Կայքի թարմացումը` 30-05-2013 space

PG

 

  • text-size Decrease font Middle font Enlarge font Extralarge font
 

Ներածություն

Սույն ուղեցույցը մաս է այն շարքի, որը տպագրվել է Բաց հասարակության ինստիտուտի (ԲՀԻ) հանրային առողջապահության ծրագրի իրավունքի և առողջապահության նախաձեռնության, ԲՀԻ մարդու իրավունքների և կառավարման հարցերի գրանտային ծրագրի, ԲՀԻ ռուսաստանյանի ծրագրի, ինչպես նաև Հայաստանի, Վրաստանի, Ղազաստանի, Ղրղստանի, Մակեդոնիայի, Մոլդովայի և Ուկրաինայի Սորոսի հիմնադրամների հետ համագործակցությամբ:

Որպես գործնական, «ինչպես գործել» սկզբունքով իրավաբանների համար կազմված ուղեցույց, այն նպատակ ունի պատկերացում տալ առողջապահական ծառայությունների տրամադրման ոլորտում հիմնական իրավունքների պաշտպանությանն առնչվող իրավական կառուցակարգերի օգտագործման վերաբերյալ: Ուղեցույցում պարբերաբար անդրադարձ է կատարվում սահմանադրական տարբեր դրույթների, օրենքների, կանոնակարգերի և հրամանների, որոնք վերաբերում են պացիենտներին ու առողջության խնամք տրամադրողներին, և դրանք դասակարգվում են ըստ իրավունքի կամ պատասխանատվության: Բացի այդ, դրանում ներկայացվում են օրինակներ և իրական դեպքեր, որոնցով նախկինում զբաղվել են իրավաբանները:

Ուղեցույցի նպատակն է բարձրացնել իրազեկման աստիճանը գործող իրավական կառուցակարգերի վերաբերյալ, որոնք կարող են օգտագործվել` պացիենտի խնամքի հետ կապված չարաշահումները վերացնելու համար: Պատշաճ կիրառում ստանալու դեպքում գործող օրենքները կարող են ուղղվել իրավունքների տարածված խախտումների դեմ` շնորհիվ իրազեկված համաձայնության, գաղտնիության և խտրականության բացառման: Քանի որ դա հնարավոր է իրականացնել ինչպես ձևական, այնպես էլ ոչ ձևական կառուցակարգերի միջոցով, սույն ուղեցույցն անդրադառնում է վեճերի լուծման դատական և այլընտրանքային եղանակների, ինչպիսիք են` օմբուդսմենները և էթիկայի վերանայման կոմիտեները: Հույս է հայտնվում, որ սույն ձեռնարկը օգտակար կլինի իրավաբանների և այլ մասնագետների համար արագ փոփոխվող հետխորհրդային իրավական դաշտում:

Սույն Ուղեցույցում օգտագործվում է «մարդու իրավունքները պացիենտի խնամքի ոլորտում» հայեցակարգը, որը միասին ներկայացնում է և՛ պացիենտի, և՛ առողջության խնամք տրամադրողների իրավունքները: Մարդու իրավունքները պացիենտի խնամքի ոլորտում հայեցակարգը վերաբերում է մարդու ընդհանուր իրավունքների սկզբունքների կիրառմանը առողջության խնամք տրամադրող բոլոր շահագրգիռ կողմերի համար: Մարդու այս ընդհանուր իրավուքների սկզբունքներն առկա են այնպիսի միջազգային և տարածաշրջանային պայմանագրերում, ինչպիսիք են Քաղաքացիական և քաղաքական իրավունքերի մասին միջազգային դաշնագիրը, Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագիրը, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան և Եվրոպական սոցիալական խարտիան: Այս իրավունքները համընդհանուր են և կարող են կիրառվել առողջության խնամք տրամադրողների նկատմամբ, ինչպես նաև այլ իրավիճակներում:



Ձեր մեկնաբանությունը

[ + Մեկնաբանել + ]

