարման ժամկետները

Գործը դատարանում պետք է քննվի և վճիռ կայացվի ողջամիտ ժամկետում: Դատաքննությունը, որպես կանոն, պետք է ավարտվի մեկ դատական նիստով: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով և այլ օրենքներով դատավարական գործողությունների կատարման համար հատուկ ժամկետներ նախատեսված լինելու դեպքում դատարանը պետք է դատավարական գործողությունները իրականացնի այդ ժամկետներում:

Ինչպիսի՞ն է քաղաքացիական գործերով դատական ակտերի բողոքարկման ընդհանուր կարգը

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը կարող են բողոքարկվել միայն վերաքննության կարգով, իսկ բողոքն ըստ էության չլուծող (միջանկյալ) դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել միայն քաղաքացիական դատավարության օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում (օրինակ` նախնական և պաշտպանական միջոցների հետ կապված բողոքներին առնչվող որոշումները):

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո` բացառությամբ օրինակ այն դեպքի, երբ գումարը բռնագանձելու պահանջի մասին կամ դրամական արտահայտությամբ գնահատված հայցի առարկայի արժեքը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը: Այս դեպքում գործն ըստ էության լուծող դատական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն բացառիկ դեպքերում կարող են հրապարակման պահից դատարանի կողմից հայտարարվել օրինական ուժի մեջ մտած, եթե դա չանելը անխուսափելիորեն կառաջացնի ծանր հետևանքներ կողմի համար, սակայն դրանց բողոքարկումը ևս կատարվում է նույն դատարանի` օրինական ուժի մեջ չմտած ակտերի համար քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում:

Ինչ վերաբերում է վերաքննիչ դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտերին, ապա դրանք օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, որոնք կարող են անձանց կողմից օրենքով սահմանված կարգով բողոքարկվել ՀՀ Վճռաբեկ դատարան:


414. Այս ոլորտում հնարավոր ծագող քաղաքացիաիրավական հարաբերություների մասին ներկայացված է սույն ուղեցույցի 5-րդ բաժնի «Փոխհատուցման իրավունքը» մասում:



Ձեր մեկնաբանությունը

[ + Մեկնաբանել + ]

Մեկնաբանություններ դեռ չեն ստացվել: [ + + + ]


Ձեր մեկնաբանությունը կերեւա խմբագրի կողմից հաստատվելուց հետո:

Գործիքներ


ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Գլուխ 1. Ներածություն

 

Գլուխ 2. Պացիենտների խնամքի հարցում մարդու իրավունքների միջազգային ոլորտը

 

Գլուխ 3. Պացիենտների խնամքի հարցում մարդու իրավունքների տարածաշրջանային ոլորտը

 

Գլուխ 4. Միջազգային և տարածաշրջանային ընթացակարգեր

 

Գլուխ 5. Հայաստանին վերաբերող առանձնահատուկ նկատառումներ

 

Գլուխ 6. Պացիենտի իրավունքները Հայաստանում

 

Գլուխ 7. Ազգային ծառայություններ մատուցողների իրավունքները և պարտականությունները

 

Գլուխ 8. Ազգային ծառայություններ մատուցողների իրավունքները եւ պարտականությունները

 

Բառարան

 

pdf Ներբեռնել գիրքը (2.6 մԲ)

 
 

Նորություններ

«Պետք է բացառվեն այլ կառույցների հետ ընկերային կամ բարեկամական հարաբերությունները»

«ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Առողջապահական պետական տեսչության աշխատանքը պետք է բարձրացնի հանրության վստահությունը համակարգի հանդեպ»,-տեսչության ստորաբաժանումների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում այս շեշտադրումն է կատարել ՀՀ առողջապահության նախարար…

կարդալ

Այցելություն Ուռուցքաբանության ազգային կենտրոն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր այցելեցին ՀՀ առողջապահության նախարարության Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, հանդիպեցին բուժանձնակազմին:

Կենտրոնի տնօրեն, ԳԱԱ թղթակից անդամ, բժշկական գիտությունների…

կարդալ

Նուռնուսում արձագանքում են բնակիչների դժգոհությանը

Կոտայքի մարզի Նուռնուս համայնքի մի խումբ բնակիչներից` ամառանոցային տարածքի Հարոյան փողոցին կից «Առողջ սունկ» ՍՊԸ-ի սնկի աճեցման համար կոմպոստի արտադրամասի աշխատանքի արդյունքում առաջացող տհաճ հոտի և հակասանիտարական վիճակի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարությունում…

կարդալ



Իրադարձություններ

“Մարդու իրավունքները բուժօգնություն ստանալիս” թեմայով դասընթացի հրավեր

“Իրավունքի զարգացման կենտրոն” հասարակական կազմակերպությունը հրավիրում է իրավաբանների համար նախատեսված «Մարդու իրավունքները բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս» վերտառությամբ դասընթացին, որը կկայանա սույն թվականի հունիսի 9-ին, ժամը՝ 13:00-ին, ԵՊՀ իրավագիտության…

կարդալ

Քննարկում “Հասարակական կազմակերպությունների դատավարական իրավասուբյեկտությունը” թեմայով

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնը կազմակերպում է սեմինար-քննարկում <ՙ<Հասարակական կազմակերպությունների դատավարական իրավասուբյեկտությունը>> թեմայով:

Վեջինս տեղի կունենա սույն թվականի մարտի 6-ին, ժամը 12:00-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի…

կարդալ




 

Practitioner Guide
 

Իրավական ակտեր


ՀՀ առողջապահության նախարարի N 1009-Լ հրամանը վերաբերում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի մոտ քաղաքացիների ընդունելությունը կազմակերպելուն:

Բառարան


Սա իրենից ներկայացնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ծխախոտի դեմ պայքարի վերջին ռազմավարական փաստաթուղթը, որին Հայաստանի Հանրապետությունը միացել է 2004թ.…

Անցուդարձ


“Իրավունքի զարգացման կենտրոն” հասարակական կազմակերպությունը հրավիրում է իրավաբանների համար նախատեսված «Մարդու իրավունքները բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս» վերտառությամբ դասընթացին, որը…

Բաժանորդագրում

Մուգքագրեք Ձեր էլ. փոստի հասցեն

FAQ

ԵՊՀ  ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱ
-Անվճար իրավաբանական օգնություն - Խորհրդատվությունը երեքշաբթի-ուրբաթ օրերին, ժամը 9:30-14:30, Հասցե` Ալեք Մանուկյան 1, իրավագիտության ֆակուլտետ, Հեռ. 010578137