Մեկնաբանություններ դեռ չեն ստացվել: [ + + + ]


Մեկնաբանել
Ձեր տվյալները

* Պարտադիր դաշտեր


Հակա-սփամ ծածկագիր

Ձեր մեկնաբանությունը կերեւա խմբագրի կողմից հաստատվելուց հետո:

Գործիքներ


ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Գլուխ 1. Ներածություն

 

Գլուխ 2. Պացիենտների խնամքի հարցում մարդու իրավունքների միջազգային ոլորտը

 

Գլուխ 3. Պացիենտների խնամքի հարցում մարդու իրավունքների տարածաշրջանային ոլորտը

 

Գլուխ 4. Միջազգային և տարածաշրջանային ընթացակարգեր

 

Գլուխ 5. Հայաստանին վերաբերող առանձնահատուկ նկատառումներ

 

Գլուխ 6. Պացիենտի իրավունքները Հայաստանում

 

Գլուխ 7. Ազգային ծառայություններ մատուցողների իրավունքները և պարտականությունները

 

Գլուխ 8. Ազգային ծառայություններ մատուցողների իրավունքները եւ պարտականությունները

 

Բառարան

 

pdf Ներբեռնել գիրքը (2.6 մԲ)

 
 

Նորություններ

Հղիների և ծննդաբերողների ուղեգրման նոր կարգ

18.05.2013 - Մայիսի 1-ից հանրապետությունում գործունեության մեջ է դրվել հղիների և ծննդաբերողների ուղեգրման նոր կարգ:

կարդալ

Համագործակցությունը կնպաստի դեղերի մատչելիությանը

16.05.2013 - ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի գերմանական հանրահայտ «ՇՏԱԴԱ» դեղագործական կազմակերպության ղեկավարության հետ կայացած հանդիպումը նպատակ ուներ նպաստելու Հայաստանում դեղերի մատչելիության բարձրացմանը։ Խնդիր, որը մշտապես նախարարության ուշադրության կենտրոնում…

կարդալ

Պարզվել է Առատաշեն գյուղում նորածինների մահվան պատճառը

30.04.2013 - Առատաշեն գյուղում նորածիններ Մերի եւ Մարիամ Վարդանյանների մահվան պատճառը մանկական կերը չէր, ինչպես նախնական վարկածով նշվում էր, այլ վիրուսը:

կարդալ



Իրադարձություններ

01.12.2012

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր

Նախատեսված միջոցառումներ

կարդալ

30.06.2012, «Հարսնաքար», Ավան, Երեւան

«Հարսնաքարի» մոտ մոմավառություն կկազմակերպվի՝ ի հիշատակ Վահե Ավետյանի.

30.06.2012 - Այսօր «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» ֆեյսբուքյան նախաձեռնությունը կազմակերպել է մոմավառություն՝ ի հիշատակ Վահե Ավետյանի։

կարդալ




 

Practitioner Guide
 

Իրավական ակտեր


Ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 1966 թվականի դեկտեմբերի 16-ի 2200 ա (XXI) բանաձևի համաձայն և բաց է ստորագրելու, վավերացնելու և…

Բառարան


29.01.11 - «Հայաստանում սեռավարկների տոկոսը գնալով մեծանում է»,- ասում է բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը: Սեռավարակների մասին խոսելիս շատերն ամոթխածությամբ լռում են,…

Անցուդարձ


29.05.2013 - «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Միքայել Դանիելյանը և փաստաբան Անի Թորոսյանն այսօր հանդիպել են Երևանի Կոմիտաս 56 հասցեի…

Բաժանորդագրում

Մուգքագրեք Ձեր էլ. փոստի հասցեն

FAQ

ԵՊՀ  ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱ
-Անվճար իրավաբանական օգնություն - Խորհրդատվությունը երեքշաբթի-ուրբաթ օրերին, ժամը 9:30-14:30, Հասցե` Ալեք Մանուկյան 1, իրավագիտության ֆակուլտետ, Հեռ. 010578